Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 07.03.2008, 21:57   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default Վշմասպէ

Նա բնակվում էր մանկապարտեզում:

Վշմասպ էր անունը, սակայն նրան չգիտես ինչու բոլորը կոչում էին Ջոնի: Ավելի կատաղելու բան Վշմասպի համար պատկերացնելու չէր, քանզի նա ատում էր Ամերիկան ու նրա մշակույթի հետ կապված յուրաքանչյուր մանրուք:

Վշմասպը մեծացել էր կոմունիստ չեկիստի ընտանիքում, ու մասամբ երեւի այդ է պատճառը այդ խոր հակակրանքի, որ նա տածում էր Ամերիկայի նկատմամբ:Սակայն առավել մեծ դեր իր տեսակետների կազմման ու ձեւավորման մեջ խաղացել է փոքրիկ ու կյանքում անհաջողակ մարդ լինելու փաստը: Վշմասպը փոքրիկ ու չհաջողված մարդ էր, ու Ամերիկա բառը նրան առեղծվածորեն ավելի էր փոքրացնում ու դրանով իսկ ավելի ատելի դառձնում: Հայտնի փաստ է, որ փոքրիկ մարդիկ երբեք չեն սիրել Ամերիկան, անհաջողակներն առավել եւս, սա կանոն է, որը կարծես կպած լինի փոքրերին ու անհաջողակներին: Մեծերից էլ կան չսիրողներ, բայց ինչպես ասում են դա այլ օպերաից է ու սրա մասին մեկ այլ անգամ:

Մեծանալով Վշմասպը ընտրել էր տնտեսագիտության ոլորտը, բայց միշտ հետաքրքրվել է ավելի շատ քաղաքականությամբ ու պատմությամբ: Նման տարօրինակ ընտությունը սակայն պայմանավորված էր նրանով, որ Վշմասպը ուզում էր տնտեսագիտական հիմավորումներ գտնել իր հակաամերիկայության մեջ:

Սակայն այստեղ կրկին գլուխ էր բարձրացրել փոքր մարդու փոքր ու մեծ անհաջողությունները. Վշմասպի համար տնտեսագիտությունը դարձավ անհաղթահարելի մի գիտություն:

Օրեր, ամիսներ ու տարիներ շարունակ նա պայքարեց թվերի, տոկոսների արժեթղթերի ու տնտեսագիտական այլ գործիքների դեմ. պայքարեց ու միշտ պարտվեց: Ոչ սա իր խելքի բանը չէր:

Սակայն Սողոմոն իմաստունին հատուկ մի հնարամիտությամբ նա որոշեց:

Եթե ես չեմ կարողանում հասկանալով մերժել Ամերիկայի տնտեսագիտական գոյության իրավունքը, ինչն է ինձ խանգարում աքսիոմատիկ մերժել այն:

Այսպես ծագեց Վշմասպի աքսիոմը

Մովսեսը լեռան վրա այդպես չէր փայլում պատվիրանները երկնելուց, ինչպես Վշմասպը իր աքսիոմը գրելուց:

Տքնաջան ու անքուն գիշերվանից հետո, հոգնած Վշմասպի կիսաքուն աչքերը փակվեցին մի երջանիկ ժպիտով ու նրա ձեռքից սահեց ընկավ տետրը, որում բոցի պես վառվում էր Ճշմարիտ Աստծո միակ ու անբեկանելի պատվիրանն ու աքսիոմը:

«Ամերիկան կկործանվի շուտով»

Հովհաննես ավետարանիչը նույնիսկ նման փայլ չուներ իր գրվածքներում:

Վշմասպը սկսեց կապվել իր աքսիոմի հետ եւ շուտով հասավ այնտեղ որ տարրական ճշմարտությունները նա սկսեց կապել իր միակ զավակ դարձած մտքի հետ:

Օրինակ երբ նրան մանկապարտեզի փոքրիկները հարցնում էին թե արդյոք արեւը դուրս է գալիս առեւելքից, նա ինքն իրեն բռնացնում էր հարց տալուց, արդյոք սա չի հակասում իմ աքսիոմին:

Խեղճ Վշմասպը օր ու գիշեր նստած հոդվածներ էր գրում, փորձում կործանել այն ինչ հակասում է իր աքսիոմին

Որքան գրում էր այնքան փոքրանում: Մինչեւ մի օր մանկապարտեզի մի մանկիկ նրան տեսնելով զարմացած ու ուրախացած բացականչեց:

Վայ, տեշեկ Վշմաշպին, ոնց ոլ Տոկա Կոլաի շիշ:

Շարունակելի...

Տորոնտո, 2008 թ.
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply With Quote
Old 08.03.2008, 11:50   #2
Settler
 
vahag_1985's Avatar
 
Join Date: 10 2007
Location: Yerevan
Posts: 258
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 88 | 2
Default

Երեխա, բայց խի՞
Quote:
Originally Posted by Երեխա View Post
Վշմասպ
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 09:42.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.