Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > Science and Education
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 28.10.2008, 09:20   #1
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Yerevan
Posts: 2
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Smile Ծրագիր աշակերտների համար

Փի-Էյչ Ինտերնեշնլը (նախկինում Փրոջեքթ Հարմոնի), հայտարարում է, որ ԱՄՆ պետ. դեպարտամենտի կրթության և մշակույթի գործերի բաժնի ֆինանսավորմամբ մեկնարկում է նոր ծրագիր, որը գործողությունների ծրագրի միջոցով կմիավորի ամերիկացի, հայ և ադրբեջանցի երիտասարդությանը մեդիայի (տեղեկատվական միջոցների) վերաբերյալ տեղեկացվածություն ձեռք բերելու նպատակով:
ԴՈԹՔՈՄը “Առցանց գործիքների զարգացումն ի նպաստ քաղաքացիական ընդգրկվածության և մոբիլիզացման” թեմայով ծրագիր է, որը 20 ամիսների ընթացքում` 2008թ.-ի հոկտեմբերից մինչև 2010թ.-ի հունիսը, մեդիայի վերաբերյալ տեղեկացվածության և Վեբ 2.0 գործիքների մասին առցանց դասընթացի, ինչպես նաև 2 միջազգային փոխանակումների միջոցով կմիավորի հայ, ամերիկացի և ադրբեջանցի 14-16 տարեկան դպրոցականներին` գտնելու սեփական ձայնը, ստեղծելու մեդիայի սեփական աշխարհը և իրենց ազդեցությունն ունենալու մեդիայում: Ծրագրում ընդգրկված 3 երկրների 90 մասնակիցներից 30-ը կընտրվեն ԱՄՆ-ում ավելի ակտիվ գրաֆիկով պլանավորված փորձի փոխանակման համար, որտեղ նրանք կշարունակեն իրենց վերապատրաստումը և դեմ առ դեմ աշխատանքը: Տասական աշակերտներ Հայաստանից և Ադրբեջանից կմասնակցեն 2009թ.-ին Վերմոնտում (ԱՄՆ) կայանալիք ամառային փոխանակման ծրագրին, որը կշարունակվի Վերմոնտի տաս աշակերտների փոխադարձ այցով Հայաստան և Ադրբեջան 2010թ-ին` աշխատելու ԴՈԹՔՈՄի իրենց ընկերների հետ իրենց ծրագրային գործողությունները հաջորդ աստիճանի փոխանցելու համար:

Բոլոր այն անձինք, ում հետաքրքրում է ԴՈԹՔՈՄ ծրագիը, խնդրում ենք հաստատել իրենց հետաքրքրվածությունը հոկտեմբերի 27-ից նոյեբերի 5ը` զանգահարելով Փի-ԷյչԻնտերնեշնլի հայկական գրասենյակ, կամ ուղարկելով հաղորդագրություն Էլ. փոստով: Հետաքրքրվողներին ծրագիրն ավելի մանրամասն կներկայացվի կողմնորոշիչ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 5-ին հաջորդող շաբաթվա մեջ և որոնց մասին դիմորդները կտեղեկացվեն նախապես: Ծրագրի դիմումներն ընդունվելու են մինչև նոյեմբերի 30-ը:

ՀՀ-ում ԴՈԹՔՈՄ ծրագրի ղեկավար
Աստղիկ Զաքարյան
Փի-Էյչ Ինտերնեշնլ - Հայաստան
Պարոնյան 8/8, Երևան, 0015, ՀՀ
Հեռ: (37410) 53 86 76, 53 67 83
Էլ. փոստ: [email protected]
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 21:13.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.