Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 06.09.2006, 08:23   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default 1700 տարի թե՞ սովորական սուտ

Հարցս հետեւյալում է այդյո՞ք մենք Քրիստոնյա ազգ ենք թե ոչ: Ընդ որում հարցիս մեջ Քրիստոնեթւթյուն բառը պայմանական է, այն կարելի է փոխարինել Դաոիզմով, Բուդդիզմով, Հուդայականությամբ եւ կամ հունահռոմեական փիլիսւփայական դպրոցների ՚իզմ՚ երով: Հարցս առաջացավ մտածելով մեր ազգային կերտվածքի մի հատկանշական գծի մասին, այն է մեզանից դուրս չարի, պատճառի, խնդրի լուծման: Անվանենք հիմնական այդ համասկզբունքը «ներուղղվածություն» ու նրա բացակայությունը «դուրսուղղվածություն»:
Զգացել եք՞ որքան հաճախ են մեր սեփական տեսակի, ցեղի, ազգի քննադատությունները դատապարտվում մյուս տեսակներին ուղղված չար խոսքերով: Զգացել եք՞ որքան դուրսուղղված է հայը իր տեսակով:
Այսինքն մեր տեսակի աչքերում այն ինչ մեզանից դուրս է չար է եւ այն ինչ մեր մեջ է բարի է: Այստեղ է, որ հասկանում ենք Քրիստոնեության հիմնական սկզբունքը խախտված է. Ինչու՞ չես տեսնում քո աչքի գերանը, սակայն տեսնում ես հարեւանիդ աչքի ասեղը: Ընդ որում հարկ է նշել, որ այս սկզբունքը առկա է բոլոր կրոնների մեջ, սեփական վերաձուակերպմամբ, սակայն մի բան հստակ է. առկա է: Անտիկ փիլիսոփաական դպրոցները նույնպես հորջորջում են մեզ ճանաչել ինքներս զմեզ, ես հավատում եմ, որ ժամանակին հայ տեսակը եղել է հենց այսպիսին, քանզի մեր ցեղի արգանդից է ծնվել Նարեկացին եւ Դավիթ Անհաղթը:
Հարկ է նշել, որ այս սկզբունքը որքանով համամարդկային է եւ ընդհանուր բոլոր կրոնների ու փիլիսոփայությունների համար, այդքանով էլ կենսարար է: Այսինքն ճանաչումը, զարգացումը ու հզորացումը հիմնված են այս սկզբունքի վրա: Լինել տվյալ սկզբունքից դուրս փաստորեն ոչ միայն նշանակում է որակվել «անհավատ», այլեւ լինել տգետ ու թերի:
Այս պարագայում ինձ սկսում է հետաքրքրել պատմական այն գիծը, որից առաջ հայի մեջ դեռ եղել է ներուղղվածությունը: Հակված եմ կարծելու, որ այդ գիծը եղել է Մամիկոնյաններից հետո բայց եւ ոչ շատ հետո: Բավական է կարդալ Պարոնյան, հասկանալու համար, որ Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը չեն փայլել սեփական սխալների վերլուծութւյամբ: Այս պարագայում զարմանալի է թվում հայ անհատի զայրույթը ուղղված թուրքի հոխորտալից ԳՅԱՎՈՒՐ (թարգմանաբար ԱՆՀԱՎԱՏ) վիրավորանքին:
Արդյո՞ք թուրքի կողմից մեզ կպցված այդ պիտակի մեջ չի եղել ճշմարտության հատիկ: Արդյոք մենք ունեցել ենք հավատ 1915 - ին: Արդյոք մեր պատմագրքերում առ այսօր չի գրված եւ մենք մեր զավակներին առ այսօր չենք ուսուցանում, որ 1915 - ը Թուրքերի անասնական մեղքով, Քրդերի անաստված ձեռքով, Հրեաների ստոր ծրագրով, Ռուսների իմպերալիստական շահերով եւ Եվրոպայի երկակի քաղաքականությամբ չէ պայմանավորված: Քանիսից՞ եք լսել, որ մենք մեղավոր ենք կատարվածում, իսկ քանիսից՞ որ հիմնականում մենք ենք մեղավոր կատարվածում:
Իսկ քանիսը այս տողերը կարդալով ինձ չեն որակի որպես թուրք, դավաճան ու կրկին անգամ կնայեն իրենցից դուրս, միյայն թե ոչ իրենցից ներս:
Ժամանակն է եկել հստակեցնելու, որ այո Հայերը առաջիններն են եղել, որ ընդունել են Քրիստոնեություն, առաջիններից են եղել, որ տվել են Ներսես Մեծի պես լուսապսակ ճակատ, բայց հայերն արդեն մի քանի հարյուր տարի է անհավատ են, այո սովորական անհավատ, իրենց լուսավոր պայծառ աստղը կորցրած ու հետեւաբար իր մայրամուտի շեմին մոտեցած ազգ: Հայեր ասելով ես ասում եմ Ես, Դու, ով ընթերցող եւ մնացյալ ազգը ամբողջությամբ:
Իմ տարբերությունն այն է, որ ես արդեն գիտեմ, որ հիվանդ եմ, եւ ուրեմն կբժշկվեմ: Գիտակցեք հիվանդւթյունը ինձ պես: Փրկեցեք հային ինքնասպանությունից:
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Last edited by Երեխա; 06.09.2006 at 10:11.
Reply With Quote
Old 06.09.2006, 08:50   #2
Ehhh
 
Join Date: 03 2006
Location: here my friend
Posts: 429
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 120 | 3
Default

Էսկիմո ջան, քո նշված պարագայում ամբողջ աշխարն է անհավատ, ու պարզ չէ թե եղել է երբևէ հավատքով լի:
Մեր ժողովրդի դժբախտությունների պատճարը մեկ հատ չէ:
Reply With Quote
Old 06.09.2006, 09:15   #3
Banned
 
Forever Child's Avatar
 
Join Date: 10 2001
Location: ...осень колибри
Age: 37
Posts: 7,487
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

просто тащусь от такой логики. это же надо до такого додуматься.

moderator: aystegh chi kareli grel ruseren

Last edited by Mono; 06.09.2006 at 09:31.
Reply With Quote
Old 06.09.2006, 09:30   #4
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Quote:
Այս պարագայում զարմանալի է թվում հայ անհատի զայրույթը ուղղված թուրքի հոխորտալից ԱՍԿՅԱՐ (թարգմանաբար ԱՆՀԱՎԱՏ) վիրավորանքին:
թուրքերը մեզ անվանել են ԳՅԱՈՒՐ այսինքն անհավատ

իսկ ԱՍԿՅԱՐ նշանակում է զինվոր:
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Old 06.09.2006, 10:11   #5
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

Ճիշտ է Մոնո, բառը գրելուց այլ մտորումների մեջ էի, սխալվեցի:
Շնորհակալ եմ ուղղումի համար:
Reply With Quote
Old 20.04.2007, 20:45   #6
Младенец
 
snooze-g.'s Avatar
 
Join Date: 04 2007
Location: Yerevan
Posts: 4
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

::::::::::))))
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 04:42.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.