Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 15.11.2005, 08:42   #1
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: 08 2002
Location: Woodstock 69
Posts: 1,665
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 136 | 4
Arrow A bit old "news", whatever...

Seeing Red about Green: Café construction stopped near NCO, but protestors remind that destruction of parks is everybody’s loss

By Gayane Mkrtchyan
ArmeniaNow reporter

Following protests by musicians, complaints from patrons of the arts and demands from environmental activists, construction of a café near the Komitas Chamber Music Hall has been stopped.

Marchers want to save Yerevan green space

Late last week, the Yerevan Municipality ordered that construction of a café that would potentially infringe on the National Chamber Orchestra and other performances be halted.

The noised raised by the music hall controversy (see Culture, or “Café Culture” ) again focused attention on a debate that has concerned environmentalists in recent years as Yerevan’s “green space” shrinks, while the number of cafes grows almost weekly. (According to data of the Social-Ecological Association, between 1995-2002 the city lost more that 1,000 hectares of public green territories because of construction, including cafes. Meanwhile, the planting of greenery decreased to 3.6 percent. It was 30.6 percent in 1986.)

Last Saturday some 150 protestors went to the streets, starting at the Music Hall and marching to the Opera House to denounce the “de-greening” of the city center.

“S.O.S. Shikahogh today has turned into S.O.S. Yerevan,” said Karine Danielyan, president of For Sustainable Human Development (referring to a nature preserve in the south that was saved from development). “Thirty public environmental organizations have been struggling for the saving of green areas of Yerevan for 4 years.

“Our success is insignificant. That is why today we announced the ‘S.O.S. Yerevan’ movement that was caused by construction works beginning in the yard of the House of Chamber Music.”

Participants wore green ribbons, and were joined along the way by sympathetic onlookers.

“We called ‘S.O.S. Yerevan’ too late,” says Avetik Ishkhanyan, president of the Helsinki Association, and a proponent of environmental purity. “It should have been done when the first trees in the vicinity of the Opera House and in Victory Park and then in the Hrazdan Gorge were felled.”

Ishkhanyan said the movement isn’t as strong as it should be, because people don’t protest, until the offensive action directly impacts them. For example, why were the musicians not protesting when trees were being cut and cafes replacing them throughout all the other parks in Yerevan?

“Though late, we rose to our feet. We should not be deceived by a small success. They say that the building of the House of Chamber Music will be dismantled. I am sure that another similar ‘bunker’ will rise in some other territory tomorrow,” says Ishkhanyan.

Garabekhyan, who earlier led protests outside the music hall, did not participate in Saturday’s rally, which was planned before the mayor’s intervention in stopping that café construction.

Gharabekyan says he is also concerned with environmental issues, but adds that it would not be right on his part to participate in the march since the Municipality has met his demands.

“We had decided to organize the march in case the authorities did not undertake steps within one week,” Gharabekyan told ArmeniaNow. “But the Chief Architect of Yerevan met us even earlier than we expected, discussed the problems of the Yerevan urban plan. The roof of the billiards hall is dismantled. The reason I have not taken part was not a surrender from the SOS Yerevan movement, but . . . today we need to record success and then turn to larger issues.”

“I know only one thing, statesmen said that they would dismantle it and there is no need to continue the row for this area. But we will continue our march today even without Gharabekyan,” said Silva Adamyan, a member of the union for the Protection of Green Areas of Armenia.

President of the “Ecolour” public organization Inga Zarafyan believes that when specific problems (i.e., halting the construction near NCO) are being solved, the common problems should not be forgotten.

The day before the march a forum on the issue was held at the American University of Armenia in which public organizations, cultural and political figures, scientists, and state officials took part.

A petition circulated by the protestors says building businesses on public “green space” is illegal, because it violates ecological laws and international conventions.

“We demand that the destruction of green areas be stopped, all kinds of construction in green zones currently taking place be canceled, all illegal facilities be dismantled observing all town-planning standards. We demand that the requirements of the RA Constitution be followed and the publication of town-planning documents of the city of Yerevan be ensured,” says Adamyan.
__________________
[SIGPIC][/SIGPIC]
Reply With Quote
Old 15.11.2005, 12:18   #2
Ребе - коп!
 
Speedy Gonzales's Avatar
 
Join Date: 03 2003
Location: sfba
Age: 40
Posts: 4,188
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 29 | 3
Default

не понимаем на вашем шалтай -болтай. Перепишите. Re-write in Suakhili.
Reply With Quote
Old 15.11.2005, 14:28   #3
Fighter
 
coma's Avatar
 
Join Date: 09 2002
Location: Armenia
Age: 33
Posts: 270
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

о чём это? (dull)
Reply With Quote
Old 15.11.2005, 15:26   #4
Участковый чекист
 
Ваня's Avatar
 
Join Date: 10 2004
Location: Москва
Age: 35
Posts: 552
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

О том што зелени в городе все меньше и меньше, кафе разные раскидали по городу, там где раньше газончики были с деревьями и кустиками.
Reply With Quote
Old 15.11.2005, 18:48   #5
холостяк и точка.
 
Medved Kosolapiy's Avatar
 
Join Date: 03 2002
Location: Live?
Age: 34
Posts: 6,942
Downloads: 2
Uploads: 0
Reputation: 515 | 6
Default

что то от армении Гномьими наклонностями попахивает, сделаем все из камня и будем сидеть и радоваться, скоро появяться плакаты: смерть зелени и эльфам ... :fosty:
Reply With Quote
Old 16.11.2005, 05:15   #6
Студент
 
Sevana's Avatar
 
Join Date: 09 2004
Location: Canada
Posts: 387
Downloads: 10
Uploads: 0
Reputation: 30 | 3
Default

I say to all of you in Yerevan , do not give up this fight , only few people bennefit from chopping down the trees and replacing them with volgar cafes .
but the trees and the green spaces are for all to enjoy for many many years and the benefits have no limits , do not be intimidated and do not be afraid to speak up against those who only care to fill thier own pockets
__________________
If life rejects you , there is me to protect you , I am your friend
Reply With Quote
Old 16.11.2005, 21:33   #7
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: 08 2002
Location: Woodstock 69
Posts: 1,665
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 136 | 4
Smile :o)

Quote:
Originally Posted by Sevana
I say to all of you in Yerevan , do not give up this fight , only few people bennefit from chopping down the trees and replacing them with volgar cafes .
but the trees and the green spaces are for all to enjoy for many many years and the benefits have no limits , do not be intimidated and do not be afraid to speak up against those who only care to fill thier own pockets
thanks! there are many supporters....this inspires SOS yerevan a lot!
Reply With Quote
Old 16.11.2005, 21:40   #8
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: 08 2002
Location: Woodstock 69
Posts: 1,665
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 136 | 4
Arrow Armenian article #1

Մշակո՞ւյթ, թե՞ «սրճարանային մշակույթ». մաեստրոն ասում է, որ բիլիարդանոցի կառուցումը կխանգարի կամերային նվագախմբի ելույթներին
Գայանե Աբրահամյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Հայաստանի կամերային նվագախմբի երաժիշտները, այլ երաժիշտներ, արվեստի ջատագովներ ու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մերձակա շենքերի բնակիչները զայրացած են Երևանի կենտրոնում ևս մեկ սրճարանի կառուցմամբ և մտահոգված Հայաստանի արվեստի նկատմամբ ցուցաբերվող արհամարհական վերաբերմունքից:

Երեքշաբթի համերգասրահի մոտ մաեստրոն ղեկավարում էր բողոքի ցույցը

Եթե նրանց մտավախություններն իրականանան, ապա արդեն այս ձմեռ Հայաստանի մշակույթի ամենասիրված դեսպաններից մեկը` պետական կամերային նվագախումը, ստիպված կլինի պայքարել բիլիարդանոցի աղմուկի և, ավելի վատ` խլացնող ցածրակարգ երաժշտության դեմ:

Երբ սեպտեմբերին նվագախումբը վերադարձավ ամառային արձակուրդից, Կամերային երաժշտության տան շրջակա զբոսայգին, որն ի սկզբանե նախատեսված էր որպես բնական ձայնամեկուսիչ գոտի, վերածվել էր շինհրապարակի. ծառերը կտրել էին, իսկ հողը ծածկել բետոնով:

Մեկ ամիս առաջ պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որպեսզի հայտնի իր մտահոգությունների մասին: Ըստ Ղարաբեկյանի` նախագահը հետաքրքրվել է հիշյալ խնդրով և նույնիսկ ներկայացուցիչ ուղարկել շինարարություն:

Սակայն դրանից հետո էլ շինարարությունը շարունակվում է արագ թափով: Բանվորներից մեկն ասաց, որ աշխատում են առավոտյան ժամը 7-ից մինչև ուշ գիշեր, որպեսզի դեկտեմբերին շահագործման հանձնեն կառույցը:

Երեքշաբթի Ղարաբեկյանի գլխավորությամբ մոտ 60 բողոքավորներ էին հավաքվել կամերային երաժշտության տան մոտակայքում` «Վե’րջ տվեք մշակույթի ջարդին» պաստառի տակ:

Այսօր` հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ևս մեկ հանրահավաք, որի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ այն փաստը, որ սրճարանը կառուցվում է, վկայում է, որ նախագահը դրան հավանություն է տվել:

«Դասական երաժշտություն և բիլիարդի բացօթյա սրահ, գարեջրատուն, սրճարան, որքա~ն համահունչ են,- հեգնում է զայրացած մաեստրոն: - Մենք [Երևանը] ունենք դասական երաժշտության համար նախատեսված ընդամենը երկու համերգասրահ` Կամերային երաժշտության տունը և Ա.Խաչատրյանի անվան համերգասրահը, այլընտրանք չունենք»:

Իսկ Երևանի կենտրոնում սրճարանները, որոնցից մեկն էլ կառուցվում է Կամերային երաժշտության տան հարակից այգում, իրենց խտությամբ արդեն գերազանցում են կտրված պուրակներին (այս գարնանը քաղաքի կենտրոնում գործում էր 427 սրճարան` մեկը կենտրոնի յուրաքանչյուր 304 բնակչի համար):

Իրականում մոտակա «9-րդ ալիք» սրճարանն արդեն խանգարում է Կամերային երաժշտության տան համերգներին: Ապրիլին համերգասրահի ղեկավարությունը բողոքել է նախագահի վերահսկողության ծառայություն, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել:

«Անցյալ տարի, երբ այստեղ ելույթ էր ունենում Անգլիայի Չիլինկարյան քառյակը, ընդմիջմանը երաժիշտները քմծիծաղով ասացին. «Կարծես շուկայում նվագելիս լինենք»: Դա մեզ համար, մեր ազգի համար խայտառակություն է»,- ասում է Ղարաբեկյանը:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնեցին, որ Կամերային երաժշտության տան հարակից տարածքում, որը միշտ հանրային զբոսայգի է եղել, հողահատկացման որոշում կայացվել է դեռևս 1998 թվականին: Իսկ այս տարվա սկզբին Կենտրոն թաղապետարանը տարածքը տրամադրել է «Ֆլորեն- Լենդ» ՍՊԸ-ին` շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվությամբ: Ըստ շինարարությունն իրականացնող բանվորների` ընկերությունը պատկանում է մոսկվայաբնակ մի հայ գործարարի:

Ղարաբեկյանն ասում է, որ հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ, սակայն նրա բացատրությունները գոհացուցիչ չեն:

Հայտնի է, որ կենտրոնի օբյեկտներից շատերը «ստվերային» տերեր ունեն, մինչդեռ իրականում պատկանում են օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախարարների և ԱԺ պատգամավորների: «ԱրմենիաՆաուի» այն հարցին, թե իր կարծիքով ովքեր են սրճարանային համալիրի «իսկական» տերը, Ղարաբեկյանը պատասխանեց.

«Դա ինձ բնավ չի հետաքրքրում` թեկուզ Հռոմի պապը: Միևնույն է` դա սխալ է»:

Սրճարան կառուցելու թույլտվությունը սխալ է համարում նաև Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, քանի որ դա մարտահրավեր է նաև արվեստի ու մշակույթի համայնքի մյուս անդամներին:

«... Հեռանանք, թող սրճարանատերերը վայելեն, խժռեն այգիներն ու մշակութային օջախները»,- ասում է նա:

Նույնքան հուսահատ էր նաև կամերային երգչուհի Աննա Մայիլյանը, որը հաճախ է ելույթ ունենում այդ սրահում:

«Մինչ մյուս երկրները ծաղկեցնում են իրենց մշակույթը, Հայաստանը որոշել է վերացնել այն: Ժամանակն է, որ հայերը սթափվեն ու մտածեն ոչ այնքան ստամոքսի, որքան հոգու մասին»,- ասում է երգչուհին:

«ԱրմենիաՆաուն» փորձեց քաղաքապետարանի և Կենտրոն համայնքի թաղապետարանի միջոցով խոսել «Ֆլորեն-Լենդի» ներկայացուցչի հետ, սակայն ոչ մեկը չկարողացավ ասել, թե ում է պատկանում ընկերությունը:

Կամերային երաժշտության տան ճարտարապետական լուծումներն այնպիսին են, որ բուն համերգասրահը նախասրահ չունի, ինչը գոնե որոշ չափով կմեղմեր դահլիճ թափանցող աղմուկը: Բացի այդ, շենքի մեծ մասն ապակեպատ է, իսկ պատերը միաշերտ են:

«Այգին ի սկզբանե ճարտարապետի կողմից նախագծվել է որպես ձայնամեկուսիչ գոտի,- ասում է Ղարաբեկյանը: - 2002 թվականից համերգասրահի անդորրը խախտվեց «9-րդ ալիք» սրճարանի պատճառով, իսկ եթե այս մեկն էլ կառուցվի, համերգասրահը պարզապես կարող ենք փակել»:
Reply With Quote
Old 16.11.2005, 21:43   #9
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: 08 2002
Location: Woodstock 69
Posts: 1,665
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 136 | 4
Arrow Article #2

Սպառնալիք կանաչ տարածքներին. Կամերային երաժշտության տան կից սրճարանի շինարարությունը դադարեցվել է, բայց բողոքավորները հիշեցնում են, որ զբոսայգիների ոչնչացումը կորուստ է բոլորի համար
Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Երաժիշտների, արվեստասեր հասարակայնության և բնապահպանական կազմակերպությունների բողոքների շնորհիվ դադարեցվել է սրճարանի կառուցումը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հարող զբոսայգում:

Երթի մասնակիցները ցանկանում են փրկել Երևանի կանաչ տարածքները

Անցյալ շաբաթվա վերջում Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է սրճարանի շինարարությունը, քանի որ այն կարող էր խանգարել կամերային երաժշտության տան համերգներին:

Կամերային երաժշտության տան առնչությամբ բարձրացրած աղմուկը կրկին հասարակության ուշադրությունը բևեռեց վերջին տարիներին բնապահպանների խիստ մտահոգությունն առաջ բերած այն հանգամանքի վրա, որ Երևանի կանաչ տարածքները կրճատվում են, իսկ սրճարանների թիվը` գրեթե ամեն շաբաթ մեծանում: (Ըստ Սոցիալ-բնապահպանական ընկերակցության տվյալների` շինարարության, այդ թվում` սրճարանների, պատճառով 1995-2002 թվականներին քաղաքը կորցրել է մոտ 1000 հա հանրային կանաչ տարածք: 1986 թվականին քաղաքի տարածքի 30,6 տոկոսը կազմող կանաչ տարածքները նվազել են 3,6 տոկոսով

Անցյալ շաբաթ օրը մոտ 150 բողոքավորներ էին դուրս եկել փողոց` դատապարտելու Երևանի կենտրոնի կանաչ տարածքների ոչնչացումը: Երթն սկսվեց Կամերային երաժշտության տան մոտ և ավարտվեց Օպերայի շենքի մոտ:

«Սոս Շիկահողը» այսօր վերածվել է «Սոս Երևանի»,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: - 4 տարի է` բնապահպանական 30 ՀԿ-ներ պայքարում են Երևանի կանաչ տարածքների փրկության համար:

Մեր հաջողություններն աննշան են, այդ պատճառով էլ այսօր հայտարարել ենք «Սոս Երևան» շարժման սկիզբը, որի համար առիթ էին Կամերային երաժշտության տան հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքները»:

Երթի կանաչ ժապավեն կապած մասնակիցներին փողոցում միանում էին համակրող անցորդները:

«Շատ ուշ ենք կանչում «Սոս Երևան»,- ասում է Հելսինկյան ընկերակցության նախագահ և շրջակա միջավայրի պաշտպանության ջատագով Ավետիք Իշխանյանը: - Դա հարկավոր էր անել, երբ կտրվում էին առաջին ծառերը Օպերայի շրջակայքում, Հաղթանակի զբոսայգում ու հետո Հրազդանի կիրճում»:

Իշխանյանի կարծիքով` շարժումն այնքան ուժեղ չէ, որքան պետք է լիներ, որովհետև մարդիկ չեն բողոքում, մինչև խնդիրը չի վերաբերում անձամբ իրենց: Օրինակ` ինչո՞ւ երաժիշտները չէին բողոքում, երբ սրճարան սարքելու համար ծառ էին կտրում Երևանի մյուս զբոսայգիներում:

«Լավ է, որ գոնե ուշացած` բայց ոտքի ենք կանգնել: Միայն չխաբվենք փոքր հաջողություններով: Ասում են` Կամերայինի այդ կառույցն ապամոնտաժում են: Համոզված եմ, որ վաղը մի ուրիշ տարածքում վեր կխոյանա նմանատիպ մի ուրիշ «բունկեր»,- ասում է Իշխանյանը:

Ղարաբեկյանը, որը գլխավորում էր Կամերային երաժշտության տան մոտ կազմակերպված նախկին բողոքի ակցիաները, չէր մասնակցում հանրահավաքին, որը ծրագրվել էր մինչև սրճարանի շինարարության դադարեցումը քաղաքապետի միջամտության շնորհիվ:

Ղարաբեկյանն ասում է, որ իրեն էլ են մտահոգում շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները, սակայն ավելացնում է, որ իր կողմից ճիշտ չէր լինի մասնակցել այդ երթին, քանի որ քաղաքապետարանում ընդառաջել էին իրենց պահանջներին:

«Մենք որոշել էինք երթ կազմակերպել, եթե իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում միջոցներ չձեռնարկեին,- ասաց Ղարաբեկյանն «ԱրմենիաՆաուին»: - Սակայն Երևանի գլխավոր ճարտարապետը մեզ նույնիսկ ավելի շուտ ընդունեց, քան ակնկալում էինք, և մեզ հետ քննարկեց Երևանի կառուցապատման ծրագիրը: Բիլիարդանոցի տանիքն ապամոնտաժվել է: Երթին չմասնակցելուս պատճառը ոչ թե «Սոս Երևան» շարժումից հրաժարվելն է, այլ … որովհետև այսօր պետք է արձանագրել մեր հաջողությունը և հետո միայն զբաղվել ավելի մեծ հարցերով»:


Ոմանք մասնակցում էին երթին` ուրիշի մեջքին հեծած

«Ես միայն մի բան գիտեմ, որ պետական այրերը խոստացել են ապամոնտաժել և կարիք չկա այդ տարածքի համար «ղալմաղալը» շարունակել: Բայց մենք առանց Ղարաբեկյանի էլ այսօր կշարունակենք մեր երթը»,- ասում է «Հայաստանի կանաչ տարածքների պաշտպանություն» դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:

Իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կարծիքով` պետք չէ մոռանալ ընդհանուր խնդիրների մասին, երբ լուծում են ստանում կոնկրետ խնդիրները (օրինակ` սրճարանի շինարարության դադարեցումը Կամերային երաժշտության տան մոտ):

Երթի նախորդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ֆորում, որին մասնակցում էին ՀԿ-ներ, մշակույթի և քաղաքական գործիչներ, գիտնականներ ու պետական պաշտոնյաներ:

Բողոք-երթի ժամանակ կատարվում էր ստորագրահավաք: Մարդիկ ստորագրում էին այն նամակի տակ, որում նշվում է, որ կանաչ տարածքների կառուցապատմամբ խախտվում են միջազգային կոնվենցիաների համաձայն ստանձնած պարտավորություններն ու բնապահպանական օրենսդրությունը:

«Մենք պահանջում ենք վերջ տալ կանաչ տարածքների ջարդին, կասեցնել այսօր ընթացող ամեն տեսակի շինարարություն կանաչ տարածքներում, ապամոնտաժել անօրինական բոլոր օբյեկտները` ապահովելով համապատասխան քաղաքաշինական նորմերը: Պահանջում ենք հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին` ապահովելով Երևան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի հրապարակայնությունը»,- ասում է Ադամյանը:
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 16:57.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.