Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 19.07.2004, 19:10   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Post Տնտեսական քաղաքականություն

Տնտեսական քաղաքականություն

Ես Քրիմսոնի հետ ունեցա մի փոքր վիճաբանություն կապված էն հարցի հետ թե արդյոք արժի ուրախանալ այն բանից որ Ամերիկացիները մեզ ինչ ինչ հարցերում տալիս էն դրական գնահատական թե ոչ : Փորձեմ բացատրել իմ դիրքորոշումը որը ասեմ ձևավորվել է միայն վերջերս :

Ես իմ էությամբ ինձ համարում եմ լիբերալ այսինքն վստահ եմ որ եթե մարդիկ լինեն բավականին ազատ ապա վաղ թե ուշ կգտնեն ճիշտ զարգացման ուղին : Բայց լինելով լիբերալ ես հիմա այլևս չեմ ընդունում այսպես կոչված ** լիբերալ ** տնտեսագիտության դոգմաները : Որովհետև շատ հաճախ հենց նրանք են դառնում սահմանափակող ֆակտոր : Եվ ավելորդ կոշտություն ու դոգմատիզմ են մտցնում պետական ու տնտեսական մտածելակերպի մեջ : Այդ դոգմատիզմը շատ հաճախ հենց խրախուսվում է ամեն տեսակ միջազգային տնտեսական ավտարիտետնի կազմակերպությունների կողմից որը բխում է նրանց կենսական շահերից : Այս բոլորը միայն իմ սուբյեկտիվ կարծիքը չի : Դրա մասին խոսացել են նաև արևմտյան տնտեսագետներ : Կարող եք կարդալ այստեղ

http://www.iraqwar.mirror-world.ru/t...articleId=6046

Կոնկրետ Հայաստանի օրինակի վրա ցույց տամ թե ինչ է նշանակում ** լիբերալ ** բանկային համակարգ : Կամ ինչ է նշանակում պետական այրերի ** լիբերալ ** մտածողություն, որպեսզի տեսնեք թե ինչքան է իրականությունը տարբերվում տեսականից :

· Բանկային Համակարգ
Ինչպես գիտեք ՀՀ-ում բանկերի տոկոսադրույքները բավականին բարձր են : Եվ դոլլարային եվ դրամային դեպոզիտների տոկոսները սկսվում են մինիմումը 8 տոկոսից մինչև 14 տոկոս : Պարզ է կրեդիտների տոկոսները նույնպես բարձր են : 16 մինչև 22 տոկոս : Այս թվերը իհարկե ժամանակ առ ժամանակ տատանվում են բայց դա էական չի :
Ուրեմն մի հարց է առաջանում : Ի`նչ ոլորտ կարող է օգտվել այսպիսի թանկ կրեդիտից : Ռեալ տնտեսության մեջ չկան այդպիսի ոլորտներ : Միայն երևի առևտրում կարող են այդպիսի շահույթներ լինել : Մեկ էլ պետական պարտատոմսերում : Վերջերս էլ լսեցի նոր երեևույթ է առաջացել : Փողերը դնում են դրսում ինչ որ սպեկուլյատիվ ֆոնդերում : Որը վաղ թե ուշ տրագիկ է վերջանալու այդ բանկերի համար : Հիմա հարց է ծագում : Ակնհայտ է որ Հայաստանի բանկային համակարգից հիմա օգուտ չկա ռեալ տնտեսության համար, ապա ինչ անել : // միակ ռեալ օգուտը ժողովրդի համար դրամային փոխանցումներն են Սփյուրքից Հայաստան //

Ստանդարտ ** լիբերալ ** պատասխանը կլինի այն որ ոչ մի դեպքում ձեռք տալ չի կարելի : Շուկան է որոշում տոկոսադրույքները : Եվ եթե նրանք չեն իջնում ապա դա երկրի ռիսկայնությունից է : ռիսկայնությունն էլ նրանից է որ կա Ղարաբաղի հարց. Չկա Դեմոկրատիա ու այլ բլա բլա բլաներ :

Իսկ ես և ոչ միայն ես ասում եմ որ դա մեծագույն սխալ է, և այդ սխալը գալիս է դիտավորյալ դոգմատիզմից : Հիմա պատկերացնենք որ կա Քաղաքական կամք իջեցնել տոկոսադրույքը : Եվ այդտեղ կպարզվի որ լիբերալ դոգմաների անվան տակ ինչքան ականներ են մտցված մեր օրենսդրական դաշտ : Այնքան որ դու կոչվելով անկախ պետություն չունես այլևս վերահսկողություն քո Ֆինանսական համակարգի վրա : Պատկերացնելու համար թե դա ինչ վիճակ է պատկերացրեք մի օրգանիզմ որի Ուղեղը չունի վերահսկողություն Սրտի վրա : Այսինքն եթե նույնիսկ ուղեղը սկսի խեղդվել թթվածնի պակասից ապա նա չի կարող հրաման տալ սրտին ավելի արագ խփել այն պատճառաբանությամբ թե սրտամկանը կմաշվի :
Անհեթեթություն : Կենտրոնական Բանկի անկախության դոգմայի անվան տակ պետությունները այսօր փաստորեն ** կամավոր ** հրաժարվում են այդ լծակից : Բայց քանի որ բնության մեջ ամեն ինչ մի ինչ որ բանից կախյալ է ապա բոլոր ԿԲ-ները դառնում էն կախյալ մի այլ կառույցից որը ունի իր սեփական շահերը :

Հիմա պատկերացնենք որ Կառավարությունը ունի այդ լծակը եվ փորձում է իջեցնել տոկոսադրույքը : ԿԲ-ն ունի այդպիսի հնարավորություն : Եվ ասենք դեպոզիտները իջնում են մի 3 տոկոս իսկ կրեդիտները սկսվում են մի 8 տոկոսից : Պարզ է միանգամից ավանդատուները կհանեն այն գումարները որոնք իրենք դրել են բանկ շահույթ ստանալու նպատակով : Ենթադրենք դեպոզիտները ընկնում են 2/3-ով : Ենթադրենք որ ՀՀ բանկերում մնում է մի 50 միլլիոնի դեպոզիտ : Արդյո`ք դա տրագեդիա է : Ոչ ոչ և ոչ : Որովհետև դրանք կլինեն ԷԺԱՆ փողեր : Իսկ այդ էժան փողերը արդեն ՌԵԱԼ օգուտ կտան վարկառուներին և ոչ թե կխլեն գործարարների կամ գյուղացիների ամբողջ շահույթը : Իհարկե բանկերի շահույթները մի որոշ շրջան կնվազեն բայց դա կլինի ժամանակավոր : Ռեալ ներդրումը կտա ռեալ աճ իսկ դա էլ իր հերթին կմեծացնի բանկերի դերը և վերջին հաշվով շահույթները :

Իսկ եթե տոկոսադրույքները չիջեցվեն ապա լրիվ ԱՆԻՄԱՍՏ է բանկային համակարգի գոյությունը : Շատ հանգիստ կարելի է առանց դրա էլ յոլա գնալ : Ինչը որ հիմա անում են մեր գործարարները : Ու շատ ճիշտ են անում : Բանկերից այսօր մեծ օգուտ չկա : Բայց արդյոք հնարավոր է այսօրվա օրենսդրական դաշտում նման կտրուկ փոփոխություններ անել : ՈՉ : Ի դեպ նույնպիսի ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ է Արժութային Բորսան Հայաստանում քանի որ Հայաստանում հնարավոր չի նորմալ Հաշվապահություն վարել : Քանի որ մեր Հարկային Օրենսդրությունը ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ է միջազգային չափանիշներին իսկ դա նշանակում է որ այն հակասում է մեր Իրականությանը :

· Հարկային Դաշտ :
Հարկային դաշտը շատ բազմաշերտ է , դրա համար ես բերեմ ընդամենը մի օրինակ որով կտեսնեք թե ինչքան վնասակար են հաճախ լինում ԱՄՀ-ի // IMF // խորհուրդները : Ես որոշ ժամանակ աշխատել եմ հաշվապահ ու ծանոթ եմ էդ բոլորին : ՀՀ-ում ինչպես գիտեք ավելացրած արժեքի հարկի տոկոսադրույքը 20 տոկոս է : Դա բավականին բարձր տոկոս է : Այդ տոկոսադրույքը ԱՄՀ-ի ստանդարտ խորհուրդներից է : Մեր կառավարությւոնն էլ առանց դրա մեջ խորանալու վերցրել ու ընդունել է այն : Եթե չընդուներ ապա երևի բարդություններ կունենար վարկեր ստանալու գործում: ԱԱՀ-ն այնպիսի հարկ է որը կարող է ռեալ գործել միայն այն դեպքում երբ ստվերային տնտեսություն չկա երկրում : Եթե ստվերային տնտեսություն կա ապա այդ հարկը լուրջ բարդություններ է առաջացնում գործարարների համար : Նրանք ՍՏԻՊՎԱԾ են լինում խեղաթյուրել իրենց հաշվապահությունը : Ես գիտեմ ֆիրմաններ որտեղ Հաշվապահությունը բացարձակ կապ չունի իրականության հետ : Մի վիրտուալ երևույթ է : Բոլորը գիտեն որ ֆակտուրաները կարելի է գնել Հայաստանում : Իսկ նրանք ովքեր էդ ֆակտուրաները վաճառելով են զբաղված չեն ուզենա որ ԱԱՀ-ն իջնի որովհետև կվերանա իրենց **բիզնեսը** : Ստացվում է մի փակ շրջան : Եվ այդ փակ շրջանի հիմքը դրվել է ԱՄՀ-ի կողմից : Դիտավորյալ թե պատահականորեն դժվար է ասել : Ես կարծում եմ որ պատահական :


· Մոնետար քաղաքականություն
Շատ հետաքրքիր իրավիճակ է տիրում այս ոլորտում : Երբ վերջի տարվա ընթացքում դոլլարը սկսեց ընկնել ես մտածեցի որ դրամը շուտով կբարձրանա : Բայց տա տեղի չունեցավ : Եվ քանի որ Դրամը կապված է Դոլլարին ապա Դրամը նույնպես արժեքազրկվեց : Արդյունքը եղավ այն որ ներկրողները ստիպված եղան բարձրացնել իրենց գները : ՀայՌուսԳազարդը պահանջեց բարձրացնել գազի գինը այն պատճառաբանությամբ որ Դրամը արժեքազրկվել է վերջի տարիներին : Եվ նա դրա իրավունքը ուներ : Կարող ե`ր ԿԲ-ն խուսափել այդ բոլորից : ԱՅՈ : Որովհետև այդ նույն շրջանում նրա Դոլլարային ռեզերվները աճում էին : Ու հիմա անցել են 500 միլլիոն դոլլարը : Հայաստանի համար դա շատ մեծ թիվ է : Մեր դրամային մոնետար զանգվածը այդքան չի էլ կազմում : Այսինքն լրիվ ԱԲՍՈՒՐԴ իրավիճակ է : Այդ ռեզերվները կուրսի կայունություն պահելու համար պետք չեն : Ապա ինչու են նրանք հավաքվում եվ Դրամի կուրսը պահվում է հավասար Դոլլարին : Ս`ա է ճկուն Լիբերալիզմը : Ստացվում է որ մենք մեր աղքատ հալով առնում ենք Ամերիկյան պետական պարտատոմսեր համարյա մեր բյուջեի չափով : Սա անհեթեթություն է : Ի դեպ ինչքան տեղյակ եմ այդ 500 միլլիոնից մոտավորապես մի 200 միլլիոնը դա ԱՄՀ-ի վարկ է : Վարկ է որը մենք վերադարձնելու ենք և որի համար տոկոս է գալիս մեր վրա : Ստացվում է այսպիսի աբսուրդ : ԱՄՀ-ը մեզ վարկ է տվել : Եվ կարծում եմ որ այդ վարկը տալու ժամանակ էլ **կամավոր** կերպով թելադրվել է այս քաղաքականությունը : Հիմա ամեն օր խոսում են էժան փողերից և երկարատև վարկերից : Ոչ մի բարդ բան չկա մի 100 միլլիոն էդ ռեզերվներից հատկացնել էժան տոկոսներով : Բայց ես վստահ եմ որ ներկայիս օրենսդրության պայմաններում նման բան հնարավոր չի : Հենց այն օրը որ նման բաններ կանի մեր ԿԲ –ն միջազգային կազմակերպությունները իսկույն ևթ կսկսեն մի զարհուրելի աղմուկ : Հետո երևի նաև սպառնան որ չեն տա վարկեր և այլն և այլն : Տնտեսագետները ունենալով լիբերալ կրթություն կպաշտպանեն միջազգային կազմակերպություններին իսկ այն կառավարությունը որը կփորձի նման միտք ասել միանգամից կհայտարարվի շեղված ճշմարիտ ուղուց :



Ես կարող էի էլի մի քանի օրինակներ բերել : Բակց կարծում եմ պարզ է բոլորին իրավիճակը : Հասկացեք ԱՄՆ-ին ձեռնտու է որ մեր և ոչ միայն մեր տնտեսությունը լինի շատ ուժեղ Դոլլարիզացված : Բոլոր նրանք ովքեր հիմա տանը պահում են դոլլար, նրանք տվել են ԶԵՐՈ տոկոսով վարկ ԱՄՆ-ին և ամենակարևորը տվել են այն անժամկետ : Եվ հետո էլ զարմանում են թե ինչու են նրանք լավ ապրում իսկ մենք վատ : Արգենտինայի դեպքը ցույց տվեց որ ԱՄՀ-ը ոչ մի մտադրություն չունի փոխելու իր քաղաքականությունը : Ընդանրապես Արգենտինայի օրինակը բացահայտ ցույց է տալիս որ ռեֆորմները ու բարեփոխումները կարող են տևել հավերժ և ժողովրդին ոչ մի օգուտ չեն տա :

Իհարկե ես կարող էի ցույց տալ ուղիներ թե ինչեր կարելի է անել բայց դա անիմաստ է, որովհետև մենք չունենք այդ Քաղաքական ռեսսուրսը որպեսզի ծախսենք դրա վրա : Դրա համար էլ մեր իշխանությունը պատրաստ է ընդունել ցանկացած օրենսդրական ակտ որ հուշում են այնտեղից : Ավելորդ գլխացավանքից ազատվելու համար : Տիպիկ օրինակ էր Արժեթղթերի շուկայի մասին օրենքը :

Ի դեպ ազատ շուկայի մասին ասելով ուզում եմ բերել ևս մի օրինակ որպեսզի տեսնեք որ միայն լիբերլիզմով Հայաստանում տնտեսությունը չի զարգանա այնքան արագ ինչքան հնարավոր կլինի այն զագրացնել ասեն Ճկուն ու Ազատ մտածելակերպով :
Օրինակ կոշիկի արտադրությունը : Կոշիկի համար ինչպես գիտեք պետք է Կաշի : Կաշվու նորմալ արտադրություն այսօր չկա Հայաստանում : Դրա համար այն ներմուծվում է : Եվ ի նկատի ունենալով մեր բլոկադային վիճակը իհարկե այն թանկանում է : Էս վերջերս կաշվի արտադրություն է բացվել : Բայց նա էլ ունի հումքի պրոբլեմ : Կաշվի հումքը դա Կովի կաշին է : Քանի որ մեր մոտ չկա Կովերի բուծման մեծ կիսարտադրական կոմպլեքսներ ապա այդ կաշի արտադրողը ստիպված է իր հումքը գնել գյուղացիներից : Բայց գյուղացիների տված հումքը անորակ է, ճիպոտով ծեծված է, և ընդանրապես արևի տակ վառված է : Ստացվում է մի փակ շղթա : Այսինքն ստացվում է որ էժան ու մրցունակ կոշիկ ունենալու համար պետք է ունենալ անասնապահական մեծ համալիրներ :

Իրատես ու **լիբերալիզմով ** չծանրաբերռնված Պետական այրը ո`նց կլուծեր այս հարցը : Եթե ասենք նա ուզենար էդ հարցը լուծել : Կկանչեր իր մոտ մի քանի փորձառությունը բռնած օլիգարխների // այսինքն այնպիսի մարդկանց որոնք արդեն իրենց ցույց են տվել արդյունաբերության մեջ// : Եվ կկանչեր մի բանկիրի ասենք Սամոին: Կասեր պարոնայք ուրեմն այսպես այսպես այսպես : Դու Դոդիկ կառուցում ես այսպիսի անասնապահական կոմպլեքս ու դրա համար Սամոի բանկը քեզ տալիս է էժան վարկ : Դու Վարդանչո կառուցում ես Կաշվի վերամշակման գործարան ու քեզ նույնպես տալիս ենք այսքան վարկ, Իսկ դու Ռուբո բացում ես կոշկի արտադրամաս : Քեզ նույնպես այսքան վարկ : Եթե 1 տարի հետո ամեն ինչ նորմալ լինի ապա ձեզ կտրվեն նորից վարկեր արդեն այլ ծրագրերի համար : Եթե ոչ ապա ցտեսություն :
Այսպես են զարգացել Ճապոնիան կամ Կորեան, այսպես է հիմա զարգանում Չինաստանը և Հնդկաստանը : Եվ սա է միակ ռեալ ձևը արագ թռիշքաձև զարգանալու : Որովհետև մենք փոքր երկիր ենք ու մինչև սպասենք թե ազատ շուկան երբ ամեն ինչ իր տեղը կդնի կարող է տևել տասնամյակներ : Իսկ մենք այդքան ժամանակ չունենք :
Պարզ է այսպիսի մեթոդների դեմ կբողոքեն պրոգրեսսիվ տնտեսագետները : Կասեն սա արդար չի, չկա մրցակցություն և այլն և այլն : Բայց եթե ռեալ մտածեն ապա կտեսնեն որ այլ ձև չկա : 3 միլլիոնանոց երկրում ինչ մրցակցություն են ուզում : Հենա արտաքին աշխարհը միշտ կա ու կա : Թող նրանք լինեն մեզ մրցակից :


Ի դեպ Օլիգարխիայի մասին : Այսօր Աշխարհին ղեկավարում են Օլիգարխներ : Շատ ու շատ երկների քաղաքական կյանքը նույնպես նրանք են վերահսկում : Ամերիկան դասական Օլիգարխիկ պետություն է. Դեմոկրատիայի դիմակի տակ : Քաղաքական գործիչները այնտեղ ուղղակի չինովնիկներ են որոնց հանձնարարում են այս կամ այն բանը նրանք էլ անում են : Ընդհուպ մինչև պատերազմներ կամ կոնկուրենտներին վերացնում են օգտագործելով Ամերիկյան պետական մեքենայի հզորությունը : Նույնիսկ թիվն է հայտնի : Մոտ մի 300 ընտանիք վերահսկում են հարստության կեսից ավելին :
Լիբերալ Էկոնոմիստները համառորեն չեն ուզում տեսնել թե ինչքան մեծ դեր է խաղում Ուժեղ պետական մեքենան Օլիգարխիայի հարստացման համար : Եվ վերջին հաշվով ժողովրդի կենսամակարդակի բարձրացման մեջ : Եթե չլիներ Չինական ուժեղ Պետությունը ապա չինական բիզնեսսմներին կհոշոտեին բառիս բուն իմաստով : Նայեք ինչ է կատարվում Ռուսաստանում : Օլիգարխիան չունենալով Պետությունը որպես հենարան կամաց կամաց կորցնում է այն ունեցվածքը որ ինքը ձեռք եր բերել վերջի տարիներին : Տեսեք ինչպիսի հաշվերհարդար տեսան վրացական օլիգարխիայի հետ : Որովհետև Վրաստանը կորցրեց անկախությունը : Նույն ձևի հաշվեհարդար տեսան Արգենտինացի մեծահարուստների մեջ : Մեր Օլիգարխները պետք է սա հասկանան ու լինեն միասնական ու ուժեղացնեն պետությունը որպեսզի մի օր կոտրած տաշտակի առջև չկանգնեն : Ինչպես ժամանակին Մանթաշովների հետ տեղի ունեցավ :

Հիմա կարծում եմ ինձ հասկացաք թե ինչու եմ ես համարում այդ Հերիթաջ Ֆաունդեյշնի զեկույցը անիմաստ բան : Որովհետև նրանք այդ գնահատականները տալիս են ելնելով այն բանից որ մենք ընդունել ենք նրանց տված խորհուրդները թե ոչ : Եվ մեր օրենքները լիովին իրենց ձեռք են տալիս : Իհարկե հիմա ԱՄՆ-ը չունի մեր մոտ մեծ տնտեսական շահեր : Եվ կոնկրետ այդ օրենքներից ինքը օգուտ չունի : Բայց նրանք միշտ դեպի ապագան են նայում : Ապագայում երբ մենք կլինենք զարգացած երկիր ապա այդ օրենքներում դրված ականները կարող են պայթել : Ինչպես պայթեցին Արգենտինայում, Ինդոնեզիայու կամ Թաիլանդում :

Նույնը վերաբերվում է քաղաքական դաշտին : Երբ նրանք դժգոհում են մեր քաղաքական դաշտից դա նշանակում է որ իրենց համար պռոբլեմատիկ է մեր քաղաքական դաշտը : Նրանց համար դժվար է կողմնորոշվել : Հասկացեք երբ մենք կլինենք իրենց նման ու կունենանք բաց հասարակություն ապա դա կհեշտացնի իրենց հարցերը : Իսկ հիմա երբ քաղաքական դաշտը գործում է ինչ որ անհասկանալի սկզբունքներով : Հայկական ռազբիրատներով ու անձնական հարաբերություններով ապա ամեն ինչ դառնում է անկանխատեսելի :

Վերջում ասեմ որ այս տարի իմ մոտ կտրուկ փոխվեց աշխարհահայացքը : Դա տեղի ունեցավ հատկապես այն Ազատություն ռադիոկայանի ու շատ այլ բաների պատճառներով : ԵՐբ ես տեսնում եմ որ մեր ժողովրդին ուզում են նույն ստով խաբել երկրորդ անգամ դա ինձ մոտ ուժեղ բողոքի զգացում է առաջացնում : Ստրությունը վատ բան է : Բայց երբ ստորությունը ծածկվում է Քաղաքակրթություն բառի տակ ապա դա սարսափելի չարիք է : Երբ ես նայում էի ԲԲՍ որտեղ վրացիները հուզված պատմում էին թե ինչքան իրենք երջանիկ են որ իրենց մոտ Դեմոկրատիա եղավ իմ մոտ կորավ հարգանքը Ժողովրուրդ հասկացողության նկատմամբ : Միթե կարելի է այդքան ապուշ լինել : Չե որ սա արդեն երրորդ ** դեմոկրատական ** հեղափոխությունն է : Այն որ չկա լույս, չկա տնտեսություն, փլուզվել է ամբողջ ինֆրաստուկտուրան : Եվ էլի շարունակում են նույն հեքիաթին հավատալ : Գոնե անունը դնեիք Սոցիալական Հեղափոխություն և այլն : Գոնե պահանջեիք որ թոշակները բարձրացնեին : Բայց չկա այդպիսի պահանջ որովհետև Ժողովուրդը արդեն կորցրել է արժանապատվությունը :

Իսկ ԱՄՆ-ի ցինիզմը ուղղակի արդեն չափ ու սահման չի ճանաչում : Նրանք փաստորեն անկհայտորեն բոլորին հասկացնում են : Մենք ուզում ենք որ դուք լինեք Վրաստան : Բոլորդ օրինակ վերցրեք նրանցից և դառեք նրանց պես այլապես մենք ձեզ կանվանենք ավտորիտար : Այսպիսի ցինիզմը ցույց է տալիս թե նրանք մեզ ինչի տեղ են դրել : Ուղղակի երկրորդ սորտի մարդկանց տեղ որոնք իրավունք չունեն լավ ապրելու : Իսկ այն ղեկավարները որոնք կփորցեն իրենց երկրները զարգացնել նրանց կանվանեն բռնակալ ու կտապալեն հանուն Դեմոկրատիայի :
Այս բոլորը տեսնելով ես սկսեցի լրջորեն ուսումնասիրել բոլոր այն ռեֆորմների իմաստը որ մենք անում ենք վերջի 10 տարին : Ու եկա այն եզրակացության որ այդ ռեֆորմները ուղղակի պահպանելու են մեր այս ստորադաս իրավիճակը հավերժ : Իհարկե կլինեն զարգացումներ, բայց թռիչքներ չեն լինի :
Եթե ձեզ հետաքրքիր է կարող եմ քաղաքական կառուցվածքի մասին էլ մի երկու բան գրել :


PS. I dep ays bolore kap chuni voch nerkayis ishaxnutyunneri het voch el aravel yevs enddimutyan. Bayc mer enddimutyune aveli azat e kan karavarutyune. Yev na karogh er vorosh harcadrumner anel. Bayc na da chi karogh anel kani vor est yerevuytin inke finansapes kaxvatz e ayn Sistemic vore yev karavarutyane **xorhurd** e talis karucel ayspisi finansakan hamakarg . Yes mi shabatic avel Internetum chem lini aynpes vor karogh e ush patasxanem
_________________
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Reply

« - | ԱԹԻԼԼԱ »
Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 01:03.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.