![]() |
![]() | #1 |
Младенец Join Date: 08 2004 Location: Zion
Posts: 48
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 0 | 0 | ![]() ԷԿՈՒՄԵՆԻԿ ՈՒՂԵԻԾ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Հանձնարարում ենք եվրոպական Եկեղեցիներում կյանքի կոչել էկումենիկ աղոթքի մի օր՝ արարչագործության պահպանման համար: Պարտավորվում ենք, -Առավել զարգացնել մի ապրելակերպ, որի միջոցով ժխտվեն տնտեսական և սպառողական պարտադրանքների գերիշխանությունը, և արժեք տալ պատասխանատու և մնայուն կենսամակարդակի, - Քաջալերել եկեղեցական կենսոլորտապահպան կազմակերպություններին և էկումենիկ հիմնարկները՝ արաչագործության պահպանության իրենց պատասխանատվության մեջ: 10. Հրեականության հետ միասնությունը խորացնել Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հաավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգևներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից և՝ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք և դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն: Խիստ անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե’ քարոզչության, թե’ դասավանդության, թե’վարդապետության և թե’ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը և քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել: Պարտավորվում ենք, - Մերժել Եկեղեցու և հասարակության մեջ հակասեմական և հակահրեական բոլոր ձևերը, - Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ և աշխուժացնել դրանք: Պարտավորվում ենք, - Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլև Եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարևլվյուն միասնաբար ներկայացնել, - Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել, - Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ և ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել: Պարտավորվում ենք, - Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր և ազգային փոքրամասնություններ, ինչպես նաև հարցերի խաղաղ լուծման ձևը պաշտպանել, - Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե’ Եկեղեցու և թե’ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը: Սա էլ այսպես կոչված հայ եկեղեցու պաշտոնական կարծիքն է որի տակ նրանք ստորագրել են և այդպիսով դավաճանել են մեր նախնիներին որոնք այդքան դաժան զրկանքների գնով պաշտպանեցին մեր եկեղեցու Տիեզերական Էությունը և նրա անմիջական կապը Աստծո հետ: Այսօր գրչի մի հարվածով մեր եկեղեցին ընդունեց որ իր և աստծո միջև կա միջնորդ, այսինքն նա այլևս տիեզերական չէ: |
![]() |
![]() |
Thread Tools | |
|
На правах рекламы: | |
![]() | |