Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > Fun
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 18.08.2006, 09:02   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Գլուխ 1

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճիշտ պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է պախանին: Պախանը իր իշխանությունն իրականացնում է ռազբորկաների, սխոդկաների, մուտիլովկաների եւ սույն Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթների միջոցով:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է պախանի սեփականության իրավունքը: Պախանն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է սաղի գույքը: Չուզողների նակազատը իրականացվում է ճշտով:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում մասնակցում է այլ պետություններում տեղի ունեցող սխոդկաներին, կռիշ կայնում հայ բիզնեսմեններին եւ այլն:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն Կիրովաբադի ակցենտն է:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգը Արամ Ասատրյանի ՙՅուղ Գոնչե, յուղ Գոնչե՚ երգն է:

Հոդված 7. Քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ատչոտ են տալիս պախանին:

Հոդված 8. Յուրաքանչյուր ոք ունի ռազբիրատի իրավունք: Մահապատիժը, որպես բացառիկ պատժամիջոց, իրականացվում է Պապլավոկում կամ ՏԷՑ-ի կռուգում:

Հոդված 9. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների եւ հրապարակավ ապուսկատ անել, եթե ժամանակին մուծվել է:

Հոդված 10. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը հավայի շուխուռ է: Մարդուց բնակարանը խլել կարելի է միայն չորով:

Հոդված 11. Տնտեսական գործունեությամբ զբաղվելը հանցագործություն է: Նման հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, եթե նրա բիզնեսում Արմենչիկը փայ ունի: Մեղադրյալը պարտավոր չէ բացահայտել Արմենչիկի փայը: Չբացահայտված փայաբաժինները մեկնաբանվում են հօգուտ Արմենչիկի:

Հոդված 12. Ահաբեկչության մեջ մեղադրվողը պարտավոր չէ ցուցմունք տալ կազմակերպիչների դեմ: Ցուցմունք տվողների բանտախցում շտեպսելների տեղադրումը կարգավորվում է օրենքով:

Գլուխ 2. Հանրապետության պախանը

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պախանի ասածը ասնավանի է:

Հոդված 14. Պախանն ընտրվում է օլիգարխների, գողականների եւ ավտարիտետների կողմից` հինգ տարի սռոկով:

Պախան կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած յուրաքանչյուր ավտարիտետ, ով ունի ԺԷԿ-ի տեղեկանք եւ Պուտինի աշխատակազմի դաբրոն:

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության պախան, եթե չի ուզում:

Հոդված 15. Հանրապետության փաստացի պախան է համարվում այն թեկնածուն, ում հակառակորդներին վերացնում են ռոմանտիկները: Եթե նման թեկնածուները երկուսն են, մյուսը դառնում է պաշտպանության նախարար:

Ռոմանտիզմը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 16. Հանրապետության պախանի հրաժարականը ձեւ չի:

Հոդված 17. Հանրապետության պախանը`

17.1. Ուղերձով մուննաթ է գալիս ժողովրդի ու Ազգային ժողովի վրա.

17.2. 21-օրյա ժամկետում դաբրո է տալիս ԱԺ ընդունած օրենքներին.

17.3. Կարող է պասլատ անել ԱԺ նախագահին եւ վարչապետին, իսկ վերջիններիս հետ խորհրդակցելուց հետո` նաեւ Ազգային ժողովը:

17.4. Փայ է մտնում բոլոր կոմերցիոն նախագծերում.

17.5. Անզգույշ քաշքշում է իրեն բարեւողներին.

17.6. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում որոշում է ընդունում սափրագլուխների եւ ջրցան մեքենաների օգտագործման մասին.


17.7. Ծախում է Հայաստանի Հանրապետության շքանշաններն ու մեդալները.
17.8. Ներում է շնորհում ռոմանտիկներին:

Հոդված 18. ՙՀանրապետության պախանը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար՚ նախադասությունն արտասանողները սամասուդ են արվում տեղում:

Հոդված 19. Պախանի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը որոշում է ինքը: Կասկածողները զորակոչվում են ժամկետային զինծառայության:

Գլուխ 3. Սխոդկան

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն իրականացնում է Սխոդկան:

Հոդված 21. Սխոդկան կազմված է 131 ավտարիտետներից:

Հոդված 22. Ավտարիտետ կարող է դառնալ քսանհինգ տարին լրացած, Պախանի դաբրոն ստացած, վերջին հինգ տարիներին իրեն ճիշտ պահած յուրաքանչյուր ոք, եթե պրոբլեմ չունի Սերժի հետ:

Հոդված 23. Սխոդկայի ընտրությունների համար Հայաստանի տարածքը բաժանվում է 55 զոների, որտեղից էլ մեծամասնական ռազբիրատով ընտրվում են զոն նայողները:

Հոդված 24. Զոն նայողները.

24.1. Նախապես հաստատված կարգով սեղմում են այն կոճակը, որը կպահանջի Պախանը կամ Արմենչիկը:

24.2. Տփում են ընդդիմադիր ավտարիտետներին:

24.3. Կռիշ են կայնում իրենց զոների բիզնեսներին:

24.4. Չորս տարին մեկ ասֆալտ են անում իրենց զոների փողոցները:

24.5. Ընտրակաշառք են բաժանում` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

24.6. Կառավարության հետ տարաձայնություններ ունենալու դեպքում աբրաշչատ են ըլնում Պախանին:

Հոդված 25. Սխոդկան կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական օբշչակը:

Հոդված 26. Ավտարիտետներն իրավունք ունեն յուրաքանչյուր շաբաթվա մեկ նիստում աբրաշչատ ըլնել կառավարության անդամներին: Այդ հարցուպատասխանը որոշումներ ընդունելու համար ասնավանի չէ:

Հոդված 27. Սխոդկան.

27.1. Վերահսկում է այլ երկրներից ստանալիքը:

27.2. Անհրաժեշտության դեպքում թավան է դնում կամ վերաձեւակերպում նախկին թավանը:

27.3. Այլ երկրների հետ հարաբերություններում կաշի տոն է տալիս:

27.4. Հայտարարում է քյաստմ:

Հոդված 28. Սխոդկան ձայների պարզ մեծամասնությամբ քցում է կառավարությանը: Սխոդկան այդ իրավունքից չի կարող օգտվել, եթե երկրի դրությունը պալաժենի ա:

ԳԼՈՒԽ 4. ՆԱՅՈՂՆԵՐԸ

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը:

Կառավարությունը կազմված է Մեծ Ախպորից եւ նայողներից:

Հոդված 30. Կառավարության սխոդկան տանում է հանրապետության Պախանը, կամ նրա հանձնարարությամբ` Մեծ Ախպերը:

Հոդված 31. Մեծ Ախպերը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը եւ համակարգում նայողների աշխատանքը:

Հոդված 32. Կառավարությունը`

32.1. Մեծ սխոդկայի հաստատմանն է ներկայացնում օբշչակի նախագիծը.

32.2. Նայում եւ աշխատցնում է պետական սեփականությունը:

32.3. Հետեւում է, որ գիտության, կրթության, առողջապահության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության նայողները կռայիտ չանեն.

32.4. Ատչոտ է տալիս հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար:

Հոդված 33. Մեծ Ախպերը հետեւում է, որ Պախանն ու Սերժիկը պերեբարշիտ չանեն: Պերեբարշիտ անելու դեպքում յան է տալիս:

Հոդված 34. Օբշչակի նախագիծը Մեծ սխոդկայի ռազբոռկին է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց կալենդարնի 60 օր առաջ: Եթե Մեծ սխոդկան աբխադիտ է ըլնում, կառավարությունը կարող է հարցը դնել չորով եւ կասկածող ման գալ: Եթե կասկածող չի գտնվում, օբշչակի նախագիծը համարվում է պռախոդ ստացած:

Հոդված 35. Նայողները`

35.1. Աշխատցնում են օբյեկտներ.

35.2. Կպցնում են գրանտներ.

35.3. Հետեւում են, որ իրենց ընտանիքների անդամները սրճարաններում մատուցողների եւ իրար վրա նիզաշտո տեղը չկրակեն:

35.4. Իրենց ոլորտներում ճիշտ եւ սխալ են ջոկում` առաջնորդվելով բացառապես օբշչակի եւ Պախանի շահերով.

Հոդված 36. Նայողների եւ Պախանի շփումներն իրականացվում են չերեզ Արմենչիկ:
ԳԼՈՒԽ 5. ՃԻՇՏԸ

Հոդված 36. Ճիշտը մի հատ ա:

Հոդված 37. Հայաստանի Հանրապետությունում ճիշտն ու սխալը ջոկում են դատարանները: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալ ավտարիտետների մասնակցությամբ:

Հոդված 38. Դատարանների տարածքում սամասուդն արգելվում է:

Հոդված 39. Օրինական ուժի մեջ մտած վճիռները վերանայվում են միայն գլխավոր դատախազի դաբրոյով, Պախանի մոտիկների զանգերով եւ քյաշ փողով:

Մեկից ավելի զանգ ստացած դատավորը նախապատվությունը տալիս է ՙգոլդ՚ համարից ստացած զանգին:

Հոդված 40. Ճիշտն ու սխալը ջոկելիս դատավորներն անկախ են: Սխալ որոշում ընդունելու դեպքում դատավորների մոտիկների բիզնեսի վրա նայեզդներ են արվում բացառապես օրենքի շրջանակներում:

Հոդված 40. Դատավորները գլխավոր դատախազին ատչոտ են տալիս առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Ատչոտը կատարվում է բացառապես ՀՀ դրամով:

Հոդված 42. Սահմանադրական դատարան կարող են աբրաշչատ ըլնել`

42.1. Հանրապետության Պախանը.

42.2. Սխոդկան.

42.3. Մեծ ախպերը եւ նայողները.

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական կենտրոնացված հայրենակցական միություն է, որը.

43.1. Պախանի հրահանգով մարդկանց գլխին սարքում է.

43.2. Օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում է շուրջպարեր.

43.3. Ճիշտ ու սխալ ջոկելու ժամանակ դատարաններում սահմանում եւ վերահսկում է կաշառքի չափը.

43.4. Բացահայտում եւ նակազատ է անում Պախանի դեմ զազրախոսողներին.

43.5. Պաղպաղակ է արտադրում.

Հոդված 44. Գլխավոր դատախազը հաշվետու է միայն Պախանին, վերջինիս բացակայության դեպքում` Արմենչիկին:

ԳԼՈՒԽ 7. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 45. Հայաստանը բաժանվում է զոների:

Հոդված 46. Զոն նայողներին երեք տարի ժամկետով նշանակում է Պախանը` խորհրդակցելով Արմենչիկի հետ:

Հոդված 47. Զոն նայողները`

47.1. Հավաքում են նալոգները.

47.2. Ատչոտ են տալիս Պախանին.

47.3. Միտինգների օրերին փակում են ճանապարհները.

47.4. Պախանի եւ Մեծ Ախպոր այցերի ժամանակ պատիվ են տալիս:

Հոդված 48. Երեւան քաղաքն ունի գյուղի կարգավիճակ:

Երեւանի քաղաքապետին նշանակում է Պախանը` ՙՇամխոր-Կիրովաբադ՚ հայրենակցական միության դաբրոյով:

Հոդված 49. Սյունիքի զոն նայողը Լիսկան է:

ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 50. Սույն Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում չորով` անկախ հանրաքվեի արդյունքներից:

Հոդված 51. Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից`

51.1. Նախորդ Սահմանադրությունը ջրվում է.

51.2. Հայաստանի Հանրապետության օրենքները եւ մյուս իրավական ակտերը մնում են բորդյուրին:

51.3. Շարունակում են գործել միայն այն օրենքները, որոնք չեն հակասում Պախանի եւ նրա մոտիկների շահերին, ինչպես նաեւ` սույն Սահմանադրությամբ ամրագրված Արմենչիկի բիզնեսին:

4. Սխոդկան շարունակում է իրականացնել իր լիազորությունները, քանի դեռ Պախանը նրանց պասլատ չի արել:

Հոդված 52. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե տփոց են կերել ընդդիմության հանրահավաքների մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան բնակչության մեկ երրորդը:

Հոդված 53. Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է ուտուշ-խմուշ: Աղվան Հովսեփյանը ոչխար է մորթում:

Հոդված 54. Աահմանադրության 45-րդ հոդվածում նշված Արմենչիկը եւ 52-րդ հոդվածում նշված Աղվան Հովսեփյանը փոփոխման ենթակա չեն:

APSOS es chndunin
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply With Quote
Old 18.08.2006, 09:09   #2
это надо видеть
 
Satyricon's Avatar
 
Join Date: 03 2006
Location: где то там...
Age: 31
Posts: 3,695
Downloads: 8
Uploads: 1
Blog Entries: 2
Reputation: 746 | 4
Default

Интерестно ... Шмешно однако
Reply With Quote
Old 18.08.2006, 10:49   #3
Moderator
 
Gates's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Armenia
Age: 37
Posts: 5,226
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 262 | 5
Default

A menja dazhe i ne ulybnulo. bylo by let 10 nazad mozhet byt', bylo by i aktual'no.
Hamel esi ski goxakan orenqnerin el chi hamaptasxanum.
Reply With Quote
Old 18.08.2006, 11:27   #4
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

de ov uni qo humori chap humor Gates jan
Reply With Quote
Old 18.08.2006, 11:33   #5
это надо видеть
 
Satyricon's Avatar
 
Join Date: 03 2006
Location: где то там...
Age: 31
Posts: 3,695
Downloads: 8
Uploads: 1
Blog Entries: 2
Reputation: 746 | 4
Default

Юмор не надо иметь, надо с ним дружить
Reply With Quote
Old 18.08.2006, 11:58   #6
Moderator
 
Gates's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Armenia
Age: 37
Posts: 5,226
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 262 | 5
Default

Quote:
de ov uni qo humori chap humor Gates jan
Eeeeeeeeeeeeeeee, du dazhe ches patkeracnum inch txura ajdqan shaaaaaaat anecdot imanal ichqan es gitem, vor patmum en es chem cicaxum, gitem, isk vor petqa patmel chem karoxanum hishel.
Reply With Quote
Old 18.08.2006, 12:11   #7
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

te asa jahel axjik es mazerd xi es box ktrel (c)

charzi ed orn nknel Art xnda eli
Reply With Quote
Old 18.08.2006, 12:13   #8
это надо видеть
 
Satyricon's Avatar
 
Join Date: 03 2006
Location: где то там...
Age: 31
Posts: 3,695
Downloads: 8
Uploads: 1
Blog Entries: 2
Reputation: 746 | 4
Default

Да какой там смеяться. Остается тока плакать ...
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 03:55.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.