aeneas
Jul 9, 2007, 17:51
Հայկական Ժամանակ – հունիս 7 շաբաթ 2007
http://www.hzh.am/0707.html
Տիեզերքում դիտվել է նախատիպը չունեցող երեւույթ` երկու տարի առաջ հեռավոր գալակտիկայում դիտված մի քանի օրվա տեւողությամբ բռնկման տիրույթում գրանցվել է գերնոր աստղի պայթյուն: Երկու տարի վաղեմություն ունեցող բռնկումը եւ աստղի պայթյունը նույնացվել են միեւնույն` մեր Արեգակից մոտ 80 անգամ ավելի մեծ, իր զարգացման վերջին փուլին հասած մի աստղի հետ: 2004 թվականի սեպտեմբերի 16-ին ճապոնացի սիրող-աստղագետ Կոիչի Իտագակին, իր սիրողական դիտակով զննելով երկինքը, մեզանից մոտ 78 միլիոն լուսատարի հեռավորության վրա գտնվող UGC 4904 գալակտիկայում նկատում է մինչ այդ անհայտ մի պայծառ օբյեկտ: Մի քանի օր հետո այդ օբյեկտը անհետանում է նույնիսկ ամենահզոր դիտակների տեսադաշտից: Օբյեկտի ծնունդը եւ անհետանալը մեկնաբանվեց որպես անծանոթ մարմնի բռնկում: Բավական էր միայն սպասել, եւ նշված գալակտիկայի նույն տիրույթում երկու տարի անց տեղի է ունենում գերմեծ զանգվածով աստղի աղետալի պայթյուն: Այդ պայթյունից ծնունդ է առնում SN 2006jc գերնորը:
Աստղագիտության պատմության մեջ մինչեւ այժմ չէր դիտվել նման երեւույթ: Արդյո՞ք բռնկումը եւ գերնոր աստղի պայթյունը պատահական համընկման արդյունք էին, թե՞ կարճատեւ բռնկումը մինչեւ այժմ եղած գիտական տեսություններով անբացատրելի, բայց, այնուհանդերձ, մեծ զանգվածով աստղի անխուսափելի «մահվան» կանխատեսում էր: Այս հետաքրքիր հարցերի վրա լույս սփռելու նպատակով իտալացի, ճապոնացի, անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի եւ չինացի աստղագետների մի խումբ, որոնց թվում նաեւ երկու հայ երիտասարդ աստղագետներ` Հռիփսիմե Նավասարդյանը եւ Ավետ Հարությունյանը, սկսում են լայնամասշտաբ հետազոտական աշխատանքներ: 2004 եւ 2006 թվականների դիտումների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2004 թվականի բռնկումը եւ 2006-ի SN 2006jc գերնորի պայթյունը ծնունդ են առել նույն օբյեկտից` ավելի քան 80 արեգակնային զանգված ունեցող այսպես կոչված Վոլֆ-Ռայետ դասի մի աստղից:
Մոտ երկու շաբաթ առաջ այս անսպասելի գիտական արդյունքը տպագրվել է «Nature» հանդեսում: «2004 թվականին դիտված բռնկման պատճառը էներգիայի ահռելի աճն է, որը կապված է SN 2006jc-ի պայթյունին նախորդող խոշոր անկայունության հետ»,- ասում է Ավետ Հարությունյանը: Աստղաֆիզիկոսները այժմ հակված են ենթադրելու, որ SN 2006jc-ի երեւույթը միակը չէ տիեզերքում: «Տվյալ հայտնագործությունը, իր բնույթով լինելով եզակի, լույս է սփռում անցյալում հայտնաբերված գերնոր աստղերի այնպիսի պայթյունների վրա, որոնք ժամանակին դասակարգվել են որպես յուրահատուկ: Համեմատությունը ցույց է տալիս, որ այդ յուրահատուկ գերնորերը իրենց բնութագրերով հիշեցնում են SN 2006jc-ին»,- լրացնում է Հռիփսիմե Նավասարդյանը: «Մենք հավանաբար երկնային նոր դասի օբյեկտների հայտնագործման շեմին ենք կանգնած, օբյեկտներ, որոնց ուսումնասիրությամբ ի վիճակի կլինենք ավելի հստակորեն պատկերացնել գերմեծ զանգվածով աստղերի էվոլյուցիան»,- ավելացնում է նա: