Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 30.09.2004, 15:58   #1
Младенец
 
Trinity 777's Avatar
 
Join Date: 08 2004
Location: Zion
Posts: 48
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default ՀԱՅ ԱԶԱՏ ՈՐՄՆԱԴԻՐՆԵՐ

ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ
ԱԶԱՏ - ՈՐՄՆԱԴՐԱԿԱՆ (ՄԱՍՈՆԱԿԱՆ) ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

...1860թ.-ից, հատկապես Պոլսի և Զմյուռնիայի հայերը սկսել են հետաքրքրվել մասոնական սկզբունքներով: Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին գտնվում էր մշակութային ու կրթական վերածննդի մեջ, ունեին վաճառական մեծ կապերª Փոքր Ասիայի և Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական մասոնական օթյակներ հիմնելու ճանապարհին...
ՙԱյս ծրագիրը գործադրելու համար, հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված ՙՀոմերոս՚ թիվ 806 անգլիախոս Ազատ-Որմնադրական Օթյակի գերհարգելի վարպետին, որ օգնի իրենց ծրագրի գործադրությանը: Վերոհիշյալ օթյակը, Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից կանոնավորապես սկսեց աշխատել Զմյուռնիայի մեջ...՚: Այս անգլիական օթյակի առաջին տարվա պաշտոնատարների ցուցակում հանդիպում ենք. ՙԵղբոր մըª Սերովբէ Ազնաւուրի, որ Մեծ Վերահսկողի աթոռը գրաւած է նոյն օթեակի մեջ: Սերովբէ Ազնաւուրը Պոլսոյ մեջ, Ազատ Որմնադիր և ՙՕտ Ֆելլօ՚ Եղբայրակցության ներկայացուցիչ, մեծ դեր ունեցած է Պոլսոյ ՙՍեր՚ Ազատ-Որմնադրական Օթեակի հիմնարկութեան մեջ...՚:
Առաջ անցնելով նշենք, որ այսօր կրկին ՀՀ-ումª Երևանում, վերագործարկվել է ՙՍեր՚ մասոնական օթյակը, կարծում ենքª 1866թ. մայիսի 7-ին ստեղծված պոլսահայ առաջին օթյակի գործը շարունակելու համար... Այս օթյակի անդամ են բազմաթիվ հայեր (հատկապեսª սփյուռքահայեր) և այլազգի մասոններ: Հայաստանի Մեծ Օթյակի ստեղծման հովանավորներն են Ռուսաստանի, ԱՄՆ-ի Կոլումբիա նահանգի մայրաքաղաքային շրջանի և Ֆրանսիայի Ազգային Մեծ Օթյակները: Հանդիսությանը մասնակցել են - ԱՄՆ-ի Կոլումբիա նահանգի մայրաքաղաքային շրջանի Մեծ Վարպետը, Ֆրանսիայի Ազգային Մեծ Օթյակի Մեծ Վարպետը և Ռուսաստանի Մեծ Օթյակի Մեծ Վարպետի պաշտոնակատարը: Հայաստանի Մեծ Օթյակի Մեծ Վարպետ է նշանակվել երհարգարժան Եղբայր Քրիստոֆեր (Քրիստափոր) Սահակյանը (ԱՄՆ քաղաքացի): Այսպիսով, Ռուսաստանի Մեծ Օթյակն իր իրավասությունները Արևելքում փոխանցում է ՙՍեր՚ օթյակին...
Ինչևէ, վերադառնանք հետ. ՙԱռաջին Հայ Ազատ-Որմնադրական Օթեակի հիմնարկութւունը կը պարտինք Զմիւռնիոյ Հայոց, որոնք Անգլիոյ Մեծ Օթեակին արտօնութեամբ հիմնեցին ՙՄեծն Տիգրան՚ թիվ 1014 հայախօս Օթեակը: ՙՀոմերոս՚ թիվ 806 Օթեակին կարեւոր անդամները հիմնադիրները եղան ՙՄեծն Տիգրան՚ թիվ 1014 Օթեակինª բարոյապես օգտակար ըլլալու Հայ տարրին: Հայ Օթեակին բացման արարողութիւնը մեծ շուքով կատարւած է Յունիս 5, 1864-ի երեկոյին...՚: Այստեղ դադարեցնելով պատմությունը, որին պարբերաբար ու առավել հանգամանալից կանդրադառնանք հետագայում, նշենք, որ կազմակերպված մասոնությունը շուրջ 300 տարվա պատմություն ունի և այն սկսվում է 1717թ.-ի հունիսի 24-ից, երբ 4 հին օթյակներից (ՙեղբայրական որմնադիրների՚) ՙԽնձորենու տակ՚ պանդոկում կազմավորվեց Անգլիայի Մեծ Օթեակը...
Բացի հայտնի մտավորականներից, մշակույթի, գիտության ու այլ ոլորտների գործիչներից, մեծահարուստներից... մասոններ են եղել ԱՄՆ-ի նախագահների մեծ մասըª Վաշինգտոնը, Ջեքսոնը, Ջոնսոնը, Ռուզվելտը, Հարդինգը, Տրումանը և այլք, այդ երկրի նահանգապետերի, Սենատի ու Կոնգրեսի անդամների մեծամասնությունը նույնպես մասոններ ենª հիմնականում 32 և 33 աստիճանների: ԱՄՆ-ի Անկախության Հրովարտակի 55 ստորագրողներից 40-45-ը մասոններ էին...
Ֆրանսիայում Նապոլեոնը շատ ջանքեր թափեց.ՙոր- պեսզի ղեկավարի թե° Եկեղեցին և թե° Մասոնական Օթյակները: 1805թ.-ին, նա իր եղբայր Ժոզեֆին նշանակեց ՙրանդ Օրիենթ՚-ի Մեծ Վարպետ՚: Իսկ 1914թ. փորձ արվեց Ֆրանսիայում փակել մասոնական օթյակները, սակայն, դա ամբողջապես չիրականացավ և առ այսօր մասոնական վտանգը նկատելիորեն գոյություն ունի...
Հիտլերը երրորդ Ռայխում որոշակի առնչություններ ունենալով մասոնականների հետ, այնուհետևª անխնա ոչնչացրեց նրանց, բայց, հետպատերազմյան շրջանում, ամերիկյան զինվորականները նեցուկ եղան գերմանական մասոնության վերակազմությանը...
Մուսոլինին Հռոմում որոշ մասոնների մասնակից դարձնելով իր պետականության կազմավորմանը, հետո խստիվ արգելեց բոլոր օթյակների գոյությունը...
Մասոնների նկատմամբ ավելի խիստ քաղաքականություն էր իրականացնում հատկապես Ստալինըª խառնածին ԽՍՀՄ-ում: Սակայն, շրջապատված դավադիր ցանցով, նա այդպես էլ չկարողացավ իսպառ ՙխեղդամահ՚ անել այդ չարիքը, հաճախ ՙթացի հետ խառնելով նաև չորը՚... ԽՍՀՄ կազմավորման առաջին իսկ օրից, ինչպես ԱՄՆ-ի հռչակման պարագայում, կառավարման բոլոր առաջնային-կարևոր լծակներին տիրել են ՙկարմիր՚ ջհուդա-մասոնականները: 1917-1921թթ. տվյալներով 22 Ժող.կոմիսարներից 17-ը հրեաներ էինª Լենինի (Ուլյանով, հրեա մոր աղջկական ազգանունըª Բլանկ) գլխավորությամբ, Զինկոմիսարիատի 43 անդամներից հրեա էին 35-ըª հրեա Տրոցկի - Բրոնշտեյնի գլխավորությամբ, Ն կոմիսարիատի 62 անդամներից հրեա էին 43-ըª հրեա Զինովև - Ապֆելբաումի գլխավորությամբ, Ա կոմիսարիատի 16 անդամներից հրեա էին 13-ըª ռուս Չիչերինի և նրա հրեա (կիսահայ) օգնական Կարախանի գլխավորությամբ, Ֆինանսների կոմիսարիատի 29 անդամներից հրեա էին 24-ըª լեհ Մերժվինսկու և նրա հրեա օգնական Դոն-Սոլովեյի գլխավորությամբ, Արդարադատության կոմիսարիատի 19 անդամներից հրեա էին 18-ըª հրեա Շտեյնբերգի գլխավորությամբ, Ժող.լուսավորության կոմիսարիատի 53 անդամներից հրեա էին 42-ըª ռուս Լունաչարսկու և հրեաներ րյունբերգի, Զոլոտնիցկու ու այլոց գլխավորությամբ, Սոցիալիստական իտությունների Ակադեմիայի անդամ - պրոֆեսորների 35 անդամներից հրեա էին 25-ը, իսկ Մոսկվայի պրոլետարիատի գրականության բյուրոյի 9 անդամներն էլ հրեա էին: Այլ ոլորտների մասին տվյալները շարունակելու դեպքում ոչ մի էական փոփոխություն չի լինի...
Այսպես եղել է նաև հետագայում, որին մենք դեռ կանդրադառնանք մեր հրապարակումներում:
...Անդեմ թվացող, սակայն, հստակ սիոնիստական դեմքով մասոնության աճպարարության հետևանք էր (ևª է), որ թուրք և հայ մասոնները ՙեղբայրաբար՚ մի օթյակում համագործակցում էին... Հայոց Ցեղասպանության իրականացման և ՙաշխարհի գաղտնի կառավարության՚ հզորացման համար: Ինչ ընդհանուր բան ունեին թալեաթը, էնվերը, ջեմալը, ալի իհսան... և Գրիգոր Զոհրապը, Տիգրան խան Գորոյանը, Սրապիոն Հեքիմյանը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, հայ հոգևորականները կամ այլոք, որոնք անհեռատեսորեն երգում էին. ՙՏուր ձեռքդ ինձ, եղբայր ենք մենք՚-ը: Ահա, այս ՙեղբայրական՚ սկզբունքների հետևանքով է, որ կորցրեցինք Հայաստանի ու Հայության մեծ մասին, իսկ Ազգի մի հոծ զանգված դարձավ գաղթական ու սփյուռքահայ... ՙՀայ մասոնական օթեակները երբեւէ չէին կարող մտածել, որ անգլօ-ֆրանսական օթեակների կողմից շարունակաբար շահագործուել են, քանի որ բոլոր հայկական օթեակները իրենց բարոյական և նիւթական գործունէութիւնը պիտի զեկուցէին վերոյիշեալ կենտրոնական մարմիններին: Սա ինքնին, բացի որ սահմանափակում էր հայ օթեակների գործունէութեան դաշտը, այլեւ նրանք, օրը օրին տեղեակ էին լինում հայկական միջավայրին վերաբերող անցուդարձերից: Հայ մասոնը, այդ օրերին չէր կարող ըմբռնել թէ ինչպէս է շահագործվում...՚: ՙ...Սուլթանական շրջաններուն իսկ հայ դպրոցական տղաք ՙՄեր Հայրենիք՚-ը և ուրիշ ազգային հայրենասիրական երգեր կ’երգէին: Իսկ Պոլսի, 1918-ի ՙՀայաստան՚ օթեակը, Հոկտեմբեր 18, 1920 թուի պաշտօնական բացման արարողութիւնից յետոյ, մեծ հաճոյքով կը յայտարարուէ, որ Թուրքիոյ հայկական Ազատ Օթեակները իրենց աշխատանքները կը կատարեն հայկական եռագոյնի հովանու տակ՚: Ահա, թե ինչ ՙազգային՚ խաբկանքի ներքո էին ոգևորվում հայ մասոնները (նույնիսկ Միքայել Նալբանդյանի նման մտավորականները), որոնցից շատերը զոհ գնացին իրենց անհեռատեսությանը: Եթե միայն իրենք զոհվեին, ապա վնասը հաստատ մեծ չէր լինի, սակայն, նրանք զոհասեղանին դրեցին Ազգն ու Հայրենիքը... Սա է սին հայրենասիրության հետևանքը:
Երիցս սխալվում են նրանք, ովքեր փորձում են մասոնությունը ծառայեցնել սեփական Ազգին ու Հայրենիքին: Նրանք հետզհետե ընկնելով մասոնական ծուղակը, կամա թե ակամա վտանգում են Հայության ու Հայաստանի ապագան, իսկ ահա, ազգի տականքիª ծախուների ու դավաճանների խնդիրը, քննարկվելիք այլ հարթության մեջ է, որին դեռևս կանդրադառնանք...

Արմեն Ավետիսյան

Last edited by Mono; 10.11.2004 at 16:47.
Reply With Quote
Old 10.11.2004, 16:43   #2
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՒԹ ԱՆԿԻՒՆԸ


Հասկանալի պատճառներով, բայց նաեւ թութակավարի յանկերգով, երբ Հայկական Ցեղասպանութեան նիւթը կ’արծարծուի, անմիջապէս անոր յանցագործութեան եւ Եղեռնին ողջ տարողութիւնը կը բարդենք թուրքերուն վրայ. հետեւողական պնդաճակատութեամբ մեր թիրախը ընտրելով այսօրուան Թուրքիան եւ իր պետական այրերը, կու գանք մեր նահատակներուն արեան գինն ու արժանապատուութիւնը պահանջելու, մեր կորուսեալ իրաւունքներուն ու խլուած հողերուն վերադարձը յիշեցնելու եւ ճոռոմ-ճոռոմ ճառերով թրքական հզօրութեան հետ չափուելու մոռանալով մեր եւ Թուրքիոյ ռազմական ուժին տարբերութիւնը, մեր եւ անոնց քանակին անհամեմատելիութիւնը, Թուրքիոյ դաշնակիցներուն բազմազանութիւնն ու մեր թշնամիներուն շատութիւնը եւ վերջապէս մեր սնանկացած հայրենասիրութիւնն ու թրքական կատաղի աթաթուրքութիւնը: Բայց, ինչո’ւ միայն Թուրքիան. ինչու միայն թուրքերը հրաւիրել պատասխանատուութեան եւ զանոնք նկատել հեղինակները ցեղասպանութեան. արդեօք թուրքերը միայնակ յղացան, ծրագրեցին ու գործադրեցին ցեղասպանութիւնը. կրնային առանց միջազգային հովանաւորութեան ու գաղտնի ուժերու հաւանութեան նման մեծ ոճիր նախաձեռնել. ահա, որքան կասկածայարոյց, նոյնքան եւ այժմէական հարցադրումª ուղղուած մեր պատմութեան: Եկէք առանց զգացական ցնցումներու թուենք Հայկական ցեղասպանութեան հեղինակները կամ մեղսակիցները, որոնք եթէ գործնապէս մասնակից չեղան Եղեռնին, գէթ իրենց լռութեամբ եւ անտարբերութեամբ լուռ հաւանութիւնը տուին ահաւոր սահմռկեցուցիչ ոճիրին:
Թուրքիոյ կողքին առաջին անգամ կը յատնուի Gերմանիան, որ իր զինւորական ուժով եկաւ մասնակցելու կատարուած սպանդին, նոյնիսկ կազմակերպել անոր ընթացքն ու մանրամասնութիւնները: Gերմանական պատասխանատուութիւնը անուրանալի է, քանի այդ օրերուն ան դաշնակիցն էր Օսմանեան Կայսրութեան. անոր սպաներն ու զինուորականները կը վխտային Օսմանեան Կայսրութեան տարածքին: ՈՒստի, Թուրքիոյ չափ երմանիան պէտք է համարել ցեղասպանութեան յանցագործ:
Անգլիան եւս իր կայսերապաշտական քաղաքականութեամբ զօրակից եղաւ թրքական սանձարձակ գործողութեանց. ան բնաւ տրամադիր չէր իր վաղեմի ու հարազատ թուրք դաշնակիցը վշտացնել հայոց համար. որ երկիրը դարեր ամբողջ թիկունք կանգնելով Օսմանեան Կայսրութեան ոտքի պահեց ՙՀիւանդ Մարդ՚-ը հակառակ անոր մահամերձ վիճակին եթէ ոչ Բրիտանիան. երբ ռուսական զօրքերը կ’ուղղուէին Պոլիս, Անգլիա կը փութար աջակցելու թուրքերուն թումբ կանգնելու համար ծաւալող ռուսական հզօր ուժին դիմաց: ՈՒստի, Անգլիոյ դերը չենք կրնար նսեմացնել, թէեւ հիմա ան խոյս կու տայ նման պատասխանատուութենէն:
Ֆրանսա ևս կը համարուի մեղսակիցներու շարքին. մանաւանդ, Կիլիկիոյ յանձնումին եւ Կիլիկիոյ հայութեան անխնայ կոտորածին մեղքին մէջ իր բաժինը ունի ՙասպետական սեւ սատանան՚, որ նախընտրեց դաշնակցիլ Թուրքիոյ հետ եւ զոհասեղանին մատուցել հայն ու Կիլիկիան, հայու արիւնն ու մեր պատմական հողերը: Վերոյիշեալ երեք մեծ պետութիւններու կողքին կան նաեւ փոքրիկ գործիքներ ցեղասպանական ոճիրին կատարելագործման մէջ. թուրքը առանձին պիտի չյաջողէր ողջ կայսրութեան տարածքին գտնուող հայ տարրը բնաջնջել, եթէ իրեն նեցուկ եւ գործակից չըլլար քիւրտը: Հսկայական արիւնարբու աշխատանքների լրումին պիտի չհասնէր, եթե քիւրտեր աշխոյժ եւ սիրայօժար չնետւէին այդ գործին մէջ, որմէ օգտուեցան կողոպուտով, թալանով, հողերու իւրացումներով, կանանց բռնաբարումներով, մարդասպանութեան տարբերակներուն մէջ հմտութիւն ձեռք ձգելով: Շատ մը շրջաններ ու բազմաթիւ գերդաստաններ ուղղակի զոհերը դարձան քրտական խժդժութեանց եւ միջնադարեան վայրագութեանց: Հետեւաբար, թուրքերու կողքին չմոռանանք քիւրտերը. հաւանաբար, եթե քիւրտեր նեցուկ չըլլային ամենայն պատրաստակամութեամբ, թրքական գործը կա’մ պիտի չյաջողէր եւ կամ մասամբ պիտի յաջողէր: Այս տիպի ոճրագործներու շարքին են նաեւ չէչէններն ու չէթէները, որոնք Եղեռնի օրերուն փորձեցին մասնակցիլ կեղեքումի եւ սեռային կիրքերու յագեցման համար առաւելապէս: Սակայն, որոնք են իսկական պատասխանատուները Հայկական Ցեղասպանութեան. ահա հայոց պատմութեան մութ անկիւնը, որուն ոչ ոք կը ցանկանայ մօտենալ. ինչու թուրքը միայն մեղադրել, եթէ մութ անկեան մէջ պահուըտած է այլ ճիւաղ մը մասոնութիւնը. ըստ իս, թուրքէ առաջ մասոնները պէտք է հրաւիրել պատասխանատուութեան:
Նախ, որոնց օրով եղաւ Եղեռնը. իթթիհատականներուն. անոնք հրեայ ծագումով թուրքի տարազ հագած մասոններ էին եկած Սելանիկ քաղաքէն, յեղաշրջումով զաւթած օսմանեան իշխանութիւնը, իրենց արարքներով շատ աւելի վնասեցին Օսմանեան Կայսրութեան քան հայոց. անոնք աւելի ծառայեցին հրէական ծրագիրներուն կործանման պատճառ դառնալով Օսմանեան Կայսրութեան եւ չէզոքացնելով հայ տարրը Թուրքիոյ մէջ. գաղտնիք չէ այն կապը, որ գոյութիւն ունի մասոնութիւն - Հայկական Ցեղասպանութիւն շղթային միջեւ. փաստեր չեն պակսիր, բայց խօսողներ ու գրողներ կը պակսին, չունին յանդգնութիւնը բացայայտելու մասոնութեան դերը հայոց ջարդերուն մէջ. որովհետեւ, անոնք իրենց հերթին մասոններ են կամ մասոնութեան ցանցին մէջ պրկուած, թակարդուած, ըլլայ բարեկամական թէ խնամիական կապերով: Դժբախտաբար, ահայ պատմագրութիւնն անգամ ժլատ է այս հարցի լուսաբանման ուղղութեամբ, կարծէք աներեւոյթ կարմիր գիծ է քաշուած այդ հարցին չմօտենալու, զգուշանալու. ահա թէ ինչու մութ անկիւն մը կայ հայոց պատմութեան մէջ: Ասկէ մի քանի տարի առաջ, Հայկական Ցեղասպանութեան նուիրուած ձեռնարկի մը ընթացքին, կազմակերպուած Արարատեան սրահին մէջ, օրուան բանախօսներէն ծանօթ պատմաբան ու իրաւագէտ, Հայկական Ցեղասպանագիտութեան մեծ մասնագէտ ու ցեղասպանագէտ, հատորներու հեղինակ եւ իր կարգին փայլուն մասոն հանգուցեալ Մուսա Փրենս ուշադրութեան եւ ուսումնասիրութեան արժանի երեւոյթ մը կարեւորեց, ըսելով, որ Հայկական Ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրութեան մէջ պէտք չէ անտեսել Յունաստանի Սելանիկ քաղաքը. Սելանիկ նաեւ ամրոցն էր մասոնութեան. հետեւաբար, հայոց պատմութեան մութ անկիւնին մէջ թուրքէ աւելի մեծ ոճրագործ մը ծուարած է, որն է մասոնութիւնը: Լսենք նաեւ մասոնի մը վկայութիւնը, չըսուելու համար որ այս յօդուածը կը նմանի բամբասանքի:
Մասոնական ՙԱրմէն՚ թիւ 28 օթեակի մատենաշարի Ե. գրքոյկը կը կոչուի ՙՈՒՂԵԻՐ ԴԷՊԻ ՄԱՍՈՆՈՒԹԻՒՆ՚ ( Պէյրութ 1995 ). հոն էջ 52-ին մէջ կը գրուի. ՙԵւ վերջապէս Ազատ Որմնադրութեան ( իմա’ մասոնութեան - Ա. Ռ. ) պատմութեան մէջ տակաւին անպատիժ մնացած աննախընթաց տարողութեամբ ոճիրի մը արձանագրութիւնը բաց կը մնայ մեզի համար: Կարելի չէ ուրանալ թէ Ազատ Որմնադիրներ էին Հայկական Ցեղասպանութեան հեղինակները՚: Ապրի’ք մասոններ, դուք ձեր ոճիրը ճանչնալու քաջութիւնը ունիք եղեր, բայց ով եւ երբ ձեզի պիտի հրաւիրէ պատասխանատուութեան. երբ հայոց պատմութեան մութ անկիւնին լուսաւորումով թուրքէ առաջ հայ մասոնները պիտի հրաւիրուին դատարան.
եւ մեզի ծանօթ հայ մասոնները ամչնալու երես պիտի ունենան արդեօք ըլլան անոնք հայրապետ թէ կուսակցապետ, խմբագրապետ թէ վարդապետ, թաղապետ թէ վարժապետ:
Ինձի համար մնացած է անհասկանալի, թէ ինչպէս հայ մարդը կլծուի մասոնական հայասպան կառքին, երբ այդ կազմակերպութիւնն է հեղինակը մեր մեծ հայրերուն եւ մայրերուն սպանութեանց, մեր հայրենիքին կորըստեան. եւ աւելին, անըմբռնելի հարց մը կը չարչրկէ զիս, թէ ինչպէս նման ոճիրի մը հեղինակները կը մնան հայոց պատմութեան մութ անկիւնին մէջ նոր աղէտներ որոճալով մեր ժողովուրդի գլխուն. իսկ կոկորդը չպատռենք այն մասոններուն, որոնք կը խօսին Հայկական Ցեղասպանութեան մասին, խորանէն կ’արտասանեն ճառեր պոռոտ-պոռոտ եւ նոյնիսկ հայրենասիրութիւն կը քարոզեն աջ ու ահեակ. անոնց պիտի ըսել դո’ւք էք ոճրագործները մասո’ններ. թուրքէ առաջ դո’ւք պէտք է պատժուիք, քանզի գիտակցաբար մտած էք այդ հայասպան շարժումին մէջ:Հայոց պատմութեան մութ անկիւնի բնակիչներ, ամօ’թ ձեզ:

գրեց Աւետիս Ռազմիկ
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 16:57.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.