Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 30.09.2004, 21:16   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default Կառուցենք Հայկական քաղաքակրթություն

Համայն հայերի իրավունքների հռչակագիր

Ներածական : Այսօր երբ համայն մարդկությունը ընդունել է ՄԱԿի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և այն արդեն վիճարկման առարկա չէ, կարիք է զգացվում որոշ ճշգրտումների: Մարդու իրավունքերի ընդհանուր հիմքի վրա ամեն ազգ իրավունք ունի կոնկրետ իր ազգի համար տալ այլ իրավունքներ որոնք կապահովեն այդ ազգի յուրատիպությունը: Այլապես մարդկությունը կկորցնի իր բազմազանությունը և դա կբերի ընդհանութ մարդկության ներուժի թուլացման: Այսպիսով հայերի իրավունքների հռչակագիրը նպատակ չի դնում իր առջև ոտնահարել որևէ մի այլ ազգի իրավունք կամ գերադասել իրեն ուրիշներից: Ոչ: Մենք կոչ ենք անում մյուս ազգերին նույնպես ստեղծել սեփական հռչակագրերը: Բայց պահպանելով որոշ հիմնարար սկզբունքներ:
- Ազգերի իրավունքները չպետք խախտեն մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները:
- Ազգերի իրավունքները չպետք է խախտեն այլ երկրների սահմանդրությունը և օրենսդրությունը
- Ազգերի իրավունքները գերակա են իր սեփական երկրի < կոնկրետ այդ ազգի պետության > Սահմանադրությանը և Օրենսդրությանը:

Իրավունքներ:

- Ամեն հայ իրավունք ունի սերունդ ունենալու: Նա իրավունք ունի իր սերնդին կրթել ու դաստիարակել ըստ իր սեփական աշխարահայցքի:
- Ամեն հայ իրավունք ունի ապրելու Հայկական Լեռնաշխարհում: Այդ իրավունքը բանեցնելու համար նա չպետք է խախտի տվյալ պահին այդ Լեռնաշխարհը վերահսկող պետությունների Սահմանադրությունը:
- Ամեն հայ իրավունք ունի ազգանվեր աշխատանք կատարելու : Ազգանպաստ ըստ իր աշխարահայացքի: Հայկական պետությունը պետք է չխոչնդոտի հային այդ հարցում և պետք է ստեղծի համապատասխան պայմաններ այդ իղձերը իրագործելու համար:
- Ամեն հայ իրավունք ունի ստանալ և հայթայթել ինֆորմացիա իր սեփական ազգի անցյալի ու պատմության վերաբերյալ: Ոչ մի Համաշխարհային, Պետական կամ Կրոնական կառույց իրավունք չունի նրան մերժելու այդ իրավունքը:
- Ամեն հայ իրավունք ունի ստանալ լիարժեք տեղեկատվություն այն հասարակական դեմքերի վերաբերյալ որոնք ունեն իրավունք արտահայտել ազգի կարծիքը: < լինեն դրանք պետական, մշակույթային, կրոնական և այլ տիպի գործիչներ > Լիարժեք տեղեկատվության տակ հասկացվում է այն ամբողջ տեղեկատվությունը որը հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել այդ գործիչի աշխարհայացքի վրա ներազդող գործոնների վերաբերյալ: Հասարակական դեմքը չպետք է ունենա գաղտնինքեր այն հասարակությունից որի անունից ինքը խոսում է:
- Ամեն հայ իրավունք ունի վերահսկել Հայկական պետությունում շրջանառության մեջ գտնվող դրամամիջոցը: Քանի որ ինքը այդ դրամամիջոցի դիմաց տալիս է իր աշխատանքը և ունեցվածքը ապա նա իրավունք ունի ունենալ վերահսկել այդ դրամամիջոցի արժեքը:


Իրավունքներից բխող դրույթներ:

Այս իրավունքներից բխում են մի քանի դրույթներ որոնք պարտադիր են եթե այս իրավունքները ընդունվեն հայերի կողմից:

Քանի որ մարդը հայտարարվում է գերագույն արժեք ապա դրանից բխում է մի քանի հետևություն:
- Ցանկացած իշխանություն լեգիտիմ է եթե նա ընտված է ժողովրդի կողմից:
- Եթե իշխանությունները լեգիտիմ են բայց ընդունում են օրենքներ որոնք ազդելու են ազգի մեկ քառորդից ավելի իրավունքները ապա պետք է այդ օրենքները ընդունվեն միմիայն համազգային քվեարկությամբ: Այդպիսի քվեարկություններ < ռեֆերենդումներ > կարելի է կազմակերպել տարին մեկ անգամ: Դա կլինի ԻՐԱԿԱՆ ժողովրդավարություն որը ապագայում կվերաճի ազգավարության:
- Ամեն իշխանավոր պետք է կրի անհատական պարտականություն ու պատասխանատվություն: Այդ իսկ պատճառով խորհրդարանում պետք է կրճատվեն կուսակցական ցուցակներով ընդգրկվող պատգամավորները և ավելացվեն անհատական պատգամավորների տեղերը: Անհատապաշտ հայերի համար դա ավելի հասկանելի ու ըմբռնելի:
- Բացի դասական իշխանության երեք ճյուղերից պետք է ավելացվեն ևս երկու ճյուղեր: Դա ԶԼՄներն են, դա Ֆինանսա-վարկային Իշխանությունն է:
- Պետք է Ազգը ունենա իր սեփական ԶԼՄ-ն: Որը կարտահայտի իր հեռահար նպատակները և որը կապահովի նրան այն վերոնշյալ իրավունքների իրագործումը: Այդ Ազգային ԶԼՄ-ն պետք է լինի մատչելի Հայկական պետությունների բոլոր մասերում: Հանրային Ռադիոն ու Հեռուստատեսությունը դրա համար չեն ստեղված: Հանրային Լրատվամիջոցները պաշտպանում են հասարակության շահերը: Իսկ Ազգի շահերը պետք է պաշտպանի մի առանձին ԶԼՄ որը կախվաշ կլինի Ազգից:
- Ազգային Լրատվամիջոցի ղեկավարությունը պետք է ընտրվի Ժողովրդի կողմից: Դա երկիրը կդարձնի ավելի ժողովրդավար որը հետագայում հնարավորություն կտա այն դարձնելու ազգավարություն և հնարավորություն կտա կերտելու Ազգային Քաղաքացիական Հասարակություն:
- Ազգային Լրատվամիջոցը պետք է ապահովի ազգին իր պատմության մասին տեղեկատվությամբ, պետք է ապահովի համապարփակ տեղեկատվություն հասարակական դեմքերի վերաբերյալ: Պետք է ապահովի Ազգային Աշխարհայացքին համապատասխան եթեր: Պետք է ապահովի Հասարակագիտության , Տնտեսագիտության, Քաղաքագիտության վերաբերյալ այլընտրանքային ազգային տեսություններ: Համաշխարհային տեսություններ դոգմաներ չեն և նրանց պետք է զարգացնել:
- Ազգը իր սեփական ալիքով պետք է ունենա ինքնարտահայտվելու: Ամեն մի համայնք կամ գյուղ տարվա ընթացքում գոնե մեկ օր պետք է կարողանա ինքն իրեն ներկայացնել: Ներկայացնի իր մշակույթը և իր աշխարհայացքը:
- Ազգը պետք է ունենա իր սեփական Դրամամիջոցը որով ինքը կկարգավորի իր սեփական տնտեսական կյանքը: Այն չպետք է կախված լինի ոչ մի այլ պետության դրամական միջոցից կամ ոսկուց: Այն չպետք է կախված լինի ոչ մի անհատի որոշումից: Այն պետք է կախված լինի միայն Ազգից: Ավելի ճիշտ ամենաթանկարժեք էակից որ կա աշխարհում: Դա մարդն Է:
- Դրամի քանակը պետք է որոշվի մարդկանց քանակից կախված: Երբ ծնվում է նոր մարդ ապա ԿԲ-ն պետք է նրա անունով ստեղծի կրեդիտ մի կոնկրետ չափով: Այդ բազային կրեդիտը ԿԲ-ն կարող է տալ այլ առևտրական բանկի որպես վարկ տասնութ տարի ժամկետով: Առևտրային բանկից ստացած տոկոսը ԿԲ-ն պարտավոր է տալ այն երեխային որի անունով ինքը ստեղծել է այդ կրեդիտը: Մինչև երեխայի տասնութ տարեկան դառնալը երեխան իրավունք ունի ստանալ այդ տոկոսագումարը: Եթե երեխան մահանում է մինչև տասնութ տարեկանը ապա կրեդիտը վերացվում է և տնտեսության շրջանառությունից հանվում է այդ կրեդիտի չափ գումար: Այսպիսով պետությունը շահագռգռված կլինի որպեսզի ունենա առողջ սերունդ:
- ԿԲ-ի ղեկավարությունը նույնպես պետք է ընտրվի համազգային ընտրությունների արդյունքում: Ազգային դրամամիջոցի փոխարժեքը այլ դրամների հետ համեմատ, նրա տոկոսադրույքը, և ներքին արժեքը պետք է որոշվի շուկայական հարաբերությունների ընթացքում: Իսկ դրամական զանգվածը պետք է կախված լինի մարդկանց ազգի քանակից:
- Տասնութ տարեկանը լռանալու դեպքում չափահասը իրավունք չունի այլևս ստանալ այդ տոկոսաեկամուտը: Նրա անունով կրեդիտը պետք է վերցվի առևտրական բանկից և տրվի պետությանը որպես անտոկոս վարկ երկրի Ինֆրաստրուկտուրան վերականգնելու ու նորը կառուցելու համար: Չափահաս երիտասարդը իրավունք ունի հայտնելու իր կարծիքը թե ինքը որ ոլորտում է ուզում տեսնի ներդրված իր անունով կրեդիտը: Ճանապարահաշինություն, Բանակ, Քաղաքային ենթակառուցվածք կամ մի ինչ Ազգային գիտական հետազոտական աշխատանքի համար: Այսպիսով ազգը նաև կարող է վերահսկել իր տնտեսության ենթակառուցվածքի զարգացման ուղղությունը
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Old 30.09.2004, 21:20   #2
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Kxndrem chpilisopayel u lrdjoren knnadatel..
Petk che sksel ba um a sa petk yev ayln ba sa utopia e yev ayln..

Kan partyaner voronk patrast en sa vercnelu, iharke amen meke mi ban avelacnelov..

Vorovhetev sa petk e darna Hamazgayin gortz .. Yete mi ban uzum ek avelacnel asek
Reply With Quote
Old 01.10.2004, 13:26   #3
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Դեռեւս միայն երկու հարց:
ա/
Quote:
Եթե երեխան մահանում է մինչև տասնութ տարեկանը ապա կրեդիտը վերացվում է և տնտեսության շրջանառությունից հանվում է այդ կրեդիտի չափ գումար:
Ինչպե՞ս:
բ/ Փիս սոցիալիզմի հոտ է գալիս: Դա այդպես է՞:
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը
Reply With Quote
Old 01.10.2004, 15:16   #4
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Quote:
բ/ Փիս սոցիալիզմի հոտ է գալիս: Դա այդպես է՞:
Inch vor problemner kan socializmi het kapvatz ???

Sa socializm e en imastov vor apahovvum e minimal yekamut amen yerexayin ir tznvatz orvanic, bayc sa socializm chi en imastov vonc vor patkeracnum ein kommunistnere kam ayl heghapoxakanner
Reply With Quote
Old 01.10.2004, 15:27   #5
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Չպատասխանեցիր առաջին հարցին:

Էսպես ասենք, առաջին հարցն էական չէր դառնա, եթե ասեինք, որ գործ ունենք կլասսիկ /հենց կոմմունիստների/ սոցիալիզմի հետ: Փաստորեն դու ասում ես, որ հանրությունը կարող է կառավարել դրամը: Կարծում եմ տարբերություն չկա հանրության եւ պետության միջեւ այս դեպքւմ, քանի որ հանրությունն ինքը ոչինչ չի կարող կառավարել /կամ էլ պիտի ստեղծվի կոմպլեքս համակարգ, որը կարծում եմ կախափանվի/. պետք է պետությունը /հանրության ներկայացուցիչը, եթե խոսում ենք դեմոկրատիայի շրջանակներում/ անի դա: Փաստորեն պետությունը կառավարում է դրամը /.../ այն անկախ է միջազգային ֆակտորներից, եւ այլն: Չնայած տնտեսագիտությունից բավականին հեռու մարդ եմ, բայց թեկուզ ինտուիտիվ պատկերացնում եմ, որ այստեղ կապիտալիզմի նշույլ իսկ չկա: Կամ սա կառավարված կապիտալիզմ է, ինչն անոֆիցիալ մեզ մոտ հիմա կա, կամ դա սոցիալիզմ է, այն էլ կապիտալիզմին ձգտող:

Ես իրոք կուզենայի նտեսության հարցերի մանրամասն քննում, մինչեւ անցնելն իդեոլոգիական հարցերի /որոնց, ի դեպ, մեծ մասամբ համամիտ եմ/:
Reply With Quote
Old 01.10.2004, 15:43   #6
VIP Роджер
 
darrel's Avatar
 
Join Date: 08 2002
Location: Yereven
Age: 50
Posts: 4,462
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 10 | 4
Default

Quote:
Originally Posted by Mono
Inch vor problemner kan socializmi het kapvatz ???

Sa socializm e en imastov vor apahovvum e minimal yekamut amen yerexayin ir tznvatz orvanic, bayc sa socializm chi en imastov vonc vor patkeracnum ein kommunistnere kam ayl heghapoxakanner

Ազգային + սոցիալիզմ = նացիոնիլ-սոցիալիզմ = ???

Ինչն և անհրաժեշտ էր ապացուցել ...

Ես դա միշտ կասկածում էի
__________________
Ignorantia non est argumentum
/Отрицание не есть доказательство/
Reply With Quote
Old 01.10.2004, 16:09   #7
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Կներես ես առաջին հարցը չէի տեսել:

Դրամի զանգվածը իսկապես կառավարելի է: Եթե տնտեսությունը լրիվ փակ է ապա այն կարելի է հարյուր տոկոսով կառավարել , բայց եթե տնտեսությունը բաց է իսկ իրականում միշտ այդպես է ապա դրամի զանգվածը կախված է նաev օտար ֆակտորներից , օրինակ եթե դրսից մեկը մտնի ու արտարժույթով տեղական դրամներից սկսի առնել մեծ քանակության ապա ԿԲ-ն կանգնում է հետevյալ դիլեմայի առջեվ:

Կամ գնել այդ ամբողջ արտարժույթը ev դիմացը ստեղծել նոր դրամ, կամ ոչինչ չանել ev նայել ինչպես է բարձրանում քո դրամի արժեքը: Ինչը օրինակ կատարվում է հիմա

Եթե ԿԲ-ն իրավունք չունենա օդից կրեդիտ ստեղծելու իրավունք ապա դրամի կուրսը շատ ուժեղ տատանումներ կարող է ունենա: Բայց շատ ուժեղ տատանումները չպետք է վախեցնեն:

Երկրորդ պրոբլեմը դա տոկոսադրույքն է: Եթե քո ներսում կրեդիտը էժան լինի իսկ դրսում տոկոսները բարձր ապա քո բանկերը կարող է ձգտեն գումարները տանել դուրս դնել ու այդ տոկոսի տարբերության վրա խաղալ:

Օրինակ Չինաստանում այդպես է: Տոկոսադրույքները շատ ցածր են: Բայց բանկերը չեն կարողանում փողը դուրս տանել որովհետev Չինաստանը վերահսկուլ է արտարժույթի շուկան: Մենք իհարկե չունենք այդքան ռեսուրս որպեսզի կարողանանք վերահսկել այդ շուկան: Բայց որպեսզի բանկերը չկարողանան գումարները անընդհատ դուրս տանել ապա պետք է այնպես անել որ ներքին դրամի քանակը կոշտ կերպով սահմանափակ լինի ու նրա արժեքը ԱՆԸՆԴՀԱՏ պետք է բարձրանա այլ թողերի նկատմամբ: Այդ դեպքում փողերը դուրս տանելուց օգուտ չեն ունենա:

Ուղղակի այստեղ մի հարց է առաջանում: Եթե դրամը անընդհատ բարձրանա ապա գները պետք է անընդհատ իջնեն: Հիմա դասական Քեյնեսիանիստ Էկոնոմիստները ինձ հայհոյեցին որովհետev կպա իրենց հիմնական դոգմատին որ գների անըդնհատ անկումը սխալ է:
Բայց դա սուտ թեորիա է ու ես կարամ դա ապացուցեմ: Ամբողջ 19-րդ դարի սկիզբը գները իջնում էին ԱՄՆ-ում ու Եվրոպայում: ՈՒ կարծեմ հենց էն ժամանակ էին իրենք ծաղկում:

Դեֆլացիաին մեղադրում են դա նա առաջացնում է Ֆինանսա-բանկային ճգնաժամեր: Բայց դա մի մեծ սուտ է: Դեֆլացիան չի ֆինանսա-բանկային ճգնաժամերի այլ այն որ Արevմտյան Աշխարհում հիմնական ԿԲ-ները ՄԱՍՆԱՎՈՐ են ev կարողանում են քաղաքական կոնյուկտուրայի վրա ազդել իրենց այդ անտեսանելի փողային իշխանությամբ: Եթե այդպիսի կամայական միջամտություններ չլինեն ապա ֆինանսական ճգնաժամ հենց ընենց օդից չի առաջանա:
Reply With Quote
Old 01.10.2004, 16:12   #8
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Ha eli chpatasxaneci aradjin harcin. Yete erexan merav apa banke partavor e iskuyn yevet veradardznel ayd yerexayi anunov kredite KB-in isk na el partavor e iskuyn yevet ayd kredite veracnel.

Ayspisov bankere kensakanoren shahagrgrvatz petk e linen vorpeszi yerexanere normal zarganan u hasnen hasunutyan vorpeszi irenk chtujven.
Reply With Quote
Old 01.10.2004, 16:16   #9
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Quote:
Ազգային + սոցիալիզմ = նացիոնիլ-սոցիալիզմ = ???
Չէ թող երեխեքը սոցած քաշ գան ու մուրացկանություն անեն ու դպրոց գնալու փող չունենան մենակ թե դուք իմանաք որ Պարտիայի նշած ուղով ենք գնում դեպի լուսավոր դեմոկրատիզմ
Reply With Quote
Old 01.10.2004, 17:17   #10
VIP Роджер
 
darrel's Avatar
 
Join Date: 08 2002
Location: Yereven
Age: 50
Posts: 4,462
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 10 | 4
Default

Quote:
Originally Posted by Mono
Չէ թող երեխեքը սոցած քաշ գան ու մուրացկանություն անեն ու դպրոց գնալու փող չունենան
Չէ, թող երեխաների ծնողները աշխատանք ունենան և իրենց երեխաներին կերակրեն: Իսկ դրա համար սոցիալիզմ պետք չէ՝ նորմալ շուկա պետք է ստեղծել: Ես ոնց ա որ Եվրոպայում երեխաները մուրացկանություն չեն անում: Տեղ ի՞նչ է սոցիալիզմ են կառուցել:

Quote:
մենակ թե դուք իմանաք որ Պարտիայի նշած ուղով ենք գնում դեպի լուսավոր դեմոկրատիզմ
Պարտիան ի՞նչ կապ ունի: Ես ինչու՞ հիշեցիր:

Իսկ ձեր ուղիով արդեն մի ազգ փորձեց պայծառ ապագան հասնել ... երևի գիտես ուր հասան
Reply With Quote
Old 01.10.2004, 20:12   #11
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Մոնո, հարցս այս էր՝ ո՞նց է ԿԲ՛ն շրջանառությունից դուրս հանում գումար: Ի՞ր հաշվին է անում:
Reply With Quote
Old 04.11.2004, 18:44   #12
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Quote:
Իսկ ձեր ուղիով արդեն մի ազգ փորձեց պայծառ ապագան հասնել ... երևի գիտես ուր հասան
Հայերը ուզենան էլ այդ ուղով չեն կարող գնալ

Օբելիկս

Իհարկե իր հաշվին .. բայց նաև անիմաստ է էդ հարցը երբ որ ինքը փողը ստեղծում է ստեղծում է դատարկությունից այսինքն ծախս չի անում ու վերացնելուց էլ ծախս չկա
Reply With Quote
Old 05.11.2004, 17:58   #13
Студент
 
Join Date: 06 2002
Location: California
Posts: 294
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Mono,

Այս նախաձեռնությունը ինչոր չեմ կարողանում քաղաքականություն համարել: Պարզե, որ վերը նշված կետերի իրականացումը մեծ ազդեցություն կունենա ընդհանուր քաղաքականության վրա: Սակայն, սրանք պարզապես սահմանադրական նորառումներ են՝ ուղղված փոփոխություններ իրագործելու իրավական և սոցիալ-տնտեսական ասպարեզում:

Իսկ քաղաքականությունը իրենից ներկայացնում է չգրված օրենքների և նկատառումների մի ամբողջ ասպարես, որը կառավարում է ազի գոյատևման և գործնեության և այլ ազգերի հետ հարաբերակցության պայմանները:
Reply With Quote
Old 06.02.2007, 07:32   #14
Младенец
 
stanislaw's Avatar
 
Join Date: 11 2005
Location: here, there, everywhere...
Posts: 8
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Quote:
- Ազգային Լրատվամիջոցի ղեկավարությունը պետք է ընտրվի Ժողովրդի կողմից: Դա երկիրը կդարձնի ավելի ժողովրդավար որը հետագայում հնարավորություն կտա այն դարձնելու ազգավարություն և հնարավորություն կտա կերտելու Ազգային Քաղաքացիական Հասարակություն:
Արդյոք Ժողովուրդ ասելով ում ինկատի ունեք. ազգային պետության քաղաքացիներին, թե՞ ժողովրդներին։

Արդյոք հնարավոր է ժողովրդավարությունից ծնել ազգավարություն։ Ես կարծում եմ, որ ներկա համաշխարհային քաղաքականությունը ամեն կերպ փորձում է ազգերին վերածել ժողովրդի, որոնք էլ իրենց հերթին կենթարկվեն ժողովրդի փոքրամասնության ստեղծած եւ ժողովրդի մեծամասնության կողմից անգիտակցաբար ընդունված սահամանադրությանը։
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 19:53.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.