Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 17.11.2008, 08:32   #1
Младенец
 
Join Date: 03 2008
Location: Yerevan
Posts: 6
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default ՎԱԽ

Միանգամի՞ց ծնվեց դա, թե՞ աստիճանական զարգացման հետևանք էր: Օրը կարծես թե նորմալ սկսվեց. վաղ առավոտից հյուրերի էիր սպասում, որոնք, ճիշտ է, քո հյուրերը չէին, բայց ում, այնուամենայնիվ, դիմավորեցիր հաճույքով, որովհետև նրանց հետ միշտ էլ հիանալի ժամանակ ես անցկացնում: Այսօր էլ, կարծես, ամեն ինչ ուղղակի հիանալի էր, բայց ինչ-որ պատճաոով կամաց-կամաց հայտնվեցիր ընդհանուր շրջանից դուրս, չնայած հասցրեցիր մի քանի հաջող ռեպլիկներով որսալ ուշադրության մի քանի պատառիկ: Սուրճդ սիգարետով վայելելու դեռևս երեխայական պատրվակով լքեցիր սեղանն ու քիչ անց արդեն մենակ էիր: Թերևս ոչ. քեզ ընկերակցում էր Բրամսը, ում ռեքվիեմին վերադարձար ևս մեկ անգամ: Ոչ, լավ երաժշտությունը, նույնիսկ եթե դա ռեքվիեմ է, քեզ մոտ ոչ մի բացասական զգացում չի առաջացնում: Կրկին հիացար, թեև իհարկե, չկրկնվեց այն, ինչ զգացիր առաջին անգամ այն լսելիս: Զգացումների այդ թանկ վայրկյանները երբեք չեն կրկնվում, ինչպես նույն գետը երկու անգամ չես կարող մտնել, ուստի դույզն-ինչ հիասթափված չես:
Միայնության այդ թանկ րոպեներից քաղելով առավելագույնը՝ կրկին վերադառնում ես սեղանի շուրջ, որի կազմը քիչ անց փոխվում է, նոսրանում: Խոսակցություների թեմաները լրջանում են, թեև ներկաներից քեզ այս անգամ բաժանում է ալկոհոլի պատկառելի քանակությունը նրանց երակներում: Ու, Աստված իմ, նրանք կրկին վերադառնում են այն ցավոտ թեմային, որից փորձում էիր փախչել: Դարձյալ շոշափում են այն վերքը, որ առաջացավ, երբ տեսար, թէ ինչպես ցավ պատճառեցին քեզ հարազատ մի մարդու, և որը, ինչպես պարզում ես, այնքան էլ չի սպիացել ոչ քո, ոչ էլ նրանց մոտ: Դարձյալ մի քանի արցունք, հետո լավատեսական ժպիտներ, հետո՝ բարեմաղթանքներ, որոնք ուղեկցվում են բաժակների հերթական դատարկմամբ:
Միայնության ձգտումն այս անգամ ստիպում է վերադառնալ Մանֆրեդի հեղինակած Բոնապարտի կենսագրությանը, որն առաջին փորձից չհաջողվեց ավարտել: Համոզված ես, որ այս անգամ էլ չի հաջողվի, բայց մի կերպ կարդում ես մի քանի էջ: Անվերջ մեջբերումներ, հղումներ, կարծես պատմությունը շատ կտուժեր, եթե Նապոլեոնին մի քիչ գեղարվեստականացնեին: Ես ձեր...
Եթե չես ուզում, որ միայնության այսօրվա մոլագար ձգտումդ հարցերի տարափի տեղիք տա, ապա պետք է թաքնվել: Որտե՞ղ: Դե իհարկե ցնցուղի տակ, գոլորշու ամպի մեջ, ինչպես սովորաբար: Այնտեղ կարող ես մտածել, վերլուծել: Ու հենց ցնցուղի տակ, գոլորշու ամպի մեջ էլ հասկանում ես, որ այն, ինչ այսօր զգում ես, ոչ այլ ինչ է քան վախ: Ամենասովորական վա՞խ: Ավա՜ղ: Սովորական վախն ուղեկցվում է թերևս ադրենալինի հոսքով որովայնի շրջանում միայն, դու դրան ծանոթ ես: Սա ուրիշ կենդանի է, քեզ կարծես անծանոթ: Այս դեպքում հաղթահարելու ոչինչ չկա: Սկսում ես ծանոթանալ, ու սոսկումով տեսնում ես, որ վախենում ես ... Մարդուց: Մարդուց, ամենասովորական Մարդուց, խավարամիտ ու դաժան Մարդուց: Արդեն հասկացել ես պարճառը, բայց այս անգամ սկսում ես վախենալ ինքդ քո Վախից: Հետո սկսում ես վախենալ ամեն ինչից, շնչավոր կամ անշունչ: Ադրենալինի հոսքը չկա ու չկա, բայց դրա փոխարեն զգում ես դաժան հուսալքություն: Հետո՝ դեպրեսիվ անտարբերություն ամեն ինչի նկատմամբ: Ու էլի Վախ: Ակամա հիշում ես Գոյայի նկարները. ավանակներին, մեծ ականջներով սատանայակերպ կատուներին, ու այդ ամենը քեզ ավելի, քան բնական է թվում: Ճնշող, ու բնական: Ճնշող: Ու բնական: Իսկ ամենաշատը ճնշում է այն, որ որ վաղը երկուշաբթի է, ուստի ստիպված պիտի դուրս գաս աշխատանքի՝ ամենակուլ ամբոխի մեջ հայտնվելու այս ամենակուլ Վախը սրտումդ...
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 05:38.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.