Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 04.05.2007, 14:29   #1
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 30
Posts: 4,007
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default "2003 ԹԻՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ"



«Գնալու ենք մինչեւ վերջ»,- երեկ խոստացավ ընդդիմադիր եռյակն իր համատեղ հանրահավաքում
Երեկ Ազատություն հրապարակում տեղի ունեցավ համամասնական ընտրակարգով առաջիկա ընտրություններին մասնակցող երեք ընդդիմադիր ուժերի՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որին տարբեր հաշվարկներով մասնակցում էր 10-15 հազար մարդ: Հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան ուղիղ մեկ տարի առաջ վթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռում եղած ուղեւորների՝ 113 զոհերի հիշատակի: Հետո հանրահավաքը վարող Վահագն Խաչատրյանն անդրադառնալով իշխանամետ ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի քարոզչական հանրահավաքներին՝ վստահեցրեց, որ գործող իշխանությունը «ուժ, ռեսուրս չունի», որովհետեւ նրանց բազմամարդ հանրահավաքները, որոնք ցուցադրվում են հեռուստաընկերություններով, իրականում թատերական ներկայացումներ են: Վ. Խաչատրյանի ասելով, այդ հանրահավաքներին մարդկանց ստիպում են գնալ՝ օգտագործելով վարչական լծակները: Նա հանրահավաքի մասնակիցներին նաեւ խոստացավ, որ «2003-ը չի կրկնվելու, մենք գնալու ենք մինչեւ վերջ, մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությանն իմպիչմենտի չենք ենթարկել: Մենք գիտենք՝ որքան ձայն ունենք եւ որքան տոկոս է դա կազմում», ու պոտենցիալ կեղծարարներին կոչ արեց՝ «չմասնակցել այդ հանցագործությանը, որովհետեւ դա չի ներվելու»:
Ելույթ ունեցավ նաեւ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը, ով անդրադարձավ իշխանական ուժերի անցած ճանապարհին եւ հիմա նրանց կողմից տրվող խոստումներին: «Այդ կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն, պայքարում է կոռուպցիայի դեմ: Իրենք նախարարներ ունեն առողջապահության, սոցապի եւ կրթության ոլորտներում: Ասեք՝ այս տարիների ընթացքում այդ ոլորտներում կոռուպցիան պակասե՞լ է»,- բանախոսի այս հարցին հավաքվածներն արձագանքեցին՝ «ո՜չ»:
Իսկ Պ. Մակեյանը շարունակեց՝ «հարգելի դաշնակ ընկերներ, եթե դուք պայքարում եք կոռուպցիայի դեմ, ուրմեն փորձեք ձեզ վստահված ոլորտներում մի քիչ տարբերվել մյուսներից, հետո նոր դիմեք ժողովրդին»: Նա նշեց նաեւ, որ այդ կուսակցության մարզպետներն «իրենք իրենց ղեկավարած մարզերում՝ Շիրակ, Արագածոտն, կոռուպցիայի մեջ թաղված են», իսկ ահա Վահան Հովհաննիսյանը «հայտարարագրել է, որ ունի 4 մլն դրամ, 8 հազար ԱՄՆ դոլար եւ 220 հազար եվրո, երբ նրա աշխատավարձը 3 մլն 478 հազար դրամ է կազմել»: «Ահա Դաշնակցության իրական դեմքը»,- ՀՅԴ-ին երեսով տվեց բանախոսը: Քննադատության արժանացավ նաեւ ԲՀԿ-ն. «Նրանք, ովքեր պատրաստվում են ձայն տալ ԲՀԿ-ին՝ պետք է իմանան, որ ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին»: Անդրադառնալով Գ. Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իրեն փող ու պաշտոն պետք չէ, եւ որ ինքը ուզում է ձեռագիր թողնել՝ պարոն Մակեյանն ասաց. «Ձեր ձեռագիրը ձեր բիզնեսի գործընկեր Ռոբերտ Քոչարյանն է, որին արդեն 10 տարի տեսել ենք: Նման ձեռագիր մեզ պետք չէ»: ՀՀԿ-ի մասով էլ Պ. Մակեյանը նախ հակադարձեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե՝ ընդդիմությունը սուտասաններ են ու շառլատաններ. «Ստախոսը դո՛ւք եք, որ խոստացաք 8 հազար քմ անկախ Ղարաբաղ, բայց այսօր ամբողջ Ղարաբաղն է 7 շրջաններով համարվում օկուպացված տարածք: Ստախոսը դո՛ւք եք, որ 2001թ.-ին խոստացաք աղետի գոտին վերականգնել, բայց չարեցիք: Ստախոսը դո՛ւք եք, որ խոստացաք 40 հազար աշխատատեղ ստեղծել՝ ո՞ւր է: Ստախոսը դո՛ւք եք, որ խոստացաք «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով գործարաններ աշխատեցնել: Ստախոսը դո՛ւք եք, որ խոստացաք «ԱրմենՏելի»-ի գործարքով 300 մլն դոլար ներդնել եւ երկրում ունենալ ամենաորակյալ կապը: Կա՞ այդպիսի կապ: Եվ վերջապես, Սերժ Սարգսյա՛ն, ստախոսը դու ես, որ հայտարարեցիր, թե «Արմենիկում» ես հայտնագործել եւ Հայաստանը ծաղկեցնելու ես»: «Այո՜»,- արձագանքում էին ներկաները: Պ. Մակեյանն ասաց նաեւ, որ իշխանությունը ստախոս է նաեւ այն պատճառով, որ խոստանում է արդար ընտրություններ, բայց չի անելու, որովհետեւ այդ դեպքում նա 5 տոկոս էլ չի ստանա:
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էլ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին բանավեճի հրավիրեց Ազատության հրապարակ. «Եկեք այս հարթակում կանգնենք ժողովրդի առաջ՝ բանավիճենք, դուք ասեք ձեր ասելիքը, մենք՝ մերը, տեսնենք՝ ում է ընդունում ժողովուրդը: Չի կարելի սեփական եսը այնքան գերագնահատել, որ գալ ու ասել՝ միակ տղամարդը ես եմ: Տո, ո՞վ է ասել, որ դու ես միակ տղամարդը: Տղամարդ ես՝ արի, կանգնի էստեղ»: Այս ելույթը ներկաներին դուր եկավ:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատի ունենալով հանրահավաքի բազմամարդ լինելը՝ արձանագրեց, որ «երկրում տեղի է ունեցել բեկում»: «Այսօր այստեղ ասելու շատ բան չկա, որովհետեւ ասելիքը երեւում է ձեր դեմքերին: Ձեր դեմքերն ամեն ինչ ասում են ու կանխատեսում»: Նա կրկին հիշեցրեց, որ երկրում իրավիճակը փոխող միակ ուժը ժողովուրդն է եւ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին եւ միասին:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
http://new.aravot.am/am/articles/politics/21497/view
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը
Reply With Quote
Reply

Thread Tools

Similar Threads
Thread Thread Starter Forum Replies Last Post
Оскар 2003 Lumiere Cinema 9 07.03.2004 09:12
[Photos]25.12.2003 jt Photo 17 26.12.2003 22:22
Металлика - 2003? Agregat MusiCity 7 27.07.2003 11:47
dmb(2003) | grep mk mk General 40 20.06.2003 18:10
WCG 2003 Preliminary Rule-Unreal Tournament 2003 [email protected]=- Games 0 25.03.2003 13:11


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 17:28.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.