Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 30.04.2005, 16:36   #1
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default Слово о дашнаках

Несколько слов о дашнаках в соседнем топике навеяли на это.

Чуть старо, но. На днях в газете Аравот появилась такая вот интересная статейка. За что я их люблю.

Quote:
19 April 2005 ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ

Դրանք ՀՅԴ գործիչները հնչեցրել են Ցեղասպանությունից անմիջապես հետո

Անցյալ ուրբաթ օրը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հեռակա, բայց խիստ գաղափարական բանավեճ էր ծավալվել ԱԺ ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ ՀՅԴ խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանի միջեւ: Գ. Արսենյանը կարծիք էր հայտնել, թե Ցեղասպանությանն առնչվող «արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունն անհրաժեշտ է նաեւ հայերին՝ ջարդի, տեղահանման դրդապատճառների մասին իրական պատկերացում կազմելու համար», բայց նրա համոզմամբ՝ ազգայնական գաղափարախոսության կրող եւ իշխանական մաս կազմող հատվածը հրաժարվելու է դրան մասնակցելուց՝ վախենալով, որ «այս փաստաթղթերում կարող է բացահայտվել իրենց մեղքի չափը»: Ի պատասխան՝ Լ. Մկրտչյանը նշել էր, որ դեռեւս Աբդուլ Համիդ սուլթանի օրոք եղել են ջարդերի համար ՀՅԴ-ին մեղադրելու ապարդյուն փորձեր նույնիսկ հայերի կողմից, բայց 10-12 տարի հետո այդ ձայները կտրվեցին: Հայտնի է, որ հիշատակված ջարդերից 10-12 տարի հետո տեղի ունեցան 1915թ. ջարդերը, իսկ ՀՅԴ-ին մեղադրանքներ ներկայացնողների ձայները, պարզվում է, չէին կտրվել:

Մինչ դրանց անդրադառնալը՝ հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանում հայերի առաջին զանգվածային ջարդերը սկսվել են 1894-95թթ., այն բանից հետո, երբ Թիֆլիսում ՀՅԴ կուսակցության ստեղծումից 4-5 տարի անց ՀՅԴ-ն որոշեց կուսակցական բջիջներ ստեղծել նաեւ Տաճկաստանում՝ Թուրքիայում, ջոկատներ գործուղել Արեւմտյան Հայաստան եւ զինել հայ բնակչությանը՝ Հայ Դատը պաշտպանելու համար:

Հիմա դառնանք դաշնակցական աղբյուրներին: «Դրոշակ», 1895, հունվար. «1894թ.-ը ամենափայլունն էր մեր հեղափոխական կյանքում թե՛ յուր որակությամբ եւ թե յուր ծավալով... 94 թվականի հեղափոխական կյանքի պատկերը թեեւ տխուր, վշտացուցիչ է, որովհետեւ միշտ արյուն է հոսում, բայց ոգեւորող եւ խրախուսիչ է, որովհետեւ ազատությունն այդ է պահանջում... Ո՞վ կհաղթի: Ուժերը հավասար չեն, ինչ կասկած, որ կառավարությունն ուժեղ է եւ դեռ մի քանի Սասունի կռիվներում կկոտորի... Բայց ժողովուրդը չի հաղթվել, որովհետեւ թշնամին չի կարողացել խլել նրանից ապստամբական արնագույն դրոշակը... Այդ դրոշակը չի ընկնիլ մինչեւ վերջին հայի վերջին շունչը...»: Այս առնչությամբ Լեոն գրում է. «Սուլթան Համիդը կոտորել էր տալիս հայերին, բայց մի՞թե առանց առիթի եւ պատրվակների, եւ մի՞թե այդ առիթն ու պատրվակը թոնրի շրթին քնած մերկերն էին եւ ոչ թե այն պոռոտախոսները, որոնք թղթի վրա անպարտելի կռվողներ էին դարձնում այդ իսկ թշվառներին եւ կոկորդ էին պատռում՝ «ապստամբություն, ապստամբություն» բղավելով ամեն մի քայլում: Եթե 1896-ի օգոստոսին չգրավեին Բանկ Օտոմանը, Կ. Պոլսում կջարդվեի՞ն 7 հազար հայեր»:

Այդուհանդերձ, 1908թ. ՀՅԴ-ն դաշնակցեց երիտթուրքերի հետ՝ թուրքական «հեղափոխություն» անելու համարև եւ չնայած վերջիններիս կողմից Ադանայում իրականացրած 30.000 հայերի կոտորածին, նրա հետ եղբայրության դաշինք կնքեց եւ հրապարակավ հրաժարվեց «Հայ Դատից»: «Դրոշակ», 1909, թիվ 9. «Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպին՝ պիտի շարունակե նույն թափով եւ ավելի լայն ծավալով համագործակցել թուրք երիտասարդ կուսակցության եւ մտավորականության հետ...»: Դաշնակցական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի փոխանցմամբ, սակայն, թեեւ հայերն ու մասնավորապես՝ ՀՅԴ-ն «անգնահատելի ծառայություն» մատուցեցին երիտասարդ թուրքերին հեղափոխական շարժման ժամանակ, «փոխարենն անարգորեն դավադրված գտան իրենց»: Ըստ Ռուբենի, «ի պատասխան այդ խոշոր ծառայությանց՝ Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան... Եվ չնայած դրան՝ ՀՅԴ-ն վճռեց մնալ հանգիստ եւ նույնիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել Սահմանադրությունը...» («Հայ-թուրքական կնճիռը», Կահիրե, 1924):

Ինչ վերաբերում է թուրքերի հետ «սիրախաղերին», որի մեջ ՀՅԴ գործիչը, ըստ էության, մեղադրեց նաեւ Գ. Արսենյանինև դարձյալ դիմենք պատմական արժեք ներկայացնող փաստաթղթերին, ինչպիսիք են նույն դաշնակցական աղբյուրները: Ըստ այդմ, Ցեղասպանությունից կարճ ժամանակ անց անգամ ՀՅԴ-ն իր իշխանությունը Հայաստանում պահպանելու համար պատրաստ էր ընդունել Թուրքիայի գերիշխանությունը, նրան ազատել Ցեղասպանության մեղադրանքից:

«Հառաջ», 1920, թիվ 255. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ՝ գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւանի, թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ու ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թրքական օրիենտացիա... Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից, եւ նրա դրությունը վրացիներից էլ լավ կլիներ»:

Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ, ՀՅԴ կարկառուն գործիչ Սիմոն Վրացյանը Ցեղասպանությունից 6 տարի անց, 1921թ.-ին ասում էր՝ «Բոլշեւիզմի դեմ կռվելու եւ, ընդհանրապես, մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունինք հարեւան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ՝ թե այստեղ, թե արտասահմանում, որ հակառակ է մեր եւ թուրքերի մեջ բարյացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար»և ու նաեւ հավելում, թե թուրքերի հետ պետք է բարեկամանալ. «Այդ անհնարին չէ, որովհետեւ մենք եւ թուրքերն ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով... Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ եւ իրական կենակցություն մեր հարեւան Թուրքիայի հետ»:

Տեսնես ՀՅԴ գործիչները հիշո՞ւմ էին, թե քանի՞սն են իրենց գերդաստանից մորթվել թուրքերի կողմից:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Источник: http://www.aravot.am/2005/aravot_arm/April/19/p02.htm

Похоже у товарищей дашнаков серьезные проблемы с имиджем...
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 07:04.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.