Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 19.09.2005, 05:46   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default ՀԱՅ - ի ընտրությունը ( կամ բաց նամակ Ռ. Քոչարյ

Հոդվածը գրում եմ հուսալով որ ձեր աշխաըտակազմում որեվէ մեկը կհասկանա նրա իմաստը:

Բացահայտենք աշխատանքի բնույթը:
Հոդվածի շրջանակներում աշխատանքը կբաժանեմ 2 մասի, «ստեղծագործ» ու
«բաշխող» անուններով:
«Ստեղծագործ» աշխատանք ասելով կհասկանանք աշխատանք, որն ուղղված է նորի ստեղծմանը, առաջացմանը, լինի այն տեխնոլոգիապես նոր ու մրցունակ թե ուղղակի մարդկանց պահանջները բավարարող հին:
«Բաշխող» աշխատանք ասելով կհասկանանք աշխատանք, որն ուղղված է
«ստեղծագործ» աշխատանքի հետեվանքով ստեղծված արտադրանքի եվ / կամ նրա վաճառքից առաջացած դրամի բաշխում:
Գաղտնիք չէ, որ մեր հարգարժան այրերը հնուց ի վեր նախապատվություն են տվել «բաշխող» աշխատանքին: Պատմության մեջ ավելի շատ ետ չգնալու համար կարելի է հիշել Պարոնյանին իր Աբիսողոմ աղայով:

Պատմությունը մեզ սփռել է ողջ մոլորակով որի հետեվանքով տարբեր աշխարհամասերում տարբեր «բաշխումներով» տարբեր ֆինասական հզորություն ունեցող Հայազգիներ են հայտնվել: Նրանք ել իրենց հերթին ողորմացել են մեր նորաստեղծ պետությունը ու չկտրվելով իրենց այդքան հարազատ «բաշխման» թեմայից մեզ կերոսին ու բրինձ էին ուղարկում ու հետեվաբար Հայաստանցի տեսակի մեջ զարգացնում մի նոր «բաշխողների» կաստա:
Պարոնյանն այստեղ կասեր.

Կանգ առնենք պահ մը ու գիծ մը քաշենք այստեղ:

«Բաշխող» ու «ստեղծագործ» տեսակների մեջ նկատենք մի էական տարբերություն. Բաշխել բայը կապված է արդարության հետ իսկ ցանկացած մարդ համարում ե արդար եթե իր կտորն է ամենամեծը: Ահա խարդախության ծնունդը:

Գիծը փակենք:

88 ից մենք ունեինք հնարավորություն կտրվելու կոմսոմոլացված բաշխման համակարգից ու ստեղծագործելու, թեկուզ փոքր չափսերով, բայց Կոմսոմոլը հաղթեց: Մանուկ հասակում պապիկի ծնկին նստած ու լսած պատմությունները հաղթեցին տեսակի հնարավոր լավացմանը ուղղված գործողություններին:
Կրկնվեմ ձեր նախերդները «բաշխող» սարքեցին կերոսին ու լոբի տալով: Դուք ավելացրեցիք չափսերը ու հայրենիք սփյուռք անվան տակ սկսվեց ավելի մեծ չախսերի մուրացկանությունն ու հայազգի բաշխողների թիվն ավելացավ: Կարելի է մի տեղ կանգնել եվ ես կոչ եմ անում ձեզ կանգնել: Մի դարձրեք ողջ Հայաստանցի տեսակին մուրացկան ու բաշող, ես դեռ հավատում եմ մեր տեսակի լավ հատկանիշներին: Մի վերաբերվեք հայ ազգին ինչպես ձեր սեփականությանը: Եվս մի 100 տարի խարդախություն եվ ուղղելը կլինի շատ ավելի բարդ:

Վահրամ Իրիցյան
16.09.2005
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply With Quote
Old 19.09.2005, 10:25   #2
Дошкольник
 
monk's Avatar
 
Join Date: 07 2005
Location: Yerevan
Age: 36
Posts: 95
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Дааа... ahagin mtacelu texiq tvox namak er... vortexic es gtel?
Reply With Quote
Old 19.09.2005, 10:43   #3
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

Վահրամ Իրիցյանը ես եմ
Reply With Quote
Old 19.09.2005, 15:39   #4
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Վահե ջան, ստեղծագործել մենք սկսում ենք երբ որ բաշխելու ոչինչ չկա, երբ մեզ զրկում են ամեն ինչից ու ազգովին կոտորում են: Ես չեմ սիրում դա ասել, ավելի ճիշտ զզվում եմ նման բաներ ասելուց, բայց տվյալ հարցում պետք է փոխվի մարդկանց մտածելակերպը /լավ թող էտ բառն էլ ասվի՝ մենտալիտետը/ եւ ոչ միայն պետությունը պետք է այս կամ այն անի: Մինչդեռ այսօր մենք գրեթե ոչնչով չենք տարբերվում կողքներիս արաբներից...

Էհ...
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը
Reply With Quote
Old 20.09.2005, 05:19   #5
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

Quote:
Originally Posted by Obelix
Վահե ջան, ստեղծագործել մենք սկսում ենք երբ որ բաշխելու ոչինչ չկա, երբ մեզ զրկում են ամեն ինչից ու ազգովին կոտորում են: Ես չեմ սիրում դա ասել, ավելի ճիշտ զզվում եմ նման բաներ ասելուց, բայց տվյալ հարցում պետք է փոխվի մարդկանց մտածելակերպը /լավ թող էտ բառն էլ ասվի՝ մենտալիտետը/ եւ ոչ միայն պետությունը պետք է այս կամ այն անի: Մինչդեռ այսօր մենք գրեթե ոչնչով չենք տարբերվում կողքներիս արաբներից...

Էհ...
Նարեկ թույլ տուր այստեղ չհամաձայնել:
Ստեղծագործել սկսում են երբ հացի խնդիր կա ու հացը բերանի մեջ դնող չկա:
Մեր պետական չինովնիկները չգնացին այդ ճանապարհեվ ավելի գերադասելով զանազան «բաշխումներից» առաջացած սեփական գրպանների փողը:
Ավելի կոնկրետ պատերազմի ավարտից հետո կարելի եր հրաժարվել մուրացկանության վիճակից ու փորձել շուկան ազատականացվնելով ստեղծագործել սկսել:
Մինչ պատերազմը ենթադրենք անհրաժեշտ էր մուրալը, չնայած իմ անձնական համոզմամբ սխալ էր: Հասարակական գիտակցության մեջ մտցրեցին որ դրսից մուրալով փող բերելը պարծենկոտություն է: Վ Սարգսյանի նույնաբովանդակ ճառը ԱՄՆ ից վերադառնալիս, ինքնաթիռի մեջ դառձել էր կուլտ:
Իսկ իմ կարծիքով պետք էր կարողանալ կտրվել մուրալու գաղափարից, դրանով իսկ փորձել առողջացնել հասարակության բոլոր խավերի մեջ մտած «բաշխողի» գաղափարը ու ուղղակի ստեղծել, մի բահ, մի խոփ, մի կտորից շոր, էական չէ, ուղղակի ստեղծել:
Հայ տեսակի համար սովետներից մնացած ու ելի շարունակվող շեֆության գաղափարը գերակայում է, բոլորն ուզում են թագավոր լինել, այսինքն բաշխող լինել, որովհետեվ ամենուր բաշխում է: Ասֆալտ, Մշակույթ, փող փող փող ու բաշխում, որը ինչպես հոդվածում էր ասվում բոլոր մարդկանց թվում է անարդար, որովհետեվ իրենց ամենամեծ կտորը չի հասնում:
Է ինչպե՚ս հասնի բոլորին:
Ամենամեծ կտորը մեկն է ու կարող է հասնել միայն մեկին:

Ավելի երիտասարդ տարիներիս ԱՄՆ ում շշմում էի, որ մարդիկ ուղղակի աշխատում են, ուղղակի աշխատում են ու ամեն ոք անում է իր աշխատանքը: Հետո հասկացա, որ դա բացարձակ ազատական շուկայից է ( ով ինչ գործ ուզենա կանի ) ու բաշխման բացակայությունից: Փող ես ուզում ստեղծիր աշխատիր ապրիր, երկիրը քեզ չի խանգարի, դե ԱՄՆ ի դեպում նաեվ կօգնի:

Հոդվածով ուզեցել եմ ասել, որ պետք է ( դեռ ուշ չէ ) շեշտը դնել դրա վրա: Հասկացանք սփյուռք, փող են տալիս, կեսը լվում են տվողները, մնացած կեսի մեծ մասը ուտում են, մնացած մասն էլ բաշխում են շինարարության պետերի ու պռառաբների:Դե բանվորների փողը կարող են չտալ:
Կարելի է ուղղակի ինչ որ տեղ կանգնել, մտածել հենց սեփական քսակի մասին, նախագահի ու իր շրջապատի համար ավելի լուրջ ներդրում կլինի
«ստեղծագործելը» լավացնելը, եվ հետո ազգի մի հատկանիշ կփրկվի: Եթե բարություն բառը խորթ չէ Թուրքողլուն պետք է որ մտածելու տեղիք տա:

Թե չե ցեղասպանություն արաբ Նար ջան: Իհարկե կոտորել են: Իհարկե արաբից քիչ ենք տարբերվում, բայց սկսել պետք է չէ՞: Հո միշտ չենք նստելու ու ասենք արաբ ենք՞: Մարդ ես բանի տեղ կդնեն: 1000 նամակից 10 ել կարդան ու այս 10 ից 1 ել բանի տեղ դնեն, ելի շարժ է: Դու ֆիզիկ ես գիտես, որ ամենադժվարը 0 ից պոկվելն է:

Հետգրություն: Մարդիկ մի օր սկսել են որ հասել են նրան ինչ ունեն: 1700 ականների վերջերին Ֆրանսիայում կատաղի քննարկում էր գնում Սեն Ժյուստի ու մյուսների միջեվ նախագահը լինի անձեռնամխելի թե պաշտոնավարությունից հետո ասենք խերհրդարանի նախաձեռնությամբ կամ այլ մոտեցումներով դատել հնարավոր լինի: Կարճ ասած այն ինչ այսօր ունենք: Անառողջ մթնոլորտ: Է հա 300 տարվա հասան Նար: Միգուցե մենք ել սկսենք: Ոչ մի ազգատեսակ ել մերինից լավը կամ վատը չէ, ուղղակի ինչ որ մի օր սկսել են Նար:
Reply With Quote
Old 22.09.2005, 15:43   #6
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Էտ ամեն ինչը կա, բայց ժողովրդից էլ է շատը գալիս: Ախր քա՞նի տոկոսն ա մերոնց ընկնելով արտասահմանյան ազատ շուկաները ինչ որ լուրջ բան անում: Որովհետեւ մտել ա ազգի մեջ, 70 տարում ստրկացրին, ծնկի բերեցին ժողովրդին...

Սկսել պետք է, անշուշտ: Բայց պիտի սկսի ժողովուրդը, թե չէ սենց ասում ենք աջ ու ձախ, հազար ու մի հասարակական կազմակերպություն, մաքս լիբերթի, եսիմ ինչ: Ասա իրա՞նք են պակաս, քո էտ ասած բաշխումով զբաղվում:

Ուղղակի չեմ հավատում էլի: Ավելի շուտ կհավատամ, որ մենք կապրենք ժողովրդավարական, ազատ պետությունում քան թե ոչ մի օր կսկսենք ստեղծագործել:
Reply With Quote
Old 23.09.2005, 06:08   #7
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

Nar yes el gitem menak yes em senc sev tesnum
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 17:26.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.