![]() |
![]() | #47 |
Дошкольник Join Date: 01 2006 Location: yerevan, armenia
Posts: 144
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 6 | 0 | ![]()
a razve ne legche zasvidetelstvovat protiv kogo-to chem dat sebya ubit?? po moemu versiya ne ochen...
|
![]() |
![]() | #48 |
Лараян Арег Join Date: 07 2006 Location: на семи холмах Age: 40
Posts: 4,038
Downloads: 8 Uploads: 0
Reputation: 70 | 3 | ![]() |
![]() |
![]() | #49 |
★★★★★★★★★★★★★ Join Date: 08 2004 Location: London, UK Age: 41
Posts: 16,531
Downloads: 8 Uploads: 0
Reputation: 482 | 7 | ![]()
Его просто подставили
|
![]() |
![]() | #51 |
peace Join Date: 01 2007 Location: universe
Posts: 35
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 0 | 0 | ![]() «Հանցագործության մեծագույն խրախուսանքն անպատժելիությունն է»: Ցիցերոն ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԿԱՌԱՓՆԱՐԱՆ «Վայ այն երկրին, որտեղ գործերը և քաղաքացիներին կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերն ու դատարանները: Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է բարձրագույն աստիճանի իմաստուն, և դրանից էլ «յոթ դայակների մանուկը մնում է առանց աչքի», - ասել է մեծ զորավար Կուտուզովը: Հայտնի է` այնտեղ, որտեղ չի գործում օրենքը, տեր ու տնօրեն է դառնում բռնապետությունը: Այնտեղ, որտեղ վերանում է խղճի՜ դատարանը, հասարակությանը բաժին է հասնում ա՜յն դատարանը, որտեղ նախագահում են բանտապահն ու դահիճը: Ցավոք, անկախ և հարազատ հայրենիքում հայտնվել ենք ամենաթողության տագնապալի մի իրավիճակում, որտեղ թագավորում են անօրինությունն ու անպատժելիությունը, որտեղ ահաբեկված ու սարսափահար ժողովուրդը լուռ հետևում է դաժանությունների և քրեական հանցագործությունների «շքերթին»: Իսկ որ դաժանությունը քաջություն չէ, և ոճրագործության գնով որևէ ձեռքբերում չի կարող փոխհատուցել հոգեկան խաղաղության կորուստը, անկասկած է: Հարկավոր է` մեր բարձրաստիճան այրերը գիտակցեն դա: Իսկ ի՞նչ է պատահել: Շատ սովորական դարձած հերթական սպանությունը` օրը ցերեկով, մարդկանց աչքի առջև: Մայիսի 9-ին Երևանի Շենգավիթ համայնքի Մանանդյան 17 հասցեում գտնվող սեփական «Բոլերո» սաունայի մոտ սպանվել է նրա տնօրենը` թաղային հեղինակություն Ստեփան Վարդանյանը: Նույն օրը` գիշերը, որպես վկա, Շենգավիթի տեղամասային ոստիկանություն են «հրավիրվել» սաունայի դիմացի «Պանդոկ» ռեստորանի աշխատակիցներ Հայկ Մելքումյանը, Մարինե Գրիգորյանը և «Պանդոկ»-ի տնօրեն, երկու մանկահասակ երեխաների հայր, 31-ամյա Լևոն Գուլյանը: Հարազատների հավաստմամբ` Լևոնին 2 օր համայնքի ոստիկանությունում պահելուց հետո տարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության շենք, որտեղ ոստիկանների կողմից դաժան ծեծի և խոշտանգումների հետևանքով սպանվել, այնուհետև դուրս է շպրտվել պատուհանից: Համաձայն ոստիկանության հրապարակած տվյալների` Լևոնը «զոհվել է դժբախտ պատահարի» հետևանքով. Իբր` ջուր է խնդրել և, օգտվելով քննիչի բացակայությունից, փորձել պատուհանից փախուստի դիմել, սակայն սայթաքել է, վայր ընկել և մահացել: Հանգուցյալի փաստաբանները և կինը` Ջեմմա Գուլյանը, կտրականապես մերժում են այս վարկածը` համարելով անտրամաբանական, անհեթեթություն: Ըստ Ջեմմա Գուլյանի` նախ` Լևոնի խառնվածքի տեր անձնավորությունը չէր դիմի ինքնասպանության. Ուներ երկու երեխա, երջանիկ ընտանիք, ապրում էր բարեկեցիկ: Երկրորդ` եթե նա փախչելու մտադրություն ունենար, ապա մայիսի 12-ին, երբ հայրենի ոստիկանները «մեծահոգաբար» թույլ էին տվել նրան կատարելու քաղաքացիական պարտքը` ներկայանալ ԱԺ ընտրություններին, այլևս չէր գնա հարցաքննության: «Եկավ տուն, մի քիչ հանգստացավ, սափրվեց, հագնվեց, ասաց` մեկ ժամից կգամ», - պատմում է Լևոնի կինը: Երրորդ` փախուստի համար ընտրում են դեպի փողոց և ոչ թե բակ տանող պատուհանը, որտեղից նա ոստիկանների ձեռքից չէր կարող փախչել: Չորրորդ` ընկնող մարդը, առավել ևս փախչող, բնազդով իրեն պահում է ոտքերի, ձեռքերի վրա, մինչդեռ նրա մարմինը կիսվել էր: « Միայն անշունչ, անկենդան մարմինը կարող էր այդպես ջախջախվել` բաժանվելով երկու մասի», ասում են ընկերները: Եվ հինգերորդ` եթե նույնիսկ նա փորձել է ինքնասպան լինել, ուրեմն` նրան հասցրել են այդ վիճակին` իրենց բռնություններով, ճնշումներով, դաժանությամբ: Ըստ Լևոնի կնոջ` Ջեմմա Գուլյանի և փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Նարինե և Ռուբեն Ռշտունիների` «Պանդոկ»-ի բոլոր աշխատակիցներըոստիկանություն են տարվել ապօրինի` առանց ծանուցագրի, պարզապես «հրվիրվելով հարցազրույցի»` այնտեղ արժանանալով մեր «փառապանծ» ոստիկանների նվաստացումներին, վիրավորանքներին, ծեծին ու ճնշումներին: «Նրանց մի կում ջուր անգամ չեն տվել, - ասում է Ջեմմա Գուլյանը, - իսկ երբ մատուցողուհի Մարինե Գրիգորյանը համարձակվել է ջուր խնդրել, պատասխանել են. «Զուգարանում ջուր կա, գնա զուգարանի ջու՜րը խմի, լի՜րբ»: Լևոնի այրին վստահեցնում է, որ մայիսի 12-ին Շենգավիթի ոստիկանություն իր մեքենայով անձամբ եկել է ինքը` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովիկ Թամամյանը և իր մեքենայով տարել Լևոնին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության շենք, որտեղ և ծեծելով սպանել է նրան, հետո դուրս շպրտել պատուհանից: Հարցին` կարծու՞մ է, որ կանխամտածված է եղել ամուսնու սպանությունը, տիկին Գուլյանը բացառում է. «Հարցաքննվող վկաների յուրաքանչյուրը կարող էր դառնալ այդ զոհը»: Իսկ թե ինչու է սեփական ժողովրդի հանդեպ իր արտակարգ դաժանություններով հայտնի Հովիկ Թամամյանն այդպես շահագրգիռ հերթական սպանության բացահայտմամբ, Լևոնի ընկերները վստահեցնում են, որ սպանված հեղինակության` Ստեփան Վարդանյանի հայրը ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյայի ընկեր է, և նրան վստահեցրել են, որ գործը մինչև չբացահայտվի` այնտեղից կենդանի մարդ դուրս չի գա: Ուշագրավ է, որ ոստիկանները Լևոն Գուլյանի դին դիահերձարան տանելուց անմիջապես հետո հեռացել են` առանց զոհվածի անուն-ազգանունը դիահերձարանի աշխատողներին հայտնելու: «Դժբախտ պատահարի» մասին հարազատներին նույնպես չեն տեղեկացրել: Միայն ժամեր անց Լևոնի մասին տեղեկություն ստանալու նպատակով ոստիկանության գլխավոր վարչության շենք եկած հարազատները տեղեկացել են «ինքնասպանության» մասին: Դեպքի առնչությամբ Լևոն Գուլյանի հարազատները նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին. Մարդու իրավունքների պաշտպանին: Առայժմ արձագանքել է միայն վերջինս` կոչ անելով իրավապահներին` կատարել բազմակողմանի քննություն: Հարազատները հաստատակամ են` հանուն արդարության պայքարել մինչև վերջ` ընդհուպ դիմել Եվրոդատարան: Լևոնի հարազատները փաստաբանների հետ մեկտեղ հրավիրել են մամուլի ասուլիս, բողոքի ակցիա կազմակերպել կառավարության եւ ոստիկանության գլխավոր վարչության շենքերի առջև` պահանջելով արդարադատություն, պատիժ մարդասպաններին, ոստիկանապետի հրաժարականը: Ըստ փաստաբան Ռուբեն Ռշտունու` «յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության մեջ իրեն հարգող ոստիկանապետը հրաժարական կտար: Ծեծն ու խոշտանգումները ոստիկանությունում շարունակվում են: Քաղաքացիները վախենում են ցուցմունք տալ, որովհետև մտածում են` դրսում իրենց ո՞վ կարող է պաշտպանել»: Վիրավորականն այն է, որ հարազատներն այսօր, իրենց վիշտը թողած, դռնեդուռ ընկած պատեպատ են զարկվում` մարդասպանին պատժված տեսնելու մխիթարությամբ: Նրանք հրաժարվում են հուղարկավորել հանգուցյալին` պահանջելով դատաբժշկական կրկնակի փորձաքննություն, որին ներկա լինի նաև իրենց վստահված բժիշկը, որին նախնական փորձաքննությանն արգելել էին մասնակցել: Իրավապաշտպան Արթուր Գրիգորյանի և հանգուցյալ մորեղբայր Հովհաննես Փափազյանի վկայությամբ` նախնական փորձաքննության ժամանակ դիակի վրա կային խոշտանգման և բռնության բազմաթիվ հետքեր: «Նրան սպանել են. Ոտքերի տակը կապույտ էր, կողոսկրերը, ազդոսկրերը ջարդած, կապույտ հետքեր կային ողջ մարմնի վրա», ասում է մորեղբայրը: Հարազատների հաջողվել է հանդիպել փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին և Արարատ Մահտեսյանինև երկժամյա բանակցությունների ընթացքում ստանալ դատաբժշկական կրկնակի փորձաքննության թույլտվություն: Գործը վարում է ՀՀ Երևան քաղաքային դատախազությունը: Ն. Բորյան, «Հետաքննություն Իրավունք», 17-23 մայիսի, 2007 Հ.Գ. Ի դեպ, մայիսի 13-ին մամուլի ասուլիս հրավիրած 3 փաստաբաններն էլ` Արթուր Գրիգորյանը, Նարինե և Ռուբեն Ռշտունիները հրաժարվել են իրենց ծառայությունից: Հարազատները համոզված են` նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել: Նոր փաստաբան Սամվել Մկրտչյանն «առաջին իսկ օրը բացահայտել է իր «իշխանամետ» կեցվածքը», որին անվստահություն հայտնած հարազատներն այժմ փնտրում են անկաշառ ւ համարձակ փաստաբան ի, ով տեղի չի տա ճնշումներին և մինչև վերջ հետամուտ կլինի գործի արդարացի լուծմանը: Արդյո՞ք նման բան հնարավոր է մեր երկրում:
__________________ www.sunchild.org |
![]() |
![]() | #52 |
Vako и этим все сказано=P Join Date: 10 2006 Location: Armenia,Yerevan Age: 30
Posts: 130
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 4 | 0 | ![]()
Tamamyan Hovhannes parza-parza joxovurd jamanakin kentronakan qaxmasi petn er u voobshem ujas er chei cankana [email protected] @ntex @nkner isk hima vrode texapoxel en ,en Relax-i depqeric heto..... po teme-xosq chunem uxxaki amachum em mer NGN-i ashxatoxneri poxaren(( |
![]() |
![]() | #53 |
the happiest girl Join Date: 02 2002 Location: Yerevan
Posts: 2,523
Downloads: 1 Uploads: 0
Reputation: 63 | 4 | ![]() ![]() |
![]() |
![]() | #56 |
Смотри мне прямо в глаза! Join Date: 09 2003 Location: Все там будем..... Age: 44
Posts: 16,499
Downloads: 1 Uploads: 0
Reputation: 493 | 7 | ![]() |
![]() |
![]() | #58 |
Смотри мне прямо в глаза! Join Date: 09 2003 Location: Все там будем..... Age: 44
Posts: 16,499
Downloads: 1 Uploads: 0
Reputation: 493 | 7 | ![]() |
![]() |
![]() | #60 |
peace Join Date: 01 2007 Location: universe
Posts: 35
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 0 | 0 | ![]() Ս.թ. մայիսի 19-ին, շաբաթ օրը ժամը 20:30-ին հանգուցյալ Լևոն Գուլյանի հարազատներն ու ընկերները կազմակերպում են մոմերով երթ Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտից դեպի ՀՀ Ոստիկանության ծառայության շենք (Նալբանդյան-Չարենց խաչմերուկ): Մոմերով երթի կազմակերպմամբ սգալով Լևոն Գուլյանի անժամանակ մահը`փորձ է արվում բողոքի ակցիայի միջոցով մեծացնել քաղաքացիական վերահսկողությունը Լևոն Գուլյանի սպանության հետաքննության նկատմամբ: Մենք կոչ ենք անում բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր անտարբեր չեն երկրում իրականացվող բռնություններին, ոստիկանության կամայականությաններին, որոնք այս դեպքում դրսևորվել են ամենակոպիտ ձևով` հանգեցնելով 2 երեխաների հայր, ընդամենը որպես վկա ՀՀ Ոստիկանության ծառայության շենք հարցաքննության կանչված 31-ամյա երիտասարդ Լևոն Գուլյանի սպանությանը: Զոհվածի հարազատներ և ընկերներ |
![]() |
Sponsored Links |
![]() |
Thread Tools | |
|
На правах рекламы: | |
![]() | |