Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 26.10.2009, 09:25   #1
Младенец
 
Join Date: 03 2008
Location: Yerevan
Posts: 6
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default ՀԵՌԱԽՈՍԸ

Ամառ է: Ողջ ընտանիքով հյուրընկալվել ենք գյուղում ՝ ես, քույրս, ծնողներս, պապս, տատս: Մեծահասակները զրուցում են տան վերին հարկի պատշգամբում, իսկ ես ու քույրս, դեռ տակավին երեխաներ, խաղում ենք պարտեզում: Ես, զինված դեռ քաղաքում գտած մի փոքրիկ գլանաձև, պլաստմասսայե տուփով, որն ինձ որպես ջրաման է ծառայում և որի վրա ինձ անհասկանալի, բայց շատ գեղեցիկ տառերով ինչ-որ բան է գրված (Aspirin UPSA, հետո պարզեցի), մերթ վազում եմ դեպի ջրի տակառը ջրամանս լցնելու, մերթ քրոջս հետևից՝ ջրամանի պարունակությունը նրա վրա դատարկելու: Հետո չգիտես ինչու հայտնվում եմ տան վերին հարկում ու հենց այդ պահին լսում եմ ինձ ծանոթ զանգի ձայն: Հեռախոսն է: Մոտենում եմ պատասխանելու և զարմանքով տեսնում եմ, որ զնգացողը, չգիտես ինչու, քաղաքի մեր տան հեռախոսն է: Լսափողը վերցնում եմ ու ... արթնանում արդեն մեր տանը, իմ անկողնում, միաժամանակ թե իմ, թե պապիս ձայներից, որ, պատասխանում ենք միևնույն հեռախոսազանգին ես` երազում, իսկ պապս՝ արթմնի...
Դեպի «մութ ու լույս տարիների» հեռավոր այն օրը, երբ Ռիգայում արտադրված այդ VEF-TA 32F մակնիշի հեռախոսն առաջին անգամ տեսա մեր տանը, ես միշտ ճանապարհորդում եմ «կանգառ անելով» իմ այդ երազում: Հետո հիշում եմ, թե ինչպես հայտնաբերեցի դա մեր տան պահարաններից մեկում: Երկար ուսումնասիրում էի. բաց-մոխրագույն, գեղեցիկ հեռախոս էր, սկավառակի փոխարեն սև գույնի ստեղնաշարով: Շատ խելք չէր պահանջվում հասկանալու համար, որ իմ այդ գտածոյի մասին ոչ ոքի ոչինչ չեմ կարող հարցնել: Չէ՞ որ խորհրդային ժամանակաշրջանի հեռախոսաշինության այդ վերջին ճիչը թերևս մի կլորիկ գումար արժեր, իսկ այդ դեպքում ինչու բորբոքել մնացածների երևակայությունը, եթե կարող էր պարզվել, որ դա մերը չէր: Գուցե ինչ-որ մեկի համար նախապես գնված նվեր էր, կամ գուցե… Ու թեև նման դեպքերում մեր՝ երեխաներիս ոգևորությունը նրբանկատորեն լուռ էր լինում, զուրկ պահանջկոտության նշույլներից, սակայն նույն նրբանկատությամբ էլ հասկացվում էր ծնողներիս կողմից ու ըստ կարելույն բավարարվում: Այնինչ հեռախոսն այդ չափազանց երկրորդական բան էր, իսկ ժամանակները… Ժամանակներն, իրոք, ծանր էին, սակայն մեզ՝ երեխաներիս համար արագ էին անցնում: Ու շատ չանցած այդ հեռախոսի գաղտնիքը պարզվեց. իրոք մերն էր, ուղղակի համբերատար սպասում էր իր տուփում, մինչև կգար դրա հանդիսավոր բացման օրը: Ժամանակներն, իրոք, ծանր էին, ու նման տուփերը պատահական չէին հայտնվում, պատահական չէին բացվում…
Ինչևէ, տուփը բացվեց և բաց-մոխրագույն, սև ստեղնաշարով գեղեցիկ հեռախոսը բազմեց իր նախորդի՝ բազմաչարչար սկավառակավորի տեղում, իսկ վերջինս անմիջապես հայտվեց իմ իշխանության տակ՝ պատրաստ դիմակայելու բոլոր փորձարկումներին, որ արդեն նախապատրաստել էի նրա համար: Բայց ինչ խոսք, իմ ուշադրության կենտրոնում բաց-մոխրագույն, սև ստեղնաշարով գեղեցիկ հեռախոսն էր, երեսուներկու համար հիշող, էլեկտրական զանգով այդ հրաշքը, որը շաբաթը մեկ սպիրտով հանգամանորեն փայլեցնում էի, ցերեկները ժամերով ուսումնասիրում, իսկ գիշերները՝ տեսնում երազում: Ու սիրտ ուներ մեր տան անդամ բաց-մոխրագույն, սև ստեղնաշարով գեղեցիկ այդ հեռախոսը, սիրտ ու զարկերակ՝ մեր տան մնացած անդամների նման, որ վայրկյանը մեկ բաբախում էր՝ ճը՛կ, ճը՛կ: Ինչ փույթ, թե մարդիկ դա կկապեին ինչ-որ հիմար էլեկտրամագնիսական երևույթների հետ: Մենք հո գիտեինք, որ...
Տարիներն իրենց հետ մեր տուն բերեցին զանազան այլ տուփեր, ու բաց-մոխրագույն, սև ստեղնաշարով գեղեցիկ հեռախոսը սկզբում հայտնվեց սկավառակավորի տեղում, որը երկար բանակցություններից հետո հաջողացրել էի զուգահեռ միացնել իմ սենյակից, հետո իր տեղը զիջեց մեկ այլ, ավելի ժամանակակից հեռախոսի՝ ինքը հայտնվելով պահեստայինների նստարանին, հետո իմ բազմաթիվ փորձարկումների արդյունքում հալումաշ եղավ ու անցավ վաստակաշատ հանգստի: Ու թեև նրան հաջորդողները նրանից ավելի պճնամոլ էին, ավելի զարգացած ու խելացի, սակայն դրանցից ոչ ոք սիրտ չուներ, ու դրանցից ոչ ոք երբևէ չարժանացավ այն ճակատագրին, որն ունեցել էր բաց-մոխրագույն, սև ստեղնաշարով գեղեցիկ հեռախոսը, դրանցից ոչ մեկի տուփը երբևէ չբացվեց այնքան երկյուղածորեն, այնքան հանդիսավոր ու հուզումնալից, ինչքան բաց-մոխրագույն, սև ստեղնաշարով գեղեցիկ հեռախոսինը՝ վերջին մոհիկանինը խորհրդային հեռախոսաշինության երբեմնի փառավոր անցյալի…
Reply With Quote
Old 26.10.2009, 19:21   #2
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default Re: ՀԵՌԱԽՈՍԸ

axper ed heraxosic menq el uneinq mut u curt tarinerin ;D
Reply With Quote
Old 26.10.2009, 21:21   #3
The splendid
 
AvDav's Avatar
 
Join Date: 07 2004
Location: Pure thoughts
Age: 36
Posts: 3,408
Downloads: 22
Uploads: 0
Reputation: 222 | 3
Default Re: ՀԵՌԱԽՈՍԸ

не делайте из հեռախոս-а культа
Reply With Quote
Old 27.10.2009, 09:43   #4
Младенец
 
Join Date: 03 2008
Location: Yerevan
Posts: 6
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default Re: ՀԵՌԱԽՈՍԸ

а я культивирую не предмет, а отношение людей того времени к маленьким радостям жизни. не считайте что это качество пропало? хотя вовсе не отрицаю, что быть может это передано весьма неумело.
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 18:00.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.