Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 14.02.2005, 18:43   #1
хочу назад. в прошлое.
 
annune's Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 30
Posts: 1,048
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 29 | 3
Question Դու՞...

Ես ճանաչում եմ
Քո ժամացույցի ամեն թիկ-թակը:
Ամեն զարկի հետ իմ սիրտն է տրոփում:
Ես ճանաչում եմ արևի բոլոր շողերին հատ-հատ,
Գիտեմ՝ որը քեզ երբ է տաքացրել:
Ես ճանաչում եմ քո ճանապարհի բոլոր քարերին,
ՈՒ գիտեմ՝ որին երբ ես հարվածել ւտքիդ անփույթ շարժումով միայն
Ես ճանաչում եմ գիշերվա երկնում քեզ փայլատակող աստղերին բոլոր
ՈՒ գիտեմ ընկնող կայծերին ուղղված երազանքներդ.
Իսկ դու ինձ գիտե՞ս...

***
Թերթերունքներիդ
չեղած կածանում
արևը այնքան
ծիծաղ է լցրել,
որ ինձ թվում է՝
հիմա աչքերդ
ժպիտ կհորդան
և ես ուզում եմ
մի լավ ցնցուղվել
քո ժպիտների
արևամուտում...

***
Իմ երգերը զրկվել են ձայնից
Լացս կորել է՝
Զսպված բերանից
Կոկորդս ընկնող տրտնջանքներից
ՈՒ ծանր է ներսում,
քարեր են լցված:
ՈՒ իմ երկինքյ կարմրել-կապտել
ՈՒ երազել է անհունի մասին...
Գարունը պրծավ...
Զգու՞մ ես...
__________________
Тебя можно ждать долго, если ты решишь придти, и дольше если ты не придешь.
Reply With Quote
Old 14.02.2005, 21:46   #2
dumb
 
Sandaramet's Avatar
 
Join Date: 09 2004
Location: edge of razor
Posts: 3,225
Downloads: 2
Uploads: 0
Reputation: 116 | 3
Default

шат лаВн эн...
Reply With Quote
Old 14.02.2005, 21:52   #3
Студент
 
Join Date: 06 2002
Location: California
Posts: 294
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Quote:
Originally Posted by annune
Իսկ դու ինձ գիտե՞ս...
իսկ դու նրան թույլ տվե՞լ ես, որ քեզ իմանա...
Reply With Quote
Old 15.02.2005, 05:17   #4
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

lavn er Annune hamov er
Reply With Quote
Old 18.02.2005, 19:40   #5
хочу назад. в прошлое.
 
annune's Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 30
Posts: 1,048
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 29 | 3
Default

Vrode bi vam ponravilos'.. togda eshe postnu. )

Քո արցունքները բյուրեղանալու են
մտքերիդ մեջ
Դու փորձելու ես վազել,
ու ճանապարհները փակվելու են
տեղատարափ ձյունից
մինչև գարու՜ն...
ՈՒ՞ր ես դու:
Ինչպիսի՞ պլաններ ունես մինչև գարուն:
երգելու՞ ես:
Ո՞չ:
Հին իմաստունների մտքերն ես կարդալու՞,
թե քեզ հերիք են քո մտքերը:
Մի խոսքով, զբաղված ես:
Ես քեզ չեմ շեղի:
Զբաղվիր քո չգիտեմինչով, չգիտեմինչքան ժամանակ:
Ես գնում եմ արև փնտրելու:
Առայժմ!

***
Հորդ անձրևի տակ մենակ քայլելուց հոգնել եմ արդեն,
Շալվարիս փողքերը կեղտոտ ջրերում թրջվել են կարծեմ,
Անկախ ինձանից գնում եմ այնտեղ, որտեղ քեզ հետ եմ
ես միշտ գնացել...
Երևի դու էլ քայլում ես հիմա այս անձրևի տակ, բայց ինձնից հեռու,
Մեկ այլ աշնան մեջ...
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 11:36.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.