AKB Forums

Go Back   AKB Forums > General Discussions > History and Politics
Home Register Blogs FAQ Members List Calendar Downloads Arcade Mark Forums Read

History and Politics История и Политика

Troubles when posting message? Click here! :: Проблемы с отправлением сообщения? Нажмите сюда!

Reply
 
LinkBack Thread Tools Display Modes
Old May 12, 2008, 15:37   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: Oct 2001
Location: Yerevan
Posts: 5,391
Blog Entries: 1
Rep Power: 8
Reputation: 102
Հնագիտական նշանակալից հայտնագործությո

Quote:
Դեռևս մանուկ հասակից Կլաուս Շմիդտը սիրում էր ուսումնասիրել քարանձավներն իր հայրենի Գերմանիայում` հույս ունենալով հայտնաբերել նախապատմական պատկերներ: Երեսուն տարի անց, հանդես գալով որպես Գերմանիայի Հնագիտական Ինստիտուտի ներկայացուցիչ, նա հայտնաբերեց անչափ ավելի կարևոր մի բան` տաճարային մի համալիր, որը մոլորակի վրա եղած ցանկացած նմանատիպ կոթողից գրեթե երկու անգամ ավելի հին է:


«Այս վայրը ցնցող մի բացահայտում է», - ասում է Շմիդտը` կանգնած լինելով մի մենակյաց ծառի տակ` քամահար մի բլրի գագաթին, որը գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանից 35 մղոն դեպի հյուսիս: «Այն պահին, երբ առաջին անգամ տեսա այս վայրը, հասկացա, որ ունեմ երկու ընտրություն` հեռանալ և չասել այդ մասին ոչ ոքի, կամ էլ անցկացնել կյանքիս մնացած ողջ մասն այստեղ աշխատելով»:
Նրա ետևում գտնվում են Անատոլիական սարահարթի [1] առաջին ծալքերը: Առջևում փռված է Միջագետքի հարթավայրը, որն, ասես փոշագույն մի ծով, ձգվում է հարյուրավոր մղոններ դեպի հարավ` հասնելով և անցնելով Բաղդադը: Պորտասարի (Ն. Բիրչն օգտագործում է թուրքերեն Գյոբեքլի թեփե տեղանունը, որը բառացիորեն թարգմանվում է Պորտասար՝ «Արարատ» ՌԿ-ի խմբ.) քարե շրջանակները հենց նրա դիմացն են գտնվում` թաքնված բլրի ելուստի տակ:
Համեմատած Սթոունհենջի` Բրիտանիայի ամենանշանավոր նախապատմական վայրի հետ, նրանք համեստ տեսք ունեն: Պեղած շրջանակներից և ո՛չ մեկի տրամագիծը 30 մետրից չի անցնում (դրանք թվով չորսն են, մինչդեռ հաշվարկներով նրանց թիվը հասնում է քսանի): Հայտնագործությունն աչքի է ընկնում վարազների, աղվեսների, առյուծների, թռչունների, օձերի և կարիճների փորագրություններով, ինչպես նաև դրանց տարիքով: Ժամանակագրված մոտ մ.թ.ա. 9,500 թվականով` այս քարերը 5,500 տարով ավելի հին են քան Միջագետքի առաջին քաղաքները և մոտ 7,000 տարով էլ հին են Սթոունհենջից:
Չհաշված այս շրջանաձև օրինակները և քարերի վրա արված փորագրությունները` այն մարդիկ, ովքեր վեր են խոյացրել այս կոթողը չէին տիրապետում անգամ կավագործությանը կամ ցորեն ստանալու մշակույթին: Նրանք ապրում էին գյուղերում, բայց ոչ թե հողագործներ էին, այլ որսորդներ:
«Ընդունված է համարել, որ միայն հիերարխիկ քաղաքակրթությունները կարող են ստեղծել այսպիսի մոնումենտալ շինություններ, և որ վերջիններս ի հայտ են եկել միայն հողագործության սկզբնավորման հետ մեկտեղ», - ասում է Յան Հոդերը` Ստենֆորդի Համալսարանի մարդաբանության պրոֆեսորը, ով 1993-ից ի վեր ղեկավարել է պեղումները Չատալհոյուկում` Թուրքիայի ամենահայտնի նեոլիթյան վայրում: «Պորտասարն ամեն ինչ փոխում է: Այն իրենից ներկայացնում է մշակված համալիր և նախահողագործական հնավայր: Միայն այս փաստը Պորտասարը դարձնում է հնագիտական ամենակարևոր հայտնագործություններից մեկը բավականին երկար ժամանակահատվածում»:
Այժմ, երբ մի տասնամյակ տևած պեղումներից հետո դուրս է բերվել հնավայրի մի մասը միայն, դժվար է ասել, թե Պորտասարն ինչ նշանակություն է ունեցել այն մարդկանց համար, ովքեր այն կառուցել են: Ոմանք կարծում են, որ այն եղել է պտղաբերության ծեսի վայր` յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում տեղադրված երկու բարձր քարերով, որոնք խորհրդանշում են տղամարդու և կնոջ:
Սա մի տեսություն է, որը խանդավառորեն տարածում է հարևան Ուրֆա քաղաքի զբոսաշրջության կենտրոնը. «Այցելե՛ք եդեմական պարտեզը, - ազդարարում են նրանք, – տեսե՛ք Ադամին և Եվային»:
Շմիդտը թերահավատորեն է վերաբերվում պտղաբերության տեսությանը: Նա համաձայնում է, որ Պորտասարը հավանաբար կիսա-քոչվորական աշխարհի վերջին բարգավաճումն է, որը շատ շուտով պետք է ոչնչացվեր երկրագործության գալուստով և նշում է, որ եթե այսօր այն գրեթե անթերի վիճակում է գտնվում, ապա դա այն բանի շնորհիվ է, որ կառուցողները շինարարության ավարտից անմիջապես հետո այն թաղել են տոննաներով հողի շերտի տակ, կարծես նրա` վայրի կենդանիներով հարուստ աշխարհը կորցրել էր իր ողջ իմաստը:
Այս հնագիտական վայրը, սակայն, զերծ է պտղաբերության խորհրդանշաններից, որոնք հայտնաբերվել են Նոր քարի դարի այլ հնավայրերում, իսկ T-աձև սյուները, որոնք ակնհայտորեն կիսով չափ մարդկային կերպարանք են հիշեցնում, չունեն սեռային պատկանելություն:
«Ես կարծում եմ` այստեղ մեր առջև են աստվածների ամենավաղ պատկերները, - ասում է Շմիդտը մատնանշելով ամենամեծ քարերից մեկը, - նրանք չունեն ո՛չ աչք, ո՛չ բերան և ոչ էլ դեմք: Բայց նրանք ունեն ձեռքեր և դաստակներ: Նրանք կերտողներ են: Իմ կարծիքով մարդիկ, որոնք քանդակել են դրանք, իրենք իրենց տվել են մեծագույն հարցերը, - շարունակում է Շմիդտը - Ի՞նչ է այս տիեզերքը: Ի՞նչու ենք մենք այստեղ»:
Քանի որ այս կոթողների մոտակայքում չկան ո՛չ տների, և ո՛չ էլ գերեզմանների հետքեր, Շմիդտը կարծում է, որ բլրի գագաթը ուխտատեղի է եղել շրջակա համայնքների համար` հարյուրավոր մղոն շառավղով: Նա նշում է, որ ամենաբարձր քարերը բոլորը դեմքով նայում են դեպի հարավ-արևելք` կարծես ուշադրությամբ զննելով հարթավայրերը, որոնց մեջ պարփակված են շատ առումներով Պորտասարից ոչ պակաս արժեքավոր հնագիտական վայրեր:
Դրա օրինակն է այն, որ անցած տարի Հյուսիսային Սիրիայի Ջադ ալ-Մուղարայում աշխատող Ֆրանսիացի հնագետները պեղել էին երբևէ բացահայտված ամենահին որմնանկարը: «Երկու քառակուսի մետր երկրաչափական պատկերներ` կարմիր, սև և սպիտակ գույներով, որոնք փոքր-ինչ հիշեցնում են Պոլ Կլեի [2] կտավները», - մեկնաբանում է Էրիկ Կոքեգնիոտը` Լիոնի համալսարանի հնագետը, որը ղեկավարում է պեղումները:
Կոքեգնիոտը գտնում է, որ Շմիդտի վարկածը, ըստ որի Պորտասարը ծիսակատարությունների, տոնախմբությունների և մտքերի փոխանակման հավաքատեղի էր, բավականին հրապուրիչ է` հաշվի առնելով տեղանքի տպավորիչ դիրքը: Բայց նա նշում է նաև, որ այդ շրջանի հետազոտությունները դեռ շատ նախնական փուլում են գտնվում: «Վաղը մեկը կարող է ինչ-որ մի տեղ հայտնաբերել ավելի նշանակալից մի բան»:
Վեչիհի Օսկայան` Կորպիկտեպեում (որը գտնվում է Տիգրիս գետի վրա, մոտ 120 մղոն Ուրֆայից դեպի արևելք) անցկացվող պեղումների ղեկավարը, կասկածում է, որ այն հազարավոր քարե անոթներ, որ նա հայտնաբերել է 2001 թվականից ի վեր հարյուրավոր 11,500-ամյա գերեզմաններում իսկապես այդ արժեքն ունեն: Բայց նրա ոգևորությունն լցնում է Դիարբեքիրում գտնվող Դիկլ Համալսարանի նրա խիստ գրասենյակը:
«Ապա նայե՛ք այստեղ, - ասում է նա` ցույց տալով նրբորեն փորագրած մի քանդակի լուսանկար, որը պատկերում է կիսամարդ-կիսառյուծ մի կենդանու, - սա սֆինքս է` հազարավոր տարիներ Եգիպտոսից առաջ: Հարավարևելյան Թուրքիա, հյուսիսային Սիրիա… Այս տարածաշրջանը մեր քաղաքակրթության սաղմնավորման ականատեսն է եղել»:

Նիկոլաս Բիրչը Թուրքիայի, Իրանի և միջինարևելյան հարցերի մասնագետ է:
———————-

[1] Այս վայրը գտնվում է ոչ թե Անատոլիական սարահարթում (որը Փոքր Ասիայում է), այլ Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցներում (տե՜ս պատ. գիտ. դոկտոր Է. Դանիելյանի մեկնաբանությունը)։
[2] Պոլ Կլե (1879-1940) գերմանական ծագման շվեդ նկարիչ:
?????????? ?????????? ???????. 12,000-???? ????????? ???????? ????????????? ????? ? ????? ??????????? ????????? ???????????
բուն աղբյուրը այստեղ` Eurasianet.org

Вы замечаете что форум АКБ имеет интересное свойство?
Мысль озвученная тут иногда превращается в реальность

п.с. Кстати я видел фотку этих камней в журнале "Science et Vie" к сожалению не могу найти в интернете
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Last edited by Mono : May 12, 2008 at 16:01.
Mono is offline   Reply With Quote Quote selected
Reply


Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

vB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are On
Pingbacks are On
Refbacks are On



All times are GMT. The time now is 10:29.


Powered by vBulletin® Version 3.6.8
Copyright ©2000 - 2008, Jelsoft Enterprises Ltd.
This board was founded on September 29, 2001
Powered by Viper Internet

Affordable Web Hosting | ParevNet

Buy text link