Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 13.05.2008, 08:52   #16
the happiest girl
 
Join Date: 02 2002
Location: Yerevan
Posts: 2,523
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 63 | 4
Default

Այսօր երեկոյան Լեւոն Գուլյանի հարազատներն ու մտերիմները նրա մահվան տարելիցի կապակցությամբ պատրաստվում էին մոմավառություն եւ երթ անել դեպի ոստիկանատուն, որի 2-րդ հարկից մեկ տարի առաջ այս օրը ցած էր ընկել Լեւոն Գուլյանը: Երթ տեղի չունեցավ, քանի որ Հանրապետության հրապարակում հավաքված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով մարդիկ արգելեցին. ՚Երթի դիմումը մերժվել էՙ,- պատճառաբանում էին ոստիկանները, սակայն գրավոր մերժում չէին ներկայացնում:

Նշենք, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երթ անցկացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ քաղաքապետարանը գրավոր մերժում չէր ուղարկել: ՚Եթե քաղաքապետարանը չի արգելել, նշանակում է կարելի է երթ անելՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց մահացած Լեւոն Գուլյանի քույր Արմինեն: Իսկ Ավետիք Իշխանյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն զանգահարել են քաղաքապետարանից ուրբաթ օրը եւ ասել, որ դիմումը մերժվում է. ՚Բայց գրավոր մերժում ես դեռ չեմ ստացել, այդ պատճառով էլ եկել եմ այստեղՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեիի նախագահը:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱԳՐԵՍԻՎ ԷԻՆ

Ոստիկանները մարդկանց հորդորում էին ցրվել:

՚Ես իմ ամուսնու սուգն եմ անում եւ վերջ, թող ոչ մեկ իմ առջեւ չկանգնիՙ,- հայտարարեց Լեւոն Գուլյանի այրին` Ջեմմա Գուլյանը, ինչին ի պատասխան ոստիկաններից մեկն ասաց. ՚Կկանգնենք ու չենք թողնի, դե տեսնեմ` ոնց եք գնալուՙ: Մինչ այդ հրապարակում հավաքվածների թիվն անցավ 100-ը: Մարդիկ չէին կողմնորոշվում շարժվել դեպի ոստիականատուն, թե տեղում մոմովառություն անել: Տեսնելով, որ մարդիկ չեն ցրվում, ոստիկանները եւ հատկապես քաղաքացիական հագուստով տղամարդիկ սկսեցին մարդկանց ՚քշելՙ:

՚Ստեղ մի կանգնեք, դավայ, գնացեք ստուց, շուտ արեքՙ,-ասում էին նրանք: Քաղաքացիական հագուստով տղամարդիկ քիչ էր մնում ծեծեին մի երիտասարդի, ով լուսանկարում էր այդ ամենը: Նրանցից մեկը փորձեց խոչընդոտել ՚Ա1+ՙ-ի օպերատորին. ՚Կամերադ անջատի ու դավայ ստուցՙ,- ասում էր քաղաքացիական հագուստով մի տղամարդ: Հիշեցնենք, որ նման մոմավառություն եւ երթ Լեւոն Գուլյանի հարազատներն անցկացրել էին 2007 թվականի մայիսի 19-ին: Այդ օրը ոստիակկանները նրանց չէին խոչընդոտել: Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում.

Լեւոն Գուլյանի քույրը` Արմինե Գուլյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց. ՚Արգելում են, որովհետեւ մարտի 1-ի դեպքերից հետո վախենում են, սակայն մեր ակցիան քաղաքական չէՙ: Լեւոն Գուլյանի կինը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց. ՚Ի՞նչպես կարելի է մեկնաբանել նման արարքըՙ: Իսկ Գույլյանի մյուս քույրը` Լիլիթ Գուլյանն ասաց. ՚Ոստիկանները ճիշտ չեն վարվում, թե օրենքի, թե մարդկային տեսանկյունիցՙ:

Ավետիք Իշխանյանն ու Լեւոն Գուլյանի հարազատները ոստիակնների հետ բանակցելուց հետո որոշեցին մոմավառություն կազմակերպել հրապարակում: Մոմերն ու մեխակները ձեռքերին` հարյուրից ավելի մարդիկ շրջան կազմեցին եւ այդպես կանգնած մնացին շուրջ 30 րոպե, այնուհետեւ հեռացան:

Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր, հարազատները դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան` պահանջելով անօրինական ճանաչել քրեկան գործը կարճելու մասին քննչական մարմնի որոշումը:

a1plus.am
__________________
So much good, so much evil. Just add water. (c)
Reply With Quote
Old 17.05.2008, 10:50   #17
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Тут уже оффтопим.
Прошу здешного модератора отделить постингы не касающися темы и переместить их в раздел политика, там продолжим
Reply With Quote
Old 19.05.2008, 13:56   #18
Silence
 
Moonlight's Avatar
 
Join Date: 11 2004
Location: back to meta level
Posts: 3,926
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 3
Reputation: 202 | 3
Default

Quote:
Originally Posted by Mono View Post
Тут уже оффтопим.
Прошу здешного модератора отделить постингы не касающися темы и переместить их в раздел политика, там продолжим
good, but at least give a hint in the form of url where the posts were moved to.
Reply With Quote
Old 09.06.2008, 11:34   #19
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Quote:
Լևոն Գուլյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը կվերսկսի:

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, քննության է առել Լևոն Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ՝ Հրայր Ղուկասյանի և Արամ Կարախանյանի բողոքը:

Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից, դատարանն այսօր բավարարել է դատապաշտպանների բողոքը: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կվերսկսի Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Լ. Գուլյանը մահացել էր անցյալ տարի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության շենքում: Նա հրավիրվել էր որպես վկա և համաձայն ոստիկանության տեղեկատվության, փախուստի փորձ կատարելիս ընկել էր երկրորդ հարկից:
ФјФµХЋХ€Х† ФіХ€Х’ФјХ…Ф±Х†Ф» Х„Ф±ХЂХЋФ±Х† Х“Ф±ХЌХЏХ€ХЋ ХЂФ±ХђХ€Х’Х‘ХЋФ±Фѕ ФіХ€ХђФѕФ» Х”Х†Х†Х€Х’Ф№Х…Х€Х’Х†Фё ФїХЋФµХђХЌФїХЌХЋФ» - Ф»ЦЂХЎХѕХёЦ‚Х¶Ц„ - ХЉХЎХ¶ХёЦЂХЎХґХЎ | ХЂХЎХµХЎХЅХїХЎХ¶Х« Х¶ХёЦЂХёЦ‚Х©ХµХёЦ‚Х¶Х¶ХҐЦЂ
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 01:16.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.