Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > Science and Education
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 09.10.2006, 12:23   #16
the happiest girl
 
Join Date: 02 2002
Location: Yerevan
Posts: 2,523
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 63 | 4
Default

Post #14 is edited. Please steer clear of insulting each other. Thank you.
Reply With Quote
Old 09.10.2006, 16:58   #17
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Дорогой Монополь

Свободная циркуляция мнении и информации идет только во благо развитии Науки !
Reply With Quote
Old 09.10.2006, 22:42   #18
Banned
 
BenFranklin33's Avatar
 
Join Date: 07 2006
Location: El Salvador
Posts: 147
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Центурия 5/66

Кто видел, как светится лампа Трояна?
А рядом разбитый грустит акведук,
Златой и серебряный сон прерывать еще рано,
Клад врыт был в давно заколдованный круг.

Мишель Нострадамус
Reply With Quote
Old 10.10.2006, 08:12   #19
Смотри мне прямо в глаза!
 
Monopole's Avatar
 
Join Date: 09 2003
Location: Все там будем.....
Age: 41
Posts: 16,499
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 493 | 6
Default

Quote:
Originally Posted by Mono View Post
Monopole

Я не член армянского крыла югент ананербе. Клянусь

Мне твое мнение очень интересно на этот счет.
Quote:
Originally Posted by Mono View Post
Дорогой Монополь

Свободная циркуляция мнении и информации идет только во благо развитии Науки !
Видишь ли, дорогой Моно, наука, тем более фундаментальная, это такая сфера деятельности, которая требует очень спицифических и квалифицированных знаний. Лежа на диване вряд ли можно рассуждать о теории струн или даже общей теории относительности.
Поэтому полемика и циркуляция мнений ценна только тогда, когда происходит в среде специалистов. Неспециалисты в большинстве случаев совершенно не могут составить себе адекватную картину предмета и тем более рассуждать о нем.
Вот ты говорил про планковские величины и закон сохранения энергии, не будешь ли ты так любезен, поведать нам, что ты поимаешь под планковскими величинами, какие из них тебе известны и что ты хнаешь озаконе сохранения энергии, в частности, почему энергия сохраняется и вообще, всегда ли она сохраняется.
Reply With Quote
Old 10.10.2006, 16:30   #20
Banned
 
BenFranklin33's Avatar
 
Join Date: 07 2006
Location: El Salvador
Posts: 147
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default

Vivat academia! Vivat, crescat, floreat!

“Favete linguis!” Magister dixit.

PS: NO PASARAN !
Reply With Quote
Old 10.10.2006, 17:21   #21
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

Quote:
Originally Posted by Monopole View Post
Видишь ли, дорогой Моно, наука, тем более фундаментальная, это такая сфера деятельности, которая требует очень спицифических и квалифицированных знаний. Лежа на диване вряд ли можно рассуждать о теории струн или даже общей теории относительности.
Поэтому полемика и циркуляция мнений ценна только тогда, когда происходит в среде специалистов. Неспециалисты в большинстве случаев совершенно не могут составить себе адекватную картину предмета и тем более рассуждать о нем.
Вот ты говорил про планковские величины и закон сохранения энергии, не будешь ли ты так любезен, поведать нам, что ты поимаешь под планковскими величинами, какие из них тебе известны и что ты хнаешь озаконе сохранения энергии, в частности, почему энергия сохраняется и вообще, всегда ли она сохраняется.
честно говоря Монополь не ожидал от тебя такого элитаризма и поучительного тона.

как хочешь, можешь и не обсуждать что либо со мной ибо я люблю лежать на диване и думать о теории которая обяснит всю вселленную. что греха таить, это моя слабость
Reply With Quote
Old 12.10.2006, 08:06   #22
Смотри мне прямо в глаза!
 
Monopole's Avatar
 
Join Date: 09 2003
Location: Все там будем.....
Age: 41
Posts: 16,499
Downloads: 1
Uploads: 0
Reputation: 493 | 6
Default

Quote:
Originally Posted by Mono View Post
честно говоря Монополь не ожидал от тебя такого элитаризма и поучительного тона.

как хочешь, можешь и не обсуждать что либо со мной ибо я люблю лежать на диване и думать о теории которая обяснит всю вселленную. что греха таить, это моя слабость
Дорогой Моно, не обижайся !
Я всего лишь сказал, что дл ятого,чтоб обсуждать такие вещи нужно обладать очень большим об'емом специфицеских знаний ! Никакого элитаризма, это всего лишь практическая необходимость.
Вот для того, чтобы управлять самолетом нужно много учиться, ты же не доверишь всою жизнь "пилоту", который вместо учебы лежал на диване и рассуждал о самолетах, имея под рукай только игрушечные модельки.
Для того, чтоб разбираться в теории суперструн нужно ничуть не меньше, а то и больше, знаний и навыком, чем для управления Боингом.
Даже я не могу с полной серьезностью рассуждать о ней, не смотря на мою кандидатскую степень. Я знаком с ней только в общих чертах, в то время, как она развивается очень бурными темпами.
Я тебе со всей ответственностью заявляю, что за последнии 100 лет ни одной сереьезной научной работы или открытие не было сделано непрофессионалом !
Потому как научные знания далеко ушли от нашего обыдненого повседненного бытия и опыта.
Так что, если хочешь учиться, я тебе помогу, чем смогу. Если ты уверен, что леаж не диване можешь сделать великие открытия, то поговорим, когсда сделаешь.
Reply With Quote
Old 20.05.2007, 14:06   #23
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

вот нашел эту статью Давтяна и решил выложить.

ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՆԱՐԵԿԱՑԻՆ

Մենք ո՞վ ենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ու՞ր ենք գնում: Հարցերի այս եռյակը հայտնվել է մարդու գիտակցության կիզակետում, թերևս, այն օրվանից, երբ ձևավորվել է մարդկային բանականությունը: Աշխարհի հոգևոր ճանաչողությունը ավելի ընդգրկուն է եղել, սակայն մարդու գիտական միտքն ընտրել է իրատեսական ուղին: Քաղաքակրթությունը պատմականորեն կուտակել է որոշակի փորձնական գիտելիք, որն արդեն ակամա ընդգծում է հոգևոր ճանաչողության առաջնությունը և անսխալականությունը: Այժմ, կարծես, եկել է այն ժամանակը, երբ հոգևոր և գիտական ճանաչողությունը իրար լրացնելով ներդաշնակում են մարդկային բանականության աշխարհը:
Աշխարհը միասնական է, և նրանում առկա բոլոր երևույթները տիեզերակարգի մեջ են գտնվում: Նյութը և նրա առույթները ածանցված են՝ նպատակաբանված կյանքի և բանականության ֆենոմենով: Էնտրոպիայի (քաոս) և նէգենտրոպիայի (կազմակերպում) միջև ընթացող պայքարը բնության հարաշարժ ուժն է: Մարդկային էությունը և հոգևոր գոյակերպը, ընդհանուր առմամբ, ձևավորվել են տիեզերական բանականության ազդեցությամբ: Անհատի և քաղաքակրթության կողմից ստեղծված մտավոր և ֆիզիկական համակարգերը, եթե հարիր չեն աստվածակարգին, բախվելով բացարձակ ճշմարտության հետ, դադարում են գոյություն ունենալ՝ հաճախ թողնելով ողբերգական հետևանքներ:
Ադամի որդիների անհաշիվ ամբոխի մեջ հազվագյուտ են երևացել գլուխներ, որոնք հոգու և մտքի աչքերով կարողացել են Տիեզերքի՝ Աստծո մշտանորոգ աշխարհի ամբողջականությունը տեսնել նախասահմանված հավերժության մեջ: Այս առումով հոգևոր մտքի գագաթներից, թերևս, ամենաճերմակը եղել է Նարեկացին, իսկ գիտական մտքի զարմանահրաշ բարձունքը Հովհաննես Դավթյանն է: Հ. Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսություն» գիրքը, կարծես, Տիեզերքի ամենահեռավոր ոլորտներից Երկիր հասած երկնաքար լինի, որի վրա կարդացվում է. «Տիեզերքը հիմնակա և հարակա է, այն երբեք չի պայթել և չի խտանալու նորից նույն կետում»:
Հ.Դավթյանը խորհրդային ժամանակների հայազգի գիտնական է, որի հայտնագործությունները համաշխարհային գիտական մտքի փառավոր էջերն են կազմում: Նա ստեղծել է հարաբերականության համընդհանուր տեսությունը, որի միայն մի մասն է կազմում Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը: Հ. Դավթյանը նյութական աշխարհում առաջխաղացման փնտրտուքով տարված աշխարհի կողմից առայժմ աննկատ կմնա, ինչպես Նարեկացին իր ժամանակներում, քանզի նա հայ է՝ աշխարհաճանաչողության ոգու աստվածատուր կրողը:
Աշխարհն ինչքան էլ աչքերը փակի մեր դեմ, մեր գիտական միտքը եղել է և կմնա հիմնարար դիրքերում: Օրինակ՝ Երևանի Մոլեկուլային կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակից Գևորգ Գևորգյանը արտածել է կենսամոլեկուլների պարբերական համակարգ և բացահայտել է կենսամոլեկուլների ժառանգական կոդավորման հիմնարար սկբունքը, այլ կերպ ասած՝ կյանքի կազմակերպման մոլեկուլային սկզբունքը, որով սկիզբ է դրել գիտության նոր ճյուղի՝ կենսիմաստասիրության ստեղծմանը, որը գիտության համար նոր հորիզոններ է բացելու և, որով հնարավորություն կընձեռնվի առայժմ բուժում չունեցող բազմաթիվ հիվանդությունների բուժման համար արդյունավետ դեղորայքներ ստեղծել:
Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Թորոսյանը «Օտկրիտիե օսնովնոյ ֆունկցի ժիվովո» վերջերս գրած աշխատությունում բացահայտել է կենդանի նյութի հիմնական առույթը:
Այս ամենը պատահական չէ: Հայկական պետականությունը, եթե երբևէ կառուցվի մեր ոգեղեն հիմքի վրա և մեզ մոտ գիտա-մշակութային կառույցները պետական հոգածությամբ ձերբազատվեն իրենց մուրացիկ վիճակից, ապա մեր ազգին անհոգեկից, անհեռատես իշխանությունների սերմանած համազգային գռեհկության ու տգիտության մշուշը կհալածվի մեր երկրից:
Իսկ այժմ վերադառնանք Հ. Դավթյանին, որի բարձունքից երևում է Տիեզերքի գեոնային պսակը, ինչպես Արարատի գագաթից՝ Երկրի լայն հորիզոնները: Տիեզերքի գեոնային պըսակ , ահա, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գընում, ահա, մարդկային ճակատագրի նախախնամությունը:
Հովհաննես Կարապետի Դավթյանը ծնվել է 1911թ. ապրիլի 15-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, հողագործների ընտանիքում: Գյումրիի Խրիմյան յոթամյա դպրոցն ու մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո նա 1931թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանը, այնուհետև կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում և 1936 թ. այն ավարտել գերազանցության դիպլոմով: Մինչև 1939թ. աշխատել է Մոսկվայի նավթաբանության ինստիտուտի Ֆիզիկական քիմիայի ամբիոնում, որտեղ 1938թ. պաշտպանել է քիմիական գիտությունների թեկնածուական թեզ՝ «Մոլեկուլների ասոցիացիայի տեսություն» թեմայով:
1939-46թթ Հ. Դավթյանը աշխատել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտում, որտեղ զբաղվել է էլեկտրաքիմիական էներգիայի հիմնախնդիրներով և պաշտպանության ոլորտում կատարել է հույժ պետական գաղտնիք հանդիսացող գիտական աշխատանքներ: 1944թ. պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան: 1947թ. հրատարակել է «Վառելանյութի քիմիական էներգիան էլեկտրական էներգիայի անմիջական փոխակերպման հիմնախնդիրը» գիրքը: Այդ աշխատությունը աշխարհում առաջինն էր, որտեղ ներկայացված էին ջերմային էլեմենտների աշխատանքի տեսությունն ու տեխնոլոգիաները: Այդ աշխատանքների համար Հ. Դավթյանը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով: Պատերազմից հետո մեկ տարի աշխատել է Կազանում: 1946թ. ՀՀ ԳԱ նախագահությունը նրան հրավիրում է Հայաստան: Հ. Դավթյանը հիմնում է ֆիզիկական քիմիայի լաբորատորիա, որը ծառայել է որպես բազա՝ ռադիոակտիվ իզոտոպների հարստացման և գազային խառնուրդների անջատման ընդհանրացված տեսության ստեղծման համար: Միաժամանակ քվանտային քիմիայի թեմաներով դասախոսում էր ԵՊՀ-ում: Նախանձախնդիր գործընկերների կողմից հալածանքների ենթարկվելով տեղափոխվում է Վիլնյուս, որտեղ ղեկավարում է տեղի համալսարանի ամբիոնը: 1953թ. ստանում է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում և, հաղթելով մրցույթը, ընտրվում է Օդեսայի համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ:1962թ.հրատարակում է «Քվանտային քիմիա»` ԽՍՀՄ-ում առաջին նմանօրինակ դասագիրքը:
1968թ. Հ. Դավթյանը նորից հրավիրվում է Երևան: Շուտով թողնում է փորձարարական աշխատանքները և զբաղվում է տեսական ֆիզիկայով ու իմաստասիրությամբ: Նա ամբողջովին կլանված էր կյանքի ու մահվան, հոգու անմահության և բարոյագիտության մասին մտորումներով: Հանգուցյալ կնոջ՝ Է. Մասյուկի հուղարկավորությունից հետո, գիշերը նրան երազում հայտնություն է եղել, տալիս է սպիտակ մի թուղթ, որի վրա գրված են եղել հավասարումներ: Առավոտյան Հ. Դավթյանը հիշողությամբ վերարտադրում է այդ հավասարումները, որոնց վրա աշխատելով՝ հետագայում պարզում է, որ դրանք արտացոլում են հարաբերականության համընդհանուր տեսությունը, որի մասնավոր դեպքն է համարվում Ա. Էյնշտեյնի կազմած հավասարումը: Ա. Էյնշտեյնի հեղինակությունը այնքան բարձր էր, որ ոչ մեկը այդ մասին հրապարակումներ չէր անում: Այնուհետև Գերմանիայում «Annalen der Phyzik» ամսագրում, որի խմբագիրը ժամանակին եղել է Ա. Էյնշտեյնը, տպագրվում են այդ հավասարումները: Այդ հավասարումներից բխում է այն հետևությունը, որ հնարավոր է Տիեզերքում գոյություն ունենա Գերբանականություն:
1972թ. Հ. Դավթյանը ամուսնանում է Է. Լալայանի հետ, որի հետ միասին գրում է «Գրիգոր Նարեկացու աշխարհահայացքը» ծանրակշիռ աշխատությունը: Հ. Դավթյանը վախճանվել է 1990թ., չի ունեցել ժառանգ, սակայն թողել է եզակի կարևորություն ունեցող գիտական ժառանգություն:
Հ.Դավթյանի կատարած աշխատանքների մասին ծայրագույնս համառոտ տեղեկագրությունը կազմել է շուրջ 100 էջ, որը հրատարակվել է 2001թ. Երևանում «Հովհաննես Դավթյան» վերնագրով /ռուսերենով/:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հ. Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսություն» գրքից և ակնկալում ենք, որ կգտնվեն բարեգործներ, որոնց ֆինանսական աջակցությամբ հայերենով կհրապարակվեն Հ. Դավթյանի համաշխարհային գիտության փառավոր մաս կազմող բոլոր աշխատանքները: Նրա աշխատանքների պսակը «Հիմնարար դաշտի տեսություն» մենագրությունն է, որն ամփոփում է աշխարհակառույցի` տարածության և ժամանակի, նյութի և Տիեզերքի մասին գիտականորեն հիմնավորված իր պատկերացումները:
Հովհաննես Դավթյան
Հատվածներ «Հիմնարար դաշտի տեսություն» գրքից
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply With Quote
Old 20.05.2007, 14:07   #24
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Downloads: 1
Uploads: 0
Blog Entries: 1
Reputation: 110 | 5
Default

ՀԻՄՆԱԿԱ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՏԻԵԶԵՐՔԸ
ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնակա Տիեզերքի մասին

Տիեզերքը գտնվում է նյութական զանգվածից գեոնային զանգվածի (էլեկտրամագնիսական-գրավիտացիոն ճառագայթում) և գեոնային զանգվածից նյութական զանգվածի փոխակերպման շարժընթացային հավասարակշիռ վիճակում: Այս գործընթացներից առաջինը տեղի է ունենում մետագալակտիկայի արտաքին ռեակցիոն գոտիներում, իսկ մյուսը՝ (ճառագայթների փոխակերպումը նյութի) մետագալակտիկայի մեջ, (օրինակ՝ գալակտիկաների միջուկներում):
Տիեզերքի նյութական զանգվածը ամբողջությամբ պարուր ված է գեոնային զանգվածով, որն ունի հսկա թագի՝ «ճերմակ լուսապսակի» տեսք: Ընդհանրապես, նյութական զանգվածի վրա գեոնային պսակ կարող է գոյանալ այն դեպքում, երբ տվյալ զանգվածը հասնում է սահմանային վիճակի: Վերջինս որոշվում է հետևյալ պայմանով՝ 2GM/Rk=c2, որտեղ M-ը զանգվածն է, Rk-ն սահմանային կամ շվարցշիլդովյան շառավիղը, c-ն՝ լույսի արագությունը, իսկ G-ն՝ գրավիտացիոն հաստատունը: Սահմանային վիճակում նյութական զանգվածը «այրվում» է՝ փոխակերպվելով էլեկտրամագնիսական-գրավիտացիոն ճառագայթների: Ճիշտ այդպիսի գործընթաց տեղի է ունենում մետագալակտիկայի արտաքին ոլորտում: Այդ դեպքում էլեկտրամագնիսական և գրավիտացիոն ճառագայթները, ինչպես ամպ, պարուրում են մետագալակտիկան՝ առաջացնելով գեոնային պսակ: Սակայն չի հաստատվում, որ Տիեզերքի գեոնային պսակը միայն գալակտիկական զանգվածների «այրման» արդյունքն է: Գեոնային պսակը, հավանաբար, միշտ գոյություն է ունեցել, ինչպես և ինքը՝ մետագալակտիկան՝ անկախ «այրման» գործընթացներից:
Հիմնակա Տիեզերքի տեսության մյուս կարևոր դրույթը այն է, որ գոյություն ունեն անսահման քանակության տիեզերքներ՝ մետագալակտիկաներ, ինչպես մերը՝ գեոնային պսակներով պարուրված, և բոլորը գտնվում են ջերմային և տեղեկատվական փոխհավասարակշիռ վիճակում:
Յուրաքանչյուր գալակտիկայի գեոնային պսակ կարող է ընկալել տվյալ մետագալակտիկայից արձակվող ճառագայթները, և բոլոր մետագալակտիկաների պսակները, միասին վերցրած, գտնվում են շարժընթացային փոխներգործական գործընթացում:

Գեոնային համակարգը՝ անսահման տեղեկատվություն կրող

Գեոնային համակարգը գրավիտացիոն-իներցիալ և էլեկտրամագնիսական ճառագայթների խտացում է: Վերջիններս զսպվում են սեփական գրավիտացիոն դաշտի շնորհիվ: Այլ կերպ ասած` գեոնի գոյությունը պայմանավորված է երկու երկրաբանական գոտիների (ավելի ճիշտ՝ երկրաբանական մակերեսների) առկայությամբ: Սա նշանակում է, որ գեոնային համակարգին բնորոշ հատկությունը կարող է այնպիսին լինել, որ ամբողջ աշխարհից այնտեղ մուտք գործող բոլոր ճառագայթները, մասնակիորեն կամ ամբողջությամբ, կմնան նրա մեջ:
Քանի որ ցանկացած ճառագայթում պարունակում է իր աղբյուրի մասին որոշակի տեղեկատվություն, ուրեմն՝ Տիեզերքի գեոնային համակարգը, փաստորեն, անսահման քանակության տեղեկատվական ազդանշանների ամբողջականություն է: Այդ համակարգը ընդունում և պահպանում է մեր աշխարհում (և ուրիշ աշխարհներում) կատարվող բացարձակապես բոլոր գործընթացների մասին տեղեկատվություն:
Խոսելով տեղեկատվության մասին` այստեղ պետք է հասկանալ, որ անպայման կատարվում է ազդանշանների տեղեկատվական համաձևույթ, այսինքն՝ աշխարհում կատարվող գործողությունների մասին ստացված տեղեկատվական ազդանշանների նույնականացում՝ ըստ իմաստի և բովանդակության: Ազդանշանների նյութական կամ էներգետիկ վիճակը (էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ալիքներ) տեղեկատվական են այնքանով, որքանով տվյալ դեպքում ճառագայթային էներգիան տեղեկատվություն է կրում: Այսպիսով, էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ազդանշանները, որպես տեղեկատվություն, կարևոր են ոչ թե նյութական կամ էներգետիկ բնույթով, այլ իմաստաբանական նշանակությամբ:
Գեոնային համակարգի մյուս կարևոր և բնորոշ հատկությունը այն է, որ նրա կողմից ընկալված ազդանշանները, գեոնային համակարգի նկատմամբ հաշվարկի դեպքում, տեղ են հասնում անսահման մեծ արագությամբ՝ ժամանակա-տարածական զրոյական հատվածում (ds=0): Բացի այդ, տեղեկատվության տարածումը, փորձարարական հաշվարկների համեմատ, հնարավոր է, որ կատարվում է գերլուսային արագությամբ:
Տեղեկատվության ընկալումը, կուտակումը և պահպանումը բոլոր կիբերնետիկ համակարգերի ամենակարևոր և անհրաժեշտ հատկություններն են: Ավելին՝ մետագալակտիկաների, ինչպես նաև Տիեզերքի, գեոնային համակարգերը ոչ միայն ընդունում, կուտակում և պահպանում են տեղեկատվություն, այլև, ամենայն հավանականությամբ, նրանք ունեն բնության մեջ կատարվող բոլոր երևույթները ճանաչելու հատկություն՝ իրենցում հիշողության ձևով պահպանվող և ընդունվող տեղեկատվության համահարաբերակցության շնորհիվ: Իսկապես, այժմ քաջ հայտնի է, որ կիբերնետիկ մեքենան և մարդը, առանց նախնական փորձը «գրանցելու» ընդունակության, չեն կարող բանականություն դրսևորել: Այլ կերպ ասած, հիշողությունից զրկված համակարգերը չեն կարող ճանաչել և մտածել: Ճանաչողական գործընթացները և դրանցից բխող բանական վարքը պետք է հիմնված լինեն պահպանվող տեղեկատվության հետ կատարվող համեմատության վրա: Իսկ գեոնային համակարգում համեմատության գործընթացներ պետք է կատարվեն, ըստ նույնանման տատանումների փոխուժեղացման օրենքի, ալիքների ռեզոնանսի նմանվող զուգադրման շնորհիվ: «Ռեզոնանս» են առաջացնում ոչ միայն ամպլիտուդային հաճախականության (ոչ մեծ ժամանակահատվածում), այլ նաև փուլային փոփոխություննրը, որոնք տվյալ հաճախականության դեպքում կրում են տեղեկատվություն: Այսպիսով, գեոնային համակարգ մուտք գործող ցանկացած տեղեկատվություն իր տեղը կգտնի անսահման քանակության տեղեկատվական ազդանշանների շարքում՝ այնտեղ պահպանվող նույնանման, կամ բովանդակությամբ մոտ, տեղեկատվության հարստացման ճանպարհով: Եթե տեղեկատվություն կրող ալիքները գծային տատանումներ չեն, ինչպես, օրինակ՝ գրավիտացիոն ալիքները, ապա նշված երևույթը կարող է ուղեկցվել փոթորկումով, ինչի հետևանքով կարող է տեղի ունենալ մարում՝ արգելակում: Ինչպես հետո կտեսնենք, նման մի բան տեղի է ունենում մարդու գլխուղեղում՝ ճանաչողության գործընթացում:
Տեղեկատվության ընկալումը, պահպանումը և մշակումը համապատասխանում են մտավոր այնպիսի գործընթացներին, ինչպիսիք են ընկալումը, ճանաչումը, հիշողությունը, պատկերացումը և երևակայումը: Մտքի առաջացումը պայմանավորված է ակտիվության տարբեր աստիճաններում գտնվող տեղեկատվությունը պահպանող հիշողության որոշ կենտրոնների գրգռումով և հիշողության այլ կենտրոնների արգելակումով: Գրգռումներն ու արգելակումները տվյալ դեպքերում կարող են տեղի ունենալ ինչպես արտաքինից, այնպես էլ գեոնային համակարգի ներքին ոլորտից եկող ազդանշանների միջոցով: Այսպես կարող է գեոնային համակարգի մտածողությունը ձևավորվել՝ ինչպես մարդու ուղեղում:
Արտահայտված գաղափարները խոսում են այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, բոլոր մետագալակտիկաների գեոնային համակարգերը, միասին վերցրած, կարող են դիտվել որպես մի ինչ-որ բնական, համապարփակ, ինքնակառավարվող համակարգ՝ օժտված անսահման հիշողությամբ և, հետևապես, ծայրահեղ մեծ բանականությամբ: Ընդ որում, Տիեզերքի էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիոն դաշտերը կարելի է համարել մեր մետագալակտիկայի համար կատարյալ «ծայրամասային նյարդային համակարգ» և ընկալչական ու հաղորդչական բնույթի անսահման գեոնային «ուղեղ»:
Գեոնային պսակի ճառագայթային համակարգի հաճախականությունների ինքնակազմակերպման, (զուգորդման և զուգակցման) գործընթացը կարող է կատարվել Վիների հայտնի ինքնազուգորդման տեսության մեխանիզմով: Եվ ինչքան էլ անսահմանափակ ժամանակաընթացքում այդպիսի անսահման բանականության ինքնակազմակերպման հավանականությունը քիչ լինի, այն, համենայն դեպս, զրոյից կտարբերվի: Սակայն, ըստ հավանականության տեսության հայտնի դրույթների, երբ հիմնակա Տիեզերքը և մյուս մետագալակտիկաները գոյություն ունեն անսահման ժամանակի մեջ, այդպիսի հավանականություն պետք է հավաստի լինի: Ելնելով ճառագայթային տեղեկատվության հատկություններից՝ գեոնային համակարգի հիշողությունը, երևի, կարելի է նմանեցնել հոլոգրաֆիկ գրանցմանը, որը բնորոշ է նրանով, որ ամբողջ տարածության մասին տեղեկատվությունը ինչ-որ չափով հատուկ է այդ տարածության ցանկացած կետին:
Անսահման մեծ բանականության հնարավոր գոյության մասին արտահայտված գաղափարները անպատրաստ ու պահպանողական ընթերցողին կարող են շատ հանդուգն թվալ: Որպեսզի նման ընթերցողի մոտ թյուրիմացություն չառաջանա, որը կապված է գիտակցության մեջ պատմականորեն արմատավորված ուղեղի պաշտամունքի հետ (կամ, առհասարակ, այն ուղեղի, որը կառուցված է սպիտակուցային նյութերի հիման վրա), նշում եմ, որ ընդհանրապես, ոչ մեկը տեսականորեն և սկզբունքորեն չի կարող բացառել, որ մարդկային ուղեղի կողքին բնության մեջ կարող են գոյություն ունենալ բնական այլ կիբերնետիկ համակարգեր: Այս հարցի վերաբերյալ օգտակար է նշել Վ. Հ. Համբարձումյանի և այլ նշանավոր գիտնականների կարծիքները, ըստ որոնց, չի բացառվում Տիեզերքում որևէ տեղ կիբերնետիկ համակարգերի, և նույնիսկ, ինքնավար մասերից բաղկացած միասնական կիբերնետիկ համակարգերի գոյությունը: Այս հարցի վերաբերյալ Ա. Ն. Կոլմոգորովը արտահայտում է հետևյալ հետաքրքիր միտքը. «Տիեզերագնացության դարում իզուր չէ ենթադրել, որ մենք կարող ենք բախվել ավելի զարգացած և միաժամանակ մեզ չնմանվող ուրիշ կենդանի արարածների հետ...Ինչու՞, օրինակ, բարձր կազմակերպված արարածը չունենա քարերին փռված բորբոս-կեղևի տեսք»: Այս հավելվածի վերջին մասում կակնարկվի մարդու բանականության և գեոնային բանականության, (առայժմ, մեզ թվում է, միակողմանի) սերտ կապի մասին:
Իսկ այժմ մենք անցնենք ուղեղի աշխատանքի հնարավոր մեխանիզմի պարզաբանման, առանց որի հնարավոր չէ որևէ լուծում տալ առաջադրված խնդրին:

Ուղեղը՝ տեղեկատվություն ճառագայթող

Կենսաբանական օբյեկտները իներցիալ ալիքների ըստեղծիչներն ու փոխակերպիչներն են:
Մենք եկանք այն եզրակացության, որ նյութական համակարգի իներցիալ շարժումը, որը կախված է ժամանակի ընթացքում նրա էներգիայի փոփոխության հետ, կարող է ծառայել որպես հիմնարար դաշտի փոթորկման պատճառ, արդյունքում առաջացած իներցիալ ալիքները կարող են տարածվել հիմնարար արագությամբ: Կենսաբանական օբյեկտները կարող են ծառայել որպես իներցիալ ալիքների աղբյուր:
Իսկապես, իներցիալ ալիքները առաջանում են ցանկացած արագացման դեպքում, այդ թվում նաև տատանողական գործընթացներում, որոնց ժամանակ էներգիա է ծախսվում: Այդ ալիքների միջոցով տվյալ գործընթացների մասին (ֆիզիկական, քիմիական և կենսաբանական) տեղեկատվությունը մուտք է գործում հիմնարար դաշտ, և աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները այնտեղ «գրանցվում են»՝ ամբողջությամբ և բացարձակապես անսխալ:
Հիշողության մեխանիզմի կենսագործունեությունը և մըկանների աշխատանքը կատարվում է այն էներգիայի հաշվին, որի աղբյուրը հանդիսանում է ԱԵՖ-ի մոլեկուլը:
Բջիջներում կենսաբանական մոլեկուլների տատանողական գործընթացը առաջացնում է ԱԵՖ-ի «այրում» և հակառակը՝ ԱԵՖ-ի «այրումը», ինքնըստինքյան, առաջացնում է կենսաբանական մոլեկուլների տատանում: Կենսաբանական օբյեկտներում, այդ թվում նաև մարդու ուղեղում, համատեղ գործող կենսաբանական տատանակները կարող են առաջացնել օրգանիզմի կենսագործունեության, մտածողության և պատկերների ընկալման մասին տեղեկատվական իներցիալ ալիքներ: Իր հերթին, մարդու ուղեղն ունի իներցիալ ալիքների տեսքով արտաքինից ներթափանցող տեղեկատվությունը (համեմատելով այն հիշողության մեջ արդեն պահպանվող տեղեկատվության հետ) ճանաչելու ընդունակություն (որը կարելի է զարգացնել): Ընդ որում, այդ գործընթացը ռեզոնանսի բնույթ ունի. ազդանշանները առաջացնում են հիշողության կենսաբանական տատանիչների մոլեկուլային կապերի տատանումներ, եթե ազդանշանների «կառուցվածքը» (ձև, հաճախականություն, փուլ, ամպլիտուդ) համընկնում է, կամ մոտ է ուղեղում գրանցված ազդանշաններին:

Մարդկային էության՝ «ես»-ի փոխակերպումը «եթեր»-ի

Վերը նշված տրամաբանական հայեցակարգը այն է, որ ընկալման, ճանաչողության և այստեղից բխող մտածողության գործընթացները սերտորեն կապված են հիշողության մեջ սևեռված կապերի գրգռման և ուժեղացման հետ: Ճանաչողության կամ մտածողության գործընթացի ավարտից հետո տվյալ շղթայի («նախշի») մոլեկուլային շղթաների տատանումները անցնում են բնականոն («տնտեսողական») վիճակի: Տվյալ գործընթացները առնչակից են ընկալման և մըտածողության մասին լրիվ տեղեկատվություն կրող էլեկտրամագնիսական ճառագայթմանը: Այդ տեղեկատվական ազդանշանները, վերջապես, հասնում են Տիեզերքի լուսապսակին: Հիշեցնենք, որ ցանկացած տեղից ինֆորմացիա ստանալու համար, գեոնի հաշվարկային համակարգի համեմատ, ժամանակ չի պահանջվում: Բացի դրանից, ինչպես ցույց է տրված աշխատությունում, նույնիսկ փորձարարական հաշվարկի համեմատությամբ, գոյություն ունի գերլուսային արագությամբ տեղեկատվության տարածման հնարավորություն: Այս կերպ, մարդկային ուղեղի ճանաչողության և մտածողության ամբողջ պատկերը «ակնթարթորեն» հասանելի է դառնում անսահման ուղեղին՝ Տիեզերքի լուսապսակին:
Քաջ հայտնի է, որ մարդկային էությունը՝ «ես»-ը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա գոյածագման և ցեղածագման մասին տեղեկատվություն՝ հիշողության ձևով արտահայտված: Մարդու հոգևոր էությունը, հիմնականում, նրա ամբողջ կյանքում ձեռք բերած փորձն է: Մարդկային «ես»-ը չի փոխվում նրա մարմնի որևէ օրգանի կամ ամբողջ օրգանների՝ (իհարկե, բացի ուղեղից) այլ մարդու կամ արհեստական օրգաններով փոխարինելուց հետո, եթե նրա հիշողությունը պահպանվում է: Միայն մարդու հիշողության «ջնջումը» կբերի նրա սեփական «ես»-ի վերացմանը:
Այդ երևույթը ամբողջովին պայմանավորված է տեղեկատվության հատկություններով: Համաձայն տեղեկատվության տեսության՝ ցանկացած տեղեկատվություն կարող է բխել տեղեկատվությունից: Նրա քանակը և բովանդակությունը նրա կրողի փոխակերպումից չի փոփոխվում: Այլ կերպ ասած, տեղեկատվությունը իր կրողի նյութական և էներգետիկ վիճակի փոփոխության նկատմամբ անտարբեր է: Ամեն մի սարքավորում, որը նախատեսված է տեղեկատվության պահպանման և հեռահաղորդման համար, կախված չէ տվյալ տեղեկատվության կոնկրետ բնույթից: Հաղորդման սարքը չի կարող ազդել տեղեկատվության որակի և քանակի վրա: Տեղեկատվության օրենքից հետևում է, որ մարդկային «ես»-ի կրողը սկզբունքորեն կարող է լինել ոչ միայն ուղեղը, այլ նաև ցանկացած սարքավորում: Դա նշանակում է, որ մարդկային էությունը կարող է տեղափոխվել մի «տարողությունից» մյուսը, որը կարող է ունենալ բոլորովին ուրիշ կառուցվածք: Այսպիսով, մարդկային էությունը կախված չէ կրողներից: Նրանք կարող են լինել տատանողական շարժման մեջ գտնվող սպիտակուցային մոլեկուլների ամբողջություն, կամ ասենք, իներցիալ, էլեկտրամագնիսական կամ գրավիտացիոն ալիքներ:
Հարկ է նշել, որ արծարծված միտքը նոր չէ: Հերբերտ Վիները՝ կիբերնետիկայի հիմնադիրը, ասել է, որ մարդկային էությունը կարող է «ճամփորդել հեռահաղորդիչներով»: Նա գրել է.«Այն փաստը, որ մենք հեռահաղորդիչներով չենք կարող մարդուն փոխանցել մի տեղից մի ուրիշ տեղ, դա, թերևս, պայմանավորված է, այսօրինակ արմատական վերակառուցման դեպքում, կյանքը պահպանելու տեխնիկական դժվարություններով»: Ուրիշ մի աշխատանքում նա իր միտքը պարզաբանում է այսպես. «... Ես ասել եմ, որ մարդկային էակը սկզբունքորեն կարող է հաղորդիչով հեռահաղորդվել: Թույլ տվեք ինձ հենց այստեղ նշել, որ տվյալ դեպքում ծագող դժվարությունները գերազանցում են դրանք հաղթահարելու իմ հնարավորություններին: Այժմ, և, հնարավոր է, մարդկային ցեղի գոյության ամբողջ ընթացքում, այդ գաղափարի իրագործումը կարող է անհնարին թվալ, սակայն չի նշանակում, որ դրան հասնել հնարավոր չէ»: Այստեղ Վիներին կարելի է հասկանալ այսպես, որ հիշողության մեջ պահպանվող ամբողջական տեղեկատվության՝ մարդկային էակի հեռահաղորդման համար պահանջվում է ծայրաստիճան կատարելագործված կիբերնետիկ համակարգ: Բայց ինչպես մենք տեսանք, այս ուսմունքից բխում է այն, որ այդպիսի ծայրաստիճան կատարելագործված կիբերնետիկ համակարգ՝ օժտված անսահման հիշողությամբ և տեղեկատվություն հաղորդելու կատարյալ հնարավորությամբ, գոյություն ունի և միշտ գոյություն է ունեցել աշխարհում. դա գեոնային համակարգն է՝ Տիեզերքի էլեկտրա-մագնիսական, գրավիտացիոն և իներցիալ դաշտերի հետ միասին:
Բերված դրույթների հիման վրա, մենք կկարողանանք մարդկային էությունը հաղորդել Տիեզերք՝ էլեկտրամագնիսական-իներցիալ ալիքների միջոցով: Իսկապես, ինչ-որ կարճ ժամանակահատվածում, ինչ-որ պատճառով թող գրգռվեն հիշողության բոլոր կենտրոնները՝ տրամաբանական հերթականությամբ: Ի դեպ, ինչպես մենք տեսանք, «տընտեսողական» պայմաններում նրանք օգտագործում են ԱԵՖ-ի մոլեկուլների էներգիան: Նշանակում է, որ այս ժամանակահատվածում մարդկային«ես»-ը կգտնվի ամբողջովին գրգըռված վիճակում: Եվ թող հիշողության տատանակների գրգռման այսպիսի կարճ ժամանակահատվածում հիշողության բոլոր կենտրոնները անցնեն հանգիստ վիճակի (ուղեղի բնականոն վիճակ): Հասկանալի է, որ երբ հիշողության տատանակները մի էներգետիկ վիճակից մյուսին են անցնում, համաձայն քվանտային և իներցիալ տեսություների դրույթների, հիշողության բոլոր կենտրոնները պետք է ճառագայթեն էլեկտրամագնիսական և իներցիալ ալիքներ: Այդ ալիքները, ըստ վերը բերված պատկերացումների, տվյալ մարդու էության մասին լիարժեք տեղեկատվություն կկրեն: Հիշողության կենտրոնները մի վիճակից մյուսը նման և ավելի կտրուկ անցումներ պետք է կատարեն, երբ հիշողությունը հանկարծակի և ամբողջովին «ջնջվում» է:
Այդպիսի երևույթ փաստորեն տեղի է ունենում յուրաքանչյուր մարդու հետ մեկ անգամ նրա կյանքում՝ մահվան պահին: Ինչպես տեսանք, համաձայն հիշողության մեխանիզմի մասին սույն տեսություն, մահվան պահին ուղեղի հիշողությունը ակնթարթորեն և լրիվ «ջնջվում» է: Ահա այսպես, ուղեղի մահը, այսինքն՝ հիշողության բոլոր մոլեկուլների տատանողական շարժումների հանկարծակի անցումը ջերմային քաոսատիպ շարժման, ուղեկցվում է էլեկտրամագնիսական և իներցիալ ճառագայթումով, որը պետք է բովանդակի մարդու էության մասին, ինքնագիտակցական բնորոշ դըրսևորումներով հանդերձ, լրիվ տեղեկատվություն:
Ասածին հարկավոր է ավելացնել, որ մարդկային ուղեղի գործառույթի մարման գործընթացին, երբ ինֆորմացիան հաղորդվում է Տիեզերք, պետք է նախորդի հիշողության «պայծառացումը»: Սա պայմանավորված է օրգանիզմի ինքնապաշտպանական հատկությունով: Եվ դա բացատըրվում է նրանով, որ մարդու մահից առաջ, որոշակի ժամանակ պահեստային ԱԵՖ-ի մոլեկուլների ավելացած ծախսի հաշվին, ուժեղանում է նրա օրգանիզմի կենսագործունեությունը և ուղեղում կյանքին վերադառնալու ուժեղ ռեակցիա է առաջանում (հոգեվարքային «բռնկում»): Այդ ռեակցիայով է պայմանավորված սեփական «ես»-ի «բռնկումը», որից հետո այն տեղափոխվում է Տիեզերք:
Եվ այսպես, ուղեղի մահը (անցումը քաոսային վիճակի) ուղեկցվում է տվյալ անհատի էության ճառագայթումով «եթեր»՝ էլեկտրամագնիսական և իներցիոն ալիքների ձևով: Դա նշանակում է, որ մարդկային էակի մահը ուղեկցվում է ժամանակ-տարածության աշխարհից գեոնային համակարգ անցումով: Գեոնային համակարգը մարդկային «ես»-ը հզորացնում է՝ գեոնային հիշողության մեջ պահպանված նույնատիպ «ես»-ի ալիքների զուգորդման և ռեզոնանսային համահարաբերակցության ճանապարհով: Նկարագրվածը, որ ինֆորմացիան մի կրողից անցնում է մի ուրիշ կրողի, որոշ առումով բազմաբնույթ երևույթ է: Նշանակում է, որ ամեն անգամ, երբ գործող համակարգը անցնում է քաոսային վիճակի, միաժամանակ տեղի է ունենում այդ համակարգի կառուցվածքի մասին տեղեկատվության ճառագայթում (կամ, ընդհանրապես, տեղի է ունենում արտահոսք):
Ներկայացված գաղափարներից, բնականաբար, բխում է այն, որ ծայրահեղ դեպքում գոյություն ունի մի օրենք, որի համաձայն տեղեկատվության և էնտրոպիայի հարաբերությունը, կամ երևի նրանց գումարը, հաստատուն մեծություն է, եթե տեղեկատվությունը անընդհատ չի աճում: Այդ տեսակետից հիմնակա Տիեզերքի մասին՝ որպես մեկուսացված ինչ-որ համակարգի (թերմոդինամիկական առումով), այն պատկերացումը, որ այնտեղ էնտրոպիան ձգտում է առավելագույնի, իսկ տեղեկատվությունը՝ նվազագույնի, ճիշտ լինել չի կարող: Էնտրոպիայի աճման գործընթացին համընթաց, տվյալ մասից համապատասխան քանակությամբ տեղեկատվություն է արտահոսում և, համապատասխանաբար, կուտակվում է աշխարհի մի ուրիշ մասում: Այսպիսով, Տիեզերական չափանիշներով, եթե էնտրոպիան աճում է Տիեզերքի որևէ մասում, ապա միաժամանակ նվազում է այն (տեղեկատվության աճ) մի ուրիշ մասում: Հիշեցնենք, որ Վիների և ուրիշների հաստատմամբ տեղեկատվությունը կախված է հավանականությունից այնպիսի լոգարիթմական առույթով, ինչպես էնտրոպիան, սակայն հակառակ նշանով:
Այս եզրակացությունը անմիջականորեն բխում է այն պատկերացումից, որ Տիեզերքը գտնվում է բուռն զարգացման և ինքնակարգավորման վիճակում, այն հիմնակա և հավերժական է:
Որպես եզրակացություն, կարևոր եմ համարում ասել հետևյալը. ինչպես հայտնի է, արդի ժամանակում արտերկրային քաղաքակրթությունների փնտրտուքը գիտական հրատապ խնդիր է: Ինձ թվում է՝ մարդկության համար դրանից ավելի կարևոր է անսահման բանականության դրսևորման և մարդու ներըմբռնողականության վրա նրա ունեցած ազդեցության մասին խոսող փաստերի հայտնաբերումն ու հետազոտումը:
Այս աշխատության շատ ընթերցողներ, որոնք ծանոթ են իմաստասիրության պատմությանը, անկասկած կնկատեն, որ այստեղ արծարծված որոշ գաղափարներ, այս կամ այլ կերպ, արտահայտվել են դեռևս Հնդկաստանի, Չինաստանի և անտիկ աշխարհի իմաստասերների կողմից: Առհասարակ, դա բոլորովին բնականոն երևույթ է: Քանզի մարդկային ճանաչողության շարժընթաց զարգացումը տեղի է ունենում պարուրաձև ճանապարհով: Գաղափարները հաճախ պատմականորեն կրկնվում են, սակայն զարգացման նոր մակարդակում: Մարդու էության փոխակերպության և հոգու անմահության մասին անտիկ իմաստասերների պատկերացումները գրեթե միշտ բնազանցական են եղել, ընդհանրապես քողարկվել են խորհրդապաշտությամբ և մշտապես մնացել են կրոնական դոգմաների շրջանակներում: Եվ այլ կերպ լինել չէր կարող: Չնայած դրան, այս գաղափարների պատմական զարգացումն ունի գիտական մեծ արժեք:

Տիեզերքի տեղեկատվական դաշտերի մասին

Ամփոփելով աշխատությունը՝ նշենք, որ բուսական և կեդանական աշխարհի, բարեշրջման և մարդկային հասարակության ճանաչողության ու վարքուբարքի զարգացման գործընթացում տեղեկատվության հիմնական աղբյուրը եղել է և կա Տիեզերքի լուսապսակը:

Տեղեկատվությունը` աշխարհի կազմակերպչական և ստեղծագործական գործոն

Սկզբում պարզաբանենք այստեղ քննարկվող «տեղեկատվություն» հասկացությունը: Ինչպես հայտնի է, տեղեկատվությունը կառավարման և ինքակառավարման տեսությունների հիմնական հասկացությունն է՝ կիբեռնետիկայի հիմնական առարկան: Ըստ Վիների սահմանման, «տեղեկատվությունը համակարգի կառույցի և գործունեության կարգավորման ցուցանիշն է, այն բանի ցուցանիշը, թե տվյալ համակարգի կառույցը և նրանում տեղի ունեցող գործընթացները ինչքանով են տարբերվում քաոսից, կամ ինչքանով է կազմակերպված ու նպատակահարմար տվյալ համակարգը... Չափազանց կարևոր է նշել, որ տեղեկատվությունը ոչ նյութ է և ոչ էներգիա: Սակայն տեղեկատվություն կրողը միշտ նյութն է (մատերիան), այդ թվում նաև էլեկտրամագնիսական, գրավիտացիոն, իներցիալ և ձայնային ալիքները: Ավելին՝ տեղեկատվությունը ոչ միայն չի կարող դրսևորվել առանց մատերիայի, այլ նաև մատերիան իր բոլոր դրսևորումներով չի կարող ներկայանալ առանց տեղեկատվության:
Առավել ընդհանուր իմաստով տեղեկատվությունը շրջակա աշխարհում առկա երևույթների և գործընթացների մասին տեղեկություն է: Այդ տեղեկատվությունը ամփոփում է իմացության բոլոր ոլորտներում (գիտության և տեխնիկայի, արվեստի և իմաստասիրության) մարդկության կուտակած գիտելիքները: Աշխարհում առկա այն երևույթները և գործընթացները, որոնց մասին առայժմ տեղեկություն չկա, և այն երևույթներն ու գործընթացները, որոնք կարող են բարեշրջման արդյունքում ի հայտ գալ ապագայում, կարելի է դիտել որպես ներուժային տեղեկատվություն:
Եվ այսպես, աշխարհի մասին եղած ամբողջական տեղեկատվությունը կազմակերպչական գործոն է, այնպես, ինչպես քաոսի գործոնը էնտրոպիան է: Նյութական աշխարհի զարգացման օրինաչափությունները նրա բոլոր կազմակերպչական մակարդակներում` սկսած տարրական մասնիկների, ատոմների, մոլեկուլների, երկնային մարմինների, միգամածությունների ու գալակտիկաների առաջացումից, վերջացրած բարդ կենսաբանական և մտավոր համակարգերի ստեղծումով, ունեն էնտրոպիական-տեղեկատվական 1.5-1.8 հարաբերակցություն: Այդ դրույթները, ավելի ճիշտ՝ սկզբունքները, այժմ քաջ հայտնի և բոլորի կողմից ընդունված են:
Ինչպես մենք տեսանք, էնտրոպիայի նվազումը, հետևապես` տեղեկատվության աճը, հիմնականում կախված է ֆիզիկական, այդ թվում էլեկտրական, գրավիտացիոն և իներցիալ դաշտերի ներգործությունից: Այսպիսով, բոլոր դաշտերը մատերիայի կազմակերպչական գործոններն են: Մատերիայի կազմակերպման պարզ օրինակներ են զանգվածների քաոսային վիճակից երկնային մարմիների և գալակտիկաների առաջացումը՝ իրենց գրավիտացիոն դաշտերի ազդեցությամբ, ատոմների և մոլեկուլների քաոսային վիճակից մոլեկուլային և բյուրեղային համակարգերի առաջացումը՝ իրենց էլեկտրական դաշտերի ազդեցությամբ և այլն:
Կարգավորված համակարգերը, եթե նրանք ճառագայթում են էլեկտրամագնիսական և իներցիալ ճառագայթներ, կարող են դառնալ բացասական էնտրոպիայի՝ տեղեկատվության աղբյուր: Իսկապես, կարգավորված համակարգերից արձակվող ալիքները, որոնք կրում են նրա կառուցվածքի և գործունեության մասին տեղեկատվություն, չկայացած նյութական համակարգում կարող են առաջացնել այնպիսի «ռեզոնանս», որ (տվյալ համակարգը սնուցող էներգիայի աղբյուրների առկայության դեպքում) նրա բարեշրջման ճանապարհներից ամենահավանականը կլինի ճառագայթող համակարգին մասնակիորեն կամ լրիվ նման, կարգավորված համակարգի ձևավորումը: Մեզ թվում է՝ Տիեզերքում ձևավորված համակարգերի ազդեցությունը կենդանական և բուսական աշխարհի զարգացման համար կարևորագույն պայմանն է, իսկ մարդկային ներըմբռնողականության համար՝ հիմնական գործոնը:
Համակարգի կարգավորման գործողության մեխանիզմը (ինքնակազմակերպում) պարզագույնս կարելի է պատկերացնել հետևյալ կերպ. կարգավորված համակարգից արձակված տեղեկատվություն կրող ճառագայթները կարող են մասնակիորեն կամ լրիվ կլանվել դեռևս չկարգավորված համակարգի կողմից, եթե վերջինիս բարեշրջման ընթացքում, ավելի ճիշտ, կառուցվածքի ու գործունեության պատահական փոփոխության ընթացքում, առաջանում է այնպիսի վիճակ, երբ նրա կառուցվածքը պատահաբար, մասնակիորեն կամ լրիվ, նման է դառնում ճառագայթող համակարգի կառուցվածքին ու գործունեությանը: Այս դեպքում երկու համակարգերը կգտնվեն ռեզոնանսի նմանվող վիճակում: Մինչ այդ չձևավորված համակարգի այս պատահական վիճակը, որը սովորական պայմաններում կարող է առաջանալ և անհետանալ, դառնում է կայուն վիճակ. նա, փաստորեն, վերածվում է արդեն գործող մեխանիզմի, որը պահանջում է էներգիա՝ նոր առաջացած գործառույթների պահպանման համար: Էներգիա ծախսելը՝ մեխանիզմի գործելու ժամանակ, կամ էներգիա ծախսելու ժամանակ՝ մեխամիզմի գործելը, հակադարձ կապ է դառնում՝ տվյալ համակարգի գործառնության համար:
Այսպիսով, արտաքին տեղեկատվության ճառագայթային աղբյուրները նոր կազմակերպվող համակարգում միշտ սևեռում են իրենց տեղեկատվությանը համապատասխանող պատահական իրադարձություններ: Սա նշանակում է, որ այդպիսի պայմաններում պատահական իրադարձությունները դառնում են տվյալ համակարգի կազմակերպման համար ավելի հավանական կառուցատիպ, քան տվյալ համակարգի չկանխատեսված իրադարձությունները:
Այսպիսի մեխանիզմների գործողության համար ազատ էներգիայի աղբյուր կարող են ծառայել Արեգակը և ուրիշ աստղեր, որոնք ճառագայթում են լուսային էներգիա: Այս դեպքում որպես ինքնակառույց համակարգ կարող են դիտվել բուսական աշխարհի օրգանիզմները: Ուրիշ էներգիայի ուղղակի աղբյուրներ՝ կենդանական աշխարհի զարգացման համար կարող են լինել ադենոզին-եռաֆոսֆորաթթվի մոլեկուլները (ԱԵՖ): Կենդանական աշխարհի, մարդկային բանականության և ներըմբռնողականության զարգացումը, պետք է տեղի ունենա արդեն կազմակերպված տեղեկատվական աղբյուրի ներգործությամբ:
Մարդկային հասարակության զարգացման համար գոյություն ունեն և ուրիշ դաշտեր՝ բացասական էնտրոպիայի աղբյուրներ, որոնք առաջանում են մարդկային հասարակության բարեշրջման գործընթացներում: Դրանց թվին կարելի է դասել աշխարհի ամենատարբեր երևույթները և օրենքները, որոնք բացահայտվում են մարդու կողմից: Այլ կերպ ասած, մարդու բացահայտած տեղեկատվությունը դառնում է նոր տեղեկատվության ներուժային աղբյուր: Ամեն նոր գիտական հայտնագործություն համարժեք է տեղեկատվական (բացասական էնտրոպիայի) այն դաշտին, որը ձեվավորում է մարդու ճանաչողութունն ու մտածողությունը:
Կրկին անգամ նշենք, որ նման դաշտեր չեն ստեղծվում, այլ բացահայտվում են մարդու կողմից, հետևապես, այդ դաշտերը որպես ներուժ կամ ոչ այդպիսին, գոյություն ունեն աշխարհում: Նման տեղեկատվական դաշտերի թվին է դասվում նաև մաթեմատիկական ամբողջ տրաբանությունը իր օրենքներով և, ինձ թվում է, մարդու վարքուբարքի կանոնները: Դրանք մարդը չի ստեղծում, այլ միայն բացահայտում է՝ իրենց ներուժային վիճակից:
Վարքուբարքի կանոների ու սկզբունքների մասին խոսելով, նշենք, որ ուրիշ աշխարհներում և մարդկության պատմության ուրիշ դարաշրջաններում չկան և չեն կարող լինել վարքուբարքի տարբեր սկզբունքներ, ինչպես որ չի կարող գոյություն ունենալ մեր աշխարհին անհարիր մաթեմատիկական կոնկրետ տրամաբանություն՝ կոնկրետ աքսիոմների համար, ինչպես նաև, չեն կարող գոյություն ունենալ տարբեր քերականական սկզբունքներ՝ իրարից անկախ, նույնիսկ լիովին մեկուսացված՝ ազգերի լեզուների համար: Տարբեր ազգերի մոտ, տարբեր դարաշրջաններում վարքուբարքի մակարդակների տարբերություններն ու յուրահատկությունները պայմանավորված են դրանց բացահայտվածության տարբեր աստիճաններով: Տարբեր ժողովուրդների մոտ չըկան վարքուբարքի տարբեր սկզբունքներ, կան միայն իրենց ներուժային վիճակներից բխող բացահայտվածության տարբեր աստիճաններ: Կան մարդիկ, որոնց վարվելակերպը հաճախ չի համապատասխանում տվյալ հասարակության կամ տվյալ ժողովրդի վարքուբարքի սկզբունքներին:
Ներկայացված գաղափարները, բնականաբար, մեզ կըհանգեցնեն այն կանխադրույթին, որ աշխարհում կա ծայրաստիճան կազմակերպված համակարգ, որը տեղեկատըվության աղբյուր է, և այն ապահովում է մարդկային բանականության և բարոյական սկզբունքների բարեշրջումը: Իսկապես, եթե բացասական էնտրոպիան կազմակերպչական գործոն է և կարգավորման սկզբունք, որի մասին վկայում են բուսական և կենդանական աշխարհի բարեշրջումը և ուրիշ օրինակներ, որպես տրամաբանական եզրակացություն` կարելի է ասել, որ Տիեզերքը հիմնակա է, միշտ գոյություն ունի, որ տեղեկատվություն կուտակած այդպիսի համակարգ, ինչպիսին գեոնային պսակն է, պետք է վաղ թե ուշ, հարատև ժամանակի մեջ ենթարկվեր ինքնակազմակերպման՝ ինչպես մարդու ուղեղը, և դառնար գերհզոր ու ամենակարող կիբերնետիկ համակարգ՝ Բարձրյալ բանականություն:
Այստեղ միայն կնշենք, որ, տեղեկատվության կուտակման և ճառագայթման շնորհիվ, մշտանորոգ գեոնային պսակը ձգտում է անվերջ զարգացման: Թեեւ, դժվար է ըմբռնել, թե անվերջությունը ինչպես կարող է անվերջ զարգանալ, այնուամենայնիվ, դա այդպես է:
Վերը արտահայտված գաղափարներից հետևում է, որ գեոնային պսակը՝ տեղեկատվական գերհզոր աղբյուրը, իսկապես տեղեկատվական դաշտ է, որի ներգործությամբ կատարվում են բուսական ու կենդանական աշխարհի և, գիտատեխնիկական ու իմաստասիրական-բարոյագիտական ասպարեզում, մարդու գիտական ճանաչողության ու հայտնագործական գործընթացների զարգացումն ու բարեշրջումը:

Երկու սկզբունքների՝ բարու և չարի պայքարի մասին

Համաշխարհային գործընթացների բարեշրջումը, բեկվելով մարդու հոգեբանության մեջ, առհասարակ, դրսևորվում է երկու սկզբունքների՝ բարու և չարի գոյությամբ: Աշխարհի զարգացման բոլոր աստիճաններում վեր է հանվում նշված երկու սկզբունքների միջև եղած անվերջանալի պայքարը. փաստորեն, էնտրոպիայի և բացասական էնտրոպիայի, կամ այլ կերպ ասած, անկարգության և կարգի միջև եղած պայքարը: Առաջինը ցածրարժեք, անկայուն և ինքնալույծ համակարգերի ու օրգանիզմների միջոցով` ընդհանրապես, ձգտում է քաոս տարածել, երկրորդը ձգտում է ձևավորել, հաճախ նաև մարդու տեսանկյունից արժեքավոր և օգտակար, կառույցներ և համակարգեր: Անվախճան չարի սկզբունքը բերում է շատ կառույցների և համակարգերի փլուզման ու ոչնչացման, իսկ բարու սկզբունքը ստեղծում է կայուն օրգանիզմներ ու համակարգեր:
Աշխարհի չար ոգին՝ Մեֆիստոֆելը, հպարտանում էր իր չարագործությունների պտուղներով: Աշխարհն այնքան վատ է, ասում էր նա, որ ինքը ի վիճակի չէ այլևս չարագործություն կատարել: Եվ, այդուհանդերձ, նա երկյուղ էր կրում աշխարհում գոյություն ունեցող սիրո, որը բարու դրսևորումն է, հաղթական սկզբունքից:
Մեծ մտածողնորից շատերը, այդ թվում նաև Իոհան Վոլֆգանգ Գյոթեն, յուրօրինակ կերպով էին մեկնաբանում չարի և բարու պայքարը. չգիտեին աշխարհի մեծագույն սկզբունքի գոյության, այսինքն՝ էնտրոպիայի և բացասական էնտրոպիայի փոխկապակցված հակամարտության, քայքայման սկզբունքի և կառուցողական՝ տեղեկատվական ու ստեղծագործական սկզբունքի միջև եղած պայքարի մասին:
Պայքարը գոյության, ստեղծելու կամ լավագույնը դառնալու համար, ըստ Լյուդվիգ Բոլցմանի, պայքար է էնտրոպիայի նվազեցման համար, այսինքն՝ տեղեկատվության ավելացման համար: Այդ ընդհանուր սկզբունքը ընկած է բոլոր համակարգերի` անօրգանական, կենդանական և բուսական աշխարհի ձևավորման, ինքնակազմակերպման ու գոյատևման հիմքում՝ նրանց ձևավորման և բարեշրջման բոլոր մակարդակներում: Այդ սկզբունքով են զարգանում ու բարեշրջվում մարդու վարքուբարքն ու ճանաչողությունը:
Բարեշրջման բոլոր մեխանիզմների հիմքում ընկած է տեղեկատվության քանակական աճը՝ իր բոլոր դրսևորումներով, որի համար աղբյուր կարող են հանդիսանալ ամեն տեսակի ֆիզիկական և ոչ ֆիզիկական դաշտերը և, հիմնականում, Տիեզերքի գեոնային պսակը:

Թարգմանությունը ռուսերենից՝՝
Վահան Հարությունյանի
Reply With Quote
Old 21.05.2007, 07:00   #25
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

Կարծում եմ մեր խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ մեր ազգի մեջ պարապ-սարապ մարդիկ չափազանց շատ են:

Ուր էլ հայացքդ ուղղես հայերի մեջ հազարավոր մարդիկ կգտնես, որոնք որեւէ մասնագիտության մեջ չեն հանդիսանում մասնագետ կամ ընդհանրապես չունեն մասնագիտություն: Նման մարդիկ արդեն այնքան չեն զբաղվել իրենց մասնագիտությամբ, որ արդեն մոռացել են ու ետ են ընկել իրենց մասնագիտության մեջ առկա զարգացումներից:

Այս մարդիկ զբաղվում են այստեղից-այնտեղից օրվա հաց վաստակելով ու դատարկաբանում են թեմաներից, որոնցում ըստ էության կոմպետենտ չեն:
Հետաքրքրական է (նաեւ օրինաչափ), որ այդ մարդիկ իրենց «փիլիսոփայական» աշխարահայացքներով անընդհատ քննադատում են կապիտալիստական աշխարհակարգը. աշխարհակարգ, որը չի ընդունում հենց այդ տիպի մարդկանց գոյությունը:

Քննադատում են, ապացուցելով կապիտալիզմի ապագա կրախը, ներսից կրծող ցեցը, հակաաստվածային լինելն ու մարդկանց ղեկավարման մեթոդ հանդիսանալը:

Այսինքն այս մարդիկ իրենց տեսություններում արդարացում են փնտրում իրենց մասնագիտական անկարողությանն ու անհատական ծուլությանը:

Բնական է, որ նման մարդկանց ցանկությունն է հայ ազգին վերածել իրենց պես պարապ սարապների մի ամբոխի:

Նման մարդիկ իրենց տիեզերական գաղափարներին հասնում են Մոնոպոլի ասած դիվանին պառկած, ինտերնետային էջերից եւ որ ամենահիմնականն է տարբեր շրջանակներում իրենց պեսների հետ դատարկ-մատարկ զրուցելով ազգի, դասակարգերի, հասարակական կարգի, աստծո ու նման այլ վեհ թեմաներից:

Մեր գրողներից Պորոնյանի ու Օտյանի մոտ սուր ծաղրի է ենթարկվել մարդու այս տիպը:

Մեր ազգի մի որոշ մասին շառլատանությունն ու առանց աշխատանքի ապրելու ցանկությունը հատուկ է:

Մի կողմից սա ցավ է ինձ համար, իսկ մյուս կողմից սփոփանք, որ այդ որոշ մասը դեռ մեծամասնություն չէ հայերի մեջ:
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply With Quote
Old 21.05.2007, 07:15   #26
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 38
Posts: 7,015
Downloads: 11
Uploads: 0
Reputation: 267 | 5
Default

Quote:
Originally Posted by Monopole View Post
а то я человек темный, в университетах не кончал, как говориться.
Հեչ Մոնոպոլ ջան
Reply With Quote
Sponsored Links
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 21:27.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.