Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > Law and Jurisprudence
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 04.06.2008, 00:22   #1
Младенец
 
Join Date: 12 2007
Location: internet
Posts: 41
Downloads: 0
Uploads: 0
Reputation: -3 | 0
Default Թե ինչպես է աշխատում մեր մաքսատունը, եվ ին

ՈՒզում եմ ձեր հետ կիսվել ՀՀ տնտեսական մարտավարության մասին մաքսային գործում.
Հավատած եմ, որ շատ-շատերն են տեսել, ինչպես նորընտիր նախագան մի քանի անգամ կոպիտ ասած քսսեց մաքսային համակարգի աշխատակիցներին /այն էլ եթերով/, ինչպես մի նորաթուխ երիտասարդ մաքսավորը վախից քիչ էր մնում տակը աներ ... երբ ամենազոր նախագահն մի քանի հարց տվեց, որի պատասխանն նա չգիտեր ...

Մի խոսքով, հավանաբար շատ-շատերը մտածեցին, որ հիմա արդեն մաքսատան աշխատակիցները կսկսեն ավելի բարեխիղճ աշխատել, օրենքները կսկսեն աշխատել, եվ միգուցե լոխ լավ լինի.

Հանձ չեմ արնի պնդել հակառակն, միայն կասեն, ինչին ես ինքս եմ տեղյակ եվ ինչն անձամբ ինձ է վերաբերվել.

Գաղտնիք չե, որ շուկայական առեւտրում ընդգրկված է, մեր հասարակության ոչ ամենափոքր զանգվածը. Սա միգուցե այն բիզնեսներից մեկն է, որն լրիվ մոնոպոլիզացված չէ.

Այսինք, անհատը /ռուսները այս մասսայնին անվանում են Չելնոկներ/ կարող է գնալ արտասահման /կամ գոնե վրաստան. օր.՝ Լիլոյի շուկա/ գնել իր իսկ փողերով ապրանք, տեղափոխել ՀՀ եվ վաճառել շուկայուն. Լավ գիտենք, որ վերջին 2 օղակը կարելի է ասել, որ մասնավորացված է. Քչերն են վաճառում տնից /հիմնականում Օլիգարխների պատկանող շուկաներում/, իսկ տեղափոխել ինքնուրույն հաճախ ձեր չի տալիս /հիմնականում այն պատճառով, որ ՀՀ մաքսատան աշխատողները կարող են կլպել մինչեւ վերջին կոպեկը/. Գիտեմ որ շատերդ կասեք, որ փոքր պարտյաներով ուղարկելն ձեռ չի տալիս, որ տեղափոխումը ավելի թանկ է նստում, եվ ... հավատացեք, դա չէ պատճառը, այլ այն, որ մարդկանց ձեռ չի տալիս ինքնուրույն կատարել մաքսազերծումը վերոնշյալ պատճառներից ելնելով.

Արդյունքում, այն մաքսային կառույցների հովանավորությամբ ստեղծված կազմակերպություններն են հենց զբաղվում եմ ապրանքների տեղափոխությամբ. Հիմա վերադառնանք մեր նորընտիր պրեզիդենտին. Նրան «եթերային» դռդռացնելուց հետո միայնգամից թանկացավ 1կգ ապրանքի մաքսազերծման ծախսերը. հուսով եմ կարիք չկա բացատրելու, ում գրպանից է դա դուրս գալիս եվ ուր մտնելու.՝ իմ եվ քո, մեր նմանների գրպանից.

Առեվտրականը կփորձի բարձրացնել գինը, հաճախ նույնիսկ ապրանքաշրջանառության ակնման հաշվին, բայց մեկ է իր նախկին հավելյալ արժեքից չզրկվելու շորշոփով կփորձի մաքառել ՝ հույս ունենալով, որ գինը բաձրացնելով, կարող է ունենալ նախկին եկամուտը ամսվա կտրվածքով. Հավանաբար այդպես չի ստացվի.

Մի խոսքով, մենք, ՀՀ-ի հասարակ բնակիչներս ստիպված կլինենք ոչ միայն թանկ արժեքով գնել սնունդ, քանի որ ինչպես սիրում են ասել մեր պաշտոնյաները ամբողջ աշխարհում թանկացումներ են, այլեւ թանկ գնել հագուստ եվ կենցաղային այլ ապրանքներ, քանի որ թուրքիայում կամ էմիրություններում հայաստանյան ընտրություններից հետ գնային կտրուկ թանկացումներ գնացին.

Իսկ հիմա եկեք վերադառնանք, մի քանի շուստրիների, որոնք կփորձեն շրջանցել Սերժ դյադյանին իր օրենսդրական դաշտով.

Ենթադրենք, ձեր զառամյալ տատիկս ապրում է ԱՄՆ-ում, կամ ասենք Չինաստանի ՛համայնքային հանրապությունում՛ , եվ նա որոշում է ձեզ նվեր անել Մոզամբիկի անկախության օրվա կապակցությամբ. Ասենք երկկասետանի մագնիտաֆոն.

Հավանաբար ձեր տատիկի ամուսինը է վախտին եղել խոպանչի Ռուսաստանում, հակառակ դեպքում նման ընտրություն չէր անի /մի ժամանակ ամեն մի իրեն հարգող խոփանչիկ արձակուրդներին տուն գալիս, անպայման պետք է բերել կամ երկկասետանի մագնիտոֆոն, կամ գոնե մի կասետանի, բայց անպայման վրան պետք է լիներ ցվետամուզիկա/.

Լավ վերադառնանք մեր տատիկին. Տատիկը ինչ պետք է անի ՞ պետք է գնա փոստային բաժանմունք եվ ուղղարկի հայաստան. /ենթադրենք, որ տատիկը մի քիչ բլգած է, եվ տեղյակ չէ բեռնափոխադրումներով զբաղվող մասնավոր հայկական ֆիրմաների մասին/. Ուր նա կգնա՞ կամ իրենց երկրի փոստային կառույց, կամ էլ պետք է օգտվի էքսպրես բեռնափոխդրումներով զբաղվող համաշխարհային գիգատներից /DHL, FEDEX .../. Աստված մի արասծե, եթե նա դիմի այս վերջիններին.

Այ ստեղից հենց սկսում եմ ձեր պրոբլեմները
6-30 օր հետո դուք կստանաք ձեր ապրանքը, ձեզ կզանգահարեն եվ կասեն, որ դուք ունեն ծանրոց, միգուցե եվ բերեն ձեր ինվոյսը տուն, բայց սա միայն սկիզբն է. Դուք պետք է ստիպված լինեք գնալ Զվարթնոց կարգո /որը եթե չգիտեք գտնվում է քաղաքից դուրս ... համզաչիմանում, որ ոչ մի տրանսպորտ չի գնում ... կամ մեքենայով, կամ էլ ոտքով 3-5 կմ/. Ձեզ այնտեղ հենց մուտքի մոտ կդիմավորեն սիրալիր երիտասարդներ, եվ տեսնելով անծանոթ դեմք, կառաջարկել օգնել ձեզ մաքսազերծել ձեր ապրանքը.

Լավ գլուխներդ չտանեմ այս անկապ հեքիաթով, ասեմ որ դուք ոչ մի դեպքում դուք չեք ավարտի ձեր առաքելություն մեկ օրվա ընթացքում. Մինիմում երկու օր, եվ մինիմում 15 հազարից ոչ պակաս.

Կհարցնեք ինչու՞ . բացատրեմ, եթե ինվոյսի մեջ նշված է ապրանքի գինն, ապա ձեր բախտ կբերի, քանի որ հաշվարկային կլինի այդ գինը. Հակառակ դեպքում, դուք կընբոխշնեք այդ ապրանքի ՀՀ-ում գնին +10-25 տոկոս գին.

Եթե նշված է ուղարկման ծախսերը, ապա ձեր բախտն կրկին անգամ կբերի. քանի որ մասքավորի մոտ գտնվում է մի աղյուսակ, որով հավանաբար հաշվմում է օդանավի գնից ելնելով, կամ էլ այդ աղյուսակն կազմված է հոգեկան հիվանդի կողմից.
օրինակի համար ասեմ, որ 300-400 գրամ կշռով կոմպյուտերի վիդիոկարտան, որն ես հիմարություն է արեցի գրել ինտերնետից 68 դոլլարով /with free dhl shippping/, որը «հիմար» չինացիները ինձ օգնելու նպատակով գրանցել էին որպես ՆՎԵՐ /նման ձեվակերպման դեպքում 99 տոկոս երկրներում ազատվում ես բոլոր հարկային մուծումներից/, եվ հատուկ այդ նպատակոց չէր նշվել գինը, ինձ վրա նստեց կոմպյուտերի գին.

Մաքսավորը խելոք հայացքով նայեց ինձ, ապա իր աղյուսակին եվ գյուտ արեց՝ Չինաստանից երեվան ուղարկելը արժե 70 դոլար /լավ է, որ նա շգիտեր, որ դա ուղարկված է ԴՀԼ-ով, թե չէ մի հատ էլ 0 կավելացներ/. Իմ բոլոր պնդումները, որ դա գնվել է with free shippping, նրան ոչինչ չասեց. Ապրանքի գինն հաշվեց 120դոլար.

Հետեվանքում ես վճարեցի 6-7 հազար սպասարկման համար /սա վճարվում է ամեն դեպքում/, պլուս 20 տոկոս 120+70 դոլարից. /հավ. արժեքի վճար/. Մոտ 18 հազար.

Եվ այդ ամենը կատարվեծ 2 աշխատանքային օրվա ընթացքում, եվ երկու անգամ գնալ-գալով

Նման փորձության արաջ ես կանգնեցի, երբ չկարողացա համոզել ինձնից հիմար ընկերոջս՝ չկատարել նմանատիպ հիմար քայլ.

Չինական հեռախոս գնված 150 դոլարոց, եվ կրկին ուղարկված ԴՀԼ-ով ձրի. Այս անգամ նշված էր ապրանքի գինը, եվ նշված էր դոլար free shippping.

Հետեվանքում նույն պատմությունը, միայն ապրանքի գինը չփոխվեց. free shippping հայաստանում չի հասկացվում, երբ իրենց մոտ հստակ գրված է, որ ուղարկելը արժե 70 դոլար.

conclusion:
երբեք մի օգտվեք DHL, FEDEX կամ նման կառույցների ծառայությունից, եթե որոշել եք որեւէ բան գնել եվ ուղարկել հայաստան.

Անպայման խնդրեք, որ նշվի ապրանքի գինը եվ ուղարկման ծախսերը.

Հնարավորության դեպքում փորձեք ուղարկել հասարակ փոստով՝ տվյալ դեպքում կա անաապահովության մոմենտը. Անձամբ իմ դեպքում, միշտ ստանում եմ բացված ծրարներ՝ լավագույն դեպքում հետո վրայից սկոտչով կպցրած. Նույն չինացիները խորհուրդ չեն տալիս դա անել, քանի որ իրենց ասելով, իրենց հենց երկրում դա չի համարվում անվտանգ. /բա որ իմանան մեր մոտ ինչեր են լինում/

Բայց իմ տվյալներով, այդ դեպքում հարակավոր չէ գնալ Կարգո, եվ հաճախ հարցն ավելի հեշտ է լուծվում

Պ.ս. Հեռախոսային զրույցների ժամանակ DHL եվ FEDEX կազմակերպության աշխատակիցների հետ, եղան որոշ ճշգրտումներ. Հավ. արժեքի վճար հարկվում է այն ապրանքից, որը գերազանցում է 100 ԱՄՆ դոլարը /DHL-ում այսպես ասեցին/ կամ 50 000 ՀՀ դրան /Ֆեդեքսի տեղեկատվություն/.

Ինչպես ինձ ասեցին, ամեն դեպքում իրենք Կարգոյից ապրանք չեն բերում, նույնիսկ եթե ապրանքը արժե 20 դոլար. Դուրս է գալիս, որ ամեն դեպքում պետք է գնալ Կարգո եվ մաքսազերծել. հավանաբար այս դեպքում ձեղնից կգանձվի միայն 6-7 հազար.

Բայց իրենք ունեն վճարոցի ծառայություն՝ արժե 35 հազար, այս գումարի դիմած իրենք կներկայացնեն ձեր իրավունքները մասքսատանը.
Մի խոսքով՝ լոխ լավա

Պ.Պ.Ս.
Ի սկզբանե այս հոդվածը նախատեսել էր F5blog-i համար, բայց հետո որոշեցի տեղադրել առավել մարդաշատ տեղ.

Կան պատմություններ այն մասին, որ մարդիկ ստանում են առանց որեվէ պրոբլեմի, առանց վճարների եվ առանց կարգո գնալու, բայց թե ինչպես ... ես տեղյակ չեմ.
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 01:49.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.