Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > Law and Jurisprudence
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 14.05.2003, 13:50   #121
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Astghik

Mi xeghatyuri im barere. Yes asum em yerb hayere endunak chen lini irenk irenc endunel amboghdjovin inchpes irenk kan kan lini da Dashnak , HHShakan te hnchak nrank vari kgnan.

Du aradjarkum es atel bolorin voronc nkatmamb unes inch vor hatuk kartzik. Yes da hamarum em vat ban u vtangavor ban.

PS. Yete djvar chi mi yerku barov nkaragri Dashnakneri noghkaliutyune . Indz hamar hetakrkir e.
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Old 14.05.2003, 14:09   #122
Секретарь ЦК ВКП(б)
 
Завен Григорян's Avatar
 
Join Date: 01 2002
Location: -=-=-=-
Posts: 1,068
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 9 | 0
Default

Մոնո, առաջարկում եմ, կարդաս Աշոտ Սարգսյանի գիրքը Դաշնակցության մասին: Ես որոշեցի մաս մաս այն հրապարակել այստեղ: Սպասում եմ քեզնից, այդ փաստերի հերքում: Եվ այսպես, սկսեցինք:

ՀՅԴ-Ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ

վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը, պատմաբանները, ականատեսները
1. Արկածախնդրության շրջան


Ի սկզբանե եւ մինչեւ վերջ ՀՅԴ-ն ունեցել է անհեթեթ ու հանցավոր գաղափար, թե հայ ժողովրդի ազատությունը հնարավոր է միայն մեծ երկրների միջամտությամբ, այդ միջամտությանը կարելի է հասնել միայն նրանց ստիպելով, իսկ ստիպել կարելի է միայն ժողովրդի թափած արյամբ: Միջամտությունը այնքան ավելի հզոր կլինի, որքան ավելի շատ թափվի ժողովրդի արյունը: Եւ հետեւողականորեն ամեն ինչ արել է այդ ՙհիմքը՚ ապահովելու համար:

ՙԴրոշակ՚, 1891, մայիս, թիվ 1. ՙԵւրոպան չկա... եւ մինչեւ հայկական հողը չշաղախվի արյունովª թող գիտենան հայերը, որ ոչինչ չեն ստանա: Ապստամբություն, ուրիշ ելք չկա՚:

ՙԴրոշակ՚, 1895, հունվար. ՙ1894թ.-ը ամենափայլունն էր մեր հեղափոխական կյանքում թե° յուր որակությամբ, եւ թե յուր ծավալով... 94 թվականի հեղափոխական կյանքի պատկերը թեեւ տխուր, վշտացուցիչ է, որովհետեւ միշտ արյուն է հոսում, բայց ոգեւորող եւ խրախուսիչ է, որովհետեւ ազատությունն այդ է պահանջում... Ո±վ կհաղթի: Ուժերը հավասար չեն, ինչ կասկած, որ կառավարությունն ուժեղ է եւ դեռ մի քանի Սասունի կռիվներում կկոտորի... Բայց ժողովուրդը չի հաղթվել, որովհետեւ թշնամին չի կարողացել խլել նրանից ապստամբական արնագույն դրոշակը... Այդ դրոշակը չի ընկնիլ մինչեւ վերջին հայի վերջին շունչը... Եղբայրներդ վճռել են կամ ձեռք բերել ազատություն, կամ թշնամուն տալ ածխացած դիակներ եւ արյունոտ ավերակներ: Մի±թե կարող ես անտարբեր մնալ: - Ո°չ՚:

ՙԴրոշակ՚, 1895, հոկտեմբեր. ՙԱրդեն կտրված են հարաբերությունները, եւ այժմ միայն շարունակվում է կռիվը, որ վաղուց հայտարարված է: Խնդիրը կվճռվի միայն երկուսից մեկի ընկնելովը, մահովը - կամ պետք է տակն ու վրա լինի, ոչնչանա սուլթանական պոռնիկ կառավարությունը, կամ պետք է ընկնի, մեռնի հայ ժողովուրդը. խնդրի միակ լուծումը մահն է: Հայ ժողովուրդը զենքը վար կդնի կամ հաղթությունը բոլորովին տարած, կամ անշնչացած...՚:

ՙԴրոշակ՚, 1895, թիվ 19. ՙԵւ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնին աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները: Ազատության ճանապարհը հարթողը արյան հորձանքներն են. մենք չպետք է շփոթվենք սարսափելի տեսարաններից, չպետք է կորցնենք մեր գիտակցությունըª հասկանալու համար եւ տիրելու րոպեին, նրան մեզ ծառայեցնելու՚:

Հանցավոր արկածախնդրության առաջին արդյունքըª 1895-96թթ. 300.000 հայերի կոտորածն էր, որ ոչ միայն չսթափեցրեց, այլ ավելի ոգեւորեց դաշնակցությանը:

ՙԴրոշակ՚, 1897, թիվ 1. ՙՄենք չենք հավատում ոչ սուլթանին, ոչ էլ դիպլոմատիային: Մենքª հայերս, 1896 թիվը վերջացնում ենք ավելի ուրախ, քան սկսել ենք: Ավելի մեծ հավատով ենք դիմավորում 97 թվականը: Մենք ուշադրություն չենք դարձնում իրենց խելոք ու ավելի փափկասիրտ կարծող հայերի բարբաջանքների վրա եւ ավելի բացարձակ կերպով հայտարարում ենք, որ միշտ պետք է կռվենք... Հավատացած ենք, որ այդ սուրբ մարտը մեզնից պահանջում են մեր ստրուկ ժողովուրդը, մեր ավերակ հայրենիքը եւ մեր հարյուր-հազար նահատակների սուրբ հիշատակը: Նոր տարին սկսում ենք գոչելովª ՙԿռիվ, կռիվ եւ ավելի ուժեղ կռիվ՚:

300.000 անմեղ ու անիմաստ զոհ տված եւ հսկայական նյութական կորուստներ կրած արեւմտահայությունը երկրից դուրս վռնդեց իր ՙազատարարներին՚ª արժանանալով դաշնակցության ծանր մեղադրանքներին այն բանի համար, որ չհամաձայնեց ՙմինչեւ վերջին հայը՚ գնալ ստույգ մահվան եւ ՙթշնամուն տալ միայն ածխացած դիակներ՚:

ՙԴրոշակ՚, 1901, թիվ 7. ՙՀեղափոխության փրկարար գաղափարը սոսկալի փորձանքի էր ենթարկվել 1895-96-ի աղետներից հետո: Ընդհանուր հիասթափության եւ հեղաշրջման մի անմիտ, բայց իր անմտության մեջ ուժեղ տարերային մի հոսանք էր տիրել մեր հասարակության բազմազան խավերին: Սարսափահար մեծամասնությունը անեծքներ կարդաց մեր շարժման հասցեին, մեծախոս, բայց փոքրոգի տարրերը շտապեցին փախուստ տալ հեղափոխական բանակից, հրապարակը գրավվեց զանազան տեսակի դպիրներով եւ դպրիկներով, որոնք հանդես եկան մեր վաշխառու հայերի իմաստությունը մեզ քարոզելու, հեղափոխականը դատապարտվեց իբրեւ անգործ եւ ազգավնաս դատարկապորտ, գաղափարը նսեմացավ իր խոյանքների, իր հմայքի, իր սրբազան նպատակների կախարդական ուժի մեջ՚:

Լեւոն Չորմիսյան. ՙՉի կարելի որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության մեղադրել ժողովրդի ազատությունը նախապատրաստելու մտադրության համար: Բայց հնարավո±ր է որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության չմեղադրել, երբ այդ մտադրության հետապնդման մեջ ընտրում է նույն այդ ժողովրդի գոյությունն իսկ վտանգող գործելակերպ: Մահվան առաջ դրված հավաքականության համար կարո±ղ է ազատագրության հարց գոյություն ունենալ: Հնարավո±ր է նախապատվությունը տալ ազատությանը, քան թե կյանքին... Կարելի± է արդարացման նշույլ իսկ տեսնել այն մարդկանց գործունեության մեջ, որոնք ոչ թե իրենց, այլ անթիվ եւ անհամար անծանոթ մարդկանց մահն են նախապատրաստում՚ (ՙԿուսակցություններ՚, Երեւան, 1995թ., էջ 20):

Լեո. ՙՍուլթան Համիդը կոտորել էր տալիս հայերին, բայց մի±թե առանց առիթի եւ պատրվակների, եւ մի±թե այդ առիթն ու պատրվակը թոնրի շրթին քնած մերկերն էին, եւ ոչ թե այն պոռոտախոսները, որոնք թղթի վրա անպարտելի կռվողներ էին դարձնում այդ իսկ թշվառներին եւ կոկորդ էին պատռումª ՙապստամբություն, ապստամբություն՚ բղավելով ամեն մի քայլում: Եթե 1896-ի օգոստոսին չգրավեին Բանկ Օտոմանը, Կ.Պոլսում կջարդվեի±ն 7 հազար հայեր՚ (ՙԹուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը՚, հ.Բ, Երեւան, 1994թ., էջ 36):

10 տարուց պակաս տեւեց արեւմտահայության հիշողությունը 95-96թթ. կոտորածների մասին, եւ ՙհեղափոխական՚ կուսակցությունը նորից մտավ ՙերկիր՚:

Լեո. ՙԵւ սկսվեց: 1903-1904 թվականներին նորից շարժումներ սկսվեցին Սասունում... Իբրեւ պատասխան այդ շարժումներին, կոտորածներ տեղի ունեցան Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում, գլխավորապես Մուշի շրջանակներում: Այդ կոտորածներին զոհ գնացած հայերի թիվը եւրոպական լրագիրները որոշում էին 7.000 հոգի՚ (նույն տեղում, էջ 39):

1908թ. ՀՅԴ-ն դաշնակցեց երիտթուրքերի հետª կատարելու թուրքական ՙհեղափոխությունը՚, ապա, չնայած վերջիններիս կողմից Ադանայում իրականացրած 30.000 հայերի կոտորածին, նրա հետ եղբայրության դաշն կնքեց եւ հրապարակավ հրաժարվեց ՙՀայ Դատից՚:

ՙԴրոշակ՚, 1909, թիվ 4. ՙՕսմանյան հեղափոխությունը... եկավ տակն ու վրա անելու եւ մի շարք միջազգային հարաբերություններ: Նա հայտարարեց ի միջի այլոց, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ եւ 23-րդ հոդվածները այլեւս կորցնում են իրենց գոյության իրավունքը...՚:

ՙԴրոշակ՚, 1909, թիվ 9. ՙԴաշնակցությունըª հավատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպինª պիտի շարունակե նույն թափով եւ ավելի լայն ծավալով համագործակցել թուրք երիտասարդ կուսակցության եւ մտավորականության հետª ի պաշտպանություն սահմանադրության եւ համախմբել այդ գործակցության շուրջ բոլոր դիմադիր տարրերըª հայ եւ օտար...՚:

Ռուբեն Տեր-Մինասյան. ՙՀամաօսմանցիության անունով եկած թուրքացման քաղաքականությունը ծայրահեղորեն գրգռել եւ զայրացրել էր պետության բոլոր բաղկացուցիչ տարրերըª բացառությամբ հայերի եւ մանավանդ ՀՅ Դաշնակցության: Թե° հայ ժողովուրդը եւ թե° նրա ամենաուժեղ կուսակցությունը անգնահատելի ծառայություն մատուցեցին երիտասարդ թուրքերին ե°ւ հեղափոխական շարժումների օրերին, ե°ւ սահմանադրության հրապարակման, ե°ւ կիրառման ժամանակ. սակայն այդ բոլորի փոխարեն անարգորեն դավադրված գտան իրենց: Ի պատասխան այդ խոշոր ծառայությանցª Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան... Եւ չնայած դրանª ՀՅԴ-ն վճռեց մնալ հանգիստ եւ նույնիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել սահմանադրությունը...՚ (ՙՀայ-Թուրքական կնճիռը՚, Կահիրե, 1924, էջ 130):

Լեո. ՙԴաշնակցությունն այլեւս աղմուկ չհանեց Ադանայի ջարդի առիթովª միջազգային հրապարակում, դիվանագիտական առաքելություններ եւ այլ այսպիսի հնարքներ չսարքեց: Ընդհակառակը, Ադանայի արյունը մի կռվան դարձավ, որ նա, իր կուսակցական շահերի տեսակետից, մի օգտավետ դաշինքով միանա երիտասարդ թուրքերի կուսակցության հետ՚ (նույն տեղում, էջ 58-59):

Իր վայրիվերո քաղաքականությանª խաղաղության շրջանում Հայկական հարցում Եւրոպայի միջամտությունից հրաժարվելովª երիտթուրքերին հավատարմության երդումներ տալով եւ նրանց օգնությամբ պառլամենտական աթոռներ գրավելով, իսկ պատերազմի ու վտանգի պահին կրկին օտար պետություններին դիմելով եւ թուրքական կառավարությանը թիկունքից հարվածելովª ՀՅԴ-ն լրացուցիչ հիմքեր էր տալիս երիտթուրքերին արդարացնելու եւ հիմնավորելու ցեղասպանության իրականացման իրենց ծրագիրը:

Վահան Փափազյան. ՙՄենք, անշուշտ, խորապես կգիտակցեինք մեր փափուկ դիրքը. ապրիլ օսմանյան կայսրության մեջ, լինել անոր հպատակը, վայելել ազգային սահմանադրական ինքնավարություն, բնական հարաբերություններ պահել կառավարության հետ եւ միեւնույն ատեն դավադիր գործ կատարել, այսինքնª օտար պետություններու դիմել եւ անկե սպասել օգնություն: Անըմբռնելի հանդգնություն մըն էր այս, որուն արդյունքը վայելեցինք 3 տարի վերջը...՚ (ՙԻմ հուշերը՚, Պեյրութ, 1952, հ. Բ, էջ 185-186):

Լեո. ՙԵթե երեք հոգի կարողանում էին խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից եւ վճիռներ տալ ամբողջ հայ ժողովրդի համար կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցերի մեջ, այս արդեն ապացույց էր, որ Դաշնակցությունը փաստորեն իր անմռունչ ստրուկ-ստացվածքն էր դարձրել ամբողջ հայությունը, եւ ի°նչ ապահովություն կար, թե մի ուրիշ խմբակ դաշնակցականների, մի ուրիշ մեծամիտ երրորդություն ստրկամիտների, բոլորովին հակառակ վճիռ եւ ցուցմունք չէր տա նույն այդ անասնատիպ ստացվածքին: Այդպես էլ եղավ: Այս անգամ մի միլիոն մարդկանց ոչնչացումն էր պատրաստում թուրքահայ հեղափոխության ահռելի հիմարությունը՚ (նույն տեղում, էջ 78):

Ցեղասպանությանը անմիջապես նախորդող շրջանում ՀՅԴ-ն փաստորեն միահեծան իշխանություն էր Արեւմտյան Հայաստանում, ուստի ժողովրդի ճակատագրի համար միակ քաղաքական պատասխանատուն: Այդպես էր նրան ընդունում հայ ժողովուրդը, այդպես էր նրան ընդունում թուրքական կառավարությունը:

Ռուբեն Տեր-Մինասյան. ՙԹյուրիմացություններից խուսափելու համար հենց սկզբից խոստովանենք, որ հայկական հեղափոխության շարժումների ղեկավարը, պատասխանատուն եւ գործոն ուժը եղած է ՀՅԴ-ն: ...Հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, լինելով Թուրքիայի օրինական կազմակերպությունը, Իթթիհաթից հետո նրա ամենեն զորավոր կազմակերպությունն էր՚ (նույն տեղում, էջ 28, 46):

Վահան Փափազյան. ՙԴաշնակցությունը կրոնական դավանանք մըն էր դուրանցիներու (տարոնցիների - Ա.Ս.) համար. կուսակցական ղեկավարները այդ սրբազան կրոնի քուրմերն էինª իրենց բոլոր ստորոգելիներով: Զանգվածորեն դաշնակցական էին ամենքը, դավանությամբ դաշնակցական՚ (նույն տեղում, էջ 310):

Ա.-Դո. ՙԴաշնակցական գործողների վրա երիտասարդ թուրքերի կառավարությունը նայում էր իբրեւ հայ ժողովրդի ներկայացուցիչների, նրանց հետ պահում էր սերտ կապեր եւ յուրաքանչյուր հարցում դիմում էր նրանց խորհուրդներին ու աջակցության: Այս հանգամանքն ավելի եւս բարձրացրեց այս կուսակցության հեղինակությունը, ժողովուրդն էլ սկսեց նայել նրանց վրաª իբրեւ իր ներկայացուցչության, եւ կառավարության մեջ ստեղծեց կառավարություն՚ (ՙՄեծ դեպքերը Վասպուրականում՚, Երեւան, 1917, էջ 123-124):
__________________
Phylosophers have only interpreted world in different ways. The point is, however, to change it. Karl Marx
Reply With Quote
Old 14.05.2003, 18:02   #123
Младенец
 
Join Date: 04 2003
Location: Erevan
Posts: 50
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Mono, du shat lav gites, vor es qo barer@ chem xeghatyurum. Xndrem, amen inch verevum ka. Karda noric ev hamozvir, ete kaskatsum es.

"Du aradjarkum es atel bolorin voronc nkatmamb unes inch vor hatuk kartzik."
Stum es, es aydpisi arajark chi eghel.

"Yete djvar chi mi yerku barov nkaragri Dashnakneri noghkaliutyune . Indz hamar hetakrkir e."
Ete hetaqrqrveyir haykakan irakanutyamb, inqd el da kimanayir. Qo anteghyakutyun@ - giteliqnerid pakasic e.
Zhamanak chunem zbaghvelu ayd bac@ lracnelov, bayc vorosh baner kasem.

mek. Nzhdeh@ heracel e kyanqic mot hisun tari araj, 1955 tvin. Voch Nzhdehi kyanqi oroq, voch el heto minchev aysor - 2003 tiv@ - dashnakcutyunn aydpes el chkamecav tal ir aydqan sirats hay zhoghovrdin chshmarit u ardar lusabanum dashnakcutyun-Nzhdeh xndri shurj.
Sepakan sxalner@ @ndunelu ev ughghelu hamar mi qich ariutyun e petq. Cavoq, ayn chgtnvec nuynisk Nzhdehi mahic heto, nuynisk 50 tari heto. Togh gone aysor gtnver, ev im sarsap@ dashnakneri nkatmamb guce kpakaser.

erku. Nuyn@ verabervum e dashnakcutyunic heracats patkareli hayrenaserner Hayk Asatryanin, Shahan Natalun, Abraham Ashchyanin ev ayloc.

ereq. Nuyn@ verabervum e dashnakcutyan gortsats bolor sxalnerin, voronq dardzan aghet hay zhoghovrdi u Hayastani hamar. Zaveni teghadrats teghekutyun@ huysov em kardum es.

Dashnakcutyun@ brnel e sti ughin. Zarmanali che. Anariutyunn u sut@ = nuyn sanri ktavnern en.
Mi amis araj, na amen inch arec, vor tayfan zavti ishxanutyun@. Aysor na ayd tayfayin "qnnadatelis" aynpisi terutyunner e nshum, voronc hamar voch miayn xuzhanin ishxanutyan berel chi kareli, ayl hakarak@ datel u korcnel e petq. Bayc dashnakcutyan@ ardarutyun@ che, vor hetaqrqrum e, noric karyeran e hetaqrqrum, chen poxvel dranq. Amenahetarqirn ayn e, vor ishxanutyunnerin ughghvats qnnadatutyunnerum ev voch mi tegh chi hishatakvum LTP-n. Voreve angam Dashnakcutyun@ chi pahanjel ishxanutyunneric datel azgi davachan LTP-in u shat HHSH-akannerin.

Aysqann el kartsum em bavarar e iren hargogh hay mardu hamar, vorpeszi haskana inchumn e kayanum dashnakneri noghkaliutyun@.
Reply With Quote
Old 14.05.2003, 23:01   #124
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Zaven

Merci hodvatzi hamar. Tjisht e Ceghaspanutyune aynkan el mianshanak ban chi, bayc de vor Dashnaknere iskapes meghk unen da past e.



Astghik

Njdehi momente tjisht es asum, iskapes zarmanali e. Sa mtkis kpahem anpayman !!!

HHSH-i momentov irenk pahandjel en Kocharyanic verabermunk bayc chgitem ed harce inchov verdjacav.


PS. Es kani ore voroshel em mi pokrik hodvatz grem es naxagahakan entrutyunneri masin ayntegh vorosh banneri kpatasxanem.
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 07:20.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.