Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 31.01.2009, 06:41   #1
Дошкольник
 
grieg's Avatar
 
Join Date: 11 2007
Location: Armenia
Posts: 107
Downloads: 0
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 33 | 2
Exclamation Լուսանկարչական ցուցահանդես «Թունավորու&#

Ցուցահանդեսում կարող եք տեսնել Հայաստանի պոչամբարներն ու հանքերը,
լուսանկարներին կից հակիրճ տեքստերից կտեղեկանաք դրանց վտանգավոր, կործանարար ազդեցության մասին:

Կտեսնեք, թե ինչպես են պոչամբարներից հոսող ջրերը թափվում գետերը` թունավորելով Արաքսը, Մեղրին, Ողջին, Դեբեդը և այլ գետեր:

Հայաստանում 20-ին մոտ մեծ ու փոքր պոչամբարներ (հանքարդյունաբերական թունավոր թափոնատեղիներ) կան,
որոնք մեծ վտանգ են ներկայացնում ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա բուսական, կենդանական աշխարհի համար, թունավորելով հողը, օդը, ջուրը:

Լուսանկարներում պատկերված կտեսնեք նաև Թեղուտի անտառը, որտեղ մեծ թափով շարունակվում են անտառահատումները
և որին մոտ ապագայում սպառնում է պոչամբարի վերածվելու տխուր ճակատագիրը:
Ցուցահանդեսը նպատակ ունի իրազեկել հասարակությանը հանքերից բխող էկոլոգիական լրջագույն խնդիրների վերաբերյալ:
Այն նաև պատկան մարմիններին ուղղված ահազանգ է, հանքերի շուրջ տիրող աղետալի իրավիճակին անհապաղ արձագանքելու, անհետաձգելի քայլեր ձեռնարկելու պահանջ:



Հունվարի 30–ից փետրվարի 4-ը՝ Ցիտադելի նախասրահում, փետրվարի 5-9՝ Նարեկացի Արվեստի Կենտրոնում։
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 23:27.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.