Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 04.12.2007, 21:28   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default Կեցցե՜ շիզոֆրենիան

ՀՀ-ում իրադրությունը կրկին անգամ հիշեցրեց այս գրվածքը (Վահե Ավետյան)

Կեցցե՜ շիզոֆրենիա՜ն

Վերջերս հայկական հեռուստատեսությամբ մի հավատ չներշնչող անձնավորություն ներկայացվեց որպես հոգեբան և երեք րոպե անց հայտարարեց, որ բոլորս շիզոֆրենիկներ ենք։ Փառք տիրոջը հոգեբանը ինձնից մի համակարգիչ է կոխել մի չորս տարի առաջ, թե չէ կարող էի կարգին մարդու տեղ դնել, հավատալ ու հուսահատությունից ինքնասպան լինել։ Ասում էր շիզոֆրենիան այն վիճակն է, որ մարդ ապրում է ոչ իրական, անրջային իրականության մեջ։ Էսօր ամբողջ օրը լարել եմ հիշողությունս, - ի՞նչն էր օբյեկտիվ իրական մեր կյանքում վերջին քսան տարում ու կրկին փառք եմ տալիս տիրոջը, որ մի համակարգիչով պրծանք։ Մեր պատմությունը մի մեծ հալուցինացիա է։ Ամենաժամանակակիցը սկսում է 85 - ից։ Ոտքի ելանք էկոլոգիայի համար, պարզվեց, որ բոլորովին էլ էկոլոգիայի համար չենք հավաքվել։ Ու այդպես սկսեց շիզոֆրենիան։ Այն ժամանակվանից տեսնում ենք մի բան, ապրում մի ուրիշ իրականությամբ։ Սկսեցինք էկոլոգիական շարժում - ապրեցինք ղարաբաղյան։ Պարույր Հայրիկյանն ասաց անկախություն - Լևոնն ասեց, որ դավաճան է նա, ով անկախությունից է խոսում։ Լևոնը՝ ժողովրդի հայր և ծայրահեղ հակասովետականը, մնաց առոք փառոք գլուխներս քլոզելու, ազդեցություն չունեցող Պարույրին արտաքսեցին, Լևոնը դարձավ անկախության հայր, ու շիզոֆրենիան սաստկացավ։ Բոլորս տեսել, լսել էինք մի բան, ասում, գրում էին մի ուրիշ բան, ու շիզոֆրենիան հասնում էր ծայրահեղության երբ մենք էլ էինք կրկնում համատարած պրոպագանդվող սուտը, դարձնում սեփական ճշմարտություն ու հավատամք, որովհետև ստելու համար յուրաքանչյուրիս թույլ էին տալիս ընդհանուր լափից լափել, իսկ համառորեն չլափողներին հասարակայնորեն ու լուռ կոլեկտիվ մեղսակցությամբ շիզոֆրենիկ հայտարարել, մեկուսացնել, սպանել, ընկճել… Բոլորիս թույլ էր տրված հերոսանալ մի քիչ ստի հաշվին՝ իրականներին նսեմացնելով, որովհետև նոր կազմավորվող հանրապետության սպասվելիք հիերարխիայում ավելի լավ տեղավորվելու գողտրիկ հույսեր էինք փայփայում։ Ու ամեն օր սաստկանում էր շիզոֆրենիան։ Ամեն օր մեծանում սուտը, ամեն օր համաձայնում էինք, մյուս օրը հավատում սեփական ստին, ինչ որ ժամանակ հետո պատրաստ էինք մորթել մեր սրբազան, արիա - տարոնական ճշմարտությունը կասկածի տակ դնողին։ Ատոմակայանն ու կաուչուկը փակեց սովետը, ասին՝ մենք փակեցիք։ Լևոնը Էջմիածնում քվորում չհավաքեց, ու անօրինական խցկվեց գերագույն սովետ, հետո դառավ այդ գերագույն սովետի նախագահն ու պրեզիդենտ։ Ասեցին, ժամանակ չուներ իր գործերով զբաղվելու Էջմիածնում, որովհետև խիստ անհանգստացած էր իր տերերի արտաքսած Պարույրի գործերով, որի վստահված անձն էր մի ուրիշ տեղամասում։ Ու էլի մի քայլ խրվեցինք շիզոֆրենիայի մեջ։ Ապրեցինք ամենաարդար, ամենաժողովրդավարական, աենաարևմուտքի հիացմունք առաջացնող երկրում, ոնց որ հիմա ամենաբարձր GDP ունեցող, ամենառուսասեր ու ռուսամտած նևրոտիկ փսիխոզում։ Ասում էին, որ Լևոնը հմուտ դիպլոմատ է, ու պայծառ մարդ, որովհետև արևելագետ է և լեզուներ գիտի և դերասանը, մաթեմատիկոսն ու դիսիդենտը ոչ մի հնարավորություն չունեն դիպլոմատ լինելու, ուր մնաց ֆիզիկոսը, տնտեսագետն ու խառատը։ Շիզոֆրենիան սահուն դառնում էր մասսայական փսիխոզ։ Վազգեն Սարգսյանը Նորքում սարի - ձորի նկարն հետևում, ասում էր ժաղովուրդ մի վախեք, լրաբերի Հայկը աֆգանկեն հագը ասում էր, որ սպարապետի հետ սարերում է: Ոչ ոք ձեն չհանեց, որովհետև զավխոզները դառան պուլեմյոտչիկներ, պովրները շտաբի պետեր, շոֆերները հրամանատարներ նոր գրվող պատմության մեջ ու օրինականացված ավարառության իրավունք ստացան։ Շիզոֆրենիայի հետագա զարգացումը խիստ տնտեսականացավ և դարձավ հայկական հրաշք տնտեսոթյան անհրաժեշտ գործոն։ Ֆարսը հասկացող մարդիկ շատ կային՝ ռեժիսորներ, լրագրողներ, ստուդիայում աշխատած բազմաթիվ մարդիկ։ Բոլորը իրենց տեղերն էին պահպանում ու իրենք իրենց խաբում, որ ստում են հանուն սուրբ նպատակի։ Հետո սկսեցինք ստել ու իրականություն դարձնել բլոկադան, ցուրտը, սովը, նաֆթը, կազմակերպված լոկալ և տրանսնացիոնալ պոռնկությունը, աղետի գոտին, պատերազմը, ցեղասպանությունը, ախպերության վիագրայացումը, բարեկեցության ու խոլեստերինացման նույնացումը, որը պատճառն է հորմոնալ բթացման։ Վազգենը ստեց, որ ինքը միակ օպպոնենտն է Լևոնի, Լևոնը ստեց, որ հաղթել է ընտրություններում։ Ռոբերթը ստեց Լևոնի հրաժարականի, Դեմիրճյանի պարտության մասին։ Դեմիրճյանն ու Վազգենը ստեցին՝ պառլամենտն առան, զոհվեցին։ Սրա հետ կապված հալուցինացիաներն առանձին թեմա են։ Հետո ստեցին բոլորն անխտիր։ Շիզոֆրենիան դարձել է խիստ անհրաժեշտ։ Եթե օրինակ չխելագարվենք ու հավատանք, որ այսօր իշխանության են եկել օրինավոր մարդիկ, ուրեմն պետք է ապրենք քստմնելի իրականությամբ, որ մեզ մի քանի տգետ խարոշի կզցրած պահում են։ Ի՞նչն է լավ, խփնված երջանկությու՞նը, թ՞ե ստրկության իրական դառնությունը։ Ես ընտրում եմ շիզոֆրենիան։

Կեցցե՜ շիզոֆրենիա՜ն, կեցցե՜ շիզոֆրենիա՜ն …
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 23:21.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.