![]() |
![]() | #1 |
Профессор Join Date: 08 2002 Location: here Age: 44
Posts: 2,437
Downloads: 5 Uploads: 0
Reputation: 309 | 4 | ![]()
Երեկ երեկոյան ավտովթարից մահացել են «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ Արամ Միսկարյանը(Գարիկ) եւ Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր): Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից` դեռեւս չպարզված հանգամանքներում երեկ, ժամը 23.50-ին Արմավիր- Էջմիածին ճանապարհին ` «ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ըստ Փրկարար ծառայության հաղորդագրության` Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի եւ 1974 թ. ծնված Գեղամ Ղանդիլյանի դիակները, ինչպես նաեւ տուժած վարորդին` Երեւանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Կատարվում է նախաքննություն: ?????????? ??????? ?? ??????????? .::. ????????????? ?????????? А1+
__________________ красивый такой, пушистый ![]() |
![]() |