![]() |
![]() | #1 |
панаехавший Join Date: 06 2003 Location: форпост Age: 33
Posts: 4,007
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 0 | 0 | ![]() ![]() Ըստ «Lրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության, այս տարի Հայաստանը խոսքի ազատության ցուցակում գրավում է 101-րդ հորիզոնականը: Դիտարկված մոտ 170 երկրների շարքում Հայաստանը զիջում է ոչ միայն Վրաստանին, այլեւ Թուրքիային, որը վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ դատական գործեր է հարուցել լրագրողների դեմ ու արժանացել եվրոպական կառույցների քննադատությանը: Կազմակերպությունը դիմել է երկրում աշխատող լրագրողներին, փորձագետներին, օտարերկրյա լրատվամիջոցներին՝ խնդրելով մատնանշել անցած տարվա սեպտեմբերից մինչեւ օրս խոսքի ազատության դեմ կիրառված բռնություններն ու սահմանափակումները: Ըստ կազմակերպության Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների բաժնի ղեկավար Էլզա Վիդաալի, հայաստանցի լրագրողներն ու փորձագետները նման բազմաթիվ դեպքեր են հիշատակել. - «2 լրագրող ենթարկվել է սպառնալիքների, 5 լրագրող` հարձակման: Նշվում է նաեւ, որ մասնավոր լրատվամիջոցներում առկա է ինքնագրաքննությունը, իսկ հանրային լրատվամիջոցներում` պետական գրաքննությունը: Բացի այդ, ըստ մեր ստացած պատասխանների, Հայաստանում գրաքննվում են նաեւ որոշ ինտերնետային կայքեր»: Վերջին տարիների ընթացքում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, Հայաստանը խոսքի ազատության տեսանկյունից զգալի հետընթաց է ապրել: 2003-2004 թվականներին, օրինակ, Հայաստանը զբաղեցնում էր 90-րդ հորիզոնականը, սակայն անցած տարի միանգամից 12 կետով նահանջել է, այս տարի` մեկ հորիզոնականով բարձրացել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «կարելի՞ է ասել, որ 2006-ին խոսքի ազատությունը Հայաստանում բարելավվել է», Էլզա Վիդաալը պատասխանեց. - «Դժվար է խոսել առաջխաղացման մասին, քանի որ, ինչպես գիտեք, այս դասակարգումը շատ փոփոխական է, եւ մեկ, երկու կամ երեք հորիզոնականները էական առաջընթաց չեն նշանակում»: Հեղինե Բունիաթյան, Պրահա http://azatutyun.am/armeniareport/re...59FBA5B978.ASP
__________________ Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին: My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը |
![]() |
![]() |
Thread Tools | |
|
На правах рекламы: | |
![]() | |