Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 25.04.2005, 07:51   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default Քուշ կամ ցեղի գլխատման հուշ

-Դոկտոր Բրաուն ինչ եք կարծում հույսեր կան՞ Արդեն ասեցի, որ մեր հնագիտական ընկերությանը միանգամայն ստույգ տվյալներ են հասել Գրքի մասին: Մենք հետաքրքրված ենք դրանով այնքանով, որ պատրաստ ենք ձեզ համար շատ շահավետ պայմաններ առաջարկել:

-Միգուցե սխալվում եմ պարոն Սեն Ժյուստ, բայց այնուամենայնիվ հոգեկան ծանր կացության մեջ գտնող մարդկանց հարցաքննելը այնքան ել գեվերգելի չէ, ես նպատակահարմար չեմ գտնում նրանց հետ նման փորձեր անցկանցնելը: Միգուցե գտնեք ալտեռնատիվ մեթոդներ.

-Դոկտոր Բրաուն այնուամենայնիվ ես կհանդգնեմ մի փոքրիկ ակնարկ անել, որից հետո կարծում եմ կարելի կլինի խոսել ավելի գործնական քայլերի մասին:
Եվ այսպես միջազգային պատմագիտական բոլոր ընկերությունները հետաքրքված են ձեռագրով: Հետաքրքրությունը գալիս է ել ավելի վերեվից, հասկանալի է, որ մենք չենք պատվիրատուն: Ձեռագրի թեկուզ մասնակի հրապարակումը լույս կսփռի Հայերի եթնոսի բնաջնջման գիշերվա վրա: Այսօր ինչպես գիտեք համաշխարհային պատմությունից Թուրքիան որպես տերություն դուրս է մղվում, իր տեղը զիջելով Կովկասում ու ասիայում ձեավորված մանր ու կառավարելի պետություններին: Թուրքիայի վրա կան ճնշման լծակներ, բայց հավատացեք 21 ի վերջերում նման ցեղասպանության մեջ մեղադրանքից հարմար առիթ չկա: Գիտնականների մի խումբ իրենց հետազոտությունների ընթացքում պարզել է, որ կատարվածի ամբեղջական նկարագրություն տվող ձեռագիրը, պատմագրի հետ մեկտեղ անհետացել են Բուխից, այն օրերին անվանյալ Էջմիածին: Տեղաբնակ քրդերից կարողացել ենք իմանալ ոմն խելագարված վարդապետի մասին, որն իրեն անվանել է Քուշ: Հիմքեր ունենք ենթադրելու, որ նա է հենց պատմագիրը եվ որ, այժմ դեպքից 60 տարի անց հնարավորություն կա պատմականորեն վերարտադրելու այդ գիշերվա պատկերը: Մեզ է հասել տեղեկություն, որ ձեր հիվանդասենյակներից մեկում պահում եք Քուշ անվանյալ...

- Պարոն Սեն Ժյուստ դուք չափազանցեցնում եք իրադարձությունների կարեվորությունը. 21րդ դարում, ինֆորմացիոն նման դարաշրջանում ու պատմաբաններին համոզելու համար պետք է ընդամենը մի ձեռնարկ՞ Կներեք բայց մի փոքր ժպիտ է առաջացնում այս ամենը: Միթե ավելի լուրջ որեվէ ինֆորմացիա չի պահպանվել:

-Դոկտոր Բրաուն եկեք չմտնենք պատմա-աշխարհա-քաղաքական խաղերի մեջ ու ես կցանկանայի իմանայիք, որ Հարության գիշերվա դեպքերը ձեռնտու էր աշխարհին 60 տարի առաջ, հիմա իրադրությունը փոխվել է, ու խաղակիցներից մեկին ընդհանրապես լիկվիդացնելու խնդիր է դրված:
Բնական է, որ կան լուրջ գործիքներ, բայց վստահեցնում եմ գիրքն իր կարեվորությամբ անփոխարինելի է:

-Այո, բայց որքանով է հավանական, որ այս հիվանդը հենց ձեր ուզած Քուշն է՞

-Դորկոր մի թերագնահատեք ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատանքը Ֆռանսիայի ներսում: Ձեր հիվանդի հիվանդության պատմությունը հայտնի է: Կարծեմ վերջերս սկսել է հայկական երգեր երգել: Չեմ սխալվում դոկտոր՞

-Ձեր ժպիտը պատասխանում է իմ փոխարեն: Լավ իսկ ինչ կունենա մեր հաստատությունն ու մասնավորապես ես այս ամենից՞

-Ահ դա մենք կքննարկենք արդեն հիվանդին տեսնելուց հետո, ձեր աշխատասենյակում: իսկ այժմ թույլ տվեք խնդրել ձեզ ինձ տանել ՆՐԱ մոտ:

-Կարծում եմ տեղեկացված եք, որ նրա պալատակիցները Ա-ն ու Ֆ-ն Քուշի մոտ ընկերներն են եղել ժամանակին, գիտակցության պայծառացման պահերին նրանք ճանաչում են Քուշին ու խոսում անցյալից: Խոսում են բացառապես հայերենով ու կցկտուր, մեր լեզվաբանները դեռ ոչինչ չեն կարողացել վերցնել այդ խոսակցություննորից: Իմիջիայլոց Ա ու Ֆ-ն հայերենում առաջին ու վերջին տառերն են, կարծում եմ այստեղ ել ինչ որ սիմվոլիկա կա: Քուշը համարյա միշտ լուռ է: սկզբում կարծում էինք համր է, բայց ինչպես ասեցի նա մեկ մեկ խոսում է Ա ի ու Ֆ ի հետ:

-Բարեվ Քուշ, ինչպես ես՞
-Չես ուզում նայել ու տեսնել քեզ տեսակցության եկած մարդուն
-Քուշ չշջվես կկրակի. Քուշ Կայեննա:
-Պարոն Արմսթրոնգ ու Լորանժ խնդրում եմ Ա ին ու Ֆ ին տարեք մի փոքր զբոսանքի:

-Ուզածդ օտարական՞
-Գիրը, Դեպքի մասին պատմող գիրն եմ ուզում:
-Չկա, ես այն կերել եմ:
-Վատ կատակ չեր: Իսկ ավելի ռեալ՞
-Հայերն արդեն չկան, ինչ իմաստ ունի՞
-Ազգիդ դարավոր վրեժը կլուծվի, Թուքիան վերջնականապես մասնատելու խաղաքարերից մեկը քո ձեռքում է Քուշ: Դու տերն ես:
-Ես ծառան եմ, ես Քամի որդին եմ, Նոյի Թոռը, իմ որդին է Արամը, որին Բելը սպանեց ու հայ ազգը մեռավ չապրելով:
-Քուշ միգուցե ասես ձեռագրի գտնվելու վայրը՞
-Դրանից ոչինչ չի փոխվի, մենք խաղացինք ձեր կանոններով, ու պարտվեցինք, հիմա այլեվս իմաստ չունի: Խաղ չկա, զառերը բռնող ձեռքը կտրված է, գնա խաղաղությամբ:
-Քուշ հասկացիր որ մեզ անհրաժեժտ են պատմական դեպքերը մանրամասն նկարագրող ինֆորմացիա, դա մի փոքր բայց կարեվոր օղակ է Թուրքիայի դեմ:
-Հիմա արդեն ամեն ինչ անիմաստ է, Արամը չկա, չկա մեր եկեղեցին, չկա նույնիսկ մեր լերդացած արյունը, ես չար չեմ տածում Թուրքիայի հանդեպ, մեղավորը մենք ենք եղել ու կանք, ուղղակի փորձում եմ ել չսխալվել: Այսինքն ես խաղից դուրս եմ, խաղացեք ինքներդ ձեր զառերով, Դու Շէշ:
-Դուրս գանք մեկ րոպեով, պարոն Սեն Ժյուստ:
-Վստահ եմ, որ նա կխոսեր, դուք զուր ընդհատեցիք մեր մտերմիկ զրույցը:
-Մի ճնշեք, դա մարդասիրական չէ: Անշուշտ նա կխոսի, բայց ամենչ ինչ պետք է արվի դանդաղ, մանրիկ քայլերով, այսօրվա համար բավական է, վաղը նա կսպասի մեր վերադարձին, Ուրեմն ինչպես գիտեք նախնիներս ծնունդով Սասեքսից եմ: Կարելի է մի փոքր ավելի մարամասն խնդրի ֆինանսական կողմի մասին՚ ես չեմ նսեմացնում համաշխարհային քաղաքականության դերը, բայց կարծում եմ կարելի է մի փոքր գնահատել, որ Քուշը հենց իմ հաստատությունում է գտնվում. Անցեք առաջ դոկտոր.
-Միայն ձեզանից հետո պարոն ...
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply With Quote
Old 25.04.2005, 08:50   #2
★★★★★★★★★★★★★
 
Hrach_Techie's Avatar
 
Join Date: 08 2004
Location: London, UK
Age: 38
Posts: 16,531
Downloads: 8
Uploads: 0
Reputation: 482 | 6
Default

лавна
Reply With Quote
Old 25.04.2005, 09:21   #3
Cтихийное бедствие
 
Shauri's Avatar
 
Join Date: 04 2005
Location: В плену у безнадёжности
Age: 33
Posts: 2,073
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 25 | 3
Default

А кто автор?
Reply With Quote
Old 25.04.2005, 09:42   #4
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

ես
Reply With Quote
Old 25.04.2005, 13:14   #5
Cтихийное бедствие
 
Shauri's Avatar
 
Join Date: 04 2005
Location: В плену у безнадёжности
Age: 33
Posts: 2,073
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 25 | 3
Default

taqnvats taxand es, baby...
aysinqn` arden taqnvats che...
Reply With Quote
Old 25.04.2005, 13:23   #6
инсценирующи
 
[ Xelgen ]'s Avatar
 
Join Date: 07 2002
Location: Fireplace of Ecotopia
Age: 31
Posts: 4,327
Downloads: 22
Uploads: 0
Reputation: 193 | 4
Default

Mek angam evs Harganqners.
Reply With Quote
Old 25.04.2005, 15:08   #7
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Quote:
Originally Posted by Shauri
taqnvats taxand es, baby...
aysinqn` arden taqnvats che...
Inqe arden vaaaghuc taqnvac chi

Vahe, iroq dzhvaranum em kartsiqs haytnel mtqi masin (gortsn inqe shat lavn e ), uxxaki da mi chshmartutyun e, vorin shat dzhvar e nayel, hamenain deps minchev hamozvac ches dra chshmartutyan mej.
Reply With Quote
Old 26.04.2005, 06:26   #8
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

skzbic urish ban ei uzum liner heto urish ban exav. yes el xmbagrelu xasyat chunem
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 21:14.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.