![]() | |
| | #1 |
| Elvish Join Date: Mar 2003 Location: Lothlorien...
Posts: 368
Rep Power: 6 Reputation:
37 | HELP THE GUY Armenian News by A1+ Armenia ԽՆԴՐԱՆՔ [15:42] 05 Դեկտեմբերի, 2007 21-ամյա Գարիկ Միքայելյանը կարող էր շատերին օգնել, սակայն այսօր օգնության կարիք նա ունի: Զինվորական ծառայության ընթացքում նա կորցրել է երկու ձեռքը: 2006թ. ավարտելով ԵՊՀ կիրառական մաթեմատիկա-ֆիզիկա բաժինը` զորակոչվել է բանակ` որպես կապի ավագ պետ ծառայել Քարվաճառում: Գարիկ Միքայելյանի մոր` տիկին Գոհարի պնդմամբ, նրա տղան մի քանի ամիս որեւէ պրոբլեմ չի ունեցել զորամասում: Հետո, ըստ նրա, սկսվել են պրոբլեմներ զորամասի հրամանատարի հետ, եւ տղան էլեկտրահարվել է 10 000 վոլտով: ՙՀուլիսի 7-ը որդուս համար դարձավ ճակատագրական: Այդ օրը նրա համար մահվան եւ կյանքի մի սահմանագիծ էր: Հայտնվեց հոսպիտալում, կյանքը փրկելու համար բժիշկները կտրեցին նրա երկու ձեռքերը՚,- ասաց տիկին Գոհարը: Ըստ նրա, այսօր որդին հոգեբանական նորմալ վիճակում է, միակ խնդիրը ձեռքերի բացակայությունն է: 21 տարեկան տղայի կյանքը դեռ առջեւում է, լիարժեք կյանք վերադառնալու համար նրան հարկավոր են բազմաֆունկցիոնալ պրոթեզներ, որոնք հնարավոր է ձեռքբերել միայն արտասահմանում: ՙԽնդրում եմ բոլոր բարեգործներին, գործարարներին, հասարական, քաղաքական գործիչներին, որպեսզի սատար կանգնեն տղայիս: Ով կօգնի, չգիտի, թե մի օր իմ տղան ում պետք կգա: Աշխարհը մի անիվ է: Նրա ուղեղը տեղն է, միայն երկու ձեռք չունի՚,- ասում է մայրը: Ի դեպ, Գերմանիայում նրանց տեղեկություններով` մեկ պրոթեզ- թեւն արժե 65-67 000 եվրո: ՀՀ Առոջապահության նախարարությունից Միքայելյաններին տեղեկացրել են, թե նման գումարներ չունեն, բացի այդ` Հայաստանում նման վիրահատություններ չի անցկացվում: Պաշտպանության նախաարարությունն էլ խոստացել է օգնել ինչով կարող է : Ընտանիքը բացել է հաշվեհամարներ: Հարազատները խնդրում են Ձեր օգնությունը: Նրանց հասցեն է. Աշտարակ, Շիրազի փ., տուն 54: հեռ.` (0232) 3-29-84 բջջ. (094)82-64-66 Ընթացիկ հաշվեհամար` 163208280806 AMD Հայեկոնոմբանկ ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղ ք. Աշտարակ, Ն Աշտարակեցու հրապարակ 6 հեռ. (0232) 34013, (0232) 33564 CITIBANK, N.A, NEW YORK, USA SWIFT: CITI US 33 USD Account N 36121242 of ARMECONOMBANK BRANCH of YEREVAN. REP OF ARMENIA SWIFT:AREC AM 22 FOR FURTHER CREDIT NAME: MIKAYELYAN GARIK N 163208280814 USD DEUTSCHE BANK AG,Taunusanlage 12, D-60325 Frankfurt am Main SWIFT: DEUT DE FF EUR Account N 9471632 of ARMECONOMBANK BRANCH of YEREVAN. REP OF ARMENIA SWIFT:AREC AM 22 FOR FURTHER CREDIT NAME: MIKAYELYAN GARIK ACCOUNT N 16320 8280822 EURO
__________________ [nothing compares to you...] (c) |
| | |