PDA

View Full Version : Children


grieg
Oct 8, 2008, 17:18
Ողջույն
եկեք ասեմ, ինչ խնդիրներ կան, դուք էլ ձեր հերթին տեսեք, որում կարող եք ձեր աջակցուտյունը ցույց տալ իրար հետ ուժեղ ենք!!

1. Մի անապահով ընտանիքի տաղանդաշատ երեխա, հիանալի ունակություններ ունի, սակայն դաշնամուր չունի, մենք ճարել ենք մի կին, ով պատրաստ է իր Գերմանական դաշնամուրը նվիրաբերել այդ բազմանդամ ընտանիքի զավակին և ով ստիպված է լինում դաշնամուրի պարապմունքների համար գնալ հարևանների տուն պարապելու Հիմա ես զանգահարեցի 56 04 40 նրանք 18.000 դրամով բանվորներ + 1.800 ճանապարհածախս են ուզում, 2րդ մասսիվի 8րդ հարկից դաշնամուրը 5րդ մասսիվ 1ին հարկ տեղափոխելու համարեթե աջակցեք շատ լավ!!!!
Ասեմ, որ Կանանց Կենտրոնը արդեն տաս հազար դրամ փոխանցել է

2. Նուբարաշենի գիշերօթիկում ապրող Անուշը, ում հայրը լքել է ընտանիքը աչքի պրոբլեմ ունիօպերացիայի համար անհրաժեշտ է գումարԱնուշը չնայած մտավոր հետամնացների հաստատությունում է սովորում,որն է Նուբարաշենի հատուկ դպրոցը, սակայն աչքի է ընկնում իր բարձր ընկալունակությամբ և ուսման հանդեպ իր տենչանքովտույլ չտանք ֆինանսական խնդիրները արգելք հանդիսանան Անուշի հետագա զարգացման գործում!!!

093 640 340 մարիամ

Dante
Oct 8, 2008, 17:52
grieg,

Որքան գումար է դեռ հարկավոր դաշնամուրը երեխային հասցնելու համար? Կարծես ևս 10.000 դրամ? Պատրաստ եմ օգնել, ինքս ժամանակին զրկված եմ եղել գործիքից:

grieg
Oct 9, 2008, 06:37
Դանտե, գումարը արդեն գտնվել է! Շնորհակալություն ուշադրության համար

Dante
Oct 10, 2008, 05:18
Դե Փառք Աստծու գոնե մի հարց լուծվեց: Ապրեք, որ օգնում եք մարդկանց