Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 17.03.2008, 22:10   #16
Скромный ученый
 
Professor's Avatar
 
Join Date: 06 2006
Location: В мягком удобном кресле...
Age: 45
Posts: 7,375
Downloads: 20
Uploads: 3
Reputation: 1086 | 6
Default

ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսվածև մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը, հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակ-->Հյուսիսային պողոտա-->Աբովյան փողոց(Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)-->Հանրապետության հրապարակ (Արտ.գործ.նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-->Վազգեն Սարգսյան փողոց(Դատախազության հակառակ մայթով)-->Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով`ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.· Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը:Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:· Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով): Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով`Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը: Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1(մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային: Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա,խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:
Բողոքի արտահայտման պարագաներ

Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.
· Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
· Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
· Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:

Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել [email protected] էլ-հասցեով:
__________________
И этот милый старичок сказал с улыбкой мне:
- Ловлю я воду на крючок и жгу ее в огне...
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 23:48.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.