Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 17.02.2007, 05:24   #16
Сама себе хозяйка
 
LindA's Avatar
 
Join Date: 01 2002
Location: МасквЭ
Age: 34
Posts: 11,117
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 352 | 6
Default

Вчера в клубе "One" при входе стоял дядя и с пищалкой проверял...вот такая система безопасности теперь.
Reply With Quote
Old 17.02.2007, 06:39   #17
Высокий уровень ICQ
 
Jezz's Avatar
 
Join Date: 08 2004
Location: Loch-Ness Lake
Age: 37
Posts: 6,898
Downloads: 0
Uploads: 0
Blog Entries: 2
Reputation: 793 | 5
Default

Одной пищалкой делу не помочь...
Reply With Quote
Old 19.02.2007, 08:13   #18
Исключительн
 
Бяка's Avatar
 
Join Date: 08 2005
Location: Ереван, Армения
Age: 33
Posts: 172
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

http://www.yerkirtv.org/?lang=arm&page=1&id=1106&nc=7
Reply With Quote
Old 19.02.2007, 20:54   #19
Младенец
 
lao's Avatar
 
Join Date: 03 2006
Location: FRANCE
Age: 38
Posts: 47
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Ըստ դրանցից մեկի՝ սպանության մոտիվը վրեժխնդրությունն է

Նախօրեին «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբում ծագած «ռազբորկայի» արդյունքում տեղի ունեցած սպանությունը հերթականն էր այն հանցագործություններից, որոնց մասնակիցները՝ ե՛ւ սպանության մեջ կասկածվողը, ե՛ւ երկու սպանվածները, ոչ միայն հանցաշխարհի ներկայացուցիչներ են, այլեւ նրանց թվում կա նախկինում հանցագործություն կատարած, բայց այդպես էլ արժանի պատիժ չկրած մի հեղինակություն:
Բանն այն է, որ Կենտրոնի դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրի մատուցմամբ, «Ռելաքսում» տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում եւ այսօր որոնվում է հանցաշխարհում հայտնի մի հեղինակություն՝ «Մանումենտցի բարեց Հայկոն» (նախորդ մեր հրապարակման մեջ մենք նրան ներկայացրել էինք որպես «Մանումենտցի Մհեր», ինչի համար ներողություն ենք հայցում մեր ընթերցողից):
Նույն աղբյուրի ասելով, դատախազությունում վստահ են, որ կատարված սպանությունը նախապես ծրագրված է եղել: Այսպես, փետրվարի 14-ին «Մանումենտցի Հայկոն» իր ընկերոջ՝ սպանված Արտաշես Համբարձումյանի հետ միասին ժամանակ անցկացնելու նպատակով եղել են «Ռելաքսում», որտեղ նույն պահին գտնվել է նաեւ Մհեր Պողոսյանը՝ «Մըգստ» մականունով: Նկատելով «Մըգստին»՝ «Մանումենտցի Հայկոն» մոտ 15-20 րոպեով դուրս է եկել դիսկոտեկից՝ այնտեղ թողնելով ընկերոջը՝ Ա. Համբարձումյանին: Վերադառնալով «Ռելաքս»՝ Հայկոն դուրս է կանչել Մհեր Պողոսյանին, եւ մի քանի րոպե անց լսվել են կրակոցներ: Ա. Համբարձումյանը կրակոցների ձայնը լսելով՝ անմիջապես նետվել է դուրս եւ փորձել հանգստացնել իր ընկերոջը՝ Հայկոյին: Բայց վերջինս արդեն այդ պահին անկառավարելի վիճակում է եղել եւ իր ձեռքին եղած հրազենը մտցնելով Ա. Համբարձումյանի բերանը՝ կրակել եւ տեղում սպանել է նաեւ նրան: Ի դեպ, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Ա. Համբարձումյանը, ով մոտ հարաբերություններ ուներ ՀՀԿ երկու անդամների հետ, որոնցից մեկը թաղապետ է, մյուսը՝ նախարար, նախկինում 10 տարվա ազատազրկման է դատապարտված եղել հենց Հայկոյի կատարած հանցագործության համար՝ կամովին իր վրա վերցնելով ընկերոջ կատարած հանցանքը: Ըստ որոշ տեղեկությունների, դեպքին ականատես է եղել մեկը, ով վկայել է, որ դիսկոտեկից դուրս եկած մի երիտասարդ, որը, վկայի նկարագրությամբ՝ եղել է հենց «Բարեց Հայկոն», նստել է առանց պետհամարանիշի եւ նախապես իրեն սպասող «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա եւ արագ հեռացել դեպքի վայրից։
Հիմա իրավապահները քննարկում են տեղի ունեցած սպանության հնարավոր մոտիվն ու վարկածներ են առաջ քաշում: Դրանցից մեկով, ըստ մեր տեղեկությունների, սպանության մոտիվ է դիտարկվում մի քանի տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ հանցագործություն: Այսպես, Մ. Պողոսյան-«Մըգստը» 1998թ.-ին «Կարմիր Բլուր» կոչվող գերեզմանոցում իր մոտ եղած ավտոմատով դիմահար կրակոցով եւ մի ամբողջ պարունակ դատարկելով՝ սպանել էր «3-րդ մասի» շուկայի տիրոջը՝ Արամ Սուրենի Սահակյանին՝ «Կյաժ Արո» մականունով: Ահա հենց սա էլ՝ վրեժխնդրությունը, մեր աղբյուրի ասելով, կարող էր լինել սպանության մոտիվը, քանի որ «Բարեց Հայկոն» եղել է «Կյաժ Արոյի» մտերիմ ընկերը: Իսկ թե ինչու է «Հայկոն» նոր որոշել վրեժխնդիր լինել ընկերոջ համար՝ առայժմ բացատրություն չունի: Ըստ մեր տեղեկությունների, «Բարեց Հայկոն» երեկ դեռեւս հայտնաբերված չէր: Փոխարենն այս քրգործով երեկ բերման են ենթարկվել երկու հոգի՝ առայժմ վկայի կարգավիճակով:
Երեկ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երկու հոգու սպանության մեջ մեղադրվող «Բարեց Հայկոն» ժամանակին, երբ ՀՀ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր, եղել է փախուստի մեջ եւ Հայաստան է վերադարձել միայն այն բանից հետո, երբ ՆԳ եւ ԱԱ նախարար է նշանակվել Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ 90-ականների առաջին կեսերին «Բարեց Հայկոն» եղել է այն հանցախմբի անդամներից մեկը, որը ռուսաստանցի մի գործարարի խաբեությամբ Հայաստան էր բերել եւ առեւանգել՝ նրա կնոջից պահանջելով 30 միլիոն ռուսական ռուբլի: Իհարկե, խմբի անդամների մի մասին հաջողվել էր ձերբակալել հանցանքի վայրում՝ «Զվարթնոց» օդակայանում, պահանջված գումարը ստանալու պահին, մյուսներին՝ խմբի անդամներից մեկին պատկանող Ձորաղբյուրում գտնվող ամառանոցում: Սույն օպերացիան իրականացրել էին այն ժամանակվա ՆԳ բաժինների պետեր Արմեն Երիցյանն ու Ներսես Նազարյանը: Ըստ մեր տեղեկությունների, այն ժամանակ հանցախմբի բոլոր անդամները պատիժ էին կրել: Պատժից հաջողվել էր խուսափել միայն «Բարեց Հայկոյին», որի համար միջնորդել էր ՆԳ մեկ այլ բաժնի պետ՝ Հովիկ Թամամյանը, որը հետագայում նույն պատճառով հեռացվել էր համակարգից՝ թողնվելով կադրերի տրամադրության տակ: Այս պատմական էքսկուրսով ցանկանում ենք ասել, որ մեր երկրում հանցագործությունների մի մեծ մասը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ հանցագործին եւ հանցագործությանն ադեկվատ գնահատականներ չի տրվում հենց իրավապահ համակարգի կողմից: Այլ կերպ ասած՝ ոստիկանն է ե՛ւ հանցագործին բռնողը, ե՛ւ նրան ազատ արձակողը:
http://www.armtown.com/news/am/arv/20070219/17249/
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 00:46.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.