Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 07.11.2004, 21:03   #1
Младенец
 
Trinity 777's Avatar
 
Join Date: 08 2004
Location: Zion
Posts: 48
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default Ո՞Վ Է ՀԱՅԸ

Ո՞Վ Է ՀԱՅԸ

Մինչ քրիստոնէական շրջանի հայ ժողովրդի բնաւորութեան մէջ, հաւանաբար բացակայում էին դաժանութիւնը, վրիժառութիւնը: Թերեւս հայերը միակ ժողովուրդն էին, որի պանթէոնում բացակայում էր խաւարի, հադէսի, տարտարոսի աստուածը: Անտիկ շրջանի հայերն համարում էին, որ երկրի ընդերքում ոչ թե վախ ու պատիժ է, այլ կենարար ուժ: Հոգում ընդհանրապէս չի կարող որեւէ վատ բան լինել: Հայ ժողովուրդը չէր վախենում մեղքից, քանզի մեղքը խորթ էր նրա կենսակերպին, աշխարհայացքին ու ազգային հիմքերին:
Հայերը պատժիչ ուժից չէին վախենում, քանզի, ի սկզբանէ, իրենց խորքային էութեամբ, չէին ընդունում ստորութիւն, նախանձ, դաւաճանութիւն եւ այլ, մարդկանց նսեմացնող ոճիրներ: Դա չի նշանակում, ի հարկէ, թէ Հայաստանում չկային «բացասական անձինք»: Կային եւ անպայման: Պարզապէս այդ մարդիկ այլ կերպ էին պատժւում, համաժողովրդական քամահրանքով, եւ ժխտմամբ (դատապարտման այդպիսի ձեւը մինչեւ այյժմ էլ գոյութիւն ունի հայկական գիւղերում): Հայաստանում ապրող ամէն ոք պէտք է ջերմացնէր նրան, ջանար իրեն կեանք պարգեւած երկրում կեցութիւնը աւելի լուսաւոր ու ջերմ դարձնել: Պատահական չէ, որ հայերն իրենց համարում էին արեւի որդիներ եւ ընդհուպ մինչեւ XII դարը իրենց «արեւորդիներ» էին անուանում:
... Հայկական բնաւորութեանն յատկանշական են միամտութիւնը, զարմանալի պարզութիւնը, բացարձակ պարզամտութիւնը: Հայը, չնայած տարածուած կարծիքին, այնչափ անկեղծ ու միամիտ է, որ ինչպէս շատ նուրբ նկատել է Դերենիկ Դէմիրճեանը, շատերին այդ անկեղծութեան եւ միամտութեան ներքոյ նշմարւում է կեղծաւորութիւն եւ խորամտութիւն... Հայկական բնաւորութեան վեհանձնութիւնը խորը եւ զգոյշ պեղումներ է պահանջում՝ արդի հայը ունակ չէ ներկայացնել իրեն յաջող տեսանկիւնով, օգտաւէտ կողմից: Հայը, առանձնապէս այլազգի միջավայրում, յաճախ ամաչում է սեփական վեհանձնութիւնից, զսպում է զգացմունքների պոռթկումը:
... Հայի էներգեդիկ ներուժը վիթխարի է եւ անկանխատեսելի, հրաբուխի հնագոյն նա ընդունակ է ահագին եւ անվերահսկելի էներկիայի արտանետման: Հայի համաչափ եւ հանգիստ կեանքը ունակ է իսկոյեւեթ պայթելու, նրան աշխուժանալու ժամանակ պէտք չէ: Արհամարհանքը իր խնդիրների նկատմամբ եւ անուշադրութիւնը հային մոլեգնութեան է հասցնում, ոգեշնչում է պայքարի՝ նա մոռանում է իր տառապանքները, խոցերն ու վէրքերը եւ ամէն գնով ձգտում է հասնել նշուած նպատակին: Հայ ժողովրդի էներկիայի լուսաշող կարկառները մի անգամ չէ որ ահուդողի մէջ են գցել բազում թշնամիների : Հայը հպարտ է եւ ինքնասէր, հասարակութեան, վկաների առկաութիւնը նրան հերոս է դարձնում: Նա հեղինակութեան իւրօրինակ մարդ է՝ ընդունակ է որքան հնարաւոր է երկար տանել ամէն ինչ, սակայն մինչեւ այն պահը, քանի դեռ չեն ոտնահարուած իր ազգային հպարտութիւնն ու ինքնասիրութիւնը... Հայի մէջ երջանիկ եւ զարմանալի ներդաշնակութեամբ միաձուլւում են բացարձակ զոհողութիւնը եւ խելահեղ, յանդուգն արիութիւնը: «Կիզանիւթի խառնուրդի» նման զուգակցումը զարմանալի մշտակայութեամբ՝ ծնում է ռազմիկի, որն ընդունակ է ամենահերոսական սխրագործութիւնների:
... Հայը գլխովին, անմնացորդ թաղւում է ամէն մի նախաձեռնութան մէջ, որն ունենում է արտաքնապէս դիւթիչ պատեան: Նա կամ ժողովուրդ-յեղափոխական է՝ սոսկ այս բառի ամենքի կողմից ընդունուած նշանակութեան այն տարբերութեամբ, որ նրա աւերիչ կամ ստեղծարար կորովի միտուածութիւնը հենց իրեն է ուղղուած... Այդ դէպքում հայը օրկանապէս վերափոխւում է պահպանողականի:
... Հայը անընդհատ լարուածութեան, մշտապէս՝ գործողութեան մէջ է: Նա նահանջելու տեղ չունի: Նրա բնակութեան սահմանները սահմանափակ են: Նա պարտաւոր է մշտապէս պատրաստ լինել պայքարի: Պայքարը հայի սովորական տարերքն է, նրա գոյի էութիւնը, նա պայքարին է նուիրւում՝ ջերմ ու եռանդուն կրքոտութեամբ, լիովին եւ անմնացորդ: Նա պայքարում է ինչպէս բնածին ու լկիմայական արտաքին ազդակների, այնպես էլ էթնիկակակնների դէմ: Սակայն հայի ներգործուն եւ ագդիւ պայքարը բացառիկ պաշտպանական բնոյթ ունի, նա ինքն ընդունակ չի նախայարձակման, նրա հոգին բռնութիւն չի ընդունում: Նրա կենսական էներկիան մարդասիրական պացիֆիստական միտուածութիւն ունի:
... Հայը չունի օրինակ իրանցինրի մէջ նկատուող պետութեան աստուածացումը... Հողի նկատմամբ սէրը հայի մէջ չի զուգորդւում պետութեան հանդէպ նուիրուածութեան եւ սիրոյ հետ: Դա պետական հայրենասիրութիւն չէ, այլ սէր է դեպի հայրենի հողը, հայրենիքը: Հայի բերանից գործնականում անհնար է լսել «իմ պետութիւնը» արտայայտութիւնը, հայը գերադասում է ասել. «Իմ Հայրենիքը»:... Ընդհանրապէս ամբոխի՝ շատ ժողովուրդների մէջ այնքան մեծ նշանակութիւն ունեցող երեւոյթը հայկական իրականութիւնում վճռորոշ դեր չի խաղում: Հայը միթինկի ժամանակ էլ մնում է որպէս անհատ, որը քննադատաբար է ունկնդրում հերթական հռետորին:
... Հայը անկեղծ յարգանքով է վերաբերւում այլազգի զրուցակցին, նրա լեզուին, սովորութիւններին ու մշակոյթին, որը բնականաբար, վստահութիւն ու երախտագիտութիւն է յարուցում: Հայերի մէջ ի սպառ բացակայում է լեզուային ազգամոլութիւնը, որը խորապէս արմատացած է, օրինակ՝ ռուսների մէջ: Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետութիւններում ապրող ռուս մարդիկ ջանում էին խօսել միայն ռուսերէն, մինչդեռ հայերը, նոյնիսկ Հայաստանում, անցնում էին ընկերակցութեան մէջ գտնուող հիւրի լեզուին:
... Առաքելականութեան մէջ է դրսեւորւում հայի հոգեկան կեանքի գագաթնակէտը: Հայոց առաքելական գիտակցութիւնն առնչուող է քրիստոնէութեանը եւ յագեցած յայտնատեսական սպասումներով ու նախազգացումներով: Հայոց առաքելականութիւնը անեղծ է եւ զոհողական, իր պոռթկման մէջ նա ընդունակ է յաղթահարելու սեփական ազգային արատները: Մարդկութեան փրկութեան ազնիւ գաղափարներին ծառայելու նպատակով մաքրութեան ու զոհողութեան քարոզը բացատրւում է երեւակայելի եւ աներեւակայելի սարսափներն ու աղէտներն ապրած հենց ժողովրդի ճակատագրով: Ազգովին փրկութեանը ձգտող հայը զգում է նաեւ համայն մարդկութեան համար իր պատասխանատուութիւնը: Փրկուել, յանուն այլոց փրկութեան, ահա, հայէ թէկուզ չգիտակցուած հաւատամքը: Դրան կարելի է հանդիպել Եւրասիայի ամէն մի ժողովրդի պատմութեան շրջադարձային փուլերում: Պաշտպանելով Ռուսաստանը ֆրանսիացիներից, Ֆրանսիան՝ ֆաշիստներից, արաբներին՝ անգլիացիներից, իրանցիներին՝ թուրքերից... հայն ամէն անգամ սրբօրէն հաւատում է, որ պաշտպանում է արդարութիւնը երկրագնդում, ուրեմն նաեւ՝ Հայաստանը:

(Լեւոն Մելիք-Շահնազարեանի
«Հայ ժողովրդի բնաւորութիւնը» գիրքէն)
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 06:43.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.