Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Technical sections > Webmaster Zone > Showcase
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 14.04.2009, 13:51   #1
В бой аргхххххххх!
 
hov's Avatar
 
Join Date: 09 2002
Location: Vik, Medieval Norway
Age: 35
Posts: 1,513
Downloads: 12
Uploads: 0
Reputation: 43 | 3
Default Amena.AМ - Սպառողների նյարդերը խնայելու համար նա

Մեկ նախադասությամբ այս կայքի մասին

Եթե իրոք փորձենք եզրափակվել մեկ նախադասությամբ, ապա կարելի ասել, որ այստեղ Դուք կարող եք իմանալ թե Երևանում ո՞ր տաքսի ծառայությունն է ամենալավը, ո՞ր կենցաղային տեխնիկայի խանութում են գները ամենամատչելին, ո՞ր սրճարանում է սպասարկումը ամենաորակյալը և նաև թողնեք Ձեր կարծիքը այս հարցերի շուրջ:

Իսկ մանրամասները ներկայացրած են ստորև:

Բարի գալուստ Amena.AM:


Ի՞նչու ես չեմ ստանում լիարժեք տեղեկություններ այն ամենի մասին ինչի համար վճարում եմ

Հաճախ, երբ մենք պատրաստվում ենք կատարել որևէ կարևոր գնում, առաջանում է տհաճ մի իրավիճակ, երբ հարկավոր են մաքսիմալ օբյեկտիվ տեղեկություններ, որոշում կայացնելու համար, սակայն չգիտես թե որտեղի՞ց այդ տեղեկությունները հայթհայթես: Մեզ պետք է իմանալ, թե որտե՞ղ են գները ցածր, ո՞ր ընկերության արտադրանքն է որակյալ, որտե՞ղ է սպասարկումը գտնվում քիչ թե շատ պատշաճ մակարդակի վրա և այլն:

Սակայն այս ինֆորմացիան, արի ու տես, որ "դեֆիցիտ" է: Չորս կողմից անընդհատ տեղացող գովազդը գովերգում է ինչ հնարավոր է, բայց իրականությունը, չգիտես ինչու, մի քիչ տարբերվում է նոր լվացքի փոշի գնած երջանիկ տիկնոջ ներկայացրած պատկերից:

Այդ պատճառով մարդիկ շատ թերահավատորեն են մոտենում գովազդին, և, ասենք, սառնարան գնելիս շատ ավելի կվստահեն հարևան Վահիկ ձյաձյաին, որն աշխատում է վերանորոգման կենտրոնում և լավ տեղեկացված է սառնարանների հետ կապված նրբություններից: Սակայն միշտ չի, որ Վահիկ ձյաձյան բնակվում է Ձեր հետ նույն շենքում: Եւ այդ դեպքում ստիպված ենք գնումներ կատարել մեզ հասանելի կծկտուր, անհուսալի տեղեկությունների վրա հիմնվելով: Ծանո՞թ է այս անհանգիստ և անհարմար զգացողությունը:

Ի՞նչ անել

Amena.am նախագիծը կոչված է գոնե որոշ չափով թեթևացնել երևանցիների այս հոգսը, միավորելով բոլոր սպառողներին կայքի միջոցով: Հավագելով բոլորիս փորձը և տեղեկությունները մի տեղ, մենք կունենանք օբյեկտիվության հավակնող տեղեկությունների աղբյուր, որը կծառայի սպառողների շահերին:

Կայքում ներկայացված են բազմաթիվ ընկերություններ, որոնք բաժանված են ըստ բնագավառերի: Կայքի այցելուները կարող են թողնել իրենց կարծիքները, քննարկել այս կամ այն ընկերությունը, պատմել առնչվելու իրենց փորձի մասին, գնահատել այդ ընկերությունների գործունեությունը: Արդյունքում սպառողները իրենք են կառուցում իրատեսական վարկանիշ: Կարելի է նաև առաջարկել նոր ընկերություններ:

Գնահատումը տեղի է ունենում ըստ 4 հատկանիշերի, որպեսզի ամեն ձեռնարկության պատկերը լինի առավելագույնս ամբողջական: Դրանք են`

Գները: Մատչելիությունը
Սպասարկումը: Ծառայությունների մատուցման որակը
Որակը: Որակյալ են արդյոք վաճառվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները
Տեսականին: Մատուցվող ծառայությունների կամ ապրանքների տեսականու բազմազանությունը

Արդյունքում ստացվող միասնական վարկանիշը, և ամեն ձեռնարկության էջում թողած կարծիքները տալիս են բավական իրատեսական տեղեկություններ մեր այսօրվա Երևանյան ընկերությունների մասին, ինչը կօգնի սպառողին կատարել իր ճիշտ ընտրությունը:
__________________
Rock Hovhannes.

Дневник
Stryfe.Am - Coming Soon!
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 18:46.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.