Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 11.11.2004, 16:21   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default մենք արել ենք առավելագույնը

Հայեր մենք արել ենք առավելագույնը

Վերջի շրջանում հայերի մոտ արմատավորվում է մի կարծիք թե մենք միշտ կորուստներ ենք տվել որովհետև մենք չենք հավատացել ռազմական ուժին ու միշտ բավարավել ենք ավելի շատ բարոյական հաղթանակներով քանց թե իրական ռազմական: Դրա ամենավառ օրինակներից է Ավարայրի ճակատամարտի նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխությունը:
Իմ կարժիքով այն ժամանակ երբ սկսվում եր Արցախյան պատերազմը նման մոտեցումը ճշմարտացի էր, բայց այսօր երբ մեր աչքի առաջ մենք տեսնում ենք որ Հայաստանի ներսում ծնվում է մի զանգված որը ներքուստ արդեն հայկականության կրող չի և վաղը պատրաստ է գնալ հեշտության զիջումների ինչ ինչ գաղափարների համար ակնհայտ է դառնում որ միայն ռազմական ուժը չի որոշում շատ ու շատ պատերազմերի ելքեր:

Սկսենք սկզբից: Մարդկությունը որ առաջացել է երկրագնդի վրա հետապնդում է մի գերնպատակ: Ճանաչել ինքն իրեն և ճանաչել Տիեզերքը: Ամբողջ պատմության ընթացքը այդ պրոցեսսն է: Մարդկությունը ինչպես մի մեծ ԳերՀամակարգիչ անընդհատ փնտրտուքների մեջ է: Անհատները և ազգերը նրա առանձին ենթաբաժիններն են բայց որոնք վերջին հաշվով բոլորը ծառայում են այդ գերնպատակին: Քանի որ Աշխարհը շատ բարդ համակարգ է ապա նրա բոլոր նրբությունների ու առանձնահատկություններից օգտվելու համար պահանջվում է անհատականացում: Այդպիսով առաջացել են տարբեր ազգեր որոնք ամեն մեկը իր լուման ներդնում է ընդհանուրի մեջ: Ճանաչման պրոցեսսը ինքը անընդհատ պահանջում է նյութական բազա և հիմք: Ով ավելի շատ նյութական բազա ունի նա կարող է ավելի շատ բարձրանալ և հասնել ավելի մեծ ճանաչողության: Ամբողջ մարդկային պատմությունը դա ազգերի, կրոնների փիլիսոփայությունների պայքար է որ միշտ ու միշտ ուղեկցվում է Նյութական բազայի վերաբաշխմամբ: Ընդ որում նյութական հարստությունները ՄԻՇՏ վերջին հաշվով հոսում են նրա մոտ ով ավելի կատարյալ աշխարահայացք ունի, այսինքն նրա մոտ ով ավելի է առաջ գնացել Տիեզերքի ճանաչման գործում: Սա դոգմա է:
Պայքարը ու Պատերազմները դա Ճշտի փորձարկում է: Ում հայացքները ավելի ճիշտ են ու լայն նա էլ պայքարում հաղթում է: Այն ազգերը կամ անհատները որոնք հրաժարվում են պայքարի մեջ մտնելուց նշանակում է ՉՈՒՆԵՆ իրենց Ճիշտը իսկ դա նշանակում է որ նրանք չունեն որևէ նոր բան տալու Համամարդկային Բանականության զարգացման համար: Այդ ազգերը և անհատները վաղ թե ուշ անհետանում են կամ ձուլվում են մի ուրիշ ազգի մեջ:
Պայքարի ձևերը լինում են տարբեր ու նրանք գործում են տարբեր մակարդակներում : Ամենապարզը դա ֆիզիկական ուժն է:

Ա: Ֆիզիկական Ուժ կամ հակառակորդի ֆիզիկական ոչնչացում այսինքն ըստ էությամբ նրա Ճշտի վերացում
Բ: Դա ոչ բռնի ֆիզիկական մեթոդներն են: Օրինակ ալկոհոլիզմ տարածելը կամ ասենք սաբոտաժային տիպի ինչ ինչ հնարքներ:
Գ: Դա Տնտեսական լծակներն են:
Դ: Դա Գաղափարական մակարդակն է
Ե: Դա Պատմական փաստագրություն է: Սա ավելի բարձր մակարդակ է քանի որ ցանկացած գաղափարախոսություն հենվում է Պատմական փաստգրության վրա: Այսինքն ով ունի Պատմությունը նա միշտ կհաղթի ցանկացած Գաղափարախոսությանը
Զ : Եվ վերջինը դա Է-ությունների կամ հենց Ֆունդամենտալ Տիեզերական գիտելիքների մակարդակն է : Այս մակարդակից նայողը ՄԻՇՏ վաղ թե ուշ հաղթում է ԲՈԼՈՐԻՆ :

Ընդ որում ժամանակի մեջ այս մակարդակները գործում են տարբեր արագությամբ ու տևողությամբ : Ֆիզիկական ուժը դա ամենաարագ բայց և ամենակարճատև էֆֆեկտ ունեցողն է : Իսկ օրինակ պատմագրությունը ազդում է դարերով բայց նրա արդյունքը միանգամից չէ որ երևում է :

Հիմա նայենք թե Հայերը որպես ազգ ինչպես են պաշտպանել իրենց Ճիշտը դարերի ընթացքում : Եվ այստեղ կտեսնենք որ մենք հայերս միշտ մեր պայքարը տարել ենք ամենաբարձր մակարդակներում : Դա սեփական պատմագրություն է : Չնայած եթե անկեղծ լինենք պետք է խոստովանենք որ մենք այս ճակատում կրեցինք ՋԱԽՋԱԽԻՉ պարտություն երբ այրվեց մեր նախնյաց պատմությունը : Դա սեփական գաղափարախոսությունն է ի դեմս հայացված քրիստոնեության : Այստեղ էլ իհարկե պետք է հասկանալ որ հաղթանակը լիակատար չի որովհետև մենք մնացինք այդպես էլ քրիստոնեա այսինքն ընդունեցինք ուրիժի ճիշտը քանի որ չունեինք սեփականը : Տնտեսական մակարդակում էլ մենք կարողացել ենք միշտ պատվով դուրս գալ երբ մեր դեմ չեն պայքարել ֆիզիկական մեթոդներով : Դրա լավագույն ապացույցն է տասնիներրորդ դարում : Եվ միայն ծայրահեղ դեպքերում ենք մենք իջել Ֆիզիկական պայքարի մակարդակ : Դա այն դեպքերում է եղել երբ հարցը դրվել է լինել թե չլինել : Չնայած դա էլ միանշանակ այդպես չի եղել միշտ: Դրա վառ վկայություն է Ցեղասպանությունը : Մենք այդ ժամանակ չկռվեցինք որովհետև մեր այդ ժամանակվա էլիտան արդեն պարտվել էր ավելի բարձր մակարդակներում : Խոսքը գնում է Դաշնակների մասին որոնք գաղափարական ստրուկն էին դառել Արևմտյան Քաղաքակրթության :

Այսպիսով հայերը ի սկզբան է հասկացել են որ եթե դիրքեր զիջեն պայքարի վերին մակարդակներում ապա վաղ թե ուշ դա կբերի ավելի ջախջախիչ պարտության քան եթե հենց այդ պահին կոտորվեն առանց զիջելու վերին մակարդակի դիրքերը : Հենց այսպես է որ դարերով ջարդվել են հայերը ինչ է թե պահեն իրենց Եկեղեցին ու Պատմություն Հայոց կամ Նարեկացին : Եվ հենց այդ պատճառով է որ մենք այսօր դեռ կանք : Քանի որ մեր պայքարը միշտ ԵՐԿԱՐԱԺՄԿԵՏ Է եղել : Նա ով պատրաստ է կռիվ տալ ամենավերին մակարդակներում նա միշտ պատրաստ կլինի իջնել մինչև ամենացածր ֆիզիկական մակարդակը : Արցախյան պատերազմը դա ցույց տվեց : Արցախյան պատերազմում զինվորների հետ հավասար հաղթանակ տարավ Մովսես Խորենացու գիրքը :

Բայց այսօր ժամանակները փոխվել են : Այսօր գլոբալ քաղաքականությունը գնում է ամենավերին Գաղափարական մակարդակներում : Այսօր առանց մի կրակոցի Հայաստանը թալանվում է զուտ այն պատճառով որ մենք չենք հասկանում այսպիսի ֆինանսական համակարգի Սխալությունը : Այսօր մեր հարևանները մեզնից հարյուրապատիկ ավելի շատ գումարներ են ժախսում պատմություն ստեղծելու վրա : Էլ չեմ ասում իրենց ժողովրուրդներին գաղափարապես կոփելու վրա : Այսօր մեր դեմ գնում է պատերազմ համարյա բոլոր այն հինգ մակարդակներում : Մեր դեմ գնում է ֆիզիկական պատերազմ որը ժամանակավորապես իհարկե դադարել է բայց կարող է սկսվել ցանկացած պահ : Մեր դեմ կատարվում է բլոկադա որը պատերազմի երկրորդ մակարդակ է : Մեր դեմ գնում է դաժան տնտեսական պատերազմ : Դրամի կուրսի տատանումները հենց դրա վկայություններն են որոն ապագայում դեռ ցույց կտան իրենց ազդեցությունները : Մեր դեմ գնում է ամենատոտալ գաղափարական պատերազմը : Ուղեղների լվացումը կամաց կամաց դրվում է հիմնավոր մակարդակի վրա մեր մամուլում և այստեղ պարտությունը զուտ ժամանակի հարց է : Մեր դեմ նաև գնում է պատմական խեղաթյուրման պատերազմ : Մեր պատմությունը բառիս բուն իմաստով ոմանք գողանում են իսկ ոմանք ել փորձում են մեզ պարտադրեն որ մեր մոռանանք Ցեղասպանությունը : Որպեսզի այս ժամանակահատվածում մենք դիմագրավենք ու պաշտպանենք մեր ճիժտը ապա մեզ պետք է բարձրանալ մի մակարդակ : Ու հասնել այն վեցերորդ մակարդակը : Դրա պոտենցյալը մենք ունենք ու մենք դա րել ենք մի անգամ երբ դեռ մարդկության պատմությունը նոր էր սկսվում : Եթե մենք կարողանանք վեցերորդ մակարդակում պայքար սկսել ապա մեր հաղթանակը ու հարատևությունը ապահոված կլինի : Միգուցե էլի կլինեն նորից զոհեր ու կորուստներ բայց քանի որ մենք կդառնանք մի նոր բանի կրողը ապա Համամարդկային Պատմական Պրոցեսը մեզ կպահի քանի որ մենք ԲԱՆ ունենք ասելու, մենք ՃԻՇՏ ունենք : Երբ մենք կունենանք ֆունդամենտալ գիտելիքները իսկ նրանք ՄԵՐ մեջ են ապա այնժամ այլևս մնացած մակարդակներում մեր զենքերի մոդերնիզացիան ժամանակի հարց է : Մենք կվերաշարադրենք մեր պատմությունը : Մենք կվերամշակենք մեր գաղափարախոսությունը : Մենք կկառուցենք մեր տնտեսությունը և վերջապես մենք կհաղթենք մեր բոլոր հակառակորդներին

Հավատացեք որ դա հնարավոր է անել, ու մենք դա անելու ենք քանի որ այլընտրանք ՉՈՒՆԵՆՔ : Հանուն ՀամաՄարդկության, Հանուն Հավերժության , Հանուն Կյանքի մեր Հ Ա Յ տեսակը պետք է հասնի այն ժամանակներին երբ համայն Մարդկությունը կճանաչի վերջապես Տիեզերքը ու ինքն իրեն :

Ու այնժամ այլևս պայքարելու կարիք չի լինի որովհետև մենք կտանք մեր ճիշտը Մարդկույթանը ու նա կդառնա մի Միասնակ ու Ներդաշնակ Մարմին պատրաստ տիրելու Տիեզերքին :

Իսկ մինչև այդ լուսավոր ապագային հասնելու համար պետք է այսօր ևթ սկսել գործել, մտածել հասկանալ ու միշտ Պայքար

Պայքար Պայքար Պայքար մինչև ՎԵՐՋ
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 05:34.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.