AKB Forums

Go Back   AKB Forums > Entertainment > MusiCity
Home Register Blogs FAQ Members List Calendar Downloads Arcade Mark Forums Read

MusiCity Музыкальный городок

Troubles when posting message? Click here! :: Проблемы с отправлением сообщения? Нажмите сюда!

Reply
 
LinkBack Thread Tools Display Modes
Old Jul 15, 2005, 06:52  
The Freewheelin'
 
Dionysus's Avatar
 
Join Date: Sep 2002
Location: Electric Ladyland
Posts: 18,560
Rep Power: 10
Reputation: 536
Send a message via ICQ to Dionysus
Հայկական երգերի խոսքեր

Ինքս երկար ժամանակ է փնտրում էի հայկական երգերի խոսքեր տպագիր տեսքով: Եվ վերջապես մեկ այլ ֆորումում պատահաբար գտա այդպիսի մի թրեդ: Կիսվում եմ ձեզ հետ: Շնորհակալություն բարի մարդկանց:
__________________
Are you experienced?
Dionysus is offline   Reply With Quote Quote selected
Old Jul 21, 2005, 12:10   #16
The Freewheelin'
 
Dionysus's Avatar
 
Join Date: Sep 2002
Location: Electric Ladyland
Posts: 18,560
Rep Power: 10
Reputation: 536
Send a message via ICQ to Dionysus
Quote:
Originally Posted by UNICORN
ok, խնդրեմ. Իսկ ուրիշ հայկական երգերի lyrix"ների տեղ չգիտես?
Ինձ արդեն տվել են «Երգարան»: Մեկ անգամ էլ շնորհակալություն:
Ցանցում էլ տեղեր չգիտեմ, ցավոք, բայց որ ժամանակ ունեցա, որոշ բաներ գրքից սքան կանեմ ու այստեղ կդնեմ:
__________________
Are you experienced?
Dionysus is offline   Reply With Quote Quote selected
Old Jul 21, 2005, 12:35   #17
Школьник
 
UNICORN's Avatar
 
Join Date: Dec 2004
Location: ELSEWHERE
Posts: 176
Rep Power: 4
Reputation: 10
Quote:
Originally Posted by Dionysus
Ինձ արդեն տվել են «Երգարան»: Մեկ անգամ էլ շնորհակալություն:
Ցանցում էլ տեղեր չգիտեմ, ցավոք, բայց որ ժամանակ ունեցա, որոշ բաներ գրքից սքան կանեմ ու այստեղ կդնեմ:
merci!
__________________
à ceux qui compend...
UNICORN is offline   Reply With Quote Quote selected
Old Jul 21, 2005, 12:48   #18
The Freewheelin'
 
Dionysus's Avatar
 
Join Date: Sep 2002
Location: Electric Ladyland
Posts: 18,560
Rep Power: 10
Reputation: 536
Send a message via ICQ to Dionysus
Հարց

Ով գիտի, «Քամին զանա» երգը հենց այդպես էլ կոչվում է՞: Իսկ եթե ուրիշ անվանում ունի, չե՞ք հուշի:
__________________
Are you experienced?
Dionysus is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 17, 2006, 07:58   #19
Cтихийное бедствие
 
Shauri's Avatar
 
Join Date: Apr 2005
Location: В плену у безнадёжности
Posts: 2,073
Rep Power: 4
Reputation: 25
Send a message via ICQ to Shauri
Re: Հայկական երգերի խոսքեր

нашла еще кое-что

ԱԽ ՏՎԵՔ ԻՆՁ

Ախ, տվեք ինձ քաղցր մի քուն,
Կյանքից հեռու սլանամ,
Այն աշխարհը, ուր խնդություն,
Ուր սերն է միշտ անթառամ:

Քնքուշ վարդերն ինձ բարձ լինին,
Վառ կանաչից` իմ վերմակ,
Նոցա բույրը զվարթագին
Ծծեմ անվերջ ես անհագ:

ԲԻՆԳՅՈԼ

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:

Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ.
Սև աչքերով են եղնիկին Բինգյոլի:

Պաղ-պաղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի,
Ծուփ-ծութ ծաղկունք, լացող աչքս չի բացվի,
Դեռ չտեսած յարիս, - սիրտս չի բացվի,
Ի?նձ ինչ, ավաղ, բլբուլները Բինգյոլի:

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ,
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ, ասա, ո?րն է ճամփեն Բինգյոլի:

ՃԱԽԱՐԱԿ

Մանի'ր, մանի'ր իմ ճախարակ,
Մանի'ր սպիտակ մալանչներ,
Մանի'ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:

Տիգրանիկս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելիկս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց:

Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա
Բայց դրանցից շուտ զրկվեցի
Հիմա չունենք մի քեչա:

Մանի'ր, մանի'ր իմ ճախարակ,
Մանի'ր սպիտակ մալանչներ,
Մանի'ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:

ԾՈՎԱՓԻՆ

Բարդիները մութ ձգվել են ափին,
Ու մեղմ ծովն անվերջ խշշում է, խշշում
Հեռվում փայլում է գիշերվա արփին,
Ու ես իմ մեռած անցյալն եմ հիշում:

Իջել է խոնավ մութն ու շշնջում,
Ուշացած թռչունն հիմա կթռչի,
Էլ ոչ ոք չկա, էլ ոչ ոք չկա,
Քամին է շրջում, ու մի լուռ, մի լուռ,
Հուսահատ աղջիկ:

Էլ ոչ ոք չկա, էլ ոչ ոք չկա,
Քամին է շրջում, ու մի լուռ, մի լուռ,
Հուսահատ աղջիկ:

ԴԱՐԴՍ ԼԱՑԵՔ

Դա'րդս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ,
Դա'րդս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով հովեր...

Երկինք-գետինք գլխուս մըթնան,
Անտուն-անտեր կուլամ ես.
Յարիս տարան, ջանիս տարան,
Հոնգուր-հոնգուր կուլամ ես...

Ախ, յարս ինձի հանեց սրտեն,
Անճար թողեց ու գնաց.
Սըրտիս սավդեն – խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գնաց:

Դա'րդս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ,
Դա'րդս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով հովեր...

ԵՍ ԲԼԲՈՒԼ ԵՄ

Ես բլբուլ եմ, մի բուն ունեմ,
Մի բուն ունեմ, սարին է,
Սիրտս բոց է, սիրտս խոց է,
Մեջը լիքը արին է:

Վայ լե լե լե, վայ լե լե լե լե
Վայ լե լե լե լե լե լե, վայ լե լե

Սիրտս բոց է, սիրտս խոց է,
Մեջը լիքը արին է:

ԳԱՐՆԱՆ ՕՐԵՐ

Ուր եք կորել, գարնան օրեր,
Զառ սարերի հովի հետ,
Կանչեմ` արիք, նախշուն հավքեր,
Ալ-շրթունքով վարդի հետ:

Աղբյուր կուգար էս քարափեն,
Կաքավն էստեղ երգ կասեր.
Խոր ծմակեն կուգար էրեն,
Սիրտըս ուրախ կը զարկեր:

Ցուրտ է հիմի, ձյունն է եկեր,
Չորս դիս ձմեռ ու սառույց.
Ախ, էլ չը կան արև օրեր,
Սիրտս էլ սառեր է վաղուց...

ՀՈՒՅՍ

Թող փչե քամին պաղ-պաղ երեսիս,
Վերեն, ամպերեն սաստիկ ձյուն թող գա.
Որքան որ կուզե` թող փչե Հյուսիս,
Հուսով եմ` վաղ-ուշ գարունը պիտ գա:

Թուխպը թող պատե երկինքը պայծառ,
Թանձր մառախուղ երկիր թող փակե,
Տարերք աշխարհիս խառնվին իրար,
Հուսով եմ` վաղ-ուշ արև պիտ ծագե:

Թող գա փորձություն, թող գա հալածանք,
Խավար թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չեն հային տառապանք,
Միայն... չի հատներ խղճուկի հույսը:

ԻՄ ՑԱՎԸ

Սուրբ տենչերով լոկ ծարաված`
Ցամաք գտնել աղբերքն համայր
Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ.
Ոհ, չէ այնչափ ցավ ինձ համար:

Ջերմ համբույրով մը դեռ չայրած`
Սա ցուրտ ճակատս դալկահար`
Հանգչեցունել հողե բարձին.
Ոհ, չէ այնչափ ցավ ինձ համար:

Դեռ չը գրկած էակ փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ,
Գըրկել սա ցուրտ հողակույտը.
Ոհ, չէ այնչափ ցավ ինձ համար:

Հեք մարդկության մեկ ոստը դու`
Հայրենիք մը ունիմ թշվառ,
Չօգնած անոր մեռնիլ աննշան.
Ոհ, այս է լոկ ցավ ինձ համար:

ԻՆՁ ՄԻ ԽՆԴՐԻՐ

Ինձ մի խնդրիր, ես չեմ երգի.
Իմ տըխրությունն ահագին,
Աղեկտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար` այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք:

Ես երգեցի սարի վրա
Ու չորացան խոտ ու վարդ,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև, ամայի անապատ...
Հառաչանքիզ այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում:

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եւ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր:

ՄԱՃԿԱԼ

Մաճկալ ես, բեզարած ես,
Առը շուռ տուր, շուտ արի,
Ծովի պես քրտնած ես,
Եզներդ արձկի, տուն արի:

Կաթի սերը քաշել եմ,
Դրել եմ հովին` սառի,
Ալ գոգնոցս կապել եմ,
Արի, թառլան, թըռռ, արի:

Տեղ եմ գցել շվաքում,
Քամին կուգա, զով կանի.
Լուսնի շողքն է մեր ծոցում
Չափ տուր, չափ առ, շուտ արի:

Դադրած, բեզարած յար ջան,
Ամպերն ելան, դեհ, արի.
Բեզարած ջանիդ ղուրբան,
Ծըտից թև առ, շուտ արի...

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տխուր-տրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքեր,
Ախ, իմ մորս տեսել չեք,
Ծովեն կուգաք, մարման հովեր,
Ախըր բարև բերել չեք:

Հավք ու հովեր եկան կշտիս
Անձեն դիպան ու անցան,
Պապկ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցան:

Ախ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրիկ ջան.
Երնեկ, երնեկ երազ լինիմ,
Թըռնեմ մոտդ, մայրիկ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կպնիմ վառ կարոտով,
Լամ ու խնդամ, մայրիկ ջան...

ՄԵՆԱԿ ՃԱՄՓՈՐԴ ԵՄ

Մենակ ճամփորդ եմ... հոգնած, ուժասպառ.
Անցել եմ կյանքի փշոտ ճանապարհ.
Անցել եմ, քույրիկ, սարեր ու ձորեր,
Մեն-մենակ քաշել սևամաշ օրեր:

Մենակ ճամփորդ եմ... ճամփեքով քարոտ
Քո դուռն եմ եկել, քո սերին կարոտ,
Ախ, քույրիկ, կյանքս բուք է ու բորան,
Մի թող ինձ անհույս, անտեր` քո դռան...

ՄԻ ԼԱՐ, ԲԼԲՈՒԼ

Մի լար, բլբուլ, քեզ մի տանջիր,
Որ փոթորկն անիրավ
Վարդդ սիրուն, վարդդ կարմիր
Թփից պոկեց ու տարավ...

Կանցնեն օրեր... կգա կրկին
Մի նոր գարուն վարդաբեր,
Եւ մոռացած քո վիշտը հին`
Նորից կերգես վարդին սեր:

Բայց վայ կյանքի այն խեղճ երգչին,
Որ վաղաժամ որբացած,
Յուր սիրելի, խոսուն վարդին
Ցուրտ հողին է նա հանձնած...

Երգչի համար գարուն չի գա,
Ոչ նա նոր վարդ կսիրե,
Նա պետք է լա, պետք է սգա
Մինչ հավիտյան կլռե...

ԼՈՐԻԿ

Առավոտուն փչեց հով,
Արտը ծփաց, դառավ ծով,
Արտի մեջեն թռավ լոր,
Թռավ, ընկավ ձորեձոր։

Կլորիկ, գլորիկ, այ լորիկ,
Օրոր–մորոր, շորորիկ։

Լորիկ, լորիկ, այս տարի
Արտս ցաներ եմ գարի,
Ուր որ երթաս, շուտ արի,
Արտիս միջին ծըվարի։

Կլորիկ, գլորիկ, այ լորիկ,
Օրոր–մորոր, շորորիկ։

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ

Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ,
Վրեժ մեր սրտում, գնանք աննահանջ։

Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են,
Մասիսը վկա, հայոց քաջերն են։
Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են,
Մասիսը վկա, ֆիդայիներ են։

Ուսին յափնջի, մեջքին պատրոնդաշ,
Մոսինը գրկած՝ գնում են առաջ։

Սարերից իջան մի խումբ ձիավոր,
Նրանց մեջ էր քաջ Սերոբն ուխտավոր։

Մի կողմից Գալեն, Մառնիկա Պողեն,
Զորքին մեջ ընկած անթիվ կքաղեն։

Գեվորգ Չաուշն էլ ջահել ու ջիվան,
Ուներ մեծ անուն՝ Սարերի Ասլան։

Դե կռվենք տղերք, դե կռվենք քաջ–քաջ,
Ջարդենք թշնամուն, գնանք մենք առաջ։

ԵՐԳ ԽՆՋՈՒՅՔԻ

Սեղանն է առատ,
Դիմացն՝ Արարատ,
Հնչում են երգեր
Ուրախ ու զվարթ։

Լցնենք, ընկերներ,
Բաժակները լի,
Թող Հայոց Գինին
Մեզ անուշ լինի։

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին։

Լցնենք, ընկերներ...

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին։

Լցնենք, ընկերներ...

Գովենք դարեդար
Աշխատանքն արդար,
Հայոց աշխարհի
Արևը պայծառ։

Լցնենք, ընկերներ...

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.
Դառը ցավերը մարդու վերա չեն ման երկար,
Որպես հաճախորդ՝ շարվեշարան կուգան ու կերթան։

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան.
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդը՝ ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան։

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ ալ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան.
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

Երկիրը ուսյալ զավկին փայփայում է մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկ հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան,

ՍԻՐԵՑԻ ՅԱՐՍ ՏԱՐԱՆ

Սիրեցի, յարս տարան,
Յարա տվին ու տարան,
Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Պոկեցին սիրտս տարան։

Ցավս խորն է, ճար չկա,
Ճար կա, ճար անող չկա,
Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չկա։

Լավ օրերս գնացին,
Ափսոս ասին, գնացին,
Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին։
__________________
Обнажённая, с сердцем разбитым, танцевала на каменных плитах.
Развеваются длинные волосы, на запястьях - кровавые полосы...

И только в пульсе моем бьется имя твое...
Shauri is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 17, 2006, 08:00   #20
Cтихийное бедствие
 
Shauri's Avatar
 
Join Date: Apr 2005
Location: В плену у безнадёжности
Posts: 2,073
Rep Power: 4
Reputation: 25
Send a message via ICQ to Shauri
Re: Հայկական երգերի խոսքեր

А эта песня по-моему достойна отдельного поста

ԴԼԵ ՅԱՄԱՆ

Դլե յաման
Գյամին էկավ կրակի պես
Վայ դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման

Դլե յաման ,
Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց
Վայ դլե յաման
Մենք սիրեցինք առանց իմաց
Յաման, յաման

Դլե յաման
Արև դիպավ Մասիս սարին
Վայ դլե յաման
Կարոտ մնացի ես իմ յարին
Յաման, յաման

Դլե յաման
Քամին էկավ երան-երան
Վայ դլե յաման,
Գյամին հասավ ծովու բերան
Յաման, յաման

Դլե յաման
Քամին էկավ առավ բերդին
Վայ դլե յաման
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին
Յաման յաման
__________________
Обнажённая, с сердцем разбитым, танцевала на каменных плитах.
Развеваются длинные волосы, на запястьях - кровавые полосы...

И только в пульсе моем бьется имя твое...
Shauri is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 17, 2006, 08:03   #21
МИРная
 
PartiZankA's Avatar
 
Join Date: Oct 2004
Location: Кукуево...
Posts: 6,576
Rep Power: 5
Reputation: 283
Re: Հայկական երգերի խոսքեր

ов сирууун-сирууун
__________________
Что не болит - не жизнь, что не проходит - не счастье.
(Иво Андрич)
PartiZankA is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 17, 2006, 08:18   #22
The Freewheelin'
 
Dionysus's Avatar
 
Join Date: Sep 2002
Location: Electric Ladyland
Posts: 18,560
Rep Power: 10
Reputation: 536
Send a message via ICQ to Dionysus
Re: Հարց

Quote:
Originally Posted by Dionysus
Ով գիտի, «Քամին զանա» երգը հենց այդպես էլ կոչվում է՞: Իսկ եթե ուրիշ անվանում ունի, չե՞ք հուշի:
Ոչ ոք չգիտի՞: Շատ պետք է:
__________________
Are you experienced?
Dionysus is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 17, 2006, 08:27   #23
The Freewheelin'
 
Dionysus's Avatar
 
Join Date: Sep 2002
Location: Electric Ladyland
Posts: 18,560
Rep Power: 10
Reputation: 536
Send a message via ICQ to Dionysus
Re: Հայկական երգերի խոսքեր

Գտա՜:

ՃՈՃԱՆ
(Խոսք՝ Վ. Հարությունյան, ժող. մոտիվ.)

Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Քամին զարնե ճերմակ դոշդ բանա:
Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա:

Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Քամին զարնե սիրտս քեզնից հովնա:
Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Էրված աղջիկ, ինձ մտքիցդ հանա:

Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Քամին զարնե ճերմակ դոշդ բանա:
Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա:
__________________
Are you experienced?
Dionysus is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 17, 2006, 09:14   #24
just as it is
 
Astro's Avatar
 
Join Date: Jan 2004
Location: Gaillimh
Posts: 981
Rep Power: 5
Reputation: 39
Send a message via Yahoo to Astro Send a message via Skype™ to Astro
Question Re: Հայկական երգերի խոսքեր

Շատ–շատ շնորհակալություն բառերի համար. Հետաքրքիր է միգուցե ինչ–որ մեկը Զեզանից գիտի «Մութն ընկել Է ուշ է արդեն ...» երգի բառերը՞ …
__________________
this is my signature
~
~
:wq
Astro is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 22, 2006, 11:06   #25
йес эм эли...
 
Mesrop's Avatar
 
Join Date: Feb 2005
Location: near the computer
Posts: 3,180
Rep Power: 4
Reputation: 61
Send a message via ICQ to Mesrop Send a message via AIM to Mesrop Send a message via MSN to Mesrop Send a message via Yahoo to Mesrop Send a message via Skype™ to Mesrop
Re: Հայկական երգերի խոսքեր

Հայտղեք կուզեք?
Mesrop is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 22, 2006, 11:16   #26
The Freewheelin'
 
Dionysus's Avatar
 
Join Date: Sep 2002
Location: Electric Ladyland
Posts: 18,560
Rep Power: 10
Reputation: 536
Send a message via ICQ to Dionysus
Re: Հայկական երգերի խոսքեր

Quote:
Originally Posted by Mesrop
Հայտղեք կուզեք?
Այս թրեդը ազգային եւ ավանդական երգերի համար է:
__________________
Are you experienced?
Dionysus is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 22, 2006, 11:41   #27
toreador who can't kill
 
Сизиф's Avatar
 
Join Date: May 2003
Location: The Palace of Exile
Posts: 3,380
Rep Power: 6
Reputation: 160
Re: Հայկական երգերի խոսքեր

Я тоже могу напечатать тут тексты некоторых армянских "старых" песен,
но только по заявкам трудящихся.
__________________
"...And I can tell you the names of the kingdom
I can tell you the things that you know"
Сизиф is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 22, 2006, 12:23   #28
инсценирующий жизнь
 
[ Xelgen ]'s Avatar
 
Join Date: Jul 2002
Location: Fireplace of Ecotopia
Posts: 4,155
Rep Power: 6
Reputation: 45
Send a message via ICQ to [ Xelgen ] Send a message via Skype™ to [ Xelgen ]
Re: Հայկական երգերի խոսքեր

Сизиф, а если не затруднит можете их напечатать, если много знаетет, то хотя бы часть на ваш вкус и выбор..
__________________
...ибо...
Rgrdz. [ Кселджэн ]
[ Xelgen ] is offline   Reply With Quote Quote selected
Old Mar 23, 2006, 07:27   #29
toreador who can't kill
 
Сизиф's Avatar
 
Join Date: May 2003
Location: The Palace of Exile
Posts: 3,380
Rep Power: 6
Reputation: 160
Re: Հայկական երգերի խոսքեր

После прочтения рассказа Багирки я вспомнил эти песни...

Գետակի վրա
խոսք՝ Ա. Իսահակյանի, երաժշտություն՝ Դ. Ղազարյանի


Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին:

Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում:

Ասում են՝ ուռին
"Անուշ" օպերայից


խոսք՝ Հ. Թումանյանի, եր