AKB Forums

Go Back   AKB Forums > General Discussions > News
Home Register Blogs FAQ Members List Calendar Downloads Arcade Mark Forums Read

News Новости

Troubles when posting message? Click here! :: Проблемы с отправлением сообщения? Нажмите сюда!

Reply
 
LinkBack Thread Tools Display Modes
Old Nov 12, 2006, 18:47   #1
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: Jun 2003
Location: форпост
Posts: 4,005
Rep Power: 6
Reputation: 10
Send a message via ICQ to Obelix
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սեփականո

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը եւ դրան առնչվող օրենքներում փոփոխությունները:

Ընդդիմությունը եւ մի շարք անկախ պատգամավորներ՝ դահլիճում նստած, չմասնակցեցին քվեարկությունը: Եվ եթե Դաշնակցությունն էլ ձեռնպահ քվեարկելու փոխարեն նույն կերպ վարվեր, քվորում չէր ապահովվի, եւ նախագիծը չէր ընդունվի:

Կառավարության հեղինակած այս նախագիծը սահմանում է հանրային, գերակա շահի դեպքերը, ձեռք բերողի եւ սեփականատիրոջ համաձայնությունը չլինելու դեպքում՝ դատական կարգով հարցի լուծման հանգամանքները, համարժեք փոխհատուցման չափը, որը պետք է լինի օտարվող գույքի շուկայական արժեքից 15 տոկոս ավելի: Հարկ է նկատել, որ համարժեք փոխհատուցում ասելով` նախագիծը բացառում է, ասենք, անշարժ գույքն այլ բնակարանով կամ հողամասով փոխհատուցելու պարտադրանքը: Ընդդիմախոսները պայքարում են, որ օրենքն ունենա հետադարձ ուժ, որ օտարվող գույքի ձեռք բերողը լինի միմիայն պետությունը, որ քաղաքաշինական ամեն ծրագիր չհամարվի գերակա հանրային շահ եւ այլն:

Արտահերթ նիստն սկսելուց շատ առաջ խորհրդարանի պատգամավորական մուտքի մոտ հարյուրից ավելի մարդ էր հավաքվել, որոնք ներս մտնող պատգամավորներին հորդորում էին չընդունել օրենքը: Պատգամավորներից շատ քչերն էին կանգ առնում՝ ականջալուր լինելու, թե ինչ են ուզում հավաքվածները:

«Այս օրենքը ոչ թե պետության ու հասարակության համար է, այլ ինչ-որ մարդկանց խավի բիզնես ծրագիրը ապահովելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցույցի մասնակիցներից «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էր:

Ամեն դեպքում, վաղուց է տպավորություն ձեւավորվել, որ խնդիրը ոչ այնքան օրենսդրության մեջ է, որքան կամայականությունների, ինչի արդյունքում նախկին սեփականատերերն արդեն քաղաքական պայքարի կոչ են անում:

«Մենք արդեն երկուշաբթի օրվանից անհնազանդություն ենք հայտնելու: Ժողովուրդը արդեն հասկանում է, որ իրենց իրավունքները ոտնահարված են. պետք է ոտքի կանգնենք ու պահանջենք իրենց հրաժարականը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը:


Ռուզաննա Խաչատրյան

http://azatutyun.am/armeniareport/re...25ACA05CA6.ASP
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:

My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը

Obelix is offline   Reply With Quote Quote selected
Reply


Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

vB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are On
Pingbacks are On
Refbacks are On



All times are GMT. The time now is 14:29.


Powered by vBulletin® Version 3.6.8
Copyright ©2000 - 2008, Jelsoft Enterprises Ltd.
This board was founded on September 29, 2001
Powered by Viper Internet

Affordable Web Hosting | ParevNet

Buy text link