![]() |
![]() | #1 |
Vako и этим все сказано=P Join Date: 10 2006 Location: Armenia,Yerevan Age: 30
Posts: 130
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 4 | 0 | ![]() Նոյեմբերի 12-ին Հոլլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի են ունենալու Եվրոպական Երիտասարդական Ֆորումի նախագահի և նախագահության անդամների ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու են 90-ից ավելի կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից: Մասնակից կազմակերպությունների պատվիրակները ընտրելու են այն 11 թեկնածուներին, ովքեր պատիվ են ունենալու ղեկավարել այդ հեղինակավոր երիտասարդական կազմակերպությունը: Ի ուրախություն բոլորիս, Հայաստանի կողմից, որպես նախագահության անդամի թեկնածու է առաջադրվել և այդ պայքարին է մասնակցում Հայաստանի Երիտասարդության Ազգային Խարհրդի գլխավոր քարտուղար Համլետ Օհանյանը: Համլետի առաջադրվելը էլ ավելի պատիվ բերեց մեր երկրին, քանի որ նա առաջադրվել է որպես միասնական թեկնածու 6 երկրների կողմից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա), որը կարելի է համարել մեծ դիվանագիտական հաղթանակ: Ընտրություններում Համլետ Օհանյանի թեկնածությունը պաշտպանելու և նրան աջակցելու համար ստեղծվել է նախաձեռնող խումբ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ռուսաստանի և Մոլդովայի ներկայացուցիչներից կազմված, որը Ձեզ պարբերաբար կտեղեկացնի իրադարձությունների ընթացքի մասին: Ակնկալում ենք Ձեր բոլորի ակտիվ, շահագրգիռ մասնակցությունը և աջակցությունը, քանզի այս պայքարում հաջողությունը Բոլորիս հաղթանակն է: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Հայաստանում` Հայկ Ակարմազյան- Հեռ. +374 91 48 04 69, Էլ.Փոստ [email protected], Վարդգես Հովեյան- Հեռ. +374 94 90 04 44, Էլ.Փոստ [email protected] ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Եվրոպական Երիտասարդական Ֆորումի մասին Երիտասարդ կազմակերպությունների կողմից անկախորեն հիմնված եվրոպական երիտասարդական ֆորումը հովանոց կազմակերպություն է, որը միավորում է ավելի քան 90 Երիտասարդության Ազգային Խորհուրդներ և միջազգային հասարակական երիտասարդական կազմակերպություններ, որոնք երիտասարդական կազմակերպությունների ինքնուրույն միություններ են: Եվրոպական Երիտասարդական Ֆորումի և իր անդամ կազմակերպությունների գործունեության կարևոր սկզբունքների շարքում են ներկայացուցչությունը՝ մի շարք միջազգային կարևոր ատյաններում, միջազգային ժողովրդավարությունը, անկախությունը, ազատությունը պատրաստակամությունն ու երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական,հասարակական և սոցիալական գործընթացներում: Եվրոպական Երիտասարդական Ֆորումը աջակցություն է ստանում և ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Միության կողմից և հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ երիտասարդական կազմակերպություններից մեկը: Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդ Հիմնադրվել է 1997 թ.-ին և միավորում է 60-ից ավելի կազմակերպություններ: Ունի շուրջ 15 թեկնածու անդամ կազմակերպություն: 2004թ.–ից հանդիսանում է Եվրոպական Երիտասարդական Ֆորումի լիիրավ անդամ: Հանդիսանում է հանրապետության խոշորագույն երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկը և պաշտոնապես ներկայացնում է ՀՀ երիտասարդությանը արտերկրում: ՀԵԱԽ-ի անդամ կազմակերպությունների շարքում են ՀՀ-ում գործող տարբեր առաքելություններ ունեցող երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական ինքնակառավարման մարմիններ, մի շարք կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ: Համլետ Օհանյանի կենսագրական տվյալներ Ծնվել է 1982թ.-ի հունիսի 27-ին քաղաք Երևանում: 1989-1999 սովորել է Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, այնուհետև բարձրագույն կրթություն է ստացել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժնում: 2000-2008 թթ. աշխատել է տարբեր կազմակերպություններում, որպես գեղարվեստական ղեկավար, արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռուստատեսությունում, «Մալաթիա» բժշկական կենտրոնում` որպես հոգեբան, ինչպես նաև, դասավանդել է որպես հոգեբանության և փիլիսոփայության դասախոս: Հանդիսանում է ՀԵԱԽ գլխավոր քարտուղար, “Youth Breath” ՀԿ-ի հիմնադիր, արտաքին կապերի պատասխանատու, այնուհետև փոխնախագահ, «Հայաստանի Ուսանողական Ֆորում» –ի հիմնադիր, մասնակցել է մի շարք տեղական և միջազգային միջոցառումների լրիվ տարբեր թեմաներով` մասնավորապես «Երիտասարդությունը Դեպի Մասնակցություն», «Աֆրիկա–Եվրոպա Միջազգային Գագաթաժողով», «Արևելյան Եվրոպայի Ազգային Խորհուրդների և Երիտասարդության Նախարարությունների Հանդիպում», «Երիտասարդական Քաղաքականություն, Հանրային Կապեր և Շարժունակություն», «Կամուրջներ Ազատ Երկրների Միջև» և այլ միջոցառումների: Ամուսնացած չէ: Անկուսակցական է:
__________________ В раю климат хороший,зато в аду компания лучше!!! ![]() |
![]() |
![]() | #3 |
Честный Кот Join Date: 04 2004 Location: Yerevan Age: 45
Posts: 1,844
Downloads: 0 Uploads: 0
Reputation: 169 | 4 | ![]()
Ну, то что армянский кандидат представляет несколько стран - хорошо. Но, вроде, пока выборов еще не было. Вот если его изберут - тогда поздравим вдвойне. Кстати, из информации я не совсен въехал: что это за организация? Кроме стандартных и ничего не значащих слов вроде "իջազգային ժողովրդավարությունը, անկախությունը, ազատությունը պատրաստակամությունն ու երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական,հասարակական և սոցիալական գործընթացներում" и неоднозначной фразы "աջակցություն է ստանում և ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Միության կողմից" ничего более доступного нам, простым смертным, я не понял. Это что - еврокомсомол? Просветите, пожалуйста, на нормальном языке. Спасибо.
__________________ Честный Кот ------------------------------------------------------ Еще не жаль огня, и Бог хранит меня... (с) А. Макаревич Когда я трезв, я - Муму и Герасим, мама; А так я - Война и Мир. (c) БГ |
![]() |
![]() | #4 |
Самурай Join Date: 09 2008 Location: Beyond Purgatory
Posts: 170
Downloads: 4 Uploads: 0
Reputation: 106 | 3 | ![]() |
![]() |
![]() | #5 |
the mochinger Join Date: 02 2002 Location: Paranoid Android, @10:50 Age: 41
Posts: 1,894
Downloads: 2 Uploads: 0
Reputation: 204 | 4 | ![]()
Ajo, verjapes haxtezinq, Nkati unezeq, vor ajsor da Hamlet Oskanyani haxtanaky cher miajn, Da amboxj haj azgi haxtanakn er!!! Tonenq mer haxtanaky!!! |
![]() |
Sponsored Links |