AKB Forums

Go Back   AKB Forums > General Discussions > News
Home Register Blogs FAQ Members List Calendar Downloads Arcade Mark Forums Read

News Новости

Troubles when posting message? Click here! :: Проблемы с отправлением сообщения? Нажмите сюда!

Reply
 
LinkBack Thread Tools Display Modes
Old Nov 30, 2004, 22:55  
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: Aug 2002
Location: Woodstock 69
Posts: 1,660
Rep Power: 7
Reputation: 146
Send a message via ICQ to Belka
Arrow ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՍՊԱՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ ՇՆԵՐԻՆ

Տարիներ շարունակ քաղաքի թափառող կենդանիների հարցի լուծման տարբեր առաջարկներ եւ դրա նկատմամբ տարբեր վերաբերմունքներ են եղել: Առայժմ Երեւանում իրականացվում է շնային սպանդի մեթոդը, եւ քաղաքի բնակիչները բազմիցս են ականատես կամ ականջալուր եղել վայրագ տեսարանների ու սպանվող կենդանիների աղեկտուր կաղկանձների: Երեւույթը զուտ բարոյականության ու հումանիզմի շրջանակներից դուրս նաեւ կենսաբանորեն եւ էկոլոգիապես անբարենպաստ է: Նախ՝ կենդանիների արհեստական ոչնչացումը առաջացնում է ծնելիության բարձր աճ, իսկ բնական հավասարակշռության խախտումից շների պակասելուն զուգահեռ նկատվում է առնետների բազմացում, որոնք վարակների տարածման տեսակետից մեծ վտանգ են ներկայացնում, իսկ շներն առնետների դեմ միակ պայքարող կենդանիներն են:

Եվրոպական երկրներում այդ հարցին քաղաքակիրթ լուծում վաղուց արդեն տրվել է՝ շնապաստարանների ու բուծարանների գոյությամբ եւ համապատասխան ծառայություններով:

Տարիների սոցիալական փորձությունները մեր մեջ զարգացրին մարդակենտրոն էգոիզմը եւ ինքնապաշտպանության բնազդից սկսեցինք ոչնչացնել մեր բնահարստությունները՝ նախ ցրտից, ապա շահի մոլուցքից դրդված, մոռանալով, որ բնաշխարհը, որքան էլ մարդու իշխանության տակ, բայց դիմադարձելու հնարավորություններ ունի: Բարեբախտորեն, մեզանում հայտնվեցին բնապահպանական ("Կանաչների միություն", "Հայաստանի անտառներ", "Հանուն մարդկային կայուն զարգացման" եւ այլն) հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են տեր կանգնել բնության հետ մարդու ներդաշն ապրելու եւ խղճի օրենքներին:

Մեր թերթը բազմիցս անդրադարձել է քաղաքի թափառող շների լուծման խնդրին իր հստակ վերաբերմունքով. փողոցի մեր բնակիչներն ունեն հոգատարության կարիք, եւ քաղաքն էլ որոշակիորեն ունի նրանց անհրաժեշտությունը:

Շատ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ ու անհատներ բազմիցս իրենց բողոքն են արտահայտել քաղաքային իշխանություններին, նաեւ մեր խմբագրությանը՝ շների գիշերային սպանդը դադարեցնելու խնդրանքով: Այսօր արդեն քաղաքային իշխանությունները (հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու պայմանները) եւս փնտրում են խնդրի քաղաքակիրթ լուծման եղանակներ:

Տեղեկանալով Երեւանի Էրեբունի համայնքում Արին Բերդ փողոցի վրա կառուցվող շնաբուծարանի մասին, այցելեցինք՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին: Կենդանիների պաշտպանության "SOS" հասարակական կազմակերպությունը սեփական միջոցներով ձեռնամուխ է եղել շնաբուծարանի ստեղծմանը՝ տարածքում վերակառուցելով երկհարկանի շինություն, որ գործնականորեն նպաստելու է փողոցներում շների սպանդի դադարեցմանը: Մեր այցելության ժամանակ շուրջ 50 շնիկներ ապաստանել էին շնաբուծարանում: Այստեղ նրանց կերակրում ու խնամում էին այնպես, որ շներից շատերը շրջակայքում պտտվելուց հետո վերադառնում էին իրենց ապահով վիճակին՝ փողոցային կյանքը մոռացած: Շնաբուծարանը բաղկացած է երկու հարկաբաժնից եւ դրսում տեղադրված տասնյակ առանձնախցիկներից (վալերներ): Փողոցից ահազանգով հավաքված շները նախ մաքրվելու, միջատազերծվելու, ապա կարանտինային մասում որակավորվելու են, հիվանդ շներն ապաքինման կուրս անցնելուց հետո ենթարկվելու են ստերիլացիայի: Վիրահատական բաժանմունքներից տեղափոխվելու են կլինիկական բաժանմունք՝ հետվիրահատական ապաքինության համար: Շներին նաեւ պատվաստելու են վարակ չտարածելու համար եւ սրսկելու են կատաղության դեմ: Այս գործողություններից հետո հատուկ վզնոցներով շները բաց են թողնվելու իրենց նախկին բնակավայրեր, որպես քաղաքային հատուկ սանիտարներ: Անբուժելի, տարբեր վարակներով հիվանդ շներին սրսկելով թմրեցնելու եւ ենթարկելու են այրման:

Պրոֆիլակտիկա եւ ստերիլացիա անցած այն շների համար, որոնք շարունակում են անհանգստություն պատճառել բնակչությանը, նախատեսվում է ստեղծել առանձին շնապաստարաններ, որոնցով զբաղվող"Բարեգործական օգնություն ապաստանազուրկ կենդանիների համար" հասարակական կազմակերպությունը քաղաքապետարանի հետ՝ տարածքի հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել:

Նորաստեղծ շնաբուծարանն ապահովված է անհրաժեշտ մասնագետներով, որոնք նաեւ միջազգային ծրագրերին մասնակցելու վերապատրաստման դասընթացներ են անցնելու:

Ստեղծվելիք պայմանները (կարանտինային, վիրահատական, հետվիրահատական բաժանմունքներ, խոհանոցային, ադմինիստրատիվ մասեր եւ այլն) հնարավորություն են տալու օրական ընդունելու եւ սպասարկելու 20-25 կենդանու:

Ցանկացողներն այստեղից կարող են նաեւ շներ վերցնել, սակայն որոշակիորեն ապահովելու պայմաններով: Օրինակ, մերժվել է մութ ավտոտնակում շանը պահել ցանկացող մի քաղաքացի:

Մեր զրույցի ընթացքում "SOS" հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը հավաստիացրեց, որ 15-20 օրից կավարտվեն շինարարական աշխատանքները, որից հետո, քաղաքապետարանի հետ կնքվելիք պայմանագրի համաձայն, քաղաքի տարեկան բյուջեից որոշակի հատկացումներ կկատարվեն բժիշկների աշխատավարձի, դեղորայքի եւ կերի համար, որը կարող է բավարարել ծախսերի 40-50 տոկոսը: "Ցավ եմ ապրում, առանց որեւէ հովանավորի մենք կառուցեցինք այս ամենը, ծանր էր, բայց կարողացանք ստեղծել: Համոզված եմ, որ աջակցություն լինելու է, 30-40 տարի քաղաքակիրթ երկրներում ստերիլացիա է գործում, ոչ թե սպանություն:

Որեւէ հատուկ բան չեմ ուզում վերագրել ինձ, կարծում եմ, որ յուրաքանչյուր նորմալ մարդ այսպես պիտի մտածի: Ուզում եմ մեր բնակչությանը դիմել խնդրանքով, որ մի փոքր մեծահոգություն հանդես բերեն եւ ամեն շան հաչոց որպես ահազանգ չձեւակերպեն: Ես զրուցել եմ 7-8 անասնաբույժի հետ, նրանք հավաստիացնում են, որ Երեւանում շների կատաղության երեւույթ չկա: Փորձենք, եթե հնարավոր է սիրել մեր բարեկամներին, որոնց երբ գազանաբար սպանում են, խղճահարություն է մեջս առաջանում, երբ նրանց գցում են պարկերը եւ երբեմն էլ փամփուշտն են խնայում, կենդանի-կենդանի թաղում, հետո այդ փամփուշտը վաճառում են...":

Բարեսիրական մղումներից այս գործողությունները ծավալող կազմակերպությունը եկամուտ ու շահույթ հետապնդելու հավակնություն չունի, գտնում է, որ միայն իրենց միջոցները բավարար չեն եւ նման այլ ընկերությունների առկայությամբ խնդրին ավելի արդյունավետ լուծումներ կտրվեն:

Երբ հեռանում էինք տարածքից անխնամ ու փոշոտ ճանապարհով, առաջին շնաբուծարանի գոյությունը, գթասրտության եւ խղճի դեռեւս չմարելու այս դրսեւորումը հույս ներշնչեց, թե ամեն ինչ կորած չէ, որովհետեւ, այնուամենայնիվ, քաղաքակրթությունը սկսվում է բարեպաշտական եւ մարդասիրական զգացումներից:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
__________________
Belka is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 13, 2006, 21:41   #46
Пожарник - огнеУтешитель
 
Art007's Avatar
 
Join Date: Mar 2002
Location: Yerevan
Posts: 1,054
Rep Power: 7
Reputation: 12
Send a message via ICQ to Art007
Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

Quote:
Originally Posted by nimf.net
Спасибо большое

Кстати на счет домов для пристарелых, у нас вообще система волонтеров существует? мне на пример в Ереване днем делать нечего на каникулах,baradiutyunic zohvum em. в детдом или в психиатричку точно не пойду,sirts chi tani.
Nimf, est takoe NGO "Mission Armenia" oni imenno etim i zanimayutsya! bolee podrobno http://www.mission.am/ i im volonteri nujni naskoka ya znayu
__________________
http://www.armino.am
http://art007.photosight.ru

"...как не верти, что то стало с глазами когда то загадочных женщин..."
Art007 is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 15, 2006, 17:10   #47
зая
 
Фиби's Avatar
 
Join Date: Mar 2003
Location: ...
Posts: 7,738
Rep Power: 7
Reputation: 16
Send a message via ICQ to Фиби
Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

люди, люди!
Я тоже участвую!
Только вот вчера мне не удалось придти в Булл
Давайте на неделе соберемся, а?
__________________
Для того, чтоб иметь ангельский характер, надо иметь дьявольское терпение.
Фиби is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 16, 2006, 06:54   #48
сексуальный слон
 
Oops's Avatar
 
Join Date: Aug 2004
Location: HarmonY
Posts: 6,806
Rep Power: 6
Reputation: 86
Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

вот и я о том же
__________________
кто любит, тот любим
кто светел, тот и свят

Too young to hold on, too old to just break free and run...(c.)
Oops is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 16, 2006, 07:16   #49
Блю-НПОшница-шпиёнка
 
Blue-eyed's Avatar
 
Join Date: May 2004
Location: in transition
Posts: 2,669
Rep Power: 5
Reputation: 29
Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

__________________
Вести себя следует так, как будто вы культурный человек!
Blue-eyed is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 16, 2006, 07:45   #50
Смотри мне прямо в глаза!
 
Monopole's Avatar
 
Join Date: Sep 2003
Location: Все там будем.....
Posts: 16,515
Rep Power: 8
Reputation: 486
Send a message via ICQ to Monopole
Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

Вроде бы есть предварителньая договоренность поехать туда в ближайшую субботу.
__________________
Богохульник, чревоугодник, прелюбодей, к вашим услугам.
Monopole is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 16, 2006, 07:55   #51
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: Aug 2002
Location: Woodstock 69
Posts: 1,660
Rep Power: 7
Reputation: 146
Send a message via ICQ to Belka
Arrow Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

sobrali 10, 000...poka chto...

Ich, Monopole, Fibi, Oops, Blue-Eyed, Tipusya.... na povestke hehe

kak vam udobno, tak i sdelaem...ya predlagayu sobrat'sya w Bulle snowa... kogda komu udobno? luchshe subbota ili voskresenye? esli subbota, to nado zarezervirowat' stolik, poetomu dajte znat'... esli voskresenye - net problem woobshe

ladno, pi****e pis'ma
__________________
Belka is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 16, 2006, 07:57   #52
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: Aug 2002
Location: Woodstock 69
Posts: 1,660
Rep Power: 7
Reputation: 146
Send a message via ICQ to Belka
Arrow Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

rpt...

tak kak mnogie xotyat peredat' den'gi pri lichnoj wstreche... OK, no problem... my mobile is 091 20 81 69.

Lyudi, ya tak dumayu, na eti den'gi bolee rezonno nakupit' korm....ya uznayu u Nune, kakoj konkretno...

nu i kakie-to neobxodimye sredstwa, na primere pampersov dlya paralizowannoj sobachki, kotoraya sowsem ne mozhet xodit'... Nune skazala, chto toj sejchas stalo xudo, tak kak lezhit ona na betone, otmerzayut konechnosti i wse takoe...

what u think?

spasibo wsem, kto otkliknulsya... I am available after 6 everyday!

uwidimsya...
__________________
Belka is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 16, 2006, 08:31   #53
сексуальный слон
 
Oops's Avatar
 
Join Date: Aug 2004
Location: HarmonY
Posts: 6,806
Rep Power: 6
Reputation: 86
Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

как решите, все целесообразно
но все-таки, надо спросить Нуне, наверное
__________________
кто любит, тот любим
кто светел, тот и свят

Too young to hold on, too old to just break free and run...(c.)
Oops is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 17, 2006, 11:00   #54
Смотри мне прямо в глаза!
 
Monopole's Avatar
 
Join Date: Sep 2003
Location: Все там будем.....
Posts: 16,515
Rep Power: 8
Reputation: 486
Send a message via ICQ to Monopole
Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

Я скорее всего до пятницы не буду в сети, так что звониет мне домой. Телефон у Белки. Я надеялся, что в субботу мы уже сумеет встретиться с Нунеб передать ей деньги и еще что-то, вот мне обещали намордник, мало ли, может кому ипригодиться. Потом, я думаю, собачкам можно и всякие игрушки резиновые, чтоб зубкиточить, преподнести, мячики и т.д.
__________________
Богохульник, чревоугодник, прелюбодей, к вашим услугам.
Monopole is offline   Reply With Quote Quote selected
Old Jan 18, 2006, 08:44   #55
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: Aug 2002
Location: Woodstock 69
Posts: 1,660
Rep Power: 7
Reputation: 146
Send a message via ICQ to Belka
Smile Re: ԱՌԱՋԻՆ ՇՆԱԲՈՒԾԱՐԱՆՆ

Check your e-mail, amigo!
__________________
Belka is offline   Reply With Quote Quote selected
Old Feb 14, 2007, 07:30   #56
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: Aug 2002
Location: Woodstock 69
Posts: 1,660
Rep Power: 7
Reputation: 146
Send a message via ICQ to Belka
Arrow такие дела

NEWS!

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԿՐԱԿԵԼ, ԱՅԼ...
Այսօր մայրաքաղաքում թափառող կենդանիների հարցի լուծումը դրված է մրցույթով շահած մի քանի մասնավոր կազմակերպությունների վրա: Մինչ այդ, փողոցային կենդանիների դմ պայքարում էր քաղաքապետարանը: Բայց այդ գործի պատասխանատուների փոփոխությունից թափառող կենդանիները չեն նվազել, կարելի է ասել իրավիճակը մնացել է նույնը: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այսօր նշեց, որ այդ ընկերությունները քանակական առումով չեն կարողացել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները: Նա վստահեցրեց, որ այս տարի այդ կազմակերպությունների նկատմամբ քաղաքապետարանն ավելի խստապահանջ է լինելու:

Հիշեցնենք, որ այժմ թափառող կենդանիների դեմ պայքարն արտահայտվում է բնական աճի կանխարգելմամբ: Փոխքաղաքապետի կարծիքով, պայքարի այս մեթոդն առավել լավ է ընդունվում մեր հասարակության կողմից:
__________________
Belka is offline   Reply With Quote Quote selected
Reply


Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

vB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are On
Pingbacks are On
Refbacks are On


Similar Threads
Thread Thread Starter Forum Replies Last Post
Вспомним Историю Mono History and Politics 34 Oct 26, 2005 16:52


All times are GMT. The time now is 06:44.


Powered by vBulletin® Version 3.6.8
Copyright ©2000 - 2008, Jelsoft Enterprises Ltd.
This board was founded on September 29, 2001
Powered by Viper Internet

Affordable Web Hosting | ParevNet

Buy text link