Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 07.11.2004, 20:55   #1
Младенец
 
Trinity 777's Avatar
 
Join Date: 08 2004
Location: Zion
Posts: 48
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default Եկեղեցական հարցեր

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՈՒՂԵԻԾ
ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Հանձնարարում ենք եվրոպական Եկեղեցիներում կյանքի կոչել էկումենիկ աղոթքի մի օր՝ արարչագործության պահպանման համար:

Պարտավորվում ենք,
-Առավել զարգացնել մի ապրելակերպ, որի միջոցով ժխտվեն տնտեսական և սպառողական պարտադրանքների գերիշխանությունը, և արժեք տալ պատասխանատու և մնայուն կենսամակարդակի,
- Քաջալերել եկեղեցական կենսոլորտապահպան կազմակերպություններին և էկումենիկ հիմնարկները՝ արաչագործության պահպանության իրենց պատասխանատվության մեջ:

10. Հրեականության հետ միասնությունը խորացնել

Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հաավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգևներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից և՝ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք և դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն:
Խիստ անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե’ քարոզչության, թե’ դասավանդության, թե’վարդապետության և թե’ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը և քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել:

Պարտավորվում ենք,
- Մերժել Եկեղեցու և հասարակության մեջ հակասեմական և հակահրեական բոլոր ձևերը,
- Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ և աշխուժացնել դրանք:

Պարտավորվում ենք,
- Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլև Եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարևլվյուն միասնաբար ներկայացնել,
- Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել,
- Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ և ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել:

Պարտավորվում ենք,
- Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր և ազգային փոքրամասնություններ, ինչպես նաև հարցերի խաղաղ լուծման ձևը պաշտպանել,
- Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե’ Եկեղեցու և թե’ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը:



Սա էլ այսպես կոչված հայ եկեղեցու պաշտոնական կարծիքն է որի տակ նրանք ստորագրել են և այդպիսով դավաճանել են մեր նախնիներին որոնք այդքան դաժան զրկանքների գնով պաշտպանեցին մեր եկեղեցու Տիեզերական Էությունը և նրա անմիջական կապը Աստծո հետ: Այսօր գրչի մի հարվածով մեր եկեղեցին ընդունեց որ իր և աստծո միջև կա միջնորդ, այսինքն նա այլևս տիեզերական չէ:
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 23:20.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.