Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 24.12.2004, 15:13   #1
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default Short Story [An Armenian Family]

Собственно небольшой рассказик. Ес эт горциц лав чем, поэтому если кто ожидает шедевров: сорри. Может даже нудно быть, я собственно писал это ради мысли, не больше.
Заранее скажу, какого либо серьезного бэкграунда, кроме некоторых, дошедших до меня, легенд и сплетен ко всему этому нет. Считайте что все из головы
И еще, самое главное, ПРЕДУПРЕЖДАЮ, благий армянский мат в тексте имеется, хоть и в маленьких концентрациях. You have been warned

--------------------------------------------

Ուղիղ կեսօր էր, երբ դուրս եկանք ինքնաթիռից: Առաջին անգամն էր, որ հայրենի երկրի սահմաններից դուրս էինք եկել, անտանելի հոգնել էինք, եւ բացի դրանից երկուսս էլ Վահանի հույսին էինք, որ մեզ պիտի առաջնորդեր: Վերջինս քայլում էր Լոս-Անջելեսի օդանավակայանով կարծես՝ դա իր բարեկամի տունը լիներ: Այդտեղ առաջին անգամ լսեցի Վահանի անգլերենը, եւ զգացի, որ քսանմեկ տարեկան այդ մարդը վերադարձել է իր համար հայրենի մի երկիր: Նրա օգնությամբ մենք բավականին արագ անցանք բոլոր հարկավոր «պրոցեդուրաները» եւ հայտնվեցինք մի մեծ դահլիճում:

Վահանը մի հեռահար հայացք գցեծ: Մենք գիտեինք, որ մեզ պիտի դիմավորեր Վահանի հայրը, թեեւ ո՛չ ես, ո՛չ էլ Անին նրան կյանքում չէինք տեսել: Հանակարծ Վահանը շտկվեց եւ սկսեց արագ քայլերով շարժվել մի որոշակի ուղղությամբ: Մենք, հազիվ հասցնելով, քայլեցինք նրա հետեւից: Մի քանի վայրկյան անց ես տեսա մեզ ընդառաջ շարժվող մի մարդու: Նա բավականին ջանով տղամարդ էր, սեւ մորուքով, որի ազգային պատկանելությունը միանգամից աչք էր ծակում:

Չնայած Վահանից շատ էի լսել իր հոր մասին, բայց երբեւէ նրան այդպիսին չէի պատկերացնում: Նրանք միանգամից ձեռք սեղմեցին եւ երկար գրկախառնվեցին: Այնուհետեւ Վահանը ծանոթացրեց մեզ: Իհարկե, նրա համար մեր այցի գլխավոր նպատակն էր հոր հետ ծանոթացնել Անիին՝ նրա ընկերուհուն եւ, ինչն այդ ժամանակ շատ հավանական էր, ապագա կնոջը: Ես զգում էի թե՛ նրա, թե՛ Անիի անհանգստությունը, բայց նայելով Վահանի հորը կարելի էր զգալ, որ այդ անհանգստությունն անտեղի էր: Այդ մարդը շատ ջերմ բարեւեց մեզ երկուսիս, հատկապես Անիին. հավանաբար նա նույնպես գիտեր, կամ էլ, եթե չգիտեր, գլխի էր ընկել այցի նպատակի մասին:

Մենք վերցրեցինք մեր իրերը եւ շարժվեցինք դեպի ելք: Վահանը քայլում էր հոր կողքին, երկուսն էլ տանում էին ծանր իրերը, ես ու Անին քայլում էինք հետեւից. իմ ձեռքին ոչինչ չկար, Անիի մոտ միայն իր պայուսակն էր: Արթուրը (այդպես էր Վահանի հոր անունը ) մեզ առաջնորդեց մեքենաների շարանով դեպի իրենց մեքենան: Վերջինս մուգ կանաչ գույնի Գրանդ Չերոկի էր: Վահանը նստեց դիմացը, ես՝ հետեւը, Անին էլ մի րոպեյով գնաց հարակից խանութներից մեկը:

Մեքենայում ես միանգամից նկատեցի հայկական դրոշը: Աչքս ակամա գցեցի դիմացը դրված ձայներիզների եւ սկավառակների կույտին: Միանգմաից նշմարեցի դեռեւս իննսունականների Թաթայի մի ալբոմ: Մնացածը նույնպես հայկական կատարողներ էին, ոմանք նույն իննսունականներից, ոմանք էլ նորերից: Վահանն ինքը ուներ շատ լավ երաժշտական ճաշակ, սակայն միշտ ջղայնանում էր, երբ իր կողքին նման երաժշտությանն ասում էին «ռաբիս»:

Մենք սպասում էինք Անիին, որ շարժվենք: Վահանն ու Արթուրը խորացված խոսում էին: Այդ խոսակցության առաջին իսկ պահին կատարվեց մի բան, որ փոքրիշատե ցնցեց ինձ: Արթուրը միացրեց շարժիչը, վերջինս չմիացավ, թե ուրիշ ինչ-որ բան եղավ (բնավ չեմ հասկանում մեքենաներից ), Արթուրը ջղայն հայհոյեց:
--Վա՜յ, մերը քունեմ ես էս անտերի:
--Հըն, խոդի՞ չի ընկնում բոզը:

Թեեւ Վահանն ինքը երբեք չէր քաշվում տղաների շրջապատում հայհոյելուց, բայց չէի սպասում, որ հայր ու տղա պիտի իրար դեմ նման կերպով խոսեն: Ես մտովի պատկերացրեցի ինձ, ծնողներից ներկայությամբ այդպես խոսալուց: Ինչ-որ տեղ գուցե վախեցա, չնայած վախենալու բան բնավ էլ չկար, ուղղակի ինձ՝ ռուսախոս, կրթված ընտանիքում մեծացածիս համար դա շատ տարորինակ էր եւ մի գուցե նաեւ զզվելի:

Հաջորդ հինգ րոպեների ընթացքում ես հասցրեցի համոզվել, որ Վահանի ու Արթուրի համար նման տոնի խոսակցությունը սովորական երեւույթ է: Ավելի էի զարմացած, չնայած ընտելանում էի: Վահանը շատ ժամանակ հորը դիմում էր անունով, ինչպես նաեւ «ապեր», «արա», «ցավտ տանեմ» եւ նման մի շարք բառերով:

Վահանին միշտ ճանաչում էի իբրեւ կրթված եւ դաստիարակված մարդ: Թեեւ, ինչպես ասացի, երբեք չէր քաշվում հայհոյելուց, գռեհիկ խոսալուց, ինչպես նաեւ խմելուց, բայց միշտ գիտեր իրեն պարկեշտ պահել: Հյրենիքում շատերը նրա մասին ունեին բավականին բարձր կարծիք՝ առաջադեմ ամերիկահայ, որ եկել էր հայրենիք, իր գործն այդտեղ զարգացնելու: Բայց այդ րոպեներին նրան տեսնողը, նամանավանդ իմանալով, որ կողքի նստածը ոչ ուրիշ մարդ էր, քան իր հայրը, լրիվ ուրիշ տպավորություն կունենար:

Անին եկավ, բնականաբար հայհոյանքները, բացի, իհարկե, Վահանի՝ ավանդական դարձած «գյոթ ըլնեմ»-ից, որին արդեն վաղուց սովորել էր Անին, եւ առանց որի ես արդեն չեմ էլ պատկերացնում Վահանին, արագ մարեցին, եւ մենք պոկվեցինք տեղից: Հայր ու տղա խորացել էին իրենց խոսակցությամբ, այդ պատճառով ինձ ու Անիին մնում էր միայն նայել մեր շուրջը եւ հիանալ առաջին անգամ տեսած օտար երկրով:

Չէի կարող, սակայն, ընդհանրապես ուշադրություն չդարձնել նրանց խոսակցությանը: Վահանն անընդհատ հարցեր էր տալիս, Արթուրը պատասխանում:
--Մարիշը ո՞նց ա: Էն իրա դրուժոկն ի՞նչ էլավ … Հլը հե՞տն ա: … Աչքիս պտի մի հատ էլ էտ գյադին տենամ, նա վսյակի, դյլա պրոֆիլակտիկի, իմանամ` մինչեւ հաջորդ գալս չառիթավորվի: … Էշ ամերիկացիա էլի, չի՞ կարա էտ աղջիկը կարգին տղու հետ ֆռֆռա:

Մարիշը Վահանի փոքր քույրն էր: Միակ մարդն այդ ոչ մեծ ընտանիքում (Վահանի մայրը վաղուց մահաց էր, եւ երկու երեխան էլ մեծացել էին միայն հոր հետ ), որին դրանից առաջ տեսել էի: Չտեսնված գեղեցկության մի աղջիկ էր, որն իր մեջ ներառում էր հայի եւ ամերիկացու լավագույն հատկանիշները: Շատ բաց, ազատ, եւ նույն ժամանակ խելոք, համեստ ու զուսպ: Նրա նկատմամբ Վահանն ուներ հատոււկ վերաբերմունք: Չնայած նրան, որ բազմիցս նա միշտ ներկայանում էր՝ որպես լիբերալ, առաջադեմ հայացքների տեր մարդ, բայց քրոջ նկատմամբ պրոտեկցիոնիզմը ուղղակի աբսուրդ եւ ծիծաղալի սահմանների էր հասնում:

Ես նույնիսկ չզգացի ինչպես մեքենան լքեց լայն պողոտան եւ մտավ նեղլիկ, տներով շրջապատված փողոցը: Տները սիրուն էին, շատերը երկհարկ, կարծես կինոնկարից լինեին: Շատ շուտով մենք կանգնեցինք այդ տներից մեկի առջեւ: Ուշադիր դիտորդը, սակայն, շատ շուտ կնկատեր, որ թեեւ այդ տունը նման էր շրջապատի տներին, այն նաեւ առանձնանում էր. այն ավելի համեստ էր, նույն ժամանակ յուրահատուկ՝ հայկական ճարտարապետության նկատելի հետքերով:

Այդ տունը կառուցվել էր Վահանի նախաձեռնությամբ: Չեմ նշել, որ Վահանի ընտանիքը, նրա պապի մահից հետո ստացել էր բավականին մեծ ժառանգություն: Այդ ժառանգության մեծ մասը գնացել էր ԱՄՆում անշարժ գույքի ձեռք բերմանը, մի մասն էլ՝ Վահանի՝ երեւանում ունեցած գործին: Թեեւ այդ ամենի մանրամասնություններին մինչեւ օրս էլ տեղյակ չեմ, բայց այդ ժամանակ էլ գիտեի, որ նրանց ընտանիքը մի քանի բնակելի տուն ուներ Լոս-Անջելեսում:

Արագ դուրս եկա մեքենայից՝ մաքուր օդ շնչելու ցանկությամբ: Վահանն ու Արթուրը մեքենայից հանում էին իրերը, իսկ ես փոքր ինչ անջատված մոտեցա կառույցին: Տան կողքը կանգնած էր մի խաչքար: Բավականին պարզ էր այն, նման էր բազմաթիվ խաչքարներին, որոնք զարդարում են հայոց լեռները: Վրան մեծ տառերով գրված էր միայն. «Զոհված տղերքին»: Վահանը միշտ օգտագործում էր միմիայն «տղերք» բառը: Նույնիսկ ամենապաշտոնական միջավայրում նա չէր օգտագործի «տղաներ» տարբերակը, թեեւ բազմիցս նրան ասել էի, որ վերջինն է ճիշտ: Շրջվեցի եւ տեսա մեքենայի մոտ կանգնած հորն ու տղային: Հանկարծ այնտեղ ես զգացի տարբերություն այդ «տղերքի» եւ «տղաների» միջեւ: Այո՛, նրանք տղերք էինք, իսկ մենք… Ովքե՞ր էինք այդ մենքը: Ես ուղղակի ուզում էի գտնել ճիշտ կատեգորիան: Մտքովս հանկարծ հարց անցավ. ի՞նչ կանեի ես, եթե ծնված լինեի հայրենիքից հեռու, կամ եթե թեկուզ ծնվեի Հայաստանում, բայց ունենայի Վահանի փողերը: Հայրս միշտ ուզում էր գնալ Ռուսաստան եւ այնտեղ աշխատել: Միշտ տանել չէի կարողանում այն տոնը, որով Վահանը խոսում էր իր խոսքերով «անհայրենիք» մարդկանց մասին, որովհետեւ ակամա հասկանում էի, որ ես ու ընտանիքս ուզած-չուզած ընկնում էինք այդ կատեգորիայի մեջ: Վահանի հայրը կարող էր լինել «վերջին գեղցին» ինչպես հավանաբար կասեին ծնողներս, բայց երբ օրը եկավ, նա կարողացավ թողնել ամեն ինչ, թողնել տաք տունը ու ընտանիքը եւ մեկնել հեռու հայրենիք՝ կռվելու եւ գուցե զոհվելու նրա ազատության համար: Ունենալով բոլոր հնարավորությունները ԱՄՆում արտակարգ կարիերա ստեղծելու, Վահանը նախընտրեց գնալ հայրենիք, այնտեղ սկսել իր գործը եւ այնտեղ էլ շինել իր օջախը: Նայում էի նրանց, «հայավարի» կանգնած, մեկը հենված մեքենայի բաց դռանը, եւ հասկանում էի, որ ոչ ես, ոչ էլ ծնողներս եւ գուցե ոչ էլ հետագայում երեխաներս չենք կարողանա անել այն, ինչ արել ու շարունակում էին անել նրանք:

Այո՛, գուցե հենց այդտեղ էր տարբերությունը, «տղերքի», որ թեեւ հաճախ անտաշ, բռի ու կոպիտ են, բայց նույն ժամանակ միշտ էլ հարգանք են ներշնչում եւ «տղաների», որ կարող են լինել չափազանց կրթված, գրագետ ու պարկեշտ, բայց… բայց միշտ իրենց հետ են կրում այդ բայցը, որի բացատրությունը մինչեւ այսօր էլ չեմ կարողանում տալ, բայց որը թաքուն միշտ կա եւ որը հանկարծ, օրհասական պահին, ի հայտ է գալիս ու ստիպում, որ թվացյալ իդեալական մարդը հանկարծ դառնա ոչնչություն: Նայում էի Վահանին եւ ավելի ու ավելի համոզվում, որ նա միշտ էլ եղել էր ու միշտ էլ կմնար «տղերքի» լավագույն ներկայացուցիչը: Ավելին, հանկարծ զգացի մի տեսակ նախանձ, որ ես չեմ կարող լինել նրա նման: Ընտանիքումս միշտ մի տեսակ էին վերաբերվում նման մարդկանց: Խոսալու, հագնվելու տոնը, ձեւը, այդ ամենը բավական էին կատեգորիաներ ստեղծելու համար, եւ թեեւ առանձին երբեք դա չէր երեւացել, բայց շատ հնարավոր էր, որ կատեգորիա լիներ այդ մարդկանց մոլի հայրենապաշտությունը:

* * *

Երկու շաբաթ անց…

Ասվեցին հաջողության վերջին խոսքերը եւ մենք քայլեցինք՝ նստելու ինքնաթիռը: Վահանի աչքերում կար մի թախիծ: Թախիծ, որ վկայում էր հարազատների հետ բաժանման ծանրության մասին: Նույն ժամանակ կար մի գոհություն՝ այդ պահերին դեռ խորը թաքնված: Նա եկել էր նպատակով, եւ ինչքան էլ պարզ ու հեշտ լիներ այն, նա վերադառնում էր՝ իր նպատակին հասած: Երջանիկ էր, որ իր հայրն ու Անին կարողացել էին լեզու գտնել: Ինքնաթիռում, երբ մի պահ առանձին մնացինք, նա ինձ ասաց.
--Հայրս նենց մարդ ա, որ կարող էի ցիրկի դեմի պոռնիկներից մեկին բերել, ասել. «սիրածս աղջիկն ա» ու հայրս նրան իր աղջկա պես կընդուներ: Բայց Անիի հետ նրանք ավելի խոր կերպով մերձացան…

Ճիշտ էր: Այդ երկու շաբաթների ընթացքում ես ավելի լավ ճանաչեցի Անիին, տեսա իմ աչքով, ինչպես նա Վահանի հոր հետ անկեղծորեն ընկերացավ: Մի բան, որի համար Վահանը կարող էր լիիրավ երջանիկ լինել:

Այդ ընթացքում փոխվեցի նաեւ ես: Ես հայտնաբերեցի ինձ համար բաներ, որոնց գոյության մասին չէի էլ կասկածում: Բաներ, որոնք նույնիսկ ստիպեցին ինձ մի պահ խարխափել իմ իսկ գաղափարներում եւ նրանցից որոշները դնել լուրջ կասկածի տակ: Ավելին, սակայն, ես հանդիպեցի մարդկանց՝ դեռեւս ինձ անծանոթ մի խավ: Մարդիկ, որոնցից մեկն այդ պահին նստած էր կողքիս, որը քայլ-առ-քայլ, դանդաղ, բայց վստահ, իր գաղափարներով ու խղճով առաջնորդվելով, շինում էր իր կյանքը: Որն այդ պահին երջանիկ էր, եւ որի համար անկեղծորեն երջանիկ էի ես:
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը
Reply With Quote
Old 24.12.2004, 16:33   #2
Честный Кот
 
Reckon_'s Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 41
Posts: 1,844
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 165 | 3
Default

Не будем рассматривать форму рассказа (тем более что автор сам признается, что не мастер по рассказам).

Но по содержанию - хорошо.

1. Яркие, узнаваемые типажи с характерными репликами.
2. Попытка разглядеть в своем визави сначала Человека, а уж потом -
представителя другого сословия.

Все это делает рассказ в целом удачным. Спасибо автору. Я, признаться, редко читаю форумскую прозу объемом более 30 строк. А тут - не жалею о потраченном времени.

Респекты!
Reply With Quote
Old 25.12.2004, 11:17   #3
N.S.O.T.T.
 
jt's Avatar
 
Join Date: 01 2002
Location: *H1
Age: 34
Posts: 3,786
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Վահանը ու 21 տարեկանը շատ ծիծաղալու էր / պատմությունը ոնց որ "Գարուն" ամսաթերթից լիներ
__________________
նե նռավիցա շիշ իսկօննա ռուսկի, վօտ տէբէ *ույ զագռանիչնա բուռժույսկի
Reply With Quote
Old 25.12.2004, 11:31   #4
★★★★★★★★★★★★★
 
Hrach_Techie's Avatar
 
Join Date: 08 2004
Location: London, UK
Age: 38
Posts: 16,531
Downloads: 8
Uploads: 0
Reputation: 482 | 6
Default

Знак потенции - враг мой! и врага можно уважать (с)
Reply With Quote
Old 25.12.2004, 11:48   #5
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

jt, Լոլլ, չէի էլ մտածել:

reckon, спасибо большое в принципе я упор делал именно на типажах, а то истории как таковой - никакой.
Reply With Quote
Old 25.12.2004, 15:58   #6
скромный VIP
 
analyst's Avatar
 
Join Date: 06 2003
Location: Yerevan
Age: 30
Posts: 960
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Аря, ай гяда, ари у ми аса, такнвадз таханд ес ду.
Ми ор танелу ем харбацнем, тебнам ет вонц ес сенц гйезал банер грум.
Reply With Quote
Old 25.12.2004, 16:16   #7
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

NArek xosq chka, lrjoren xosq chka, sa der skozbn e
Reply With Quote
Old 26.12.2004, 09:47   #8
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Վահե, շատ շատ շնորհակալ եմ, չնայած գիտեմ, որ կարծիքդ քիչ մը սուբյեկտիվ է

Գուգ, չեղավ, ես հարբած հալով միայն գոռոզ նամակներ եմ գրում:
Reply With Quote
Old 26.12.2004, 11:38   #9
скромный VIP
 
analyst's Avatar
 
Join Date: 06 2003
Location: Yerevan
Age: 30
Posts: 960
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Аря ен фрицивакан кайферов ерб енк намак грелу?
Reply With Quote
Old 26.12.2004, 13:25   #10
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Quote:
Originally Posted by analyst
Аря ен фрицивакан кайферов ерб енк намак грелу?
Գրել պրծել եմ դրաֆթը, մնաց մի հատ նայվի ու իմացվի ում ա ուղղարկվում:
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 09:34.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.