![]() |
![]() | #1 |
Дошкольник Join Date: 11 2007 Location: Armenia
Posts: 107
Blog Entries: 1 Downloads: 0 Uploads: 0
Reputation: 33 | 3 | ![]() Մարտի 8 Գեղեցկության Տոն Մարտի 8 Էքստրավագանտ Հեծանվային Երթ Մարտի 8 Բուսական խնջույք Մարտի 8 Էլ ինչ կառաջարկեք? Անակնկալ~ ՀՎԶ հեծանիվների արհեստանոցը այս ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ տրամադրում է 12 հեծանիվ իգական սեռին`անվճար: Այդ հատուկ օրը աղջիկները կլինեն հատուկ զարդարված գարնանային հանդերձանքով: Մազերից ծաղկեպսակներ, դեմքներին հինայով բնապատկերներ, էկո տատուներ մարմնի տարբեր մասերին: Երթուղին. Կշրջենք քաղաքով մեկ և կբաժանենք մարդկանց ծաղկի տեսքով աֆորիզմներ,ազդեցիկ խոսքեր, որոնք կնպաստեն գեղեցիկի պահպանմանը..! Գարունը` մեր, իսկ մենք Գարնան մեջ: Ինչ է անհրաժեշտ այս ամենը իրագործելու համար? 1.Ցանկություն 2. Եռանդ /սիրով աշխատող կամավորներ/ 3. Վատման, ջրաներկ, գունավոր թղթեր, բնության պարագաներ և այն ամենը, ինչը մեզ կօգնի որպեսզի ԿԱՅԱՆԱ այս զարթոնքային նախաձեռնությունը: Ուշադրություն: Երեկոյան բոլոր մասնակիցներին սպասվում է ԿԱՆԱՉ ԽՆՋՈՒՅՔ: Մանրամասների համար դիմել Սամվելին 093 426 654 կամ Մարիամին 093 640 340 |
![]() |
![]() | #2 |
The Reloaded Join Date: 01 2002 Location: behind the flesh and gelatinе of soft dull eyes
Posts: 3,387
Downloads: 4 Uploads: 0
Reputation: 146 | 4 | ![]() |
![]() |
![]() | #5 |
Дошкольник Join Date: 11 2007 Location: Armenia
Posts: 107
Blog Entries: 1 Downloads: 0 Uploads: 0
Reputation: 33 | 3 | ![]() ![]() "Գարունը` մեր, իսկ մենք` գարնան մեջ" 08.03.09 18:43 ![]() ![]() YerkirMedia# "Գարունը` մեր, իսկ մենք` գարնան մեջ": Մայրաքաղաքի սրտում մի խումբ բնապահպան երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է հեծանվավազք` նվիրված մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ձգվող կանանց միամսյակին: Տոնական հեծանվավազքի մասնակիցները տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ են, որոնց միավորում է միեւնույն մտահոգությունը. բնությունը, ասել է թե` գեղեցիկը, պետք է պահպանել: Հեծանվավազքի երթուղին ձգվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգուց եւ շարունակվել քաղաքի կենտրոնական փողոցներով: Բացի այդ, մասնակիցները շրջել են քաղաքով եւ բաժանել տոնականբացիկներ` բնապահպանական աֆորիզմներով, ինչպես նաեւ ծաղիկներ` իբրեւ կյանքի խորհրդանիշ: Զարուհի Փոստանջյան /ԱԺ "Ժառանգություն" խմբակցության անդամ/ - Գիտեմ հեծանիվ վարել, միշտ մասնակցում եմ բոլոր նման ակցիաներին: Եվս մի անգամ հնարավորություն ունենք բնության հետանմիջական շփվենք եւ ստանալ բնությունից էներգիան, որը բոլորիս անհրաժեշտ է: Մարիամ Սուխուդյան /ակցիայի մասնակից/ - Մենք բոլորս զարդարվել ենք կանաչ ժապավեններով, ծաղիկներով, զատիկներ, թիթեռներ, գարնան խորհրդանիշներ, ու մենք կոչ ենք անում, որ թողնեն բնությանը հանգիստ, թողնեն, որ գարունը գա, ոչ թե ավիրեն, որ ծառ չլինի, որ բողբոջ դուրս գա ու մեր գարունը սկսի ծառատունկով: http://www.youtube.com/watch?v=-haMVSDbrz4 |
![]() |
Sponsored Links |