![]() | |
| |||||||
| Home | Register | Blogs | FAQ | Members List | Calendar | Downloads | Arcade | Mark Forums Read |
| Science and Education Наука и Образование |
![]() |
| | LinkBack | Thread Tools | Display Modes |
| | ||
| Moderator | Оганес Давтян Quote:
кто нибудь читал его книгы ?
__________________ --------------- Արատտայի ու Խալդեյի հովանավոր . | |
| | |
| | #16 |
| the happiest girl Join Date: Feb 2002 Location: Yerevan
Posts: 2,521
Rep Power: 7 Reputation:
73 | Post #14 is edited. Please steer clear of insulting each other. Thank you.
__________________ So much good, so much evil. Just add water. (c) |
| | |
| | #18 |
| Banned Join Date: Jul 2006 Location: El Salvador
Posts: 147
Rep Power: 0 Reputation:
10 | Центурия 5/66 Кто видел, как светится лампа Трояна? А рядом разбитый грустит акведук, Златой и серебряный сон прерывать еще рано, Клад врыт был в давно заколдованный круг. Мишель Нострадамус |
| | |
| | #19 | ||
| Смотри мне прямо в глаза! | Quote:
Quote:
Поэтому полемика и циркуляция мнений ценна только тогда, когда происходит в среде специалистов. Неспециалисты в большинстве случаев совершенно не могут составить себе адекватную картину предмета и тем более рассуждать о нем. Вот ты говорил про планковские величины и закон сохранения энергии, не будешь ли ты так любезен, поведать нам, что ты поимаешь под планковскими величинами, какие из них тебе известны и что ты хнаешь озаконе сохранения энергии, в частности, почему энергия сохраняется и вообще, всегда ли она сохраняется. ![]()
__________________ Богохульник, чревоугодник, прелюбодей, к вашим услугам. | ||
| | |
| | #20 |
| Banned Join Date: Jul 2006 Location: El Salvador
Posts: 147
Rep Power: 0 Reputation:
10 | Vivat academia! Vivat, crescat, floreat! “Favete linguis!” Magister dixit. PS: NO PASARAN ! |
| | |
| | #21 | |
| Moderator | Quote:
как хочешь, можешь и не обсуждать что либо со мной ибо я люблю лежать на диване и думать о теории которая обяснит всю вселленную. что греха таить, это моя слабость ![]()
__________________ --------------- Արատտայի ու Խալդեյի հովանավոր . | |
| | |
| | #22 | |
| Смотри мне прямо в глаза! | Quote:
Я всего лишь сказал, что дл ятого,чтоб обсуждать такие вещи нужно обладать очень большим об'емом специфицеских знаний ! Никакого элитаризма, это всего лишь практическая необходимость. Вот для того, чтобы управлять самолетом нужно много учиться, ты же не доверишь всою жизнь "пилоту", который вместо учебы лежал на диване и рассуждал о самолетах, имея под рукай только игрушечные модельки. Для того, чтоб разбираться в теории суперструн нужно ничуть не меньше, а то и больше, знаний и навыком, чем для управления Боингом. Даже я не могу с полной серьезностью рассуждать о ней, не смотря на мою кандидатскую степень. Я знаком с ней только в общих чертах, в то время, как она развивается очень бурными темпами. Я тебе со всей ответственностью заявляю, что за последнии 100 лет ни одной сереьезной научной работы или открытие не было сделано непрофессионалом ! Потому как научные знания далеко ушли от нашего обыдненого повседненного бытия и опыта. Так что, если хочешь учиться, я тебе помогу, чем смогу. Если ты уверен, что леаж не диване можешь сделать великие открытия, то поговорим, когсда сделаешь. ![]()
__________________ Богохульник, чревоугодник, прелюбодей, к вашим услугам. | |
| | |
| | #23 |
| Moderator | вот нашел эту статью Давтяна и решил выложить. ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՆԱՐԵԿԱՑԻՆ Մենք ո՞վ ենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ու՞ր ենք գնում: Հարցերի այս եռյակը հայտնվել է մարդու գիտակցության կիզակետում, թերևս, այն օրվանից, երբ ձևավորվել է մարդկային բանականությունը: Աշխարհի հոգևոր ճանաչողությունը ավելի ընդգրկուն է եղել, սակայն մարդու գիտական միտքն ընտրել է իրատեսական ուղին: Քաղաքակրթությունը պատմականորեն կուտակել է որոշակի փորձնական գիտելիք, որն արդեն ակամա ընդգծում է հոգևոր ճանաչողության առաջնությունը և անսխալականությունը: Այժմ, կարծես, եկել է այն ժամանակը, երբ հոգևոր և գիտական ճանաչողությունը իրար լրացնելով ներդաշնակում են մարդկային բանականության աշխարհը: Աշխարհը միասնական է, և նրանում առկա բոլոր երևույթները տիեզերակարգի մեջ են գտնվում: Նյութը և նրա առույթները ածանցված են՝ նպատակաբանված կյանքի և բանականության ֆենոմենով: Էնտրոպիայի (քաոս) և նէգենտրոպիայի (կազմակերպում) միջև ընթացող պայքարը բնության հարաշարժ ուժն է: Մարդկային էությունը և հոգևոր գոյակերպը, ընդհանուր առմամբ, ձևավորվել են տիեզերական բանականության ազդեցությամբ: Անհատի և քաղաքակրթության կողմից ստեղծված մտավոր և ֆիզիկական համակարգերը, եթե հարիր չեն աստվածակարգին, բախվելով բացարձակ ճշմարտության հետ, դադարում են գոյություն ունենալ՝ հաճախ թողնելով ողբերգական հետևանքներ: Ադամի որդիների անհաշիվ ամբոխի մեջ հազվագյուտ են երևացել գլուխներ, որոնք հոգու և մտքի աչքերով կարողացել են Տիեզերքի՝ Աստծո մշտանորոգ աշխարհի ամբողջականությունը տեսնել նախասահմանված հավերժության մեջ: Այս առումով հոգևոր մտքի գագաթներից, թերևս, ամենաճերմակը եղել է Նարեկացին, իսկ գիտական մտքի զարմանահրաշ բարձունքը Հովհաննես Դավթյանն է: Հ. Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսություն» գիրքը, կարծես, Տիեզերքի ամենահեռավոր ոլորտներից Երկիր հասած երկնաքար լինի, որի վրա կարդացվում է. «Տիեզերքը հիմնակա և հարակա է, այն երբեք չի պայթել և չի խտանալու նորից նույն կետում»: Հ.Դավթյանը խորհրդային ժամանակների հայազգի գիտնական է, որի հայտնագործությունները համաշխարհային գիտական մտքի փառավոր էջերն են կազմում: Նա ստեղծել է հարաբերականության համընդհանուր տեսությունը, որի միայն մի մասն է կազմում Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը: Հ. Դավթյանը նյութական աշխարհում առաջխաղացման փնտրտուքով տարված աշխարհի կողմից առայժմ աննկատ կմնա, ինչպես Նարեկացին իր ժամանակներում, քանզի նա հայ է՝ աշխարհաճանաչողության ոգու աստվածատուր կրողը: Աշխարհն ինչքան էլ աչքերը փակի մեր դեմ, մեր գիտական միտքը եղել է և կմնա հիմնարար դիրքերում: Օրինակ՝ Երևանի Մոլեկուլային կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակից Գևորգ Գևորգյանը արտածել է կենսամոլեկուլների պարբերական համակարգ և բացահայտել է կենսամոլեկուլների ժառանգական կոդավորման հիմնարար սկբունքը, այլ կերպ ասած՝ կյանքի կազմակերպման մոլեկուլային սկզբունքը, որով սկիզբ է դրել գիտության նոր ճյուղի՝ կենսիմաստասիրության ստեղծմանը, որը գիտության համար նոր հորիզոններ է բացելու և, որով հնարավորություն կընձեռնվի առայժմ բուժում չունեցող բազմաթիվ հիվանդությունների բուժման համար արդյունավետ դեղորայքներ ստեղծել: Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Թորոսյանը «Օտկրիտիե օսնովնոյ ֆունկցի ժիվովո» վերջերս գրած աշխատությունում բացահայտել է կենդանի նյութի հիմնական առույթը: Այս ամենը պատահական չէ: Հայկական պետականությունը, եթե երբևէ կառուցվի մեր ոգեղեն հիմքի վրա և մեզ մոտ գիտա-մշակութային կառույցները պետական հոգածությամբ ձերբազատվեն իրենց մուրացիկ վիճակից, ապա մեր ազգին անհոգեկից, անհեռատես իշխանությունների սերմանած համազգային գռեհկության ու տգիտության մշուշը կհալածվի մեր երկրից: Իսկ այժմ վերադառնանք Հ. Դավթյանին, որի բարձունքից երևում է Տիեզերքի գեոնային պսակը, ինչպես Արարատի գագաթից՝ Երկրի լայն հորիզոնները: Տիեզերքի գեոնային պըսակ , ահա, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գընում, ահա, մարդկային ճակատագրի նախախնամությունը: Հովհաննես Կարապետի Դավթյանը ծնվել է 1911թ. ապրիլի 15-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, հողագործների ընտանիքում: Գյումրիի Խրիմյան յոթամյա դպրոցն ու մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո նա 1931թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանը, այնուհետև կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում և 1936 թ. այն ավարտել գերազանցության դիպլոմով: Մինչև 1939թ. աշխատել է Մոսկվայի նավթաբանության ինստիտուտի Ֆիզիկական քիմիայի ամբիոնում, որտեղ 1938թ. պաշտպանել է քիմիական գիտությունների թեկնածուական թեզ՝ «Մոլեկուլների ասոցիացիայի տեսություն» թեմայով: 1939-46թթ Հ. Դավթյանը աշխատել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտում, որտեղ զբաղվել է էլեկտրաքիմիական էներգիայի հիմնախնդիրներով և պաշտպանության ոլորտում կատարել է հույժ պետական գաղտնիք հանդիսացող գիտական աշխատանքներ: 1944թ. պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան: 1947թ. հրատարակել է «Վառելանյութի քիմիական էներգիան էլեկտրական էներգիայի անմիջական փոխակերպման հիմնախնդիրը» գիրքը: Այդ աշխատությունը աշխարհում առաջինն էր, որտեղ ներկայացված էին ջերմային էլեմենտների աշխատանքի տեսությունն ու տեխնոլոգիաները: Այդ աշխատանքների համար Հ. Դավթյանը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով: Պատերազմից հետո մեկ տարի աշխատել է Կազանում: 1946թ. ՀՀ ԳԱ նախագահությունը նրան հրավիրում է Հայաստան: Հ. Դավթյանը հիմնում է ֆիզիկական քիմիայի լաբորատորիա, որը ծառայել է որպես բազա՝ ռադիոակտիվ իզոտոպների հարստացման և գազային խառնուրդների անջատման ընդհանրացված տեսության ստեղծման համար: Միաժամանակ քվանտային քիմիայի թեմաներով դասախոսում էր ԵՊՀ-ում: Նախանձախնդիր գործընկերների կողմից հալածանքների ենթարկվելով տեղափոխվում է Վիլնյուս, որտեղ ղեկավարում է տեղի համալսարանի ամբիոնը: 1953թ. ստանում է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում և, հաղթելով մրցույթը, ընտրվում է Օդեսայի համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ:1962թ.հրատարակում է «Քվանտային քիմիա»` ԽՍՀՄ-ում առաջին նմանօրինակ դասագիրքը: 1968թ. Հ. Դավթյանը նորից հրավիրվում է Երևան: Շուտով թողնում է փորձարարական աշխատանքները և զբաղվում է տեսական ֆիզիկայով ու իմաստասիրությամբ: Նա ամբողջովին կլանված էր կյանքի ու մահվան, հոգու անմահության և բարոյագիտության մասին մտորումներով: Հանգուցյալ կնոջ՝ Է. Մասյուկի հուղարկավորությունից հետո, գիշերը նրան երազում հայտնություն է եղել, տալիս է սպիտակ մի թուղթ, որի վրա գրված են եղել հավասարումներ: Առավոտյան Հ. Դավթյանը հիշողությամբ վերարտադրում է այդ հավասարումները, որոնց վրա աշխատելով՝ հետագայում պարզում է, որ դրանք արտացոլում են հարաբերականության համընդհանուր տեսությունը, որի մասնավոր դեպքն է համարվում Ա. Էյնշտեյնի կազմած հավասարումը: Ա. Էյնշտեյնի հեղինակությունը այնքան բարձր էր, որ ոչ մեկը այդ մասին հրապարակումներ չէր անում: Այնուհետև Գերմանիայում «Annalen der Phyzik» ամսագրում, որի խմբագիրը ժամանակին եղել է Ա. Էյնշտեյնը, տպագրվում են այդ հավասարումները: Այդ հավասարումներից բխում է այն հետևությունը, որ հնարավոր է Տիեզերքում գոյություն ունենա Գերբանականություն: 1972թ. Հ. Դավթյանը ամուսնանում է Է. Լալայանի հետ, որի հետ միասին գրում է «Գրիգոր Նարեկացու աշխարհահայացքը» ծանրակշիռ աշխատությունը: Հ. Դավթյանը վախճանվել է 1990թ., չի ունեցել ժառանգ, սակայն թողել է եզակի կարևորություն ունեցող գիտական ժառանգություն: Հ.Դավթյանի կատարած աշխատանքների մասին ծայրագույնս համառոտ տեղեկագրությունը կազմել է շուրջ 100 էջ, որը հրատարակվել է 2001թ. Երևանում «Հովհաննես Դավթյան» վերնագրով /ռուսերենով/: Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հ. Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսություն» գրքից և ակնկալում ենք, որ կգտնվեն բարեգործներ, որոնց ֆինանսական աջակցությամբ հայերենով կհրապարակվեն Հ. Դավթյանի համաշխարհային գիտության փառավոր մաս կազմող բոլոր աշխատանքները: Նրա աշխատանքների պսակը «Հիմնարար դաշտի տեսություն» մենագրությունն է, որն ամփոփում է աշխարհակառույցի` տարածության և ժամանակի, նյութի և Տիեզերքի մասին գիտականորեն հիմնավորված իր պատկերացումները: Հովհաննես Դավթյան Հատվածներ «Հիմնարար դաշտի տեսություն» գրքից
__________________ --------------- Արատտայի ու Խալդեյի հովանավոր . |
| | |
| | #24 |
| Moderator | ՀԻՄՆԱԿԱ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՏԻԵԶԵՐՔԸ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հիմնակա Տիեզերքի մասին Տիեզերքը գտնվում է նյութական զանգվածից գեոնային զանգվածի (էլեկտրամագնիսական-գրավիտացիոն ճառագայթում) և գեոնային զանգվածից նյութական զանգվածի փոխակերպման շարժընթացային հավասարակշիռ վիճակում: Այս գործընթացներից առաջինը տեղի է ունենում մետագալակտիկայի արտաքին ռեակցիոն գոտիներում, իսկ մյուսը՝ (ճառագայթների փոխակերպումը նյութի) մետագալակտիկայի մեջ, (օրինակ՝ գալակտիկաների միջուկներում): Տիեզերքի նյութական զանգվածը ամբողջությամբ պարուր ված է գեոնային զանգվածով, որն ունի հսկա թագի՝ «ճերմակ լուսապսակի» տեսք: Ընդհանրապես, նյութական զանգվածի վրա գեոնային պսակ կարող է գոյանալ այն դեպքում, երբ տվյալ զանգվածը հասնում է սահմանային վիճակի: Վերջինս որոշվում է հետևյալ պայմանով՝ 2GM/Rk=c2, որտեղ M-ը զանգվածն է, Rk-ն սահմանային կամ շվարցշիլդովյան շառավիղը, c-ն՝ լույսի արագությունը, իսկ G-ն՝ գրավիտացիոն հաստատունը: Սահմանային վիճակում նյութական զանգվածը «այրվում» է՝ փոխակերպվելով էլեկտրամագնիսական-գրավիտացիոն ճառագայթների: Ճիշտ այդպիսի գործընթաց տեղի է ունենում մետագալակտիկայի արտաքին ոլորտում: Այդ դեպքում էլեկտրամագնիսական և գրավիտացիոն ճառագայթները, ինչպես ամպ, պարուրում են մետագալակտիկան՝ առաջացնելով գեոնային պսակ: Սակայն չի հաստատվում, որ Տիեզերքի գեոնային պսակը միայն գալակտիկական զանգվածների «այրման» արդյունքն է: Գեոնային պսակը, հավանաբար, միշտ գոյություն է ունեցել, ինչպես և ինքը՝ մետագալակտիկան՝ անկախ «այրման» գործընթացներից: Հիմնակա Տիեզերքի տեսության մյուս կարևոր դրույթը այն է, որ գոյություն ունեն անսահման քանակության տիեզերքներ՝ մետագալակտիկաներ, ինչպես մերը՝ գեոնային պսակներով պարուրված, և բոլորը գտնվում են ջերմային և տեղեկատվական փոխհավասարակշիռ վիճակում: Յուրաքանչյուր գալակտիկայի գեոնային պսակ կարող է ընկալել տվյալ մետագալակտիկայից արձակվող ճառագայթները, և բոլոր մետագալակտիկաների պսակները, միասին վերցրած, գտնվում են շարժընթացային փոխներգործական գործընթացում: Գեոնային համակարգը՝ անսահման տեղեկատվություն կրող Գեոնային համակարգը գրավիտացիոն-իներցիալ և էլեկտրամագնիսական ճառագայթների խտացում է: Վերջիններս զսպվում են սեփական գրավիտացիոն դաշտի շնորհիվ: Այլ կերպ ասած` գեոնի գոյությունը պայմանավորված է երկու երկրաբանական գոտիների (ավելի ճիշտ՝ երկրաբանական մակերեսների) առկայությամբ: Սա նշանակում է, որ գեոնային համակարգին բնորոշ հատկությունը կարող է այնպիսին լինել, որ ամբողջ աշխարհից այնտեղ մուտք գործող բոլոր ճառագայթները, մասնակիորեն կամ ամբողջությամբ, կմնան նրա մեջ: Քանի որ ցանկացած ճառագայթում պարունակում է իր աղբյուրի մասին որոշակի տեղեկատվություն, ուրեմն՝ Տիեզերքի գեոնային համակարգը, փաստորեն, անսահման քանակության տեղեկատվական ազդանշանների ամբողջականություն է: Այդ համակարգը ընդունում և պահպանում է մեր աշխարհում (և ուրիշ աշխարհներում) կատարվող բացարձակապես բոլոր գործընթացների մասին տեղեկատվություն: Խոսելով տեղեկատվության մասին` այստեղ պետք է հասկանալ, որ անպայման կատարվում է ազդանշանների տեղեկատվական համաձևույթ, այսինքն՝ աշխարհում կատարվող գործողությունների մասին ստացված տեղեկատվական ազդանշանների նույնականացում՝ ըստ իմաստի և բովանդակության: Ազդանշանների նյութական կամ էներգետիկ վիճակը (էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ալիքներ) տեղեկատվական են այնքանով, որքանով տվյալ դեպքում ճառագայթային էներգիան տեղեկատվություն է |