![]() | |
| |||||||
| Home | Register | Blogs | FAQ | Members List | Calendar | Downloads | Arcade | Mark Forums Read |
| General Всякое |
![]() |
| | LinkBack | Thread Tools | Display Modes |
| | #1 |
| Академик | ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ ՕԳՆԵՑԵՔ !!! Նախապես կներեք երկու տեղ գրելուս համար: Իրավաբաններ մեր շարքերում պետք է որ լինեն: Իրավիճակն այսպիսին է: ՀՀ-ից գրանցումից դուրս եմ գալիս Կանադա մեկնելու կապակցությամբ: ՀՀ անձնագրային վարչությունը տվել է թույլատվությունը (շրջիկ թերքիկներ, որոնցով պետք է դուրս գրվեմ զինկոմիսարիատից ու մեր թաղամասի անձնագրային բաժանմունքից): Եկել է արդեն Զինվորական հաշվառումից դուրս գրվելու պահը: Զինկոմիսարիատում նկարարեցին ընթացակարգը այսպես. 1. Գնալ ՊՆ (Աշտարակի ճամփեզրին), 2. գրել դիմում ՊՆ նախարարի անունով, 3. դիմումին կցել ԱՎՎ տված շրջիկ թերթիկն իր պատճենով, 4. դիմումդ հաստատվելու դեպքում ետ է գալիս զինկոմիսարիատ ու դրանից հետո բուն հաշվառումից հանելու գործընթացն է արդեն զինկոմիսարիատի ներքո: ՊՆ-ում ինձանից հրաժարվեցին դիմում ընդունել, հրաժարվեցին ընդահնապես ներս թողնել (չնայած զին գրքույկի ու անձնագրի առկայությանը): Հիմա շրջապատումս հայտվել են ժուլիկներ, որոնք փորձում են պետության չինովնիկների կողմից նեղն ընկած մարդուց դրամ շորթել՝ «գորձը դասավորելու մամենդով»: Խնդրում եմ ինձ հղումներ տալ այն օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին, որոշումներին,... որոնցով կարգավորվում է այս գործընթացը: Հույսեր ունեմ դեռ, որ կկարողանամ օրենքին տիրապետելու դեպքում պաշտպանել իմ իրավունքները: |
| | |