| Artakarg drutyun minchev marti 20-y Quote: ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
[22:30] 01 Մարտի, 2008 Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին. ՙՀայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւբնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հարապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ. 1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն: 2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւայլ հրատապ հարցերի կանոնակարգման եւիրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին: 3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: 4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ ժամանակավոր սահմանափակումներըª 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւայլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների եւկազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւզննության իրականացում. 4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվությանª թռուցիկների եւայլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւայլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով: 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ: 6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից՚:-0- |
Axbyury`a1plus.am Tesnes internetn u forumnern el en mtcrel ZLM-neri mej??? Da nshanakum a, vor nerqaxaqakan harceri veraberyal mer bolor qnnarkumnery petq e hastatven petakan marminneri koxmic naxoroq...
__________________ Правила есть везде и всегда. Только.... Только за нарушение одних головы рубят немедленно, а за нарушение других немного позже. Но совершенно немного. (c) |