![]() | |
| |||||||
| Home | Register | Blogs | FAQ | Members List | Calendar | Downloads | Arcade | Mark Forums Read |
| News Новости |
![]() |
| | LinkBack | Thread Tools | Display Modes |
| | |
| Академик | Levon Gulyan-i mahvan arnchutyamb harucvac gorc karchecin Moonlight i akanj kanchi storagrutyunn el poxi lav klni [ www.armenialiberty.org ] гбс»щЯіµГЗ 19, ЩіспЗ 2008 |
| | |
| | #16 |
| the happiest girl Join Date: Feb 2002 Location: Yerevan
Posts: 2,521
Rep Power: 7 Reputation:
73 | Այսօր երեկոյան Լեւոն Գուլյանի հարազատներն ու մտերիմները նրա մահվան տարելիցի կապակցությամբ պատրաստվում էին մոմավառություն եւ երթ անել դեպի ոստիկանատուն, որի 2-րդ հարկից մեկ տարի առաջ այս օրը ցած էր ընկել Լեւոն Գուլյանը: Երթ տեղի չունեցավ, քանի որ Հանրապետության հրապարակում հավաքված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով մարդիկ արգելեցին. ՚Երթի դիմումը մերժվել էՙ,- պատճառաբանում էին ոստիկանները, սակայն գրավոր մերժում չէին ներկայացնում: Նշենք, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երթ անցկացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ քաղաքապետարանը գրավոր մերժում չէր ուղարկել: ՚Եթե քաղաքապետարանը չի արգելել, նշանակում է կարելի է երթ անելՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց մահացած Լեւոն Գուլյանի քույր Արմինեն: Իսկ Ավետիք Իշխանյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն զանգահարել են քաղաքապետարանից ուրբաթ օրը եւ ասել, որ դիմումը մերժվում է. ՚Բայց գրավոր մերժում ես դեռ չեմ ստացել, այդ պատճառով էլ եկել եմ այստեղՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեիի նախագահը: ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱԳՐԵՍԻՎ ԷԻՆ Ոստիկանները մարդկանց հորդորում էին ցրվել: ՚Ես իմ ամուսնու սուգն եմ անում եւ վերջ, թող ոչ մեկ իմ առջեւ չկանգնիՙ,- հայտարարեց Լեւոն Գուլյանի այրին` Ջեմմա Գուլյանը, ինչին ի պատասխան ոստիկաններից մեկն ասաց. ՚Կկանգնենք ու չենք թողնի, դե տեսնեմ` ոնց եք գնալուՙ: Մինչ այդ հրապարակում հավաքվածների թիվն անցավ 100-ը: Մարդիկ չէին կողմնորոշվում շարժվել դեպի ոստիականատուն, թե տեղում մոմովառություն անել: Տեսնելով, որ մարդիկ չեն ցրվում, ոստիկանները եւ հատկապես քաղաքացիական հագուստով տղամարդիկ սկսեցին մարդկանց ՚քշելՙ: ՚Ստեղ մի կանգնեք, դավայ, գնացեք ստուց, շուտ արեքՙ,-ասում էին նրանք: Քաղաքացիական հագուստով տղամարդիկ քիչ էր մնում ծեծեին մի երիտասարդի, ով լուսանկարում էր այդ ամենը: Նրանցից մեկը փորձեց խոչընդոտել ՚Ա1+ՙ-ի օպերատորին. ՚Կամերադ անջատի ու դավայ ստուցՙ,- ասում էր քաղաքացիական հագուստով մի տղամարդ: Հիշեցնենք, որ նման մոմավառություն եւ երթ Լեւոն Գուլյանի հարազատներն անցկացրել էին 2007 թվականի մայիսի 19-ին: Այդ օրը ոստիակկանները նրանց չէին խոչընդոտել: Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում. Լեւոն Գուլյանի քույրը` Արմինե Գուլյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց. ՚Արգելում են, որովհետեւ մարտի 1-ի դեպքերից հետո վախենում են, սակայն մեր ակցիան քաղաքական չէՙ: Լեւոն Գուլյանի կինը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց. ՚Ի՞նչպես կարելի է մեկնաբանել նման արարքըՙ: Իսկ Գույլյանի մյուս քույրը` Լիլիթ Գուլյանն ասաց. ՚Ոստիկանները ճիշտ չեն վարվում, թե օրենքի, թե մարդկային տեսանկյունիցՙ: Ավետիք Իշխանյանն ու Լեւոն Գուլյանի հարազատները ոստիակնների հետ բանակցելուց հետո որոշեցին մոմավառություն կազմակերպել հրապարակում: Մոմերն ու մեխակները ձեռքերին` հարյուրից ավելի մարդիկ շրջան կազմեցին եւ այդպես կանգնած մնացին շուրջ 30 րոպե, այնուհետեւ հեռացան: Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր, հարազատները դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան` պահանջելով անօրինական ճանաչել քրեկան գործը կարճելու մասին քննչական մարմնի որոշումը: a1plus.am
__________________ So much good, so much evil. Just add water. (c) |
| | |
| | #17 |
| Moderator | Тут уже оффтопим. Прошу здешного модератора отделить постингы не касающися темы и переместить их в раздел политика, там продолжим
__________________ --------------- Արատտայի ու Խալդեյի հովանավոր . |
| | |
| | #19 | |
| Moderator | Quote:
__________________ --------------- Արատտայի ու Խալդեյի հովանավոր . | |
| | |
![]() |
| Thread Tools | |
| Display Modes | |
| |
Similar Threads | ||||
| Thread | Thread Starter | Forum | Replies | Last Post |
| Armenians against Levon Ter-Petrosyan and disinformation! | Moonlight | History and Politics | 8 | Mar 4, 2008 13:15 |
| Полиция избила до смерти свидетеля | SunChild | News | 178 | Dec 25, 2007 07:55 |