Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > General
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 13.01.2006, 08:59   #1
Лариса Ивановна
 
Vanilla's Avatar
 
Join Date: 06 2005
Location: Vanilla sky...
Age: 34
Posts: 2,477
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default А вы говорите Овик Овеян.....

Տարին դեռ նոր է սկսել, բայց տուժած էլեկտրիկների թիվն օրեցօր ավելանում է: Մշակույթի նախարարի հետ կապված հայտնի միջադեպից բացի, որն, ի դեպ, Հովիկ Հովեյանի անփառունակ պաշտոնանկության պատճառը դարձավ, էլեկտրիկների հետ պատահել են նաեւ այլ «ձախորդություններ»:

Անդրադառնանք կոնկրետ փաստերին, ըստ ժամանակագրության: Այսպես. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվական բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանի հայտնած տեղեկատվության համաձայն, հունվարի 1-ին ժամը 18:50-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղը սնուցող «Գայի ենթակայանի» ուղղությամբ վթար է տեղի ունեցել, եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը, բնականաբար, մի պահ դադարել է: Եւ մինչ դեպքի վայր մեկնած վթարային բրիգադը փորձել է վերացնել վթարի հետևանքները, ինչ-որ մարդիկ գնացել են նշված ենթակայն, հարվածել հերթապահին, ապա իմանալով, որ վթարը կապված է 110 կիլովոլտի ենթակայանի հետ, մեկնել են այնտեղ: Ինչպես պատմեց մեր զրուցակիցը, թափանցելով արդեն այդ ենթակայան, նրանք ծեծել են նաև ենթակայանի հերթապահներց մեկին (մյուսին հաջողվել է փախչել): Ավելին, մտնելով ենթակայան, նրանք փորձել են անձամբ վերականգնել մատակարարումը, չհաշված, որ տարբեր իրերով հարվածել են «հանդիպած» սարքավորումներին: Իրենց անկասկած ամենազոր կարծելով, անկոչ հյուրերը ենթակայանում տարբեր անջատիչներ են «միացրել-անջատել»: Այդ «հերոսական» գործողությունների հետեւանքով ամբողջովին հոսանքազրկվել են Էջմիածին քաղաքն ու «Զվարթնոց» օդանավակայանը:

«Անջատել են երկու հատ 40 հազար կիլովոլտ հզորությամբ տրանսֆորմատոր, որոնցից սնուցվում են Էջմիածին քաղաքը, օդանավակայանը և ատոմակայանը»,-տեղեկացրեց «Հայասատանի Էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվական բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանը: Բախտի բերմամբ, թե պատահմամբ ինքնակոչ «էլեկտրիկների» գործողությունների հետեւանքով չի անջատվել Մեծամորի ատոմակայանի էլեկտրասնուցումը: Հակառակ դեպքում, կհոսանքազրկվեր ողջ հանրապետության մի զգալի մասը: Բանն այն է, որ ԱԷԿ-ը էլեկտրաէներգիա արտադրող կայան լինելով, ներքին էներգասնուցման առանձին ցանց ունի, որի անջատման դեպքում, կայանն ավտոմատ կերպով անցնում է ինքնավար սնուցման, ու մինչեւ մատակարարման վերականգնումը (կամ վթարի դադարեցումը), ընդհատվում է էլեկտրաէներգիայի արտահոսքը: Ինչեւէ, բախտի բերմամբ, խուսաբել ենք ավելի ծանր հետեւանքներից: Եւ էլի բախտի բերմամբ, այդ պահին «Զվարթնոցում» վայրէջք չի եղել:

Տեղեկանալով այդ անջատումների մասին, ՀԷՑ-ի վթարային մեկ այլ խումբ անմիջապես արձագանքել է ու մոտ կես ժամ անց վերականգնել է էներգամատակարարումը: Այս պատահարի առնչությամբ, Մ.Գրիգորյանի խոսքերով, ընկերությունը դիմել է Արմավիրի մարզի դատախազություն:

Ի դեպ, նշված դեպքերին անդրադառնալով, հեռուստաընկերություններից մեկը հայտնել էր, թե ենթակայանի վրա հարձակված մարդկանց խումբը գլխավորել է գեներալ Սեյրան Սարոյանի ազգականներից մեկը: Դժվար է ասել՝ այդպե՞ս է, թե՞ ոչ: Բայց ակնհայտ է, որ նման ցինիկ պահվածք Հայաստանում իրեն կարող էր թույլ տալ մեկը, ով լիովին վստահ է եղել իր անպատժելիության, իր հովանավորների կամ ազգականների զորեղության վրա: Ոչ մի սովորական քաղաքացի, առավել եւս՝ որեւէ նորմալ մարդ ինքնագլուխ կերպով նման «բողկեր» չէր ուտի՝ հաստատ:

Մյուս դեպքը, ավելի ճիշտ, հաջորդ դժբախտ էլեկտրիկը Շիրակի մարզից է` Արագած ցանցի իրացման բաժնի ճարտարագետը: Հունվարի 4-ին ձախ լարանցում հայտնաբերելուց և անջատելուց հետո, ինչպես պատահարի առնչությամբ մեզ հայտնեցին ՀԷՑ-ից, նշված ճարտարագետը գնացել է ակտ կազմելու համար համապատասխան փաստաթղթեր բերելու: Տուն վերադարձած հոսանքի գողը, իմանալով կատարվածի մասին, վերցրել է դանակն ու գնացել էլեկտրիկին փնտրելու: Գտնելով նրան` դանակով ծանր վնասվածքներ է հասցրել որովայնի շրջանում: Ճարտարագետը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց ու անմիջապես վիրահատվել: Այսօր էլ նրա վիճակը շարունակում է ծանր մնալ:

Միանգամից նշենք, որ մեր աղբյուրի տեղեկատվության համաձայն, Հ.Հովեյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ տուժած էլեկտրիկների վիճակն այժմ կայուն է:

Ինչ վերաբերում է մշակույթի արդեն նախկին նախարարի մասնակցությամբ կատարվածին, ապա արժե հիշեցնել դրա որոշ մանրամասներ: Այսպես. Նոր տարվա գիշերը Մաշտոցի 58 շենքը, ուր բնակվում է Հովիկ Հովեյանը, հոսանքազրկվում է, այն սնուցող կաբելի վթարվելու պատճառով: Այդ ժամանակ էլեկտրիկները ժամանակավորապես կարգավորում են շենքի սնուցումը: Մի քանի օր անց, կոնկրետ՝ հունվարի 4-ին, էլեկտրիկները վերացնելով վթարի հետեւանքները, փորձում են վերականգնել շենքի էներգասնուցումը՝ հիմնական կաբելով: Դրա համար, բնականաբար, անջատվում է շենքի սնուցումը: Բայց:

Նախարարը, որդու եւ էլի երկու այլ անձնաց հետ, նախ գնացել է «Մյասնիկյան տեղամաս», որտեղ ապտակել է տեսուչին: Վերջինիս բացատրությունները նրան թերեւս չեն բավարարել եւ նախարարն իր խմբով, մեքենայով ուղղություն է վերցրել դեպի էլցանցի «Հարավ» մասնաճյուղ: Ներկայանալով այդ ռեժիմային հսկողության օբյեկտի զինված պահպանման ծառայությունն իրականացնող հերթապահին, նախարար Հովեյանը ասել է, թե մասնաճյուղի ղեկավարի հետ (գլխավոր ինժեներն այդ ժամանակ տարածքում է եղել) զրուցելու բան ունի: Եւ թույլ են տվել, որ նրա մեքենան մտնի պահպանվող տարածք: Ավտոմեքենայի մեջ բացի նախարարից եղել են նաև որդին, վարորդը, ևս երկու հոգի, սակայն մեքենայի ապակիները մգեցված են եղել, ու պահպանություն կատարող հերթապահը դա չի նկատել:

Ինչեւէ, արդեն մասնաճյուղի ներսում, նախարարը փորձել է պարզել, թե ո՞վ էր իր հետ հեռախոսով խոսել: Կարգավար Արմեն Փ-ն ասել է, թե դա ինքն է եղել ու… ատրճանակի խզակոթի հարված է ստացել: Հարվածողը, ըստ տարածված տեղեկատվության եղել է մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը, որն իր հարվածն ուղեկցել է հայհոյանքներով: Նախարարը, որ դեպքի մասին հանրությանը հայտնի դառնալուց հետո փորձում էր համոզել, թե այդ պահին իբր հիվանդանոցներից մեկում պառկած է եղել, այդքանով չի բավարարվել: Նույն զենքի գործադրմամբ նա հարվածել ու վնասվածքներ է պատճառել նաև կարգավարին օգնության հասած տեղամասի վարորդին ու ավագ կարգավարին: «Բացի նրանցից էլ ոչ մի աշխատող այդ պահին տեղում չի եղել»,-ասաց Մ. Գրիգորյանը: Այդ աղմուկի վրա շենքի այլ հարկաբաժնից նշված սենյակ է եկել մասնաճյուղի գլխավոր ինժեները, որի միջամտությամբ այդ խայտառակությունն աստիճանաբար դադարեցվել է:

Զուգահեռաբար, զինված պահպանության հերթապահ աշխատակիցը կատարվածի մասին ահազանգել է ընկերության անվտագութայն ծառայությանը (ըստ էության, նախարարական մակարդակով զինված հարձակում է տեղի ունեցել ռեժիմային կամ՝ «փակ» օբյեկտի վրա), միաժամանակ, դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությունը:

Իսկ հետո... Մշակույթի և երիտասարդության նախարարը հրաժարական տվեց` իր իսկ խոսքերով` հետագա շահարկումներից խուսափելու համար:

Այո, ծանր սկսվեց այս շան տարին էլցանցի համար:
/Panorama.am/
__________________
Reply With Quote
Old 13.01.2006, 09:45   #2
Silence
 
Moonlight's Avatar
 
Join Date: 11 2004
Location: back to meta level
Posts: 3,926
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 3
Reputation: 202 | 3
Default Re: А вы говорите Овик Овеян.....

txur e.
Reply With Quote
Old 13.01.2006, 09:53   #3
мрачный бородач
 
Arth-Gwyr's Avatar
 
Join Date: 09 2005
Location: Антитентура
Age: 38
Posts: 11,134
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 387 | 5
Default Re: А вы говорите Овик Овеян.....

Օֆ, օֆիկ
ուռոդները գնալով շատանում են
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 12:06.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.