Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 07.09.2006, 08:49   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default Սասունցի Դավիթ կամ ավազի վրա կառուցված տո

Այսօր վերլուծության ենթարկենք Սասունցի Դավիթ էպոսը, իսկ ավելի ճիշտ էպոսի մի մանրամասն եւ փորձենք հասկանալ մեր ազգային գիտակցության հիմնաքարերից մեկը հանդիսացող Հայրիշխանության դժբախտությունը:

Էպոսի մեջ ճակատագրական է հանդիսանում այն պահը, երբ Մըսրա Մելիքը որոշում է իր կնոջ միջոցով Սասնա Մհերի Մեծին ծնկի բերի եւ այդ նպատակով Մհերի գիրկն է նետում իր կնոջը Ւսմիլ խանումին: Արդյունքում ծնվում է Փոքր Մըսրա Մելիքը, որը եւ փաստորեն Սասնա Դավիթի հիմնական ախոյանն է ներկայացված էպոսում:
Հարկ է նշել, որ այս տրագիկ փիլիսոփայությունը առկա է ընդհանրապես ոչ միայն մեր էպոսում այլեւ օրնակ ասիական մեկ այլ ազգի (պարսիկների) Շահնամե կերտվածքում: Լավ ուսումնասիրության դեպքում հնարավոր եմ համարում եը այլ ազգերի (բացառությամբ հրեաների) մոտ գտնել նման զուգահեռներ:

Եվ այսպես ստացվում է, որ Սասնա դաշտերը արյան հեղեղ դարձնով Մըսրա Մելիքը ոչ այլ ոք է, քան Սասնա Դավիթի հարազատ եղբայրը, հարազատ քանզի մեր հայի գիտակցության մեջ ամրագրված է Հայրիշխանությունը, երկիրը մենք անվանում ենք Հայրենիք, ժառանգությունը փոխանցում ենք հայրական ճյուղեվ, եւ ընդհանրապես մայրերը մեր ազգի ճակատագրում երբեւէ չեն ունեցել այն դերը ինչը օրնինակ նույն էպոսի մեջ ունեցել է Մըսրա ժողովուրդը, ի շնորհիվ Ւսմիլ խանումի:

Նկատեցեք, որ նման մոտեցում առկա չէ օրինակ հրեաների մոտ, Հին կտակարանում, Թալմուդում ու ընդհանրապես հրեական պատմություններում առանցք է հանդիսացել միշտ կինը: Հրեաները իրենց կանանց միշտ աշխատել են կնության տալ օտարին, սակայն օտարի կնոջ հետ ձգտել են չամուսնանալ:
Այսինքն այն ինչ մենք փորձում ենք այս վերլուծության ընթացքում ցույց տալ, հրեաները արդեն բազում հազարամյակներ կատարել են:

Մյուս կողմից նման մոտեցումը պատմության ընթացքում հրեա կանանց որակել է որպես անառակ/պոռնիկ ու այդ որակման մեջ կա չշմարտության իր հատիկը:

Սակայն հրեաները այդ իմաստությանը հասել են եւ համաշխարհային էպոսները ուսումնասիրելով գալիս ենք այն եզրակացության, որ քաղաքականություն կարող է թելադրել կինը եւ որ ղեկավարման համար ամենավստահելի օղակը դա նվիրյալ կանայք են եւ նրանց իշխանությունը:

Սակայն կրկին անգամ անդրադառնանք էպոսին:
Ինչ՞ ունեցավ Սասնա ազգը իր անձնական «մաքուր» հատկանիշները բավարարելով: Հայրական իշխանություն հարգող բայց եւ նույն հորից Եզբայրասպան Մեծ Մհեր (նկատեցեք աբսուրդը) եւ պոռնիկ/սակայն Սասնա իշխանությունը ի վերջո տապալած Մըսր:

Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք մեր էպոսներում միշտ տրագիզմի կողմում եւ երբ՞ է Հայ տեսակը ունենալու իրեն նկարագրող մի էպոս, որտեղ զգացվի մեր տեսակի դիվանագիտական հատկանիշները :
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply With Quote
Old 07.09.2006, 10:16   #2
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Հետաքրքիր հարցադրումներ են:
Նախ հայկական էպոսը արձանագրում է որոշ ճշմարտություններ, որոնք հայերը պետք է մի անգամ ընդմիշտ հասկանան:

Հայաստանին ամենամեծ վնասները տվել են արյունով հայ բայց գիտակցությամբ այլազգի ու այլադավան տարրերը: Օրինակները այնքան շատ են, որ ապշեցուցիչ է նույնիսկ պատկերացնելը այդ բոլորը:

Բյուզանդիաի կայսրեր, մամլյուքներ հայկական ծագումի, ամեն տեսակի հայ աղանդավորական զանգվածներ, որոնք հետագայում մահմեդականացան և լիքը այլ տարրեր:
Այսօրվա թուրքերի ու ազերների մեջ էլ շատ է հայկական արյունը: Եվ ամենաթունդ հակահայերը ծնվում են հենց նրանց մեջ
Այնպես որ Էպոսը արձանագրում է ՓԱՍՏԸ:
Այդ փաստից պետք է որոշ քաղաքա-փիլոսոփայական հետևություններ արվի, որը հիմա ոչ մեկ հանձն չի առնում անել: Հայ մտավորականների մեծ մասը նույնիսկ չեն էլ գիտակցում այդ երևույթի մասշտաբը, էլ ուր մնաց հետևություններ անեն:

Հայրիշխանությունը այն տեսքով ինչ կա այսօր դա քրիստոնեության արդյունք է: Հնում ոչ միայն հրեաներն են հասկացել կնոջ կարևորությունը քաղաքականության մեջ այլ մյուս ազգերը նույնպես: Բայց քրիստոնեական «լուսավորիչ» խավարից հետո շատ բաներ մոռացվեցին: Այդ բոլորի գլուխգործոցը եղավ քրիստոնեության սպասավորների չամուսնանալը:
Ինչու օրինակ դա չհիշել և չմտածել դրա հետևանքների մասին: Հնում քրմերը ամուսնանում էին: Եվ քրմուհիները նույնպես մեծ դեր էին խաղում կյանքում:
Իսկ օրինակ ըստ հրեական կրոնական ավանդույթների ռաբբին պետք է անպայման ամուսնանա կույս աղջկա հետ: Նույնը իսլամում է մոլլաների դեպքում:

Չամուսնացած տղամարդը ՇԱՏ թույլ օղակ է կառավարման համակարգում: Տղամարդ որին չի սիրում սեփական կինը նույնպես թույլ է: Թուլանում է ՈԳԻՆ: Դա միայն սեռական պահանջների հետ չի կապված: Կա մի շատ ավելի խորը երևույթ: Անվանեմ դա հոգեկան էներգիա: Տղամարդը ԿԱԽՎԱԾ է կնոջից այդ հոգեկան էներգիայի առումով: Հնդկական փիլոսոփայությանը դա վաղուց հայտնի է եղել: Եթե տղամարդը չի ստանում հոգեկան էներգիա կնոջից ապա նրա ՈԳԻՆ թուլանում է ու կոտրվում է ԿԱՄՔԸ իսկ դա նշանակում է արդեն պարտություն Քաղաքականության մեջ: Ինչ գաղափարախոսության կրող էլ լինի մարդը:

Հնում դա գիտեին: Արշակունիները թագադրումը կատարվում էր Անահիտի տաճարում այլ ոչ թե ասենք Արամազդի: Փոքր Ասիայում էր տարածված Մեժ Մայրի պաշտամունքը: Որը ուներ քաղաքա-տնտեսական մեծ ազդեցություն: Շումերների մոտ Ինաննան:

Ինչ որ է սա շատ երկար թեմա է:

Հ.Գ. Ի դեպ փորձեք հանկարծ բարձրացնել հոգևորականների ամուսնության թեման հենց ազգային անվտանգության տեսանկյունից: պատկերացնու՞մ եք նման բան
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Old 07.09.2006, 10:39   #3
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

Մոնո մեր տեսակի մեջ կինը թույլ օղակ է:
Դրա վառ ապացույցը այն փաստն է որ սուլթան Աբդուլ Համիդի մայրը Հայ է եղել: Պատկերացնում ես՞ լիներ հրեա:

Մուսուլմանների մոտ ընդհանրապես կինը ջնջված էակ է ու կարելի է ասել միջին մուսուլմանը կնոջը չի նկատում: Նկատել ես մուսուլմանական որեւէ էպոսում կնոջ դերակատարության: Հրեական պատմություններում կինը ստեղծում է քաղաքականություն եւ դա նույնիսկ անհավատ հրեաստանի ժամանակահատվածներում:

Հրեաների կրոնը չէ, որ տեսակին կերտել է, ու մեր կրոնը չէ, որ մեզ թուլացրել է, դա տեսակի հատկանիշ է, որը խելացի հրեաները իրենց մոտ զարգացրել են ու դա չարժէ կապել կրոնի հետ:

Ես բազմիցս ասել եմ Մոնո, լիներ հեթանոսությունն ավելի ուժեղ, ավելի թույլ քրիստոնյաների կողմից չէր կործանվի (կործանվի բառիս բուն իմաստով, մեհյանների, հեթանոս հայերի թվի նվազման առումով): Ասվում է, որ հայաստանում ապրում է 3 մլն Հայ. Լավ ենթադրենք 2 մլն.: Քանի՞սն են նրանցից քո կարծիքով այս պահին հեթանոս: Թույլ գաղափարախոսության կողմից ուժեղի/առողջի կործանումը նույն կարգի աբսուրդ է, որքանով որ ԽՍՀՄ գովերգողներն ասում էին Գորբաչովը տապալեց ԽՍՀՄ, ու ԽՍՀՄ առողջ հասարակություն էր: Ի Վերջո 20 մլն կուսակցական կար ԽՍՀՄ ում: Չի կարող առողջ գաղափարախոսությունը կործանվել մի քանի անհատի կողմից: Միայն Գրիգոր Նարեկացին ու Տրդատ 3րդ չէին կարող մի ողջ հայ ազգի 1700 տարի հեռու պահել առողջ գաղափարներից:

Եթե կործանել են ուրեմն ունեցել են ուժ բառիս բուն իմաստով: Եղել է դա ֆիզիկական ուժ (ինչպես այսօրվա իսլամի ուժն է), թե հոգեւոր, դա այլ հարց է: Այսօր եթե իսլամը կործանի քրիստոնեությանը բառիս նույն իմաստով (ասենք հայ ազգի 90% դառնա մի 200 տարի անց իսլամական, եկեղեցիները քանդվեն տեղը մզկիթներ կառուցվեն եւ այլն ) ապա ես կհամարեմ, որ իսլամը ավելի առողջ գաղափարախոսություն է:

Ես դեռ այսօր այդպես չեմ համարում, քանզի ես ինքս չեմ ճանաչում մահմեդական հայի (մեկ անգամ կարդացել եմ մի այդպիսինի մասին քեզանից) եւ հայաստանում չկա քանդված եկեղեցի ու նրա տեղում կառուցված մզկիթ:
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 18:01.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.