Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 19.09.2006, 19:52   #1
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default ՀԱՇՄԱՆԴԱՄ ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼ ԵՆ


Միայնակ մայր, առաջին կարգի հաշմանդամ Կարինե Աղաքարյանը ԴԱՀԿ-ի բռնարարքներին չդիմանալով՝ սպառնում է բենզինով իրեն հրկիզել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մոտ 20 աշխատակից օրերս՝ բնակարանից վտարելու դատարանի վճիռը ձեռքներին, փորձել են Ծովակալ Իսակովի 44 շենքի 48 հասցեից դուրս հանել այնտեղ բնակվող 52-ամյա հաշմանդամ Կարինե Աղաքարյանին՝ իր անչափահաս դստեր հետ: Բայց քանի որ վերջիններս իրենց կամքով դուրս չեն եկել՝ հարկադիր կատարողներն այնպիսի ծեծի են ենթարկել հաշմանդամին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հարեւանների եւ շտապօգնության բժիշկների միջամտությամբ հարկադիրները լքել են տունն ու ժամանակավորապես հանգիստ թողել մորն ու աղջկան: Հարեւանների պատմելով՝ Կարինե Աղաքարյանը երկար ժամանակ նստած տեղից չի կարողացել վեր կենալ:
Օրենքի տեսակետից ԴԱՀԿ աշխատակիցներն իրավունք ունեին բռնագրավելու բնակարանը եւ վտարելու Աղաքարյաններին, քանի որ կար Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Իսկուհի Վարդանյան) վճիռն առ այն, որ Կարինեն քաղաքացի Ազատ Հովհաննիսյանին պարտք է 1300 դոլար, որի դիմաց անհրաժեշտ է բռնագրավել բնակարանը: Բայց բարոյական տեսանկյունից ոտքից հաշմանդամին ծեծելը որեւէ արդարացում չունի: Բացի այդ, ընդամենը 1300 դոլարի համար միայնակ մորն ու աղջկան իրենց տնից վտարելն ու փողոց գցելը նույնպես անարդարացի է եւ անտրամաբանական:
Ծ. Իսակովի 48 բնակարանը, որտեղ ապրում են Աղաքարյանները, մեկ սենյականոց կիսախարխուլ շինություն է, որն արդեն ընդամենը 1850 դոլարով աճուրդի է հանվել եւ ունի նոր բնակարանատեր: Թե ով է իրենց տանտերը՝ Կ. Աղաքարյանը չգիտի, քանի որ, նրա պատմելով՝ «օրումեջ տարբեր մարդիկ են գալիս, ներկայանում աճուրդով գնած տանտերեր, բայց իրականում ես վստահ եմ, որ գնորդը պատահական մարդ չէ՝ հարկադիրի աշխատողներից է, վերցրել են, որ հետո թանկ ծախեն»: Դա հավանական է թվում հատկապես այն առումով, որ ԴԱՀԿ-ն սովորաբար նման դեպքերում բնակարանի գինը նշանակելու համար «անկախ», բայց իրականում ծանոթ գնահատողներ է կանչում, որոնք բնակարանի շուկայական արժեքից շատ ավելի ցածր գին են ներկայացնում: Տվյալ դեպքում թեկուզ մեկ սենյականոց եւ թեկուզ խիստ անբարեկարգ բնակարանը Իսակովի պողոտայում հաստատ 1850 դոլարից քառապատիկ թանկ կարժենար՝ հաշվի առնելով ներկայիս անշարժ գույքի շուկան:
Կարինե Աղաքարյանը ժամանակին աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես հատուկ զննման բաժնի տեսուչ եւ նույնիսկ մի անգամ՝ 1980 թվականի մարտին վնասազերծել է սպասվելիք օդային ահաբեկչությունը՝ արժանանալով հատուկ պատվոգրի ու մեդալի: Այդ ժամանակ ամբողջ հանրապետությունը կին հերոսի մասին էր խոսում, որովհետեւ նա ահաբեկչի հետ կռվի բռնվելով՝ չնայած փրկել էր հարյուրավոր մարդկանց կյանքը, բայց ինքը ստացել էր ողնաշարի վնասվածք ու դարձել հաշմանդամ: Այդ նույն հերոսուհուն այժմ ԴԱՀԿ-ն այնպես է ահաբեկել ու ծեծով սպառնացել, որ նա բենզինով լի շիշը պահում է դռան մոտ՝ հաջորդ բռնության դեպքում ինքնահրկիզվելու համար: Մի անգամ նա արդեն ԴԱՀԿ ներկայացուցիչների այցելության ժամանակ փորձել է բենզինով իրեն ու բնակարանը տրաքացնել. վառելիքը լցրել է տան ու իր վրա, նույնիսկ լուցկին է վառել ու իրեն մոտեցրել, բայց հարկադիրները հրդեհը չտարածված՝ այն հանգցրել են:
Աղաքարյանների ընտանիքը ապրում է ծայրաստիճան անապահով պայմաններում. «Հիմա դեռ գոհ ենք, ստանում ենք 10 հազար դրամ թոշակ եւ 7 հազար էլ նպաստ, առաջ օրեր էին լինում, որ սոված էինք քնում»,- պատմեց Կարինե Աղաքարյանը: Չնայած ԴԱՀԿ-ն հերոսուհուն ամենաանբարոյական մեթոդներով՝ մարմնական վնասվածքներով սպառնում է, տեղահան անելով գողանում բնակարանի դուռն ու նորից վերադարձնում եւ այլն, կինը մտադիր է, այնուամենայնիվ, տնից դուրս չգալ. «Արյան գնով պայքարելու եմ, իմ դիակի վրայով կանցնեն՝ տանս չեն տիրի, թույլ չեմ տալու, որ խարդախությունը հաղթի ինձ, պայքարելու եմ մինչեւ վերջ»:



http://aravot.am/2006/aravot_arm/September/16/u03.htm
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը
Reply With Quote
Old 19.09.2006, 20:40   #2
Banned
 
Forever Child's Avatar
 
Join Date: 10 2001
Location: ...осень колибри
Age: 37
Posts: 7,487
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Грустно конечно. Такое дело вообще до суда доводить не стоило. Почему она сама не хочет продать свою квартиру и выплатить долг, а самой на оставшиеся деньги купить жилплощать в каком-нибудь другом месте? Неужели нельзя добиться отсрочки?
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 03:46.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.