Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 12.10.2006, 15:43   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default Արորդաց լուրեր

ԱՆՑՈՒԴԱՐՁ

Սեպտեմբերի 22-ին (թեև մեր ամսաթերթում նախօրոք հայտարարված էր սեպտեմբերի 23-ը, նկատի ունենալով աշնանամուտի` աշնանային գիշերահավասարի ճշտգրիտ, աստղագիտական հաշվարկները) առնի տաճարում Արորդիների քրմական դասի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Նախնիների հիշատակին նվիրված ծիսակարգ և Քրմապետ Սլակ Կակոսյանին նվիրված հուշաքարի բացման արարողություն: Այդ ընթացքում լուսահոգի քրմապետի մասին ասվեցին շատ ջերմ խոսքեր:
Ի հիշատակ հայրենասեր նախնիների` այդ օրը նախաձեռնությամբ հանդես եկավ նաև «Հանուն հայրենիքի» ՀԿ-ն: Հատուկ շնորհավորագրեր հանձնվեցին և ՆԺԴԵՀԻ հախճապակե արձանիկներ նվիրվեցին Քրմապետ Կակոսյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նրա այրուն` տիկին Էլիզա Կակոսյանին, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, 1960-ականների շարժման առաջին «յոթ հայրենասերներից»` բանաստեղծ և «Հարթակ» շաբաթաթերթի խմբագիր` Մերուժան Հովհաննիսյանին, ԽՍՀՄ քաղբանտարկյալ, 1960-ականների «Հանուն հայրենիքի» կազմակերպության հիմնադիրներից Աղասի Անտոնյանի ծնդյան 75-ամյակի կապակցությամբ նրա այրուն` տիկին Մարի Անտոնյանին, 1960-ականների «Հանուն հայրենիքի» ամսագրի ընհատակյա տպագրությանն օժանդակելու մեղադրանքով ձերբակալված և ՊԱԿ-ի նկուղներում զոհված լեգենդար Հայկ Իսկանդարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ նրա դստերը` տիկին Ալբինա Իսկանդարյանին, ԽՍՀՄ քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանի այրուն` տիկին Հասմիկ Նավասարդյանին, Լեռնահայաստանի սպարապետ, Ցեղակրոնության հիմնադիր արեգին Նժդեհի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ նրա եղբոր թոռնուհուն` տիկին Լիլիթ Տեր-Հարությունյանին և ԽՍՀՄ քաղբանտարկյալ, 1960-ականների «Հանուն հայրենիքի», 1980-ականների «Հայ դատ» կազմակերպությունների, 1990-ականների Ազգային վերածննդի կուսակցության հիմնադիր-գաղափարախոս, ներկայումս «Հանուն հայրենիքի հիրուր խետ» ամսաթերթի խորհրդատու Հովիկ Վասիլյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
«Զորավար Անդրանիկի» հախճապակե արձանիկ և շնորհավորագիր հանձնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) ներկայացնող «Ուխտ Արարատի» Կազմակերպությանը Մեծ հայրենասեր ուրգեն Յանրիկյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ:
Անակնկալ մատուցեց նաև հայտնի արձակագիր Հովհաննես Մելքոնյանը` նրանց նվիրելով Հայոց ցեղասպանությունը դատապարտող իր` «Ոճիրի բուրգեր» գրքերից մեկական օրինակ` հեղինակի մակագրությամբ:
«Հանուն հայրենիքի» հայրենասիրական կազմակերպության պատվավոր անդամներ ճանաչված 1960-ականների «Հանուն հայրենիքի» կազմակերպության հիմնադիրներ Ասատուր Բաբայանի, ևորգ Հեքիմյանի, Սարգիս Թորոսյանի, Աղասի Անտոնյանի, Շիրակ յունաշյանի, Հայկ Իսկանդարյանի անուններով հետմահու անդամատոմսեր հանձնվեցին նրանց ընտանիքներին:
Միջոցառման վերջում բաց երկնքի տակ մատուցվեց ճաշկերույթ:
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Old 12.10.2006, 15:55   #2
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Quote:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԱՐՅԱՆԻՆ

ՄԵԾԱՐՈ ՎԱՐՉԱՊԵՏ
2007 թ. օգոստոսի 11-ին մեր կազմակերպությունը նախատեսում է Բուն Հայկյան Թվարկության 4500-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ:
Մեծ տոմարագետ Հովհաննես Իմաստասեր Սարկավագի` 1082 թ. կատարած հաշվարկների համաձայն` առասպելական Հայկ Նահապետի` Տիտան Բելի նկատմամբ տարած հաղթանակի օրը համապատասխանում է այս թվարկությունից առաջ 2492 թ. օգոստասի 11-ին (հուլյան տոմարով օգոստոսի 24-ին):
Ազգային գաղափարախոսության վերականգնմանը զուգահեռ եկել է նաև հայոց միասնական օրացույց ունենալու ժամանակը: Հայն ու Հայոց օրացույցն անբաժան են, ուստի պետականորեն օգտագործվելու դեպքում այն կարող է դառնալ ազգային միասնականությունը խթանող գործոն:
Ցավոք ոչ միայն ժողովրդի, այլև պետական այրերի մի մասը տեղյակ չէ հայկյան թվականի գոյությանը, այն պատճառով, որ այդ հարցի լուսաբանումը պետականորեն չի կատարվում:
Տոմարագիտությունը շատ կնճռոտ խնդիրներ ունի և միայն համապատասխան գիտաժողովների քննարկումներով է հնարավոր ճշտել փաստերը:
Հարգելի վարչապետ, գնահատելով ազգային զգացողությունը գիտակցական համակարգով վարելու Ձեր հետևողականությունը` առաջարկում ենք աջակցել ու պետականորեն հովանավորել Բուն Հայկյան Թվարկության 4500-ամյակը նշելու միջոցառումը:
Ձեր դրական վերաբերմունքի դեպքում պատրաստ ենք ներկայացնել համալիր ծրագրի մեր տարբերակը:
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ
Մյուս տարի կլրանա Հայկի հաղթանակի 4500 ամյակը
Հայկի հաղթանակը Բելի նկատմամբ խորհդանշում է Ազատության հաղթանակը տոտալիտարիզմի ու աշխարհակալ համակարգի նկատմամբ:

Հայկի զավակները շարունակում են իրենց պայքարը ազատության Բելի գործի շարունակողների հետ, հավատալով, որ մի օր աշխարհում կհաստատվի արդար աշխարհակարգ, որի մեջ Հայկի զավակները կզբաղեցնեն իրենց արժանի տեղը:
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 05:43.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.