Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 20.03.2006, 17:21   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default ՌԱՄԲՈՒՅԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Quote:
«Վերստին կորսվեց Թուրքիայի գլխին դամոկլյան սրի պես կախված Հայկական հարցը հիմնովին լուծելու շատ կարեւոր հերթական առիթը: Ի՞նչ կատարվեց փարիզյան Ռամբույեի դղյակում 48 ժամ տեւողությամբ հանդիպման մարաթոնի հետնաբեմում: Մամուլի համար փակ այս հանդիպումներից արտահոսքի կարգով հասած տեղեկությունների համաձայն, խցանում առաջացավ երկու կետում: Չհաջողվեց հաղթահարել տարաձայնությունները գրավյալ տարածքներից հայերի դուրսբերման պայմանների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում նախատեսվող հանրաքվեի ժամանակացույցի եւ կարգի շուրջը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ ժամկետ պահանջեց Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի համար: Հանրաքվեն գոնե առաջիկա 3-5 տարում անցկացնելու Քոչարյանի պահանջը չարժանացավ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հավանությանը, որը խուսափում էր որեւէ պարտավորություն ստանձնել ժամանակացույցի առումով: Մինչ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղում հայերի մեծամասնության նկատառմամբ պնդում էր, որ պետք է մեկ հանրաքվե անցկացվի, Ալիեւը նրան հակադրում էր հանրաքվեի կիպրոսյան տարբերակը, պահանջելով երկու առանձին հանրաքվե հայերի եւ ադրբեջանական համայնքի համար, որպեսզի երկու առանձին հանրաքվեների արդյունքներով որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Մյուս տարաձայնության պատճառ դարձան Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններից հայերի դուրսբերման պայմանները: Եթե Քոչարյանն ասում էր. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը չեմ ազատի ռազմավարական նշանակություն ունեցող Քելբաջարի շրջանը», Ալիեւը պատասխանում է. «Առանց գրավյալ տարածքներն ազատելու հանրաքվեի համար ժամկետ չեմ կարող տալ, Քելբաջարը պատանդ չեմ թողնի»:

Հանդիպումների համար ուշագրավ էր նաեւ այն, որ Քոչարյանին համոզելու մղումով Ալիեւն օգտագործում էր Թուրքիայի խաղաքարտը: Նա ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման դեպքում կզարգանա տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում, խաղաղության պայմաններում կբացվի նաեւ թուրք-հայկական սահմանը: Սակայն իր ողջ կյանքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու գործին նվիրած Քոչարյանը կարգավորմանը նպաստող առաջնորդի անունով պատմության մեջ մտնելու փոխարեն նախընտրեց պահպանել ստատուս քվոն եւ հրաժարվեց հաշտության համար անհրաժեշտ զիջումներից:

Այն դիվանագետները, որոնք վերին աստիճանի լավատես էին փարիզյան հանդիպման նախօրյակին, հիմա բառիս բուն իմաստով հոռետես են դարձել: 2006 թ. հաշտության համար ամենանպաստավոր տարի համարող դիվանագետներն ուշադրություն են հրավիրում 2007 թ.-ին Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա եւ կարծիք են հայտնում, որ հիմնահարցի կարգավորումն անհնար է ավելի շուտ, քան 2008 թ.»:
http://www.azg.am/?lang=AR&num=2006031811
Reply With Quote
Old 20.03.2006, 17:38   #2
ВЕРХОВНЫЙ ГЛАВКОМ
 
DijiTall's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Объект N 001
Age: 35
Posts: 8,246
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 792 | 5
Default Re: ՌԱՄԲՈՒՅԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Լուրջ և քիչ թե շատ հիմնավորված վարկած է, բայց թե որքանով է համապատասխանում իրականությանը դժվար է ասել:
__________________
Кто не с нами – тот против нас.(c)
Всех к стенке. (с)
Цель оправдывает средства. (c)
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 02:29.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.